Պուտինը պահանջում է պատժամիջոցների վերացում և ՆԱՏՕ-ից երաշխիքներ. Reuters

Պուտինը պահանջում է պատժամիջոցների վերացում և ՆԱՏՕ-ից երաշխիքներ. Reuters

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար արևմտյան առաջնորդներից պահանջում է գրավոր պարտավորություն՝ «դադարեցնել ՆԱՏՕ-ի արևելյան ընդլայնումը և վերացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի մասը»։ Այդ մասին մայիսի 28-ին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին ծանոթ երեք բարձրաստիճան ռուսական աղբյուրի։ «Պուտինը պատրաստ է խաղաղություն կնքել, բայց ոչ ցանկացած գնով»,- գործակալությունը մեջբերում է իր անանուն զրուցակիցներից…

Read More
Իրանը չի բացառում միջուկային օբյեկտներ ԱՄՆ տեսուչների մուտք գործելու հնարավորությունը

Իրանը չի բացառում միջուկային օբյեկտներ ԱՄՆ տեսուչների մուտք գործելու հնարավորությունը

Եթե Թեհրանը և Վաշինգտոնը համաձայնության գան իրանական միջուկային ծրագրի շուրջ, Իրանը կարող է քննարկել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ամերիկացի տեսուչների՝ երկրի միջուկային օբյեկտներ մուտք գործելու հնարավորությունը, չորեքշաբթի հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։ «Սովորաբար թշնամական երկրների տեսուչներին դա թույլ չի տրվում, բայց եթե միջուկային համաձայնագիր կնքենք, ապա կարող ենք թույլ տալ ԱԷՄԳ-ի…

Read More
Մասկը քննադատել է Թրամփի բյուջետային օրինագիծը

Մասկը քննադատել է Թրամփի բյուջետային օրինագիծը

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բյուջեի օրինագիծը՝ ասելով, որ այն զրոյացնում է ծախսերը կրճատելուն ուղղված Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ջանքերը։ CBS-ին տված հարցազրույցում Մասկն ասել է, որ հիասթափված է օրինագծի «մեծ ծախսերից, որոնք մեծացնում են ԱՄՆ բյուջեի պակասուրդը և խաթարում DOGE թիմի կատարած աշխատանքը»։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը անցյալ շաբաթ 215…

Read More
Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է. Բելոուսով

Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է. Բելոուսով

Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, թե արտատարածաշրջանային երկրներն ավելի ակտիվ են դառնում Հարավային Կովկասում՝ իրենց ազդեցությունն ընդլայնելու համար։ «Նրանց նպատակն անվտանգությունն ամրապնդելը չէ, այլ այնտեղ իրենց ազդեցությունն ընդլայնելը»,- չորեքշաբթի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում ասել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը։ Նա նաև մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ։ «Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը…

Read More
Վրաստանի քաղաքացու  անձնագրի դիզայնը փոխվելու է

Վրաստանի քաղաքացու անձնագրի դիզայնը փոխվելու է

Վրաստանի քաղաքացու անձնագրի, ինչպես նաև ժամանակավոր և մշտական ​​բնակության, ժամանակավոր անձնագրի էլեկտրոնային քարտի դիզայնը փոխվում է։ Համապատասխան հրամանը հրապարակվել է արդարադատության նախարարի կողմից մարտի 10-ին։ Այն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունիսի 4-ից։ Սակայն, այս կոնկրետ ամսաթվից առաջ տրված հին դիզայնի քարտերը կգործեն մինչև դրանց ժամկետի ավարտը։ Հրամանագրի համաձայն, Վրաստանի պետական ​​զինանշանը կտեղադրվի քարտի վրա…

Read More
Ախալցխայի քաղաքապետարանը կանցկացնի սիրողական վոլեյբոլի մրցաշար տղամարդկանց և կանանց համար

Ախալցխայի քաղաքապետարանը կանցկացնի սիրողական վոլեյբոլի մրցաշար տղամարդկանց և կանանց համար

2025 թվականի հունիսի 7-8-ը Ախալցխայի քաղաքապետարանը, կազմակերպված Սպորտային ծրագրերի բաժնի կողմից, կանցկացնի սիրողական վոլեյբոլի մրցաշար տղամարդկանց և կանանց (18+) համար՝ Ախալցխայի քաղաքապետարանի առաջնության շրջանակներում: Մրցաշարը կանցկացվի Ախալցխա քաղաքի թիվ 5 հանրային դպրոցում: Վիճակահանությունը կկայանա հունիսի 4-ին, ժամը 12:00-ին, Ախալցխայի քաղաքապետարանի վարչական շենքում: Հաղթող թիմերին կհանձնվեն համապատասխան գավաթներ, մեդալներ և պատվոգրեր: Մրցանակային ֆոնդը կազմում է 2000…

