Սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Հանրապետության անկախության տոնի արթիվ Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում տեղի կունենա Հանրապետական մաղթանք

Սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Հանրապետության անկախության տոնի արթիվ Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում տեղի կունենա Հանրապետական մաղթանք

Սիրելի Հայորդիներ. Սույն թվականի Սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Հանրապետության անկախության տոնի արթիվ Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում տեղի կունենա Հանրապետական մաղթանք (աղոթք Հայրենիքի համար)։ Սկիզբն աղոթքի ժամը 18:00

Read More
Օգոստոսի 18-ին, ժամը 18:00-ին Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստի կարգ ի հիշատակ Սուրմալու առևտրի կոնտրոնում պայթյունի հետևանքով զոհված անձանց

Օգոստոսի 18-ին, ժամը 18:00-ին Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստի կարգ ի հիշատակ Սուրմալու առևտրի կոնտրոնում պայթյունի հետևանքով զոհված անձանց

Սիրելի հայորդիներ. Սույն թվականի Օգոստոսի 18-ին, ժամը 18:00-ին Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստի կարգ ի հիշատակ Սուրմալու առևտրի կոնտրոնում պայթյունի հետևանքով զոհված անձանց։ Ախալցխայի Հոգևոր Տեսչությունն իր խորին ցավակցությունն է հայտնում բոլոր զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում է մաղթում վիրավորում ստացած անձանց։

Read More
Ախալցխայում կայացավ Գրիգորի Եսայանի, Վարդան Ուռումյանի, Նանայի եւ իրենց ընկերների համատեղ համերգը

Ախալցխայում կայացավ Գրիգորի Եսայանի, Վարդան Ուռումյանի, Նանայի եւ իրենց ընկերների համատեղ համերգը

Օգոստոսի 11-ին Ախալցխայի Ռաբաթի բերդի տարածքում կայացավ Գրիգորի Եսայանի, Վարդան Ուռումյանի, Նանայի եւ իրենց ընկերների համատեղ համերգը։ Համերգին ներկա էին ինչպես Ախալցխայի, այնպես էլ Ախալքալաքի, Ասպինձայի Նինոծմինդայի եւ Ծալկայի շրջանների բազմաթիվ բնակիչներ։

Read More
Ախալցխայում հերոսների հուշահամալիրը ծաղկազարդվել է

Ախալցխայում հերոսների հուշահամալիրը ծաղկազարդվել է

2008 թվականի օգոստոսյան պատերազմից անցել է 14 տարի։ Ռուսաստանի և Վրաստանի միջև երկարատև հակամարտությունը վերաճեց Ռուսաստանի կողմից բացահայտ ռազմական ագրեսիայի, որը հանգեցրեց հարյուրավոր զոհերի և վրացական տարածքների օկուպացմանը: Օրվա կապակցությամբ այսօր Ախալցխայի կենտրոնական զբոսայգում հարգեցին օգոստոսյան պատերազմում զոհված զինվորների հիշատակը։ Զոհվածների հիշատակը հարգել են վետերանները, քաղաքի բնակիչները, մարզային և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ:

Read More
Ախալցխայում կանգնեցվել է գրեթե 11,5 մլն լարի արժողությամբ մարզահամալիրի և լողավազանի կառուցման նախագիծը

Ախալցխայում կանգնեցվել է գրեթե 11,5 մլն լարի արժողությամբ մարզահամալիրի և լողավազանի կառուցման նախագիծը

Ախալցխայում կանգնեցվել է գրեթե 11,5 մլն լարի արժողությամբ մարզահամալիրի և լողավազանի կառուցման նախագիծը։ Ըստ Nanthon Sanjien Georgia շինարարական ընկերության ներկայացուցչի, ֆինանսական խնդիրների պատճառով ընկերությունը դադարեցրել է շինարարությունը և աշխատանքից ազատել վարձու անձնակազմի մի մասին։ Աննա Գելնավայի խոսքով՝ ֆինանսական խնդիրների պատճառը շինանյութի թանկացումներն են։ 2020 թվականի օգոստոսին Մունիցիպալ զարգացման հիմնադրամը հայտարարեց Ախալցխայում սպորտային համալիրի և լողավազանի…

