Բոլոր ջանքերը գործադրվում են Արցախում կայուն խաղաղություն ապահովելու համար. Արայիկ Հարությունյան

Բոլոր ջանքերը գործադրվում են Արցախում կայուն խաղաղություն ապահովելու համար. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 8-ին ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների։ Այդ մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:   Երկրի ղեկավարը նախ իր երախտագիտությունն է հայտնել միության անդամներին՝ վերջին օրերին զինված ուժերի հետ համատեղ կամավորական հիմունքներով Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության գործում ցուցաբերած աջակցության համար, ապա ընդգծել, որ բոլոր ջանքերը…

Read More
Ս-300 հակաօդային պաշտպանության համակարգը Սլովակիայից առաքվել է Ուկրաինա

Ս-300 հակաօդային պաշտպանության համակարգը Սլովակիայից առաքվել է Ուկրաինա

Սլովակիան Ուկրաինային է փոխանցել հակաօդային պաշտպանության С-300 համակարգը՝ հայտնում է Noviny-ն։ «Սլովակիայից Ս-300 հակաօդային պաշտպանության համակարգը գաղտնի մատակարարվել է Ուկրաինա վերջին երկու օրվա ընթացքում»,- հաղորդում է պորտալը: Տեղեկությունը հաստատել է նաև Սլովակիայի կառավարության ղեկավար Էդուարդ Հեգերը և ընդգծել, որ համակարգը Ուկրաինային տրվել է Կիևի խնդրանքով և անհատույց։ Իր հերթին, Սլովակիայի պաշտպանության նախարար Յարոսլավ Նագին ասել է,…

Read More
Սերգեյ Լավրովը՝ Փառուխում Ադրբեջանի սադրանքների մասին
		08.04.2022 . Միջազգային

Սերգեյ Լավրովը՝ Փառուխում Ադրբեջանի սադրանքների մասին 08.04.2022 . Միջազգային

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ընթացքում անդրադառնալով Արցախում ադրբեջանական բանակի կողմից ռուսական խաղաղապահների պատասխանատվութան գոտի ներխուժման և ռուսական կողմի հետագա քայլերի վերաբերյալ «Լուրերի» հարցին, ասել է. «Մարտի 24-ին տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ մենք հայտարարել ենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմը զբաղված է իրադրության պարզաբանմամբ, քանի որ շատ անհասկանալի հանգամանքներ…

Read More
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին երեկ հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:   Դեսպանն ընդգծել է ընդհանուր արժեքների վրա հիմնված երկկողմ փոխգործակցության ամրապնդման շուրջ ՀՀ կառավարության հետ գործակցելու ԱՄՆ հանձնառությունը։   Դեսպանը նաև վերահաստատել է վերջին սադրիչ գործողությունների հետ կապված մտահոգությունները և փաստել ԱՄՆ աջակցությունը բանակցություններին՝ ուղղված…

Read More
Միրզոյանը և Լավրովը ստորագրել են ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև 2022-2023 թթ․ համար խորհրդատվությունների ծրագիրը

Միրզոյանը և Լավրովը ստորագրել են ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև 2022-2023 թթ․ համար խորհրդատվությունների ծրագիրը

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՌԴ արտաքին գործերի նախարարության միջև 2022-2023 թթ․ համար խորհրդատվությունների ծրագիրը:  

Read More
Վստահ ենք, որ խաղաղապահ ուժերի արդյունավետ գործունեությունը թույլ չի տա հերթական սադրանքները․ Միրզոյան
		08.04.2022 . Միջազգային

Վստահ ենք, որ խաղաղապահ ուժերի արդյունավետ գործունեությունը թույլ չի տա հերթական սադրանքները․ Միրզոյան 08.04.2022 . Միջազգային

Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ ելույթ է ունեցել արտգործնախարար Արարատ Միրզոյանը:   «Շնորհակալություն հրավերի համար: Այս տարի մենք նշում ենք Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նաև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին համաձայնագրի 25-ամյակը: Վստահեցնում եմ, որ մեր կողմից բոլոր ջանքերը գործադրելու ենք միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելու համար: Անցած տարիներին հայ-ռուսական…

