«Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակներում Ախալցխայի մունիցիպալիտետի մի շարք բնակավայրերում նախատեսվում է իրականացնել արտաքին լուսավորության համակարգերի տեղադրման աշխատանքներ։
Այս նպատակով քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել Ածղուրի, Գիորգիծմինդա, Վերին Սուխլիս, Զիկիլիա, Թիսելի և Սաղունեթի գյուղերում նոր լուսավորության համակարգերի տեղադրման համար։
Նախագծի իրականացումը կբարելավի բնակիչների կյանքի որակը՝ ապահովելով ավելի անվտանգ և հարմարավետ տեղաշարժ գիշերային ժամերին, ինչպես նաև նպաստելով գյուղական ենթակառուցվածքների զարգացմանը։
Մանրամասն տեղեկությունների համար՝ տես հղումը։
