Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը պատրաստ է լրացնել ստեղծված իրավիճակով պայմանավորված վաճառքի ենթակա հաճարի պակասը
Ի գիտություն Արցախի սննդամթերքի առևտրով զբաղվող ձեռնարկությունների՝ Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը տեղեկացնում է, որ հիմնադրամի պահեստներում առկա են սննդային հաճարի բավարար քանակությամբ պաշարներ, որը հիմնադրամը պատրաստ է տրամադրել սննդամթերքի առևտրով զբաղվող ձեռնարկություններին՝ լրացնելու ստեղծված իրավիճակով պայմանավորված վաճառքի ենթակա և բնակչության կողմից սպառվող հաճարի պակասը: Տնտեսվարողները հաճարը կարող են ձեռք բերել կիլոգրամը 393…