Read More
Բարձր ենք գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը՝ ուղղված ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը. Արարատ Միրզոյան

Բարձր ենք գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը՝ ուղղված ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը. Արարատ Միրզոյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը: «Բարձր ենք գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը»,- ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված հանդիպմանը:  

Read More
Վերջին տարիներին հայ-ռուսական միջպետական ​​հարաբերությունները հասցվել են դաշնակցային փոխգործակցության որակապես նոր մակարդակի. ՀՀ ԱԳ նախարար

Վերջին տարիներին հայ-ռուսական միջպետական ​​հարաբերությունները հասցվել են դաշնակցային փոխգործակցության որակապես նոր մակարդակի. ՀՀ ԱԳ նախարար

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը: «Վերջին տարիներին հայ-ռուսական միջպետական ​​հարաբերությունները հասցվել են դաշնակցային փոխգործակցության որակապես նոր մակարդակի, որն աչքի է ընկնում բարձր և բարձրագույն մակարդակներում ակտիվ երկխոսությամբ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ համագործակցությամբ, ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում փոխգործակցությամբ,…

Read More
Վրաստանը հանդիսանում է ՌԴ-ից ինտերնետ տեխնոլոգիաների ոլորտում (ՏՏ) աշխատանք փնտրողների գլխավոր ուղղություններից մեկը

Վրաստանը հանդիսանում է ՌԴ-ից ինտերնետ տեխնոլոգիաների ոլորտում (ՏՏ) աշխատանք փնտրողների գլխավոր ուղղություններից մեկը

Ռուսների կողմից իրականացված հետազոտության համաձայն՝ Վրաստանը հանդիսանում է Սանկտ Պետերբուրգից արտերկիր մեկնող ինտերնետ տեխնոլոգիաների (ՏՏ) աշխատանք փնտրողների գլխավոր ուղղություններից մեկը։   Մարտին Սանկտ Պետերբուրգում հարցվածների 41%-ը հաստատել է երկիրը լքելու պատրաստակամությունը։ Հեռանալ ցանկացողների համար Վրաստանը ԱՄՆ-ից և Գերմանիայից հետո երրորդ ամենացանկալի ուղղությունն է։ Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին հայտարարել է որ փետրվարի 24-ից մարտի…

Read More
 Ամռանը Վրաստան կթռչեն 30 երկրների 34 ավիաընկերությունների ինքնաթիռներ

 Ամռանը Վրաստան կթռչեն 30 երկրների 34 ավիաընկերությունների ինքնաթիռներ

 Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հաստատել Է 2022 թվականի ամառային նավիգացիոն սեզոնի թռիչքների պլանը, որի համաձայն Վրաստան կթռչեն 34 ավիաընկերությունների ինքնաթիռներ: Այդ մասին ասվում Է գերատեսչության հաղորդագրության մեջ: 2021 թվականին Վրաստանում գործառնություններ են կատարել 40 միջազգային ավիաընկերություններ, որոնք շուրջ 2,5 միլիոն ուղեւորներ են փոխադրել կանոնավոր եւ ոչ կանոնավոր չվերթների միջոցով: Կորոնավիրուսի համավարակից առաջ, որն իր հետ բերեց…

Read More
Ուկրաինայի վարչապետ Շմիգալը հայտարարել է, որ Կիևը պետականացնելու է երկրում ռուսական ամբողջ ունեցվածքը

Ուկրաինայի վարչապետ Շմիգալը հայտարարել է, որ Կիևը պետականացնելու է երկրում ռուսական ամբողջ ունեցվածքը

