Աշխարհը պետք է կապ պահպանի Աֆղանստանի կառավարության հետ. Չինաստանի ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է կապեր հաստատի Աֆղանստանի ժամանակավոր կառավարության հետ՝ աջակցելով ներառական կառավարության ստեղծմանը, ապահովելով կառավարման չափավոր կուրսը, երաշխավորելով երկրի բնակչության բոլոր շերտերի իրավունքները: Այն մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ը Քաբուլում իշխանափոխության մեկամյակի կապակցությամբ, գրում է РИА Новости-ն: Ըստ չինական կողմի՝ մեկ տարի առաջ թալիբների իշխանության գալուց հետո Աֆղանստանում շատ դրական զարգացումներ են եղել՝ 1990-ական…