Read More
Իսրայելը և Սիրիան մի քանի փուլով ուղիղ բանակցություններ են անցկացրել. FT

Իսրայելը և Սիրիան մի քանի փուլով ուղիղ բանակցություններ են անցկացրել. FT

Իսրայելը և Սիրիայի նոր իշխանությունները վերջին շաբաթների ընթացքում ոչ հրապարակային ուղիղ բանակցությունների մի քանի փուլ են կազմակերպել՝ նպատակ ունենալով կարգավորել իրավիճակը երկու երկրի միջև, գրում Է Financial Times-ը ՝ վկայակոչելով անանուն արևմտյան դիվանագետներին և սիրիացի պաշտոնյայի: «Սա միայն սկիզբն է։ Բանակցությունների հիմնական նպատակն էր կանխել բռնության բռնկումները և Իսրայելին ստիպել դուրս գալ Սիրիայի սահմանային տարածքներից»,-…

Read More
Կիևը ԱՄՆ-ին է ներկայացրել Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի պայմանների ցանկը. Քելոգ

Կիևը ԱՄՆ-ին է ներկայացրել Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի պայմանների ցանկը. Քելոգ

Միացյալ Նահանգները ստացել է հրադադարի հուշագիրը՝ պատերազմը դադարեցնելու պայմանների ցանկը, և ակնկալում է, որ Ռուսաստանը կտրամադրի նմանատիպ փաստաթուղթ, Fox News-ին ասել է Ուկրաինայի հարցերով Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը: Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նոր բանակցությունները տեղի կունենան այն բանից հետո, երբ հուշագրի երկու տարբերակներում գտնվեն հնարավոր փոխզիջման կետեր. բանակցությունների վայրը կարող է լինել Ժնևը, ասել…

Read More
Պուտինը կրակի հետ է խաղում․ Թրամփ

Պուտինը կրակի հետ է խաղում․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հայտարարելով, որ եթե իր վարած քաղաքականությունը չլիներ, ՌԴ-ն լուրջ խնդիրների կբախվեր։ Truth Social-ում Թրամփի հերթական գրառման մեջ նշված է․ «Վլադիմիր Պուտինը չի հասկանում, որ եթե ես չլինեի, Ռուսաստանին բազմաթիվ վատ զարգացումներ կսպասվեին, Ռուսաստանի համար շատ վատ կլիներ։ Պուտինը կրակի հետ է խաղում»։

Read More
Հարավային Կովկասում «3+3» ձևաչափն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը. Լավրով

Հարավային Կովկասում «3+3» ձևաչափն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը. Լավրով

Հարավային Կովկասում մենք ունենք «3+3» ձևաչափով փոխգործակցության փորձ. այս ձևաչափն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը, մենք կշարունակենք այն: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ: Լավրովի խոսքով՝ Ֆիդանի հետ հանդիպմանը վերահաստատվել է կողմերի մոտեցումը Սիրիայի հարցով սերտ երկխոսության վերաբերյալ։ «Երկուստեք շեշտվել է Սիրիայի Արաբական Հանրապետության պետական ինքնիշխանությունը,…

Read More
Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպել է Ռուսաստանի ղեկավարության հետ

Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպել է Ռուսաստանի ղեկավարության հետ

Ռուսաստանի նախագահը Կրեմլում ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարին: Վլադիմիր Պուտինը և Հաքան Ֆիդանը, ի թիվս այլնի, քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը, պատերազմի դադարեցմանն ուղղված ջանքերը և մայիսի 16-ին Ստամբուլում տեղի ունեցած Կիև-Մոսկվա ուղիղ բանակցություններին հաջորդած զարգացումները: Անդրադարձ է եղել Մոսկվա-Անկարա երկկողմ հարաբերություններին: Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է նաև Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկուն, որը գլխավորել է…

Read More
Ախալքալաքում նշվեց Վրաստանի անկախության օրը

Ախալքալաքում նշվեց Վրաստանի անկախության օրը

Մայիսի 26-ին  Վրաստանի անկախության օրը հանդիսավոր կերպով  նշվեց Ախալքալաքի մունիցիպալիտետի կենտրոնական  հրապարակում։ Միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարի գրասենյակի կողմից և անցկացվել է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի աջակցությամբ։ Առավոտից քաղաքացիները հնարավորություն ունեցան դիտելու Վրաստանի պաշտպանության ուժերի  ռազմական տեղնիկայի,  զենքերի  և սարքավորումների ցուցահանդեսը։ Զուգահեռաբար կազմակերպվել էր մանկական զվարճանքի այգի, տեղի ձեռնարկատերերի ձեռագործ…