Read More
Չնայած բազմաթիվ քննարկումներին Ախալցխան դեռ չունի գլխավոր հատակագիծ

Չնայած բազմաթիվ քննարկումներին Ախալցխան դեռ չունի գլխավոր հատակագիծ

Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ Ախալցխան զբաղեցնում է 1010 քառակուսի կիլոմետր տարածք։ Չնայած բազմաթիվ քննարկումներին, քաղաքը դեռևս չունի քաղաքի զարգացման ընդհանուր պլան։ Շատ քաղաքացիներ ու ակտիվիստներ խոսում են քաղաքի զարգացման գլխավոր ծրագրի անհրաժեշտության մասին։ Ե՛վ քաղաքապետարանը և՛ Իրակլի Լազարաշվիլին համակարծիք են, որ քաղաքի պլանային զարգացման և ընդլայնման համար անհրաժեշտ է գլխավոր հատակագիծ։ Քաղաքապետարանում հարցը բարձրացվել է երկրորդ…

Read More
Նախատեսվում է միջոցառում Ախալցխայի բերդի տարածքում

Նախատեսվում է միջոցառում Ախալցխայի բերդի տարածքում

Հուլիսի 16-ին ժամը 19:00-ին Ախալցխայի բերդի տարածքում նախատեսվում է հետաքրքիր միջոցառում։ Այս տեղեկությունը հայտնում է Ախալցխայի բերդի վարչությունը։ Ըստ բերդի տնօրինության, միջոցառումը կբացի նկարչուհի Նոնա Գիունաշվիլին, ով ավազարվեստով կվերածնի Ախալցխայի ամրոցի պատմությունը, երեկոն կուղեկցեն Գվանցա Գիգիբերիան (սաքսոֆոն) և Իյա Կանչավելին (ջութակ) որպես դիջեյ Թեո Խազարաձեն։  

Read More
Այսօր ախալցխացիները նշում են քաղաքի օրը

Այսօր ախալցխացիները նշում են քաղաքի օրը

Այսօր նոր ախալցխացիները նշում են քաղաքի օրը, տարեթիվը տարբեր միջոցառումներով նշվում է 2002 թվականից։ Ամսաթվի կապակցությամբ Ախալցխայի, այսպես կոչված, Ռաբաթի ամրոցի տարածքում առավոտյան անցկացվել են տարբեր միջոցառումներ, սպորտային մրցույթներ, տեղի նկարիչների աշխատանքների ցուցահանդես։ Միջոցառման համար Ախալցխայի քաղաքապետարանը վճարել է մինչև 27 հազար լարի։

Read More
Ախալցխայի ՋԱՀ-ի եւ Արմաթ լաբորատորիայի գրասենյակում տեղի ունեցավ նկարների ցուցահանդես (տեսանյութ)

Ախալցխայի ՋԱՀ-ի եւ Արմաթ լաբորատորիայի գրասենյակում տեղի ունեցավ նկարների ցուցահանդես (տեսանյութ)

Այսօր հունիսի 24-ին Ախալցխայի ՋԱՀ-ի եւ Արմաթ լաբորատորիայի գրասենյակում տեղի ունեցավ նկարների ցուցահանդես։ Ցուցահանդեսը կազմակերպվել էր «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի, «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ» ՈւՀԿ-ի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի և Վրաստանի նկարիչների միությունների հետ կազմակերպված «Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» խորագրով հայ-վրացական պլեների շրջանակներում։ Միջոցառմանը ներկ էին մի շարք հաջողակ նկարիչներ Հայաստանից եւ Վրաստանից, ինչպես…

