Ես իմ մտահոգությունը հայտնեցի Եվրախորհրդարանում, քանի որ մենք իսկապես մտահոգված ենք Եվրոպական Միության և Վրաստանի միջև հարաբերությունների ներկայիս իրավիճակով. վրացական կողմից որևէ խնդրանք կամ կոչ չի եղել-Նիկոլ Փաշինյան
Վրացական կողմից որևէ խնդրանք կամ կոչ չի եղել,- այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հարցին, թե արդյոք վրացական կողմը խնդրել է իրեն Եվրախորհրդարանում իր ելույթում ասել, որ «ՀՀ-ի՝ Եվրոպական Միությանը ինտեգրման ամենամեծ խոչընդոտներից մեկը Եվրոպական Միության և Վրաստանի միջև քաղաքական երկխոսության սառեցումն է», ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ «վրացական կողմից որևէ…
