Զելենսկին ՆԱՏՕ-ից ռազմական օգնություն է խնդրել՝ առանց սահմանափակումների

Զելենսկին ՆԱՏՕ-ից ռազմական օգնություն է խնդրել՝ առանց սահմանափակումների

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում հայտարարել է, որ Կիևին ռազմական օգնություն է հարկավոր՝ առանց սահմանափակումների: «Ուկրաինան չունի հզոր հակահրթիռային զենք, մենք զգալիորեն ավելի քիչ ավիացիա ունենք, քան Ռուսաստանը: Ուկրաինան դիմել է ձեզ ինքնաթիռների համար, որպեսզի այդքան մարդ չկորցնենք։ Դուք ունեք հազարավոր մարտական ինքնաթիռներ: Բայց մեզ ոչինչ չտվեցիք: Մենք դիմեցինք տանկերի…

Read More
Սամեբա գյուղի մոտակայքում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Սամեբա գյուղի մոտակայքում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր Թբիլիսիի ժամանակով 18:36-ին Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղի մոտակայքում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Նշենք, որ երեկ երեկոյան Սամեբայում ևս մեկ երկրաշարժ էր տեղի ունեցել, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել եր 4.0 մագնիտուդ։

Read More
Մոսկվան կոչ է անում հնարավորինս շուտ լուծել Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խնդիրը. Զախարովա		24.03.2022 . Արցախ

Մոսկվան կոչ է անում հնարավորինս շուտ լուծել Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խնդիրը. Զախարովա 24.03.2022 . Արցախ

Մոսկվան կոչ է անում հնարավորինս շուտ լուծել Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խնդիրը: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանելով «Լուրերի» հարցին՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ռուսաստանը շփումների մեջ է Հայաստանի և Ադրբեջանի հետ և կոչ է անում հնարավորինս շուտ լուծել տարածաշրջանի գազամատակարարման խնդիրը: Համապատասխան աշխատանք է արվում ՌԴ արտգործնախարարության, պաշտպանության նախարարության, էներգետիկայի նախարարության,…

Read More
Կրեմլը մեկնաբանել է Եվրոպա գազի մատակարարման վճարները ռուբլով փոխանցելու որոշումը

Կրեմլը մեկնաբանել է Եվրոպա գազի մատակարարման վճարները ռուբլով փոխանցելու որոշումը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի հանձնարարականը՝ Եվրոպա գազի մատակարարման վճարները ռուբլով իրականացնելու մասին: Ճեպազրույցի ընթացքում լրագրողները Պեսկովին հարցրել են, թե հնարավո՞ր է արդյոք, որ նման որոշումից հետո Արևմուտքը ցանկանա խզել ՌԴ-ի հետ գազային պայմանագրերը: «Նախագահը երեկ հանձնարարել է մեկ շաբաթվա ընթացքում մշակել մեխանիզմ, որպեսզի այդ վճարումը կատարվի ռուբլով։ Երբ շփումներ…

Read More
Հայաստանի ու Վրաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի ու Վրաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Մարտի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացմանը, բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունների միջոցով քաղաքական երկխոսության ամրապնդմանը վերաբերող հարցեր: Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրելու, խստաշունչ ձմռան պայմաններում կենսական…

Read More
Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից իրազեկում են, որ  առատ ձյան տեղումների պատճառով Արցախի Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:   Ժամը 16:00-ի դրությամբ՝ դժվարանցանելի են Ասկերանի շրջանի Խաչմաչ և Մխիթարաշեն համայնքների ճանապարհները (ձյան շերտը՝ 40-70 սմ): Միակողմանի բաց է Դաշուշեն համայնք տանող ճանապարհը:   Մարտակերտի շրջանում փակ է Մեհմանա համայնքի ճանապարհը (ձյան շերտը՝ 50…

Read More
Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայի հասարակությունը սկսել է առերեսվել իր պատմական անցյալի հետ. Թաներ Աքչամ

Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայի հասարակությունը սկսել է առերեսվել իր պատմական անցյալի հետ. Թաներ Աքչամ

Մարտի 23-ին Աթենքի Կապոդիստրիասի անվան ազգային համալսարանում տեղի է ունեցել  թուրք գիտնական, պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպանության անատոմիան Օսմանյան կայսրությունում 1878-1924 թթ.» խորագրով դասախոսությունը, որը կազմակերպել էին Հունաստանում ՀՀ դեսպանությունն ու Աթենքի Կապոդիստրիասի անվան ազգային պետական համալսարանի քաղաքագիտության և հանրային կառավարման ֆակուլտետը:   Միջոցառմանը ներկա են եղել Աթենքի ազգային համալսարանի ուսանողներ և դասախոսներ, Հունաստանի խորհրդարանի և…