Read More
Ախալցխայի մունիցիպալիտետի Ծինուբանի և Գուրքելի գյուղերը վնասվել են կարկուտի հետևանքով

Ախալցխայի մունիցիպալիտետի Ծինուբանի և Գուրքելի գյուղերը վնասվել են կարկուտի հետևանքով

Ախալցխայի մունիցիպալիտետի Ծինուբանի և Գուրքելի գյուղերը վնասվել են կարկուտի հետեւանքով։   Տեղի բնակիչների խոսքով՝ վնասվել են պտղատու ծառերն ու ցանքատարածությունները։ Ի՞նչ վնաս է հասցվել բնակչությանը և արդյոք տուժել են քաղաքապետարանի մյուս գյուղերը, քաղաքապետարանից մեզ հայտնում են, որ մինչ այժմ նրանց ոչ ոք չի դիմել։

Read More
Հրդեհ Ախալցխայում

Հրդեհ Ախալցխայում

Բարաթաշվիլի փողոցում գտնվող բնակելի շենքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայրում են հրշեջ-փրկարարական ծառայության ներկայացուցիչները։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հրդեհն այս պահին մարվել է։ Ոչ ոք չի տուժել: Թե ինչն է դարձել հրդեհի պատճառ, այս պահին հայտնի չէ։

Read More
Ախալցխայի հայուհիները դարձել են Վրաստանի չեմպիոն

Ախալցխայի հայուհիները դարձել են Վրաստանի չեմպիոն

Ախալցխայի մարզիկների հերթական հաջողությունը Վրաստանի առաջնությունում։ Հունիսի 3-ին, 4-ին և 5-ին Թբիլիսիում կայացավ Վրաստանի առաջնությունը, որին մասնակցում էին թիմեր Վրաստանի տարբեր քաղաքներից և շրջաններից։ Առաջնությունում հաջող հանդես եկան ախալցխացի մարզիկները և նվաճեցին 5 ոսկե և 3 բրոնզե մեդալ։ Ոսկե մեդալակիրներ ստացողների շարքում էին. Գայանե Ուստիյան — 1500 մետր և 800 մետր վազք Մինդիա Էնդելաձե —…

Read More
Ախալցխայում ընթացող սեղանի թենիսի մրցաշարում Սամվել Սիմոնյանը գրավել է առաջին տեղը

Ախալցխայում ընթացող սեղանի թենիսի մրցաշարում Սամվել Սիմոնյանը գրավել է առաջին տեղը

Ախալցխայի քաղաքապետարանը կազմակերպել է սեղանի թենիսի մրցաշար։ Մրցաշարին մասնակցում էին քաղաքապետարանում բնակվող 18 տարեկանից բարձր սեղանի թենիսի սիրահարները։ Առաջին տեղը զբաղեցրել է Սամվել Սիմոնյանը, երկրորդը՝ Դավիթ Ինասարիձեն, երրորդը՝ Գեորգի Բերիձեն։ Հաղթողները պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով և դրամական պարգևներով։

Read More
Ախալցխայում՝ Շոթա Ռուսթավելիի հուշարձանի մոտ, ԱՄՆ դեսպանատան «Դուք միավորում եք Վրաստանը» արշավի շրջանակում ցուցադրվեցին 88 լուսանկար

Ախալցխայում՝ Շոթա Ռուսթավելիի հուշարձանի մոտ, ԱՄՆ դեսպանատան «Դուք միավորում եք Վրաստանը» արշավի շրջանակում ցուցադրվեցին 88 լուսանկար

