Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Իտալիայի արտաքին գործերի փոխնախարարի հետ

Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Իտալիայի արտաքին գործերի փոխնախարարի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Էդմոնդո Չիրիլիի հետ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել կառավարության աշխատակազմը։

Նրանց խոսքով՝ հանդիպման ժամանակ ընդգծվել է Վրաստանի և Իտալիայի միջև բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են եվրոպական ընդհանուր շահերի և արժեքների վրա։

Մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նշվել է տարբեր ոլորտներում համագործակցության դրական դինամիկան և փոխադարձ պատրաստակամություն է հայտնվել ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական կապերի հետագա խորացման համար։

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Վրաստանի եվրաինտեգրման գործընթացին և այդ ճանապարհին Իտալիայի աջակցության կարևորությանը։ Կառավարության ղեկավարը նշել է, որ Վրաստանի կառավարությունը պատրաստ է վերականգնել հարաբերությունները Եվրամիության հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և երկխոսության վրա։

Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։

Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Էդմոնդո Չիրիելիի հետ հանդիպումից հետո Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն սոցիալական ցանցերում գրել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերությունները և երկրների միջև առկա հնարավորությունները։

«Ուրախ եմ հանդիպել Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Էդմոնդո Չիրիելիի հետ։ Մենք քննարկել ենք երկկողմ հարաբերությունները և Վրաստանի ու Իտալիայի միջև քաղաքական և տնտեսական համագործակցության հետագա խորացման հնարավորությունները», — գրել է Իրակլի Կոբախիձեն։