Read More
Արցախում գազամատակարարման վերականգնման ուղղությամբ ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են

Արցախում գազամատակարարման վերականգնման ուղղությամբ ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են՝ գազամատակարարման վերականգնման ուղղությամբ, ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ, ադրբեջանական կողմի հետ շարունակվում են բանակցությունները:  «Արցախի Կառավարությունը հետամուտ է հումանիտար այդ կարևորագույն խնդիրն օր առաջ լուծելուն, և հավաստիացնում ենք, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները նաև դիվանագիտական հարթակում, որոնք, բնականաբար, հրապարակայնացման ենթակա չեն: Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական կողմի հարուցած խնդիրների լուծման նպատակով…

Read More
Իրակլի Ղարիբաշվիլի. Հպարտությամբ ուզում եմ ասել, որ այսօր բանակն ավելի ուժեղ է և ավելի համատեղելի ՆԱՏՕ-ի հետ, քան երբևէ

Իրակլի Ղարիբաշվիլի. Հպարտությամբ ուզում եմ ասել, որ այսօր բանակն ավելի ուժեղ է և ավելի համատեղելի ՆԱՏՕ-ի հետ, քան երբևէ

Հպարտությամբ ուզում եմ ասել, որ այսօր բանակն ավելի ուժեղ է և ավելի համատեղելի ՆԱՏՕ-ի հետ, քան երբևէ»,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով «ՆԱՏՕ-Վրաստան» զորավարժությունների շրջանակներում պատվավոր հյուրերի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը։ 2022 »: Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս զորավարժությունները Վրաստանին ՆԱՏՕ-ի հզոր քաղաքական և գործնական աջակցության ևս մեկ հստակ հաստատում են։ «ՆԱՏՕ-Վրաստան 2022…

Read More
ՀՀ-ում մարտին ռեկորդային քանակի ձյուն է եկել` որոշ տեղերում հասնելով 1 մ-ի․ Տեղումները կշարունակվեն

ՀՀ-ում մարտին ռեկորդային քանակի ձյուն է եկել` որոշ տեղերում հասնելով 1 մ-ի․ Տեղումները կշարունակվեն

Վերջին 8 օրը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում օդի օրական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է 6-8 աստիճանով, դիտվել են ռեկորդային քանակի ձյան տեղումներ։ Վերջին 40 տարվա ընթացքում Հայաստանում մարտ ամսին նման ինտենսիվությամբ և երկարատև ձյան առատ տեղումներ չեն գրանցվել, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Մասնավորապես, Տավուշի, Լոռիի, Սյունիքի առանձին հատվածներում 3 օրվա ընթացքում ձյան ծածկն…

Read More
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի բանաձևը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի բանաձևը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել Ռուսաստանի բանաձևի նախագիծը, որը կոչ է անում դադարեցնել կրակը Ուկրաինայում՝ խաղաղ բնակչության տարհանման համար: Փաստաթուղթը չի ստացել 15 անդամներից անհրաժեշտ 9 կողմ ձայն՝ փոխանցում է РИА Новости-ն: Բանաձևին կողմ են քվեարկել Ռուսաստանն ու Չինաստանը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մյուս անդամները ձեռնպահ են մնացել։ Բանաձևի համահեղինակների թվում են Բելառուսը, Հյուսիսային Կորեան և…

Read More
Ադրբեջանի օգտագործած գործիքակազմն ավելի է ամրապնդում մեր դիրքերը ՄԱԿ-ի Միջազգային դատարանում. Վարդանյան

Ադրբեջանի օգտագործած գործիքակազմն ավելի է ամրապնդում մեր դիրքերը ՄԱԿ-ի Միջազգային դատարանում. Վարդանյան

Արցախում մենք տարածքային խնդիրներ չենք լուծում, խոսքը ժողովուրդների իրավունքների մասին է: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ընթացքում նշեց պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Խոսելով Արցախում ադրբեջանական միջամտությամբ գազամատակարարման դադարեցման խնդրի մասին՝ Վարդանյանը նշեց, որ ՀՀ Կառավարությունը և  խորհրդարանական դիվանագիտությունը բոլոր ջանքերը ներդրել են միջազգային գործընկերներին տվյալ իրավիճակի մասին տեղյակ պահելու և խնդիրը հնարավորինս արագ լուծելու վերաբերյալ:…

Read More
Կիևը ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի հետ քննարկում է անվտանգության երաշխիքների հարցը. Կուլեբա

Կիևը ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի հետ քննարկում է անվտանգության երաշխիքների հարցը. Կուլեբա

Ուկրաինայի իշխանությունները քննարկում են երկրի անվտանգության երաշխիքների ապահովումը ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի կողմից: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան: Նա անդրադարձել է ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության 5-րդ հոդվածին, որով սահմանվում է, որ եթե դաշինքի անդամ մի պետություն ենթարկվում է զինված հարձակման, դա համարվում է հարձակում ՆԱՏՕ-ի բոլոր երկրների վրա, և ձեռնարկվում…

Read More
ԱՄՆ-ի կառավարության գնահատմամբ, Ռուսաստանի զինված ուժերի անդամները ռազմական հանցագործություններ են կատարել Ուկրաինայում. Էնթոնի Բլինկեն

ԱՄՆ-ի կառավարության գնահատմամբ, Ռուսաստանի զինված ուժերի անդամները ռազմական հանցագործություններ են կատարել Ուկրաինայում. Էնթոնի Բլինկեն

Այսօր կարող եմ փաստել, որ ներկայիս տեղեկատվության հիման վրա, ԱՄՆ-ի կառավարության գնահատմամբ Ռուսաստանի զինված ուժերի անդամները ռազմական հանցագործություններ են կատարել Ուկրաինայում, – այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Ըստ Էնթոնի Բլինքենի՝ խաղաղ բնակչությանը կանխամտածված թիրախ դարձնելը ռազմական հանցագործություն է։ «Ես ընդգծում եմ, որ Պետքարտուղարությունը և ԱՄՆ-ի կառավարության այլ փորձագետներ փաստագրում և գնահատում…

Read More
Ադրբեջանը պետք է կանխի հումանիտար ճգնաժամը. Freedom House

Ադրբեջանը պետք է կանխի հումանիտար ճգնաժամը. Freedom House

Ադրբեջանը պետք է կանխի հումանիտար ճգնաժամը՝ վերականգնելով անարգել գազամատակարարումը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, ովքեր շաբաթներ շարունակ տուժել են առանց ջերմության և տաք ջրի ցուրտ եղանակին. Freedom House Միջազգային իրավապաշտպան կազմակերպություն։

Read More
Լավրովը Կարմիր խաչի նախագահի հետ կքննարկի Արցախում հումանիտար իրավիճակը

Լավրովը Կարմիր խաչի նախագահի հետ կքննարկի Արցախում հումանիտար իրավիճակը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր՝ մարտի 24-ին, Մոսկվայում կհանդիպի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի հետ՝ հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից: Նշվում է, որ կողմերը կքննարկեն Ուկրաինայի, Դոնբասի և Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրադրությունը։ Նախորդ շաբաթ Մաուրերը Կիևում էր, որից հետո մեկնել է Մոսկվա՝ ռուսական կողմի հետ մարդասիրական իրավիճակի քննարկումը շարունակելու։ «Բանակցությունների օրակարգում են նաև Լեռնային…

Read More
Գերմանիայի կանցլերը զրուցել է ՌԴ և Ուկրաինայի նախագահների հետ, հրադադարի կոչ արել		24.03.2022 . Միջազգային

Գերմանիայի կանցլերը զրուցել է ՌԴ և Ուկրաինայի նախագահների հետ, հրադադարի կոչ արել 24.03.2022 . Միջազգային

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ուկրաինայում շտապ հրադադարի հաստատման և այնտեղ հումանիտար իրավիճակի բարելավման կոչ է արել: ՌԴ նախագահից հետո Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, ծանոթացել ընթացիկ իրավիճակին և ՌԴ հետ բանակցություններին նրա գնահատականի հետ: Նրանք պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել սերտ շփումները:

Read More
Մադրիդի ավտոնոմ համալսարանում այսօր անցկացվեց Հայաստանի օր

Մադրիդի ավտոնոմ համալսարանում այսօր անցկացվեց Հայաստանի օր

Մադրիդի ավտոնոմ համալսարանում այսօր անցկացվեց Հայաստանի օր, որի շրջանակներում ցուցադրվեց նաև իսպանացի հայտնի լրագրող Միգել Անխել Նիետոյի՝ Հայաստանի մասին պատմող «Արարատի ստվերը» փաստագրական ֆիլմը։ Այս մասին հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառմանը ներկա էին և բանախոսություններով հանդես եկան դեսպան Սոս Ավետիսյանը, նույն համալսարանի դասախոսներ Ռոբերտո Կիրոս Ռոսադոն, Ֆերնանդո Կամաչո Պադիյան և Միգել Անխել Նիետոն։ Դեսպան…