Ախալցխայում՝ Շոթա Ռուսթավելիի հուշարձանի մոտ, ԱՄՆ դեսպանատան «Դուք միավորում եք Վրաստանը» արշավի շրջանակում ցուցադրվեցին 88 լուսանկար, որոնք նկարագրում են Վրաստանի պատմության ամենաոգեշնչող պահերը։ Ախալցխայում տվյալ ստենդը, որի վրա ցուցադրված են վրացի նշանավոր գործիչների լուսանկարներն ու իրադարձությունները, քաղաքում կլինի մեկ ամիս։ «Դուք միավորում եք Վրաստանը» արշավն իրականացվում է երկրի ութ քաղաքներում։

Read More
Ախալցխայում 33-ամյա կինը ընկել է Փոցխով գետը

Ախալցխայում 33-ամյա կինը ընկել է Փոցխով գետը

Ախալցխայում 33-ամյա կինը ընկել է Փոցխով գետը։ Ըստ տեղի բնակիչների նրան գոտից դուրս է բերել անցորդներից մեկը: Ինչպես մեզ տեղեկացրին «Իմեդի» բժշկական հաստատությունում, կինը գտնվում է շոկային իրավիճակում  սառը գետում մնալու պատճառով։

Read More
Ճանապարհը դեպի Ախալցխայի շրջանի գյուղ Ուրավելի մաքրվել է փլուզված ժայռից

Ճանապարհը դեպի Ախալցխայի շրջանի գյուղ Ուրավելի մաքրվել է փլուզված ժայռից

Ճանապարհը դեպի Ախալցխայի շրջանի գյուղ Ուրավելի մաքրվել է փլուզված ժայռից։ Ախալցխայի քաղաքապետարանից տեղեկացնում ենք, որ ճանապարհը այժմ բաց է երկկողմանի երթեւեկության համար։ Հիշեցնենք, որ երեկ հորդառատ անձրեւների պատճառով դեպի Ուրավելի տանող ճանապարհի վրա ժայռի կտոր էր փլուզվել, ինչը փակել էր դեպի գյուղ տանող ճանապարհի երեւեկությունը։

Read More
Ե՞րբ կավարտվեն Ախալցխայի կենտրոնական զբոսայգու վերականգնման աշխատանքները

Ե՞րբ կավարտվեն Ախալցխայի կենտրոնական զբոսայգու վերականգնման աշխատանքները

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնած «Վերանորոգված շրջաններ» ծրագրի շրջանակներում Ախալցխա քաղաքի կենտրոնական զբոսայգին եւս վերականգնվում է։ Կենտրոնական զբոսայգին արդեն մոտ 6 ամիս է, ինչ վերականգնվում է։  Տեղի բնակիչներն անհանգստացած են, որ չեն կարող երեխաներին այգի տանել, զբոսնել և հանգստանալ այնտեղ։ Մեր խմբագրությունը փորձեց հետաքրքրվել, թե ինչու են վերականգնողական աշխատանքներն այդքան  դանդաղում և ե՞րբ են դրանք…

Read More
Սուրբ Գևորգի տոնի առթիվ Սբ. Պատարագ եւ միջոցաում Ախալցխայի շրջանում

Սուրբ Գևորգի տոնի առթիվ Սբ. Պատարագ եւ միջոցաում Ախալցխայի շրջանում

Մայիսի 6-ին, Սուրբ Գևորգի տոնի առթիվ Ախալցխայի շրջանի, Փոքր Պամաճ գյուղի Բուրալ անվամբ բարձունքին գտնվող Սբ Գևորգ մատուռում մատուցվեց Սբ Պատարագ, հանդիսապետությամբ Ախալցխայի և Բորժոմիի շրջանների հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ Աբեղա Սահակյանի։ Պատարագիչ՝ Ախալցխայի հարակից շրջանների հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Թորգոմ Քահանա Վարդանյանը հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը և շնորհավորեց ներկա հավատացյալների տոնի առթիվ։…