Read More
Ախալցխայի մունիցիպալիտետի Ծուղրութ գյուղի մանկապարտեզում անցկացվել է  Վրաստանի անկախության   օրվան նվիրված միջոցառում

Ախալցխայի մունիցիպալիտետի Ծուղրութ գյուղի մանկապարտեզում անցկացվել է  Վրաստանի անկախության   օրվան նվիրված միջոցառում

Ախալցխայի մունիցիպալիտետի Ծուղրութ գյուղի մանկապարտեզում անցկացվել է  Վրաստանի անկախության   օրվան նվիրված միջոցառում։ Երեխաները կատարեցին ազգային թեմաներով տարբեր համարներ և մեծ գնահատանքի արժանացան հյուրերի կողմից։ Միջոցառմանը ներկա էին Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետի տեղակալ  Ռուբեն Կարապետյանը, մշակութային ծառայության ղեկավար Քեթևան Միշվելիձեն և նախադպրոցական հաստատության տնօրեն Մարինա Մերաբիշվիլին։

Read More
ԵՄ խորհուրդը որոշում է կայացրել եվրոպական անվտանգության ոլորտում համատեղ գնումների համար 150 մլրդ եվրո հատկացնել

ԵՄ խորհուրդը որոշում է կայացրել եվրոպական անվտանգության ոլորտում համատեղ գնումների համար 150 մլրդ եվրո հատկացնել

Եվրամիության խորհուրդը որոշում է կայացրել եվրոպական անվտանգության և պաշտպանության ոլորտում համատեղ գնումների համար 150 միլիարդ եվրո հատկացնել և ստեղծել «Անվտանգության գործողություններ Եվրոպայի համար» (SAFE) գործիքը: Այն կֆինանսավորի հրատապ և լայնածավալ ներդրումներ եվրոպական պաշտպանական տեխնոլոգիական և արդյունաբերական բազայում: Նպատակն է մեծացնել արտադրական կարողությունները՝ ապահովելով պաշտպանական սարքավորումների հասանելիությունը անհրաժեշտության դեպքում: Բացի դրանից՝ SAFE-ը թույլ կտա ԵՄ-ին շարունակել…

Read More
ԼՂ տեղահանված անձանց հետ կապված հումանիտար հարցը գտնվում է Ռուսաստանի ուշադրության կենտրոնում. Զախարովա

ԼՂ տեղահանված անձանց հետ կապված հումանիտար հարցը գտնվում է Ռուսաստանի ուշադրության կենտրոնում. Զախարովա

Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հետ կապված հումանիտար հարցերը գտնվում են Ռուսաստանի ուշադրության կենտրոնում: «Առաջիկայում նախատեսվում է նոր՝ բավական խոշոր մարդասիրական ակցիա ռուսական մարդասիրական առաքելության տեղական հասարակական կազմակերպություններից մեկի գծով»,- ասել է Զախարովան։ Նա նշել է, որ ռուսական կողմը 2023 թվականին մարդասիրական բեռներ է…

Read More
Ուկրաինան պատրաստ է Ադրբեջանի համար էներգետիկ հանգույց դառնալ. Սիբիհա

Ուկրաինան պատրաստ է Ադրբեջանի համար էներգետիկ հանգույց դառնալ. Սիբիհա

Ուկրաինան պատրաստ է Ադրբեջանի համար առանցքային էներգետիկ հանգույց դառնալ Եվրոպայում՝ հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհան Բաքու կատարարծ այցից հետո:  Նրա խոսքով՝ Ադրբեջանը չափազանց կարևոր գործընկեր է Ուկրաինայի կայուն զարգացման ամրապնդման համար, առաջին հերթին՝ էներգետիկ ոլորտում, ինչպես նաև արդար և կայուն խաղաղության հասնելու համար: Սիբիհան նշել է, որ Ադրբեջանը ռազմավարական գործընկեր է, և ճիշտ ժամանակն…

Read More
Գերիների փոխանակման հարցը կախված է Ուկրաինայի հետ բանակցությունների արդյունքներից. Պեսկով

Գերիների փոխանակման հարցը կախված է Ուկրաինայի հետ բանակցությունների արդյունքներից. Պեսկով

Կրեմլի խոսնակը մեկնաբանել է Գերմանիայի կանցլերի հայտարարությունը, որ Լոնդոնը, Փարիզը, Վաշինգտոնը և Բեռլինը չեղարկել են Ուկրաինային ռազմական մատակարարումների սահմանափակումները, և Կիևը կարող է հեռահար զենքերով հարվածել Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին։ «Եվրոպական երկրների որոշումը հակասում է ռուս-ուկրաինական քաղաքական կարգավորմանն ուղղված Մոսկվայի ձգտումներին»,- նշել է Դմիտրի Պեսկովը։ Ռուսաստանի նախագահի խոսնակն անդրադարձել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև…

Read More
Զելենսկին դատապարտել է վերջին օրերին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի զանգվածային հարձակումները

Զելենսկին դատապարտել է վերջին օրերին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի զանգվածային հարձակումները

Վոլոդիմիր Զելենսկին դատապարտել է վերջին օրերին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի զանգվածային հարձակումները, որոնց հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր: «Ընդամենը երեք օրում Ուկրաինայի ուղղությամբ ավելի քան 900 անօդաչու թռչող սարք, բալիստիկ և թևավոր հրթիռներ են արձակվել։ Ռուսաստանն ընտրում է շարունակել պատերազմը»,- հայտարարել է Զելենսկին: Նա կոչ է արել միջազգային հանրությանը՝ ավելացնել Մոսկվայի վրա ճնշումը: Ավելի վաղ…

Read More
Ամոթալի հարձակում վրացի ժողովրդի և Վրաստանի պետության վրա. Պապուաշվիլին՝ Մակրոնի, Մերցի ու Տուսկի հայտարարության մասին

Ամոթալի հարձակում վրացի ժողովրդի և Վրաստանի պետության վրա. Պապուաշվիլին՝ Մակրոնի, Մերցի ու Տուսկի հայտարարության մասին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ամոթալի է անվանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի համատեղ հայտարարությունը հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։ «Ամոթալի հարձակում վրացի ժողովրդի և Վրաստանի պետության վրա՝  նրա ազգային տոնի օրը»,- գրել է Պապուաշվիլին Ֆեյսբուքում։ Ավելի վաղ երեք եվրոպական երկրների առաջնորդները շնորհավորել էին վրացի ժողովրդին՝ Անկախության օրվա…

Read More
Կիևին հեռահար զենք մատակարարելու վերաբերյալ ԵՄ որոշումը հակասում է կարգավորմանը. Պեսկով

Կիևին հեռահար զենք մատակարարելու վերաբերյալ ԵՄ որոշումը հակասում է կարգավորմանը. Պեսկով

Եվրոպական երկրների որոշումը՝ վերացնել Կիևին հեռահար զենքի մատակարարման սահմանափակումները, հակասում է Ուկրաինայի իրադրության քաղաքական կարգավորմանն ուղղված ՌԴ ձգտումներին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե այդպիսի որոշումներ իսկապես ընդունվել են, դրանք բացարձակապես հակասում են քաղաքական կարգավորմանը հասնելու մեր ձգտումներին և այն ջանքերին, որոնք այժմ արվում են կարգավորման շրջանակներում»,- ասել Է Պեսկովը Life-ի լրագրողին:…

Read More
Իսպանիան կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Իսրայելի դեմ

Իսպանիան կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Իսրայելի դեմ

«Մենք պետք է ամեն ինչ անենք այս պատերազմը դադարեցնելու համար»,- հայտարարել է Իսպանիայի ԱԳ նախարարը և եվրոպացիներին կոչ է արել ուժեղացնել ճնշումը հրեական պետության վրա Գազայում ՑԱՀԱԼ-ի նոր հարձակման ֆոնին: Ավելի մեծ ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ Գազայի հատվածում ռազմական հարձակումը դադարեցնելու և Պաղեստինի պետականության հարցում առաջ շարժվելու համար. սա էր կիրակի անցկացված Մադրիդյան խմբի գագաթնաժողովի…

Read More
Ուկրաինան կարող է հարձակվել, օրինակ՝ Ռուսաստանի ռազմական օբյեկտների վրա՝ պաշտպանության նպատակով. Մերց

Ուկրաինան կարող է հարձակվել, օրինակ՝ Ռուսաստանի ռազմական օբյեկտների վրա՝ պաշտպանության նպատակով. Մերց

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան վերացրել են Ուկրաինային մատակարարվող զենքի հեռահարության սահմանափակումները, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ «Ուկրաինա մատակարարվող զենքի հեռահարության հանդեպ այլևս որևէ սահմանափակում չկա՝ ո՛չ բրիտանացիների, ո՛չ ֆրանսիացիների, ո՛չ էլ մեր կողմից։ Ամերիկացիների կողմից նույնպես նման բան չկա»,- ասել է կանցլերը՝ WDR հեռուստառադիոընկերության կազմակերպած ֆորումի քննարկման ժամանակ։ «Դա նշանակում է, որ…

Read More
Պուտինը խելագարվել է. Թրամփը` Ուկրաինային նոր հարվածների մասին

Պուտինը խելագարվել է. Թրամփը` Ուկրաինային նոր հարվածների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա զանգվածային հարձակումից մեկ օր անց անդրադարձել է դրան։ «Ես միշտ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, բայց նրա հետ ինչ-որ բան է պատահել։ Նա լրիվ խելքը թռցրել է»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը Truth Social սոցիալական ցանցում կիրակի՝ մայիսի 25-ին։ «Նա անտեղի բազմաթիվ մարդկանց է…

Read More
Էթնիկ զտումները հեռավոր սարսափներ չեն, դրանք տեղի են ունենում մեր աչքի առաջ, և մենք դա տեսել ենք սեփական փորձով. Միրզոյան

Էթնիկ զտումները հեռավոր սարսափներ չեն, դրանք տեղի են ունենում մեր աչքի առաջ, և մենք դա տեսել ենք սեփական փորձով. Միրզոյան

Մեկնարկել է «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողովը: Բացման խոսքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց միջոցառմանը ներկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, Երևան ժամանած բարձրաստիճան հյուրերին: «Խորապես հպարտ ենք մեր մայրաքաղաքում ձեզ հյուրընկալելու այսպիսի համաժողովի շրջանակում, որը ձգտում է լինել ավելին, քան պարզապես համաժողով, հարթակ՝ մտորումների, համագործակցության…

Read More
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ժամանել է Հայաստան

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ժամանել է Հայաստան

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։

Read More
Սլովակիայի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Սլովակիայի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Մայիսի 25-27-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։

Read More
Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Պակիստանի արտգործնախարարները

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Պակիստանի արտգործնախարարները

Ադրբեջանի և Պակիստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել: Ջեյհուն Բայրամովը և Մուհամեդ Իսհակ Դարը քննարկել են երկու երկրի հարաբերությունները և մտքեր փոխանակել տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ: Կողմերը քննարկել են Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի առաջիկա այցն Ադրբեջան։

Read More
Հունգարիան մտադիր է թույլ չտալ ԵՄ-ի լիակատար հրաժարումը ռուսական նավթից ու գազից. Օրբան

Հունգարիան մտադիր է թույլ չտալ ԵՄ-ի լիակատար հրաժարումը ռուսական նավթից ու գազից. Օրբան

Հունգարիայի կառավարությունը մտադիր է թույլ չտալ Եվրոպա ռուսական էներգակիրների մատակարարման լիակատար արգելքը, որն առաջարկել է Եվրահանձնաժողովը։ Այդ մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ էներգետիկ հարցերով կառավարության արտակարգ նիստից հետո։ «Բրյուսելը լի է վճռականությամբ՝ օգնելու ուկրաինացիներին հունգարական և եվրոպական ընտանիքների ոչնչացման գնով։ Բրյուսելը մտադիր է փակել Ռուսաստանից գազի և նավթի մատակարարումը: Դա Հունգարիայի համար ենթադրում…

Read More
Էրդողանը և Սիրիայի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցերը

Էրդողանը և Սիրիայի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում բանակցություններ է վարել Սիրիայի ժամանակավոր կառավարության նախագահ Ահմեդ Ալ-Շարաայի հետ: Լրատվամիջոցների տվյալով՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները և ահաբեկչությանը համատեղ հակազդելու հարցերը:  Հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, թուրքական հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընը, պաշտպանական արդյունաբերության ղեկավար Հալուք Գերգյունը, Սիրիայի արտաքին…

Read More
Զելենսկին հաստատել է տեղեկությունը, որ ռուսական կողմը վերադարձրել է 307 մարդու

Զելենսկին հաստատել է տեղեկությունը, որ ռուսական կողմը վերադարձրել է 307 մարդու

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է տեղեկությունը, որ ռուսական կողմը վերադարձրել է 307 մարդու: Զելենսկին նշել է, որ երկու օրվա ընթացքում արդեն վերադարձվել է 697 մարդ, և ակնկալվում է փոխանակման գործընթացի շարունակություն: Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակման ևս մեկ փուլ են անցկացրել Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում՝…

Read More