Ախալցