Եվրոպան պատրաստվում է հրաժարվել ռուսական ուրանից. Իտկոնեն
Եվրահանձնաժողովը (ԵՀ) պատրաստվում է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը: Կազմակերպության ներկայացուցիչ Անա Կաիսա Իտկոնենը հայտարարել է այդ գործընթացի մեկնարկի մասին։ Նրա խոսքով՝ հանձնաժողովը նախատեսում է դադարեցնել ռուսական միջուկային վառելիքի մատակարարումները ԵՄ երկրներ: Ընդ որում՝ դա կլինի ոչ թե սահմանափակումների անհապաղ կիրառում, այլ փուլային դադարեցում: Իտկոնենը նշել է, որ միջուկային էներգիայի մատակարարման շղթաներն իրենց առանձնահատկություններն ու բարդություններն…