Կիևը կազգայնացնի Ուկրաինայում ռուսական ամբողջ ունեցվածքը՝ փոխհատուցելու հատուկ գործողության հետևանքով կրած վնասները: Ինչպես հայտնել է՝ kp.ru-ն՝ հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը: «Ընդունվել են ազգայնացման մասին օրենքները, և մենք արդեն սկսել ենք այդ գործընթացները: Անշուշտ, կպետականացնենք Ուկրաինայում Ռուսաստանի ունեցվածքը, որպեսզի փոխհատուցենք այդ երկրի՝ մեզ հասցված որոշ կորուստները»,- ասել է Շմիգալը «Ռադա» հեռուստաալիքի եթերում։ Ավելի վաղ…

Read More
Իսրայելի իրավապահները վերացրել են Թել Ավիվի մարդասպանին
		08.04.2022 . Միջազգային

Իսրայելի իրավապահները վերացրել են Թել Ավիվի մարդասպանին 08.04.2022 . Միջազգային

Իսրայելի իրավապահների հետ փոխհրաձգության արդյունքում ուրբաթ վաղ առավոտյան սպանվել է հինգշաբթի Թել Ավիվում ահաբեկչություն կատարած հանցագործը՝ հայտնում է Jerusalem Post-ը։ Իսրայելի անվտանգության գլխավոր ծառայության տվյալներով՝ հինգշաբթի երեկոյան Թել Ավիվի կենտրոնում հրաձգություն իրականացրած ահաբեկիչը պաղեստինցի էր: Բռնարարքի հետևանքով զոհվել է երկու մարդ, 12-ը վիրավորվել է։ Հարձակումն իրականացվել է Թել Ավիվի գլխավոր փողոցներից մեկի՝ Դիզենգոֆի մի քանի…

Read More
ԱԳՆ-ն հայտնել է, որ հաջորդ շաբաթ Վրաստանը ԵՄ-ին անդամակցության դիմումի վերաբերյալ հարցաթերթիկ կստանա

ԱԳՆ-ն հայտնել է, որ հաջորդ շաբաթ Վրաստանը ԵՄ-ին անդամակցության դիմումի վերաբերյալ հարցաթերթիկ կստանա

Մենք ակնկալում ենք, որ ԵՄ անդամակցության հայտի հետ կապված հարցաշարը մեզ կհանձնվի հաջորդ շաբաթ,- Առաջին ալիքին ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարի Նարչեմաշվիլին։ Նրա խոսքով, Վրաստանը, ընդունելով հարցաշարը, թեւակոխում է ԵՄ ինտեգրման գործընթացի նոր, կարեւոր փուլ։ «Վրաստանն ակտիվորեն պատրաստվում է անդամակցության հայտի հետագա ընթացակարգին։ Գիտեք, որ վարչապետի նախագահությամբ անցկացված Եվրոպական ինտեգրման կառավարական հանձնաժողովին…

Read More
ՄԱԿ-ը ողջունել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

ՄԱԿ-ը ողջունել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը ողջունել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը, որը տեղի է ունեցել երեկ Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ «Մենք ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով շարունակվող անմիջական փոխգործակցությունից։ Ի գիտություն ենք ընդունում կողմերի պատրաստակամությունը հետագա բանակցություններին և կոնկրետ քայլերին՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության ու կայունության…

Read More
Ենս Ստոլտենբերգ. Դաշնակիցները համաձայնել են օգնել մյուս գործընկերներին, ներառյալ Վրաստանին և Բոսնիա և Հերցեգովինային, ուժեղացնել դիմադրողականությունը և թույլ տալ իրենց պաշտպանել իրենց

Ենս Ստոլտենբերգ. Դաշնակիցները համաձայնել են օգնել մյուս գործընկերներին, ներառյալ Վրաստանին և Բոսնիա և Հերցեգովինային, ուժեղացնել դիմադրողականությունը և թույլ տալ իրենց պաշտպանել իրենց

Շատ կարևոր է աջակցել տարածաշրջանային գործընկերությանը։ Մենք պայմանավորվել ենք ամրապնդել համագործակցությունը մեր գործընկերների հետ, քանի որ ճգնաժամն ունի գլոբալ մասշտաբ,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը արտգործնախարարության նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Իհարկե, մեր դաշնակիցներն ու գործընկերները դատապարտում են հանցագործությունները, սպանությունները, որոնց ականատես եղանք Ուկրաինայում, ավելի կոնկրետ Բուչայում։ Կարևոր է, որ բոլոր մեղավորները պատասխանատվության…

