Ըստ ադրբեջանական կողմի` գազի մատակարարումն Արցախ կվերականգնվի մարտի 29-ից
Ադրբեջանական «Ազերիգազը» հայտարարություն է տարածել` հայտնելով, որ Արցախի գազամատակարարումը մարտի 29-ից կվերականգնվի։ Ըստ ընկերության` գազամատակարարումն, իբր թե, դադարեցվել էր խողովակաշարի վթարի պատճառով, և այն վերականգնվել է իր աշխատակիցների կողմից։ Հաղորդվում է, որ գազամատակարարման վերականգնումից առաջ փորձարկումներ կիրականացվեն։ Մարտի 29-ին` փորձարկումների ավարտից հետո, բնական գազի մատակարարումը լիարժեքորեն կվերականգնվի։
