Արցախի դեմ պատերազմի կազմակերպչին Բալասանյանը նամակ է գրել
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
Թուրքիայում մայիսմեկյան ցույցեր են: Տեղական ԶԼՄ-ների տվյալով՝ Ստամբուլի կենտրոնական հատվածները փակ են, երթևեկությունը կաթվածահար է: Ակցիայի մասնակիցների և իրավապահների միջև բախումներ են եղել, հաղորդվում է ավելի քան 300 մարդու ձերբակալության մասին։ Հայտնի է, որ ցույցերը կազմակերպել են մի շարք արհմիություններ և հասարակական կազմակերպություններ: Քաղաքացիները փորձել են հասնել Թաքսիմ հրապարակ, որտեղ, սակայն, բողոքի ակցիաներն արգելված…
Հայաստանը ԵԱՏՄ-ի կարևոր մասնակից է, ուստի մեզ չեն կարող չանհանգստացնել Եվրամիության հետ մերձեցմանն ուղղված Երևանի քայլերը՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը: Նրա խոսքով՝ հայ գործընկերների հետ շփումների ընթացքում պարզաբանում են ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակ անդամակցելու անհնարինությունը: «Երևանում լավ են հասկանում ԵԱՏՄ-ին մասնակցելու օգուտներն ու դրանից դուրս գալու դեպքում բացասական…
Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ Կիևն առաջիկայում հանդիպումներ կունենա գործընկերների հետ: Նրա խոսքով՝ օրակարգում է լինելու Ուկրաինայի անվտանգության հարցը: Զելենսկին շեշտել է՝ հարկավոր է հասնել լիակատար և անվերապահ հրադադարի՝ սկզբնական շրջանում գոնե առնվազն 30 օրով։ «Միայն այդ դեպքում կարելի է անցնել բանակցությունների։ Պատրաստ ենք երկխոսության՝ ցանկացած ձևաչափով։ Ռուսաստանը պետք է դադարեցնի իր հարձակումները»,- հավելել է…
Իսրայելում շարունակում են մոլեգնել լայնածավալ անտառային հրդեհները։ Դրանք արագորեն տարածվում են ուժեղ քամու և ջերմության հետևանքով: Որոշ շրջաններում տարհանում են բնակիչներին, արգելափակվել են ավտոճանապարհները, դադարեցվել է գնացքների երթևեկությունը: Կրակը տարածվել է նաև Երուսաղեմի արվարձաններում: Երկրի իշխանությունները դիմել են միջազգային գործընկերներին՝ օգնության խնդրանքով։ Ենթադրվում է, որ որոշ հրդեհների պատճառ կարող էին դառնալ հրկիզումները, մի քանի կասկածյալ…
Կիևը և Վաշինգտոնը ստորագրել են հազվագյուտ մետաղների համատեղ արդյունաբերության և Ուկրաինայի վերականգնման ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին համաձայնագիրը: ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է, որ Վաշինգտոնն այսպիսով, ի թիվս այլնի, վերահաստատում է իր հանձնառությունը՝ վերջ դնելու ռուս-ուկրաինական «դաժան և անիմաստ պատերազմին»: «Այս համաձայնագիրը հստակ ազդանշան է Ռուսաստանին, որ Թրամփի վարչակազմը հավատարիմ է խաղաղության գործընթացին, որի առանցքում…
Ուկրաինան և ԱՄՆ-ն առաջիկա 24 ժամվա ընթացքում հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիրը կստորագրեն՝ հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը։ Նա նշել է, որ համաձայնագիրը վերջնականացման փուլում է: Շմիհալը նշել է, որ ԱՄՆ կողմից նոր ռազմական օգնությունն Ուկրաինային համարվելու է Վաշինգտոնի ներդրումը համատեղ ներդրումային հիմնադրամում։ «ԱՄՆ-ի հետ ընդերքի համաձայնագիրը լինելու է ամբողջությամբ գործընկերային համաձայնագիր. ներդրումային հիմնադրամը կունենա…
Հնդկաստանը փակել իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Պակիստանյան ինքնաթիռների համար օդային տարածքի փակման որոշումը կգործի ապրիլի 30-ից մայիսի 23-ը։ Հաղորդվում է, որ ծանուցումը վերաբերում է բոլոր ինքնաթիռներին, որ «գրանցված են, շահագործվում են և վարձակալված են պակիստանյան ավիաընկերությունների կողմից»։ Այն տարածվում է ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական ինքնաթիռների վրա։…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
Ապրիլի 30-ին Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) անդամները ձայների մեծամասնությամբ հավանություն են տվել Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների (CDU/CSU) պահպանողական դաշինքի հետ կոալիցիոն համաձայնագրին, հայտարարել է կուսակցության գլխավոր քարտուղար Մաթիաս Միրշը։ Համաձայնագիրը ստացել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամների 84,6 տոկոսի աջակցությունը, ինչը ճանապարհ է բացում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նոր կառավարության ձևավորման համար։ Համաձայնագիրը պաշտոնապես կստորագրվի մայիսի 5-ին, իսկ…
