ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում մեղմել հռետորաբանությունը և խուսափել անհարկի էսկալացիայից
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով խոսնակ Պետեր Ստանոն հայտարարություն է տարածել՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության տարելիցի կապակցությամբ: «Այս շաբաթ լրացել է Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցը, Եվրամիությունը հարգում է հակամարտության բոլոր զոհերի հիշատակը: Եվրամիությունը կողմերին կոչ է անում շրջել թշնամության էջը և շարունակել հաշտեցման ջանքերը՝ կանխելու մարդկային հետագա անհարկի կորուստները։…