Read More
Ախալցխա է այցելել Ավստրիայի դեսպան Թոմաս Մուլմանը

Ախալցխա է այցելել Ավստրիայի դեսպան Թոմաս Մուլմանը

Այսօր Ախալցխա է այցելել Ավստրիայի դեսպան՝ Թոմաս Մուլմանը: Այցի ընթացքում դեսպանը հանդիպել է մարզպետի առաջին տեղակալ Շալվա Բերձենիշվիլիին եւ Ախալցխայի քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլիին: Հանդիպմանը կողմերը քննարկել են Ավստրիայի և Վրաստանի միջև առկա բարեկամական հարաբերությունները և ապագայում տարածաշրջանային մակարդակով համագործակցության խորացումը: Թոմաս Մյուլլերին հետաքրքրում էր Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի ներկա իրավիճակը և ներուժը: Այսօր Ախալցխայի բերդում բացվել է դեսպանատան կազմակերպած ցուցահանդեսը, որը նվիրված է խաղաղության Նոբելյան առաջին մրցանակակիր Բերտա ֆոն Զուտների կյանքին և գործունեությանը: Մրցանակին նա արժանացել է 1905 թվականին: Ցուցահանդեսին նշվում էր, որ Բերտան ոչ միայն առաջին կինն էր, ով արժանացավ խաղաղության Նոբելյան մրցանակի, այլ հենց նա էր համոզել իր ընկերոջը՝ Ալֆրեդ Նոբելին, հաստատել խաղաղության Նոբելյան մրցանակը: Բերտան համաշխարհային խաղաղության շարժման առաջատար դեմք էր:Երբեմն նրան ծաղրում էին իր գաղափարների համար և նկարում ծաղրանկարներ՝ «Խաղաղություն Բերտա» մակագրությամբ:Նա պայքարել է ազգային ֆանատիզմի, ագրեսիվ միլիտարիզմի և հակասեմիտիզմի դեմ: Նա ցանկանում էր, որ Եվրոպայի երկրները միավորվեն հանուն խաղաղության։ Նա հրապարակել է բազմաթիվ հոդվածներ, գրել վեպեր խաղաղության և կանանց խնդիրների վերաբերյալ: Ցուցահանդեսի բացմանը դեսպանը կարևորեց այն փաստը, որ Բերտա ֆոն Զուտներն ամուսնու՝ Արթուր ֆոն Զուտների հետ երկար տարիներ ապրել է Վրաստանում: Նշվեց նաեւ, որ նրա գաղափարները արդիական են ժամանակակից աշխարհում: Միջոցառման շրջանակներում թարգմանիչ Մզիա Գալդավաձեն հանդիսատեսի դատին հանձնեց Բերտա ֆոն Զուտների «Նամակներ Վրաստանից» գիրքը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների, արվեստի և կրթության, ուսանողության և քաղաքային համայնքի ներկայացուցիչներ: Ցանկացողները Ախալցխայի բերդի ցուցահանդեսը տեսնելու հնարավորություն կունենան մեկ ամիս: Այս մասին տեղեկությունը տարածում է Ախալցխայի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը։

Read More
Ախալցխայում քաղաքային տրանսպորտի արժեքը կրկնապատկվել է

Ախալցխայում քաղաքային տրանսպորտի արժեքը կրկնապատկվել է

Ախալցխայում քաղաքային տրանսպորտի արժեքը կրկնապատկվել է։ Եթե ​​նախկինում քաղաքացին պետք է վճարեր 0,20 թեթրի քաղաքի մեկ կետից մյուսը գնալու համար, ապա այժմ վճարելու է 0,40»,- այս տեղեկությունը հաստատում է «Գեո ԹիՎի» ՍՊԸ-ն և որպես պատճառ նշում վառելիքի թանկացումը։ Ախալցխայի քաղաքապետարանը սուբսիդավորում է ներքաղաքային տրանսպորտի արժեքի 50%-ը։ Ինչպես մեզ ասացին քաղաքապետարանում, այժմ պետք է վճարեն 0,40…