Read More
Բրյուսելյան եռակողմ հանդիպման միջազգային արձագանքները
		07.04.2022 . Միջազգային

Բրյուսելյան եռակողմ հանդիպման միջազգային արձագանքները 07.04.2022 . Միջազգային

Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը դրական արձագանք է ստացել աշխարհի տարբեր երկրների ու առաջնորդների կողմից: Կրեմլը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների նախապատրաստումը: Դմիտրի Պեսկով (ՌԴ նախագահի մամուլի քարտուղար) — Հասկանալի է, որ գործընթացը բավական տևական է, բայց նման փաստաթղթի կնքման ուղղությամբ առաջընթացը…

Read More
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը դադարեցրեց Ռուսաստանի մասնակցությունը Մարդու իրավունքների խորհրդում

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը դադարեցրեց Ռուսաստանի մասնակցությունը Մարդու իրավունքների խորհրդում

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել, որով դադարեցվում է Ռուսաստանի աշխատանքը Մարդու իրավունքների խորհրդում: Փաստաթղթի նախագիծը ներկայացրել են մի խումբ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը և Ուկրաինան: Որոշմանը կողմ է քվեարկել 93 պետություն, դեմ՝ 24, ձեռնպահ է մնացել 58 պետություն: Փաստաթղթում նշվում է, որ անհրաժեշտության դեպքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը կարող է վերանայել այդ որոշումը։ Վեհաժողովի նախագահ…

Read More
ՆԱՏՕ-ն կընդլայնի աջակցությունը Ուկրաինային, Վրաստանին և Բոսնիա և Հերցեգովինային. Ստոլտենբերգ
		07.04.2022 . Միջազգային

ՆԱՏՕ-ն կընդլայնի աջակցությունը Ուկրաինային, Վրաստանին և Բոսնիա և Հերցեգովինային. Ստոլտենբերգ 07.04.2022 . Միջազգային

ՆԱՏՕ-ի անդամ երկրները կընդլայնեն Ուկրաինային, Վրաստանին, Բոսնիա և Հերցեգովինային ցուցաբերվող աջակցությունը։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ դաշինքի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։ «Դաշնակիցները հանգել են միասնական կարծիքի, որ անհրաժեշտ է օգնել դաշինքի գործընկեր երկրներին, այդ թվում՝ Վրաստանին և Բոսնիա-Հերցեգովինային՝ ամրապնդելու պաշտպանունակությունը: Պետք է համոզվենք, որ նրանք ունակ…

Read More
Անվտանգային իրավիճակը տարածաշրջանում մնում է փխրուն. ԱԳ նախարարի տեղակալ

Անվտանգային իրավիճակը տարածաշրջանում մնում է փխրուն. ԱԳ նախարարի տեղակալ

Ապրիլի 7-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի, ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության, Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հետազոտությունների ինստիտուտի կողմից առցանց ձևաչափով կազմակերպված «Հայաստան-Չինաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակ. ձեռքբերումներ և հեռանկարներ» խորագրով գիտաժողովին, որտեղ հանդես եկավ բացման խոսքով: Գիտաժողովի բացման նիստին ողջույնի խոսքով հանդես…

Read More
Ռուսաստանն ու Իրանն անցկացրել են առևտրային խոշոր համաժողով

Ռուսաստանն ու Իրանն անցկացրել են առևտրային խոշոր համաժողով

 Մոսկվայում տեղի է ունեցել Իրան-Ռուսաստան առևտրային  համաժողով, որին մասնակցել են ավելի քան 350 իրանցի և ռուսաստանյան գործարարներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Իրանի և Ռուսաստանի միջև տնտեսական և առևտրային համագործակցության կարողությունների վերաբերյալ համաժողովի շրջանակում ելույթ է ունեցել Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին: Ելույթ են ունեցել նաև Իրանի առևտրի խթանման կազմակերպության ղեկավարը,  Ռուսաստանի Դաշնության…

