Դեսպան Մկրտչյանը Խանիայի քաղաքապետի հետ քննարկել է մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր
Կրետե կատարած աշխատանքային այցի շրջանակում Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Խանիայի քաղաքապետ Պանայոտիս Սիմանդիրակիսի հետ: Այդ մասին հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։ Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման և մշակույթի ու զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հնարավորությունների հետ կապված հարցեր։ Քաղաքապետը ողջունել է հայ դիվանագետին՝ ընդգծելով ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը։ Նա նաև հիշատակել…
