Հայաստանն ընտրվել է որպես COP12 համաժողովի և MOP5 նստաշրջանի հյուրընկալող երկիր
Նոյեմբերի 22-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում ընթացող Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի կողմերի 11-րդ համաժողովի և Ծխախոտային արտադրանքի անօրինական առևտրի վերացման արձանագրության կողմերի հանդիպման չորրորդ նստաշրջանի ընթացքում Հայաստանն ընտրվել է որպես կողմերի 12-րդ համաժողովի հյուրընկալող երկիր։ Այդ մասին հայտնում է ԱԳՆ-ն: Հայաստանը նաև ընտրվել է որպես Արձանագրության կողմերի հանդիպման հինգերորդ նստաշրջանի հյուրընկալող երկիր։…