Read More
Այսօր Ախալցխա-Ախալքալաք ավտոճանապարհին բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքով 3 մարդ է տուժել

Այսօր Ախալցխա-Ախալքալաք ավտոճանապարհին բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքով 3 մարդ է տուժել

Այսօր Ախալցխա-Ախալքալաք ավտոճանապարհին բեռնատարի եւ միկրոավտոբուսի բախման հետեւանքով տուժել է 3 մարդ։ Տուժածները տեղափոխվել են Ախալցխայի «Եվեքս» կլինիկա, ինչպես մեզ հայտնեցին հասարակայնության հետ կապերի ծառայությունից, նրանցից երկուսը մակերեսային վնասվածքներ են ստացել, իսկ երրորդը՝ գլխուղեղի տրավմատիկ վնասվածք։ Այս պահին կատարվում են հետազոտություններ։  

Read More
Հայկական, ռուսական ու թուրքական հարյուրավոր բեռնատար մեքենաներ կանգնած են Ախալցխայից դեպի Բորժոմի գնացող ճանապարհի վրա

Հայկական, ռուսական ու թուրքական հարյուրավոր բեռնատար մեքենաներ կանգնած են Ախալցխայից դեպի Բորժոմի գնացող ճանապարհի վրա

Երեկվանից հայկական, ռուսական ու թուրքական հարյուրավոր բեռնատար մեքենաներ կանգնած են Ախալցխայից դեպի Բորժոմի գնացող ճանապարհահատվածի վրա։ Ականատեսների խոսքերով բեռնատար մեքենաները հիմնականում հայկական են եւ այդ հերթը ձգվում է կիլոմետրերով մինչեւ Բորժոմիի եւ նույնիսկ ավելի։ Մեր լրատվականը փորձեց կապ հաստատել ճանապարհային վարչության հետ, սակայն նրանք տեղեկացրին, որ իրենց կողմից սահմանափակում չկա։

Read More
Ապրիլի 24-ը Ախալցխայում (վիդեո -ֆոտո)

Ապրիլի 24-ը Ախալցխայում (վիդեո -ֆոտո)

Այսօր՝ ապրիլի 24-ին համայն հայությունը հիշում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1915թ․ իրականացրած Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցը։ Առավոտյան ժամը 11։00-ին Ախալցխայի հայությունը հավաքվեց քաղաքի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցելու Հայոց Ցեղեասպանության զոհերի հիշատակին տեղի ունեցող Սուրբ եւ Անմահ Պատարագին։ Պատարագի ավարտին ախալցխացիներին միացավ նաեւ շրջանի հայկական գյուղերի հայությունը։ Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց Ախալցխայի հայության…

Read More
Թափոններից, հագուստից և նկարներից պատրաստված արտադրանքի ցուցահանդես Ախալցխայում

Թափոններից, հագուստից և նկարներից պատրաստված արտադրանքի ցուցահանդես Ախալցխայում

Թափոններից, հագուստից և նկարներից պատրաստված արտադրանքի ցուցահանդեսի միջոցով Ախալցխայում նշել են երկրի օրը։ Կազմակերպիչները խոսեցին թափոնների վերաօգտագործման փորձի մասին և սեփական օրինակով ցույց տվեցին մոտեցման հաջողությունը։ Երկրի օրը առաջին անգամ նշվել է Վրաստանում 1990 թվականին։  

Read More
Ախալցխայի ամրոցի համալիրում արտասահմանցի հյուրերի տոմսերի արժեքը գրեթե եռապատկվել է

Ախալցխայի ամրոցի համալիրում արտասահմանցի հյուրերի տոմսերի արժեքը գրեթե եռապատկվել է

