Մոսկվան գիշերն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել
Հոկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը Մոսկվայի ուղղությամբ արձակվել է ավելի քան երեք տասնյակ անօդաչու թռչող սարք։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ ՀՕՊ ուժերը դրանք բոլորը ոչնչացրել են։ Թռիչքների անվտանգությունն ապահովելու համար գիշերը «Ժուկովսկի» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում կիրառվել են ինքնաթիռների մուտքի և ելքի ժամանակավոր սահմանափակումներ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը Ռուսաստանի տարբեր շրջաններում «բռնագրավվել և ոչնչացվել…
