ԱՄՆ-ն դադարեցրել է Ուկրաինային խոստացված զինամթերքի մի մասի մատակարարումը. Politico
Պենտագոնը դադարեցրել է զենիթային հրթիռների և մյուս բարձր ճշգրտության զինամթերքի մատակարարումներն Ուկրաինային՝ կապված մտավախության հետ, որ այդ սպառազինությունների պաշարները ԱՄՆ-ում չափազանց շատ են կրճատվել: Այս որոշումը հունիսի սկզբին նախաձեռնել է պաշտպանության փոխնախարար Էլբրիջ Քոլբին, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով իրավիճակին ծանոթ երեք աղբյուրի: Հրապարակման համաձայն՝ խոսքը Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների, Hellfire հրթիռների և մյուս բարձր…