Read More
85 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը		23.03.2022 . Միջազգային

85 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը 23.03.2022 . Միջազգային

Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` նշելով, որ Օլբրայթը 85 տարեկան էր: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որ գտնվում էին ինքնաթիռում` Եվրոպայի ճանապարհին, տեղեկացվել են Օլբրայթի մահվան մասին: Օլբրայթը եղել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության առաջին կին ղեկավարը. այս պաշտոնին նա եղել է 1997-2001 թթ.:

Read More
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը ամբողջ կազմով շարունակում է բնականոն գործունեությունը

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը ամբողջ կազմով շարունակում է բնականոն գործունեությունը

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը ամբողջ կազմով շարունակում է բնականոն գործունեությունը: Այս օրերին ուշադրության կենտրոնում են մեր քաղաքացիներին ցուցաբերվող օժանդակությանը վերաբերող հարցերը՝ հայտնում են դեսպանությունից: «Օդեսայում Գլխավոր հյուպատոսությունը, Լվովում և Ուժգորոդում նորաբաց ՀՀ ժամանակավոր հյուպատոսություններն ամենօրյա ռեժիմով ընդունում են քաղաքացիներին, որոնցից շատերը ռազմական գործողությունների ժամանակ կորցրել են իրենց փաստաթղթերը և դեպի հայրենիք վերադարձի վկայականի տրամադրման կարիք ունեն։ Տրամադրվում…

Read More
Ձյան առատ տեղումների հետևանքով Արցախում տանիքներ և ծածկեր են փլուզվել

Ձյան առատ տեղումների հետևանքով Արցախում տանիքներ և ծածկեր են փլուզվել

Ձյան առատ տեղումների հետևանքով Արցախի մայրաքաղաքում և հանրապետության շրջաններում այսօր նույնպես գրանցվել են տանիքների և ծածկերի փլուզման դեպքեր: Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքում տեղի ունեցած ծածկի փլուզման մասին, որի հետևանքով վնասվել է կայանված մեքենան: Ասկերան քաղաքում գրանցվել է ջերմոցի փլուզում, իսկ շրջանի Վարդաձոր գյուղում փլվել է…

Read More
Ունենք 21 միջոցառման ձևաչափ, որոնք պատրաստ են իրագործման Արցախում ցանկացած պահի. Մհեր Գրիգորյան

Ունենք 21 միջոցառման ձևաչափ, որոնք պատրաստ են իրագործման Արցախում ցանկացած պահի. Մհեր Գրիգորյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հարց ուղղեց Արցախում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ: Մասնավորապես, պատգամավորը հետաքրքրվեց, թե արցախցիների վիճակը մեղմացնող ի՞նչ միջոցառումներ են նախատեսված: «Երեկ հրատապ քննարկումն արձանագրեց, որ կա հումանիտար ճգնաժամ, կա դրա խորացման միտում, նաև ակնհայտ է, որ Ադրբեջանն առաջիկայում ևս կարող է ահաբեկչական կամ սադրանքների ձևով այլ…

Read More
Միայն Ուկրաինան կարող է քննարկել Ռուսաստանի հետ հնարավոր փոխզիջումները. Շոլց

Միայն Ուկրաինան կարող է քննարկել Ռուսաստանի հետ հնարավոր փոխզիջումները. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ բանակցություններում միայն ուկրաինական կողմը կարող է քննարկել Ռուսաստանի հետ հնարավոր փոխզիջումները։ Այդ կարծիքը նա հայտնել է Die Zeit թերթի հետ հարցազրույցում։ «Ես խստորեն պահպանում եմ մեկ սկզբունք. ուկրաինացիները, նրանց նախագահը և նրանց բանակցային պատվիրակությունն են բանակցում Ուկրաինայի հարցով: Ուրիշ ոչ ոք: Ուկրաինացիների համար փոխզիջումների գնալն այլ երկրի կառավարության…

Read More
ԵԽ Կոնգրեսի զեկույցում տեղայնացվել են Արցախի վերաբերյալ կարևոր ձևակերպումներ. Դավիթ Խաժակյան

