ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունն ընդգծել է ականազերծման մարդասիրական բնույթը և Հայաստանի հաստատակամ հանձնառությունն այդ սկզբունքներին
ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի Չորրորդ կոմիտեի «Աջակցություն ականազերծման գործողություններում» օրակարգային կետի ընդհանուր քննարկման շրջանակներում Հայաստանի պատվիրակությունն ընդգծել է ականազերծման մարդասիրական բնույթը և Հայաստանի հաստատակամ հանձնառությունը մարդասիրական նորմերին և սկզբունքներին: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը: «Մեծապես կարևորելով ականազերծման գործողություններում աջակցության ցուցաբերումը և վերահաստատելով հակահետևակային ականների և այլ պայթունավտանգ զինատեսակների հումանիտար հետևանքների հասցեագրմանը միտված…
