Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը. Վահագն Խաչատուրյան
Վրաստանի նախագահի նստավայրում՝ «Օրբելիանի» պալատում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Վրաստան ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման պաշտոնական արարողությունը: Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Վրաստանի պետական օրհներգերը: Հայաստանի և Վրաստանի նախագահները պատվո պահակախմբի հրամանատարի ուղեկցությամբ կատարել են զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի ստուգայց: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Հանրապետության նախագահը գրառում է…