Ախալցխայի ամրոցի (Ռաբաթի) համալիրում արտասահմանցի հյուրերի տոմսերի արժեքը գրեթե եռապատկվել է։ Մինչ այժմ, եթե զբոսաշրջիկը կարող էր համալիր այցելել 7 լարիով, ապա այժմ պետք է վճարի 18 լարի։ Այս մասին տեղեկություն է տարածում Ախալցխայի բերդը։ Ըստ բերդի տնօրինության գների բարձրացումը կազդի միայն օտարերկրյա այցելուների վրա։ Թարմացված գները ուժի մեջ կմտնեն մայիսի 1-ից։ Նոր դրույքաչափերն այսպիսի…

Read More
Ինչ խնդիրներ կարող է ունենալ Վրաստանը Ուկրաինայի պատերազմի պատճառով. հանդիպում Ախալցխայում

Ինչ խնդիրներ կարող է ունենալ Վրաստանը Ուկրաինայի պատերազմի պատճառով. հանդիպում Ախալցխայում

Ինչ վտանգների և խնդիրների առաջ կկանգնի Վրաստանը ուկրաինական պատերազմի պատճառով և ինչ խոչընդոտներ է պետք հաղթահարել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, այս հարցերի մասին այսօր խոսել է Ռազմական անձնակազմի Ասոցիացիայի ղեկավար Գեորգի Ցխվիտավան։ Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն 30 տարի շարունակ մի շարք աջակցություն է ցուցաբերում Վրաստանին, այդ թվում՝ վերապատրաստում է և ֆինանսական աջակցություն է ցուցաբերում վրացական զորամասերին։ Հանդիպումն…

Read More
Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Ճրագալույց Սբ․ Պատարագ

Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Ճրագալույց Սբ․ Պատարագ

Սույն թվականի Ապրիլի 16-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ավագ Շաբաթը։ Սա Տիրոջ Հարության նախորդող օրն է երբ մատուցվում է Ճրագալույց Սբ․ Պատարագ Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում։ Սուրբ Ծննդյանը, ինչպես նաև Սուրբ Զատկին նախորդող օրը կոչվում է Ճրագալույց, որը նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել: Այդ օրերին, ըստ հատուկ արարողակարգի, վառում են տաճարի ջահերն…

Read More
Ախալցխայի թիվ չորսը  մանկապարտեզի շենքը, որը կառուցվել է գրեթե 70 տարի առաջ անմխիթար վիճակում է

Ախալցխայի թիվ չորսը  մանկապարտեզի շենքը, որը կառուցվել է գրեթե 70 տարի առաջ անմխիթար վիճակում է

Ախալցխայի թիվ չորսը  մանկապարտեզի շենքը, որը կառուցվել է գրեթե 70 տարի առաջ վատ վիճակում է։ Տեղի բնակիչները պահանջում են նոր մանկապարտեզ կառուցել։ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» հասարակական կազմակերպությունը միջնորդություն է ներկայացրել Ախալցխայի սակրեբուլոյում, որը ստորագրել են տեղի 360 բնակիչներ։ Այգում սովորում է 59 երեխա, շենքի արտաքին ճակատը և փայտյա պատուհանները վնասված են և կարիք ունեն վերականգնման։ Ինչպես…

Read More
Նկարների եւ ձեռագոր աշխատանքների ցուցահանդես Ախալցխայում

Նկարների եւ ձեռագոր աշխատանքների ցուցահանդես Ախալցխայում

Ապրիլի 12-ին Ախալցխայի պետական թատրոնի շենքում քաղաքապետարանի մշակութային բաժնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ նկարների եւ ձեռագործ աշխատանքների ցուցահանդես։ Նկարիչ Համլետ Կոլյանի խոսքերով, ում աշխատանքները եւս ներկայացված են ցուցահանդեսին, իր համար չափազանց կարեւոր է, որ ցուցահանդեսում երեւա նաեւ հայկականը։ «Փոքրուց եմ սկսել նկարել ու սիրել նկարելը։ Կարծես 5 տարեկան էի, երբ գրքում տեսա մի գեղեցիկ աշխատանք եւ…

Read More