Վալենսիայում ընթացող Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ-EPP) կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել: «Հայաստանում ընթացիկ քաղաքական իրավիճակը» վերնագրով բանաձևը ողջունում է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները, այդ թվում` ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ոլորտում իրականացված բարեփոխումները: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով զեկուցող Միրիամ Լեքսմանը ելույթում նշել է, որ բանաձևով ԵԺԿ-ն ցանկանում է…
Իրանական և ամերիկյան կողմերը անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն Իտալիայում, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Նա նշել է, որ դեռևս հստակ ժամանակացույց չկա, բայց ո՛չ Թեհրանը, ո՛չ էլ Վաշինգտոնը չեն ձգտում «ժամանակ վատնել»: Արաղչիի խոսքը մեջբերում է Mehr գործակալությունը։ Իրանն ու ԱՄՆ-ն բանակցությունների երեք փուլ են անցկացրել՝ ապրիլի 12-ին, 19-ին և 26-ին:…
«Ամերիկան գնում է դեպի «ոսկե դարաշրջան»՝ ցածր սպառողական գներով, ավելի բարձր աշխատավարձերով և «աշխարհի պատմության մեջ լավագույն տնտեսությամբ», հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքից հյուսիս գտնվող Ուորեն քաղաքում։ Նա խոստացել է, որ առաջիկա շաբաթներին և ամիսներին իր վարչակազմը կներկայացնի «ամերիկյան պատմության մեջ ամենամեծ հարկային կրճատումը»։ Ըստ ԶԼՄ-երի՝ Թրամփը որոշել է…
Amazon-ը տիեզերք է ուղարկել ինտերնետային արբանյակների առաջին խումբը՝ որպես Kuiper նախագծի մաս, որը Իլոն Մասկի Starlink արբանյակային ինտերնետային համակարգի անմիջական մրցակիցն է, գրում է BBC-ն։ Ֆլորիդայի Քանավերալ հրվանդանից արձակվել է United Launch Alliance (ULA) ընկերության Atlas V հրթիռակիրը՝ ուղեծիր տանելով 27 արբանյակ։ Առաջիկա տարիների ընթացքում Amazon-ը նախատեսում է Երկրի ցածր ուղեծիր ուղարկել 3236 արբանյակ, որոնք…
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին երեքշաբթի խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության նախարարի և երկրի զինված ուժերի հրամանատարների հետ: Հանդիպումը գումարվել է ապրիլի 22-ին Ջամմու և Քաշմիրի Փահալգամում զբոսաշրջիկների դեմ ահաբեկչական հարձակումից հետո տեղի ունեցած զարգացումների ֆոնին, հաղորդում է The Hindustan Times-ը։ Ավելի ուշ Մոդին վերահաստատել է Հնդկաստանի կառավարության հանձնառությունը ահաբեկչության դեմ պայքարում և վստահություն հայտնել երկրի զինված…
Առավոտյան Թբիլիսիի երկաթուղային կայարանի մոտակայքում գտնվող շուկայում բռնկված խոշոր հրդեհը տեղայնացվել է, ներկայումս աշխատանքներ են տարվում այն լիովին մարելու համար, հայտնել է Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։ ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն` հրկիզվել են հագուստի, մրգերի, բանջարեղենի և այլ ապրանքների պահեստները։ Կրակն ընդգրկել է մոտ 15 հազար քառակուսի մետր տարածք։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհեր չկան։ Այնուամենայնիվ, հիվանդներին…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
Թբիլիսիի երկաթուղային կայարանի հարակից հրապարակում գտնվող շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել։ Տեղական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ հրդեհի վայր է ժամանել մոտ 10 հրշեջ մեքենա։ Ականատեսները հայտնել են, որ հրդեհը բռնկվել է առավոտյան՝ մոտավորապես ժամը 06։00-ին՝ երկրորդ հարկում գտնվող կոշիկի խանութում։ Վաճառողներն ակտիվորեն ազատում են շուկայի այն հատվածը, որտեղ բռնկվել է հրդեհը։ Պատճառների մասին դեռևս հայտնի…
Այսօր Ախալցխայում հրդեհ է բռնկվել Փառնավազ թագավորի փողոցում գտնվող մասնավոր շինությունում։ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը արագորեն ժամանել է դեպքի վայր և հրդեհը մարվել է։ Հրդեհի պատճառը այս փուլում մնում է անհայտ։ Հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել։
ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հարցերով Թոմ Լանթոսի հանձնաժողովում Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ քննարկմանը մարդու իրավունքների հարցերով փաստաբան Ջարեդ Գենսերը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի 2023 թվականի իրադարձություններին՝ դրանք որակելով էթնիկ զտում: Նա նշել է, որ դրանից հետո Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում հայկական հետքը և քրիստոնեական ներկայությունը վերացնելու համար: Ջարեդ Գենսերը հիշեցրել է ԱՄՆ նախագահ…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հարցերով Թոմ Լանթոսի հանձնաժողովում տեղի է ունեցել քննարկում՝ COP29-ի համաժողովից հետո Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ: Հանձնաժողովի համանախագահ Քրիս Սմիթը հայտարարել է, որ COP29-ի անցկացմամբ Բաքուն ցանկանում էր մեծացնել իր միջազգային հեղինակությունը, սակայն ձախողվել է: Նա հիշեցրել է, որ շատ երկրներ կա՛մ չեն մասնակցել համաժողովին, կա՛մ ուղարկել են ոչ բարձր մակարդակի պատվիրակություններ: Կոնգրեսականի…
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մայիսի 7-ին կմեկնի Ադրբեջան՝ հայտնել է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի վարչապետի գրասենյակի տեղեկությունը: Նեթանյահուի այցը կտևի մինչև մայիսի 11-ը: Նշվում է, որ մայիսի 8-ին Նեթանյահուն հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և հրեական համայնքի անդամների հետ: Ըստ լրատվամիջոցների՝ այցի ընթացքում Նեթանյահուն Ադրբեջանի նախագահի հետ կքննարկի երկու երկրի միջև կապերի…
Ադրբեջանում մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը Եվրամիության համար առաջնահերթություն են և ընկած են ԵՄ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների հիմքում՝ ասված է Կայա Կալասի հայտարարության մեջ՝ ի պատասխան Եվրախորհրդարանի պատգամավոր Էմանուիլ Ֆրագոսի հարցերին Ադրբեջանում բռնապետական միտումների վերաբերյալ: Ֆրագոսը ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչին հարցրել է նաև՝ արդյոք Բաքուն պարտավորվել է ազատ արձակել ավելի քան 320…
Իրանական Mehr գործակալությունը հայտնել է, որ Սպահանի պահեստներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է առնվազն 3, վիրավորվել՝ 2 մարդ: Աղբյուրի համաձայն՝ պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ:
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
ԵԱՀԿ-ն ամփոփել է գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի առաջին պաշտոնական այցերը Հայաստան, Վրաստան և Ադրբեջան: Կազմակերպության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նա վերահաստատել է ԵԱՀԿ-ի հաստատակամ հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության հարցում: Նշվում է, որ ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվում Սինիրլիօղլուն ողջունել է տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը և հույս հայտնել, որ խաղաղության…
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին արձագանքել է Հաղթանակի օրվա կապակցությամբ հրադադար հաստատելու՝ Վլադիմիր Պուտինի առաջարկին: «Դեռևս մարտի 11-ին մենք դրական ենք արձագանքել հրադադարի մասին ամերիկյան առաջարկին։ Մենք Ռուսաստանին ներկայացրել ենք մեր սեփական առաջարկը՝ երկկողմ հիմունքներով դադարեցնել հարվածները, առնվազն քաղաքացիական թիրախներին։ Մենք նաև առաջարկել ենք Զատկի հրադադարը դարձնել ամբողջական և երկարացնել այն երեսուն օրով։ Ռուսաստանը հետևողականորեն մերժել…
Երկուշաբթի Պիրենեյան թերակղզում էլեկտրականության զանգվածային անջատումից հետո էլեկտրամատակարարումն այսօր առավոտյան վերականգնվել է մայրցամաքային Իսպանիայի տարածքի գրեթե 90 տոկոսում: Էլեկտրացանցերի ազգային օպերատոր Red Eléctrica de España-ի տվյալով՝ երեքշաբթի առավոտյան 4-ին էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է 87,37 տոկոսով: Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը չի հստակեցրել, թե երբ է ամբողջությամբ վերականգնվելու էլեկտրականության մատակարարումը, միևնույն ժամանակ նշել է, որ աշխատողների մի…
Իրանի նախագահը պաշտոնական այցով Ադրբեջանում է: Մասուդ Փեզեշքիանին օդանավակայանում դիմավորել է Ադրբեջանի առաջին փոխվարչապետը: Իրանի նախագահը հանդիպել է Իլհամ Ալիևի հետ, այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում: Իրանի նախագահն ընդգծել է, որ Իրանի ներկայացուցիչների այցն ու մասնակցությունը բանակցություններին ուղղված են երկու երկրի միջև կապերի, միասնության և համախմբվածության ամրապնդմանը։ Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի…