Պենտագոնը կտրականապես դեմ է Թուրքիայի նոր ռազմական գործողությանը Սիրիայում. Օսթին
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ: Նա անհանգստություն է հայտնել Սիրիայի հյուսիսում էսկալացիայի կապակցությամբ և ընդգծել, որ Պենտագոնը կտրականապես դեմ է Թուրքիայի նոր ռազմական գործողությանը։ Օսթինը հավելել է, որ տարածաշրջանում վերջին ավիահարվածները սպառնացել են Սիրիայում Իսլամական պետության դեմ պայքարող ԱՄՆ զինվորականների անվտանգությանը: Ամերիկացի պաշտոնյան ընդգծել է ԱՄՆ-ի և…
