Եվրահանձնաժողովը կասեցրել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի ծառայողական և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար
Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ վերանայված վիզային քաղաքականության համաձայն՝ կասեցնում է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի դիվանագիտական, ծառայողական և պաշտոնական անձնագրեր ունեցողների համար: Այս անձնագրերի տերերն այժմ պարտավոր են վիզա ներկայացնել Շենգենյան գոտի պաշտոնական նպատակներով մուտք գործելիս։ «Սա վիզայի կասեցման նոր, ուժեղացված մեխանիզմի կիրառման առաջին դեպքն է»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Որոշումը կայացվել է ԵՄ անդամ…