Read More
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին
		07.04.2022 news Վրաստան, Քաղաքական

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին 07.04.2022 news Վրաստան, Քաղաքական

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին ՆԱՏՕ-ի նախարարական նիստում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Այս մասին հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Տեղեկատվության համաձայն հանդիպմանը նախարարը շնորհակալություն է հայտնել Դաշինքին ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպմանը գործընկեր երկրներին, այդ թվում՝ Վրաստանին հրավիրելու համար, ինչը Դաշինքի աջակցության հերթական արտահայտությունն է Վրաստանին։ «Շեշտվել է Վրաստանի և նրա…

Read More
Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը Թուրքիան քննարկել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ. Քալըն

Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը Թուրքիան քննարկել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ. Քալըն

Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը Թուրքիան քննարկել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և հենց Ուկրաինայի ներկայացուցիչների հետ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը՝ Financial Times-ի հետ հարցազրույցում։ Նրա խոսքով՝ քննարկումները դեռևս սկզբնական փուլում են, սակայն սկզբունքորեն դրական են, քանի որ Թուրքիան ցանկանում է աջակցել Ուկրաինային և վերջ դնել հակամարտությունը: «Մենք բանակցություններ ենք վարել…

Read More
Վրաստանի ԱԳՆ նոր ղեկավարը հանդիպել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարի հետ

Վրաստանի ԱԳՆ նոր ղեկավարը հանդիպել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարի հետ

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Բրյուսելում հանդիպում է ունեցել Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ։ Դարչիաշվիլին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելուց հետո դա դիվանագետի առաջին բանակցություններն են։ Ըստ ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության՝ հանդիպմանը Բորելը կենտրոնացել է Վրաստանին ԵՄ-ի լիակատար աջակցության վրա՝ ներկայիս բարդ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական համատեքստում և Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետևանքների վրա։…

Read More
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև դե յուրե սահման գոյություն ունի, և դա խորհրդային ժամանակներում գոյություն ունեցող սահմանագիծն է. Փաշինյան

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև դե յուրե սահման գոյություն ունի, և դա խորհրդային ժամանակներում գոյություն ունեցող սահմանագիծն է. Փաշինյան

Կառավարության նիստի ժամանակ, անդրադառնալով բրյուսելյան հանդիպմանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ որոշում է կայացվել մինչև ապրիլի վերջ Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծելու մասին: «Այդ հանձնաժողովը կունենա կրկնակի մանդատ՝ առաջինը՝ բուն դելիմիտացիայի, այսինքն՝ սահմանագծման աշխատանքների, երկրորդը՝ սահմանի երկայնքով անվտանգության և կայունության ապահովման»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ այդ թեմայով քննարկումները, այդ թվում ՌԴ միջնորդությամբ,…

Read More
Լիտվայի Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հայտարարություն է ընդունել Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրման վերաբերյալ

Լիտվայի Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հայտարարություն է ընդունել Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրման վերաբերյալ

Լիտվայի Հանրապետության Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հայտարարություն է ընդունել՝ ի աջակցություն Վրաստանի եվրատլանտյան ինտեգրմանը։ Համաձայն հայտարարության՝ Կոմիտեն կոչ է անում ՆԱՏՕ-ին և Եվրամիության անդամ երկրներին աջակցել Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագրի մշակմանը և Վրաստանին Եվրամիության թեկնածուի կարգավիճակ տրամադրել՝ պայմանով, որ Վրաստանը միանա Եվրամիության ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության հայտարարություններին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ…

Read More
3,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում

3,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում

3,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի Դմանիսի քաղաքից 23 կիլոմետր հեռավորության վրա՝ Սամեբա գյուղի մոտակայքում։ Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 14:38-ին։ Երկրաշարժի եպիկենտրոնը գտնվել է 9 կիլոմետր խորության վրա։  