ԵԽ Կոնգրեսի զեկույցում տեղայնացվել են Արցախի վերաբերյալ կարևոր ձևակերպումներ. Դավիթ Խաժակյան

ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ, Երևանի ավագանու անդամ, ԵԽ տեղական իշխանությունների կոնգրեսի անդամ Դավիթ Խաժակյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ քիչ առաջ ԵԽ Կոնգրեսը ի գիտություն է ընդունել Հայաստանում տեղի ունեցած վերջին ՏԻՄ ընտրությունների մոնիթորինգի արդյունքները։ «Շնորհիվ մեր արտաքին գերատեսչության ջանքերի, մասնավորապես՝ ԵԽ հայաստանյան ներկայացուցչության, զեկույցում տեղայնացվել են Արցախի վերաբերյալ կարևոր ձևակերպումներ, որոնք բնականաբար առաջացրին…

Read More
Պուտինը որոշել է ՌԴ համար ոչ բարեկամական երկրների հետ գազի հաշվարկն այսուհետև կատարել ռուբլով

Պուտինը որոշել է ՌԴ համար ոչ բարեկամական երկրների հետ գազի հաշվարկն այսուհետև կատարել ռուբլով

«Ակնհայտ է, որ և՛ ԵՄ, և՛ ԱՄՆ մատակարարումների համար վճարումները եվրոյով ու դոլարով ստանալը մեզ համար անիմաստ է: Հետևաբար, որոշել եմ կարճ ժամկետում իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան ոչ բարեկամական պետություններին մատակարարվող մեր բնական գազի դիմաց վճարումները ռուբլով ստանալ»,- ասել է ՌԴ նախագահը կառավարության հետ հանդիպման ժամանակ։ Այդ մասին տեղեկացնում է «Россия 24» հեռուստաալիքը:

Read More
ԵՄ-ն ընդգծել է Արցախի բնակչությանն անհապաղ գազ մատակարարելու անհրաժեշտությունը

ԵՄ-ն ընդգծել է Արցախի բնակչությանն անհապաղ գազ մատակարարելու անհրաժեշտությունը

Եվրամիությունը մտահոգված է Ստեփանակերտ գազի մատակարարումների ընդհատումներիւ մասին հաղորդագրություններով: Այդ մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Պետեր Ստանոյի տարածած հայտարարության մեջ:  «Մարտի 8-ին մատակարարումների առաջին խափանումից հետո ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ակտիվ մասնակցություն ունենալ վերականգնման հարցում, ինչի շնորհիվ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, մարտի 19-ին էլ վերականգնվել է գազի մատակարարումը: ԵՄ-ն ընդգծել է…

Read More
Հունգարիան դեմ է արտահայտվել Ռուսաստանից էներգակիրների մատակարարման սահմանափակմանը

Հունգարիան դեմ է արտահայտվել Ռուսաստանից էներգակիրների մատակարարման սահմանափակմանը

Հունգարիան չի պաշտպանում ռուսական էներգակիրների մատակարարման սահմանափակումները, քանի որ նման պատժամիջոցները կարող են սպառնալիք ներկայացնել երկրի էներգետիկ անվտանգության համար: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պիտեր Սիյարտոն՝ ելույթ ունենալով Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում՝ գրում է ТАСС-ը։ Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ իր երկիրը…

Read More
Լավրով. ՆԱՏՕ-ի խաղաղապահներ ուղարկելը Ուկրաինա կնշանակի բախում Ռուսաստանի հետ

Լավրով. ՆԱՏՕ-ի խաղաղապահներ ուղարկելը Ուկրաինա կնշանակի բախում Ռուսաստանի հետ

Եթե ​​ՆԱՏՕ-ն իր խաղաղապահներին ուղարկի Ուկրաինա, դա կլինի Ռուսաստանի հետ դաշինքի ուժերի ուղիղ բախում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը MGIMO-ի ուսանողների և ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ։ «Արևմտյան երկրները ձգտում են միջնորդի դեր խաղալ: Մենք դեմ չենք, բայց ունենք բացարձակ հստակ կարմիր գծեր, որոնց մասին երկար տարիներ խոսել ենք։ Հիմա մենք չենք կարող խուսափել…

Read More
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք

Մարտի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ Արցախում իրականացվել է 37 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք: Ստացիոնար բուժում է ստանում 7 բուժառու:   Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10 506 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3079 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 42 դեպք է արձանագրվել:   Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է…

Read More