Read More
Սփոփանքի խոսք եմ հղում ու կորով մաղթում մեր այն կանանց, ում սիրելիներից շնորհավորանք ստանալու բերկրանքը խեղդվեց մարտադաշտում. Արտակ Բեգլարյան

Սփոփանքի խոսք եմ հղում ու կորով մաղթում մեր այն կանանց, ում սիրելիներից շնորհավորանք ստանալու բերկրանքը խեղդվեց մարտադաշտում. Արտակ Բեգլարյան

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության, ինչպես նաև Մարիամ Աստվածածնի Ավետման տոնի առթիվ:   «Նոր կյանք ու վերածնունդ խորհրդանշող այս յուրահատուկ տոնը նշում ենք մեծ հույսով ու անբեկանելի հավատով՝ հատկապես դժվար պատմական շրջափուլում, որտեղ արժանապատիվ ելքի համար պայքարում տղամարդկանց թիկունքն ամրացնում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Մեծ գնահատանքով ու երախտագիտությամբ այսօր…

Read More
Ռուսական գազի դիմաց վճարման վերաբերյալ Եվրամիությունում միասնական տեսակետ չկա. ֆոն դեր Լայեն
		07.04.2022 . Միջազգային

Ռուսական գազի դիմաց վճարման վերաբերյալ Եվրամիությունում միասնական տեսակետ չկա. ֆոն դեր Լայեն 07.04.2022 . Միջազգային

Եվրամիությունը միասնական դիրքորոշում չունի ռուսական գազի մատակարարումների դիմաց վճարման հարցում։ Այդ մասին հայտնել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ «Մեծ նշանակություն ունեն գազի մատակարարման մասին պայմանագրերը, դրանցով նախատեսվող վճարման տարբերակները, հիմնականում՝ եվրո կամ դոլար։ Մենք ուշադիր կվերլուծենք Ռուսաստանի նախագահի հրամանագիրը գազի մատակարարման դիմաց ռուբլով վճարելու մասին, սակայն միասնական դիրքորոշում դեռ չունենք»,- հայտնել է…

Read More
ՄԱԿ-ում այսօր քվեարկության կդրվի Մարդու իրավունքների խորհրդից Ռուսաստանին հեռացնելու հարցը

ՄԱԿ-ում այսօր քվեարկության կդրվի Մարդու իրավունքների խորհրդից Ռուսաստանին հեռացնելու հարցը

Այսօր՝ ապրիլի 7-ին, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդի պահանջով քվեարկության կդրվի Ռուսաստանին Մարդու իրավունքների խորհրդի կազմից հեռացնելու հարցը: Պատճառը Բուչա քաղաքում տասնյակ խաղաղ բնակիչների սպանությունն է: ՄԱԿ-ի անդամ 193 երկրներն ընդգրկող Գլխավոր վեհաժողովը ձայների երկու երրորդով կարող է կասեցնել խորհրդին ցանկացած երկրի անդամակցություն: Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, արձագանքելով ամերիկյան…

Read More
Վրաստանում մեկ ու կես տարվա ընթացքում այսօր առաջին անգամ կորոնավիրուսից ոչ մի մահ չի գրանցվել

Վրաստանում մեկ ու կես տարվա ընթացքում այսօր առաջին անգամ կորոնավիրուսից ոչ մի մահ չի գրանցվել

Վրաստանում մեկ ու կես տարվա ընթացքում այսօր առաջին անգամ կորոնավիրուսից ոչ մի մահ չի գրանցվել։ Այս մասին են վկայում COVID-19-ի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները։ Վերջին անգամ Վրաստանում մահացության զրոյական աճ է գրանցվել 2020 թվականի սեպտեմբերի վերջին։ Երկրում կորոնավիրուսով ախտորոշված ​​մահերի ընդհանուր թիվը 16765 է։ Վերջին մեկ օրվա ընթացքում 3,7 միլիոն բնակչություն ունեցող երկրում գրանցվել…

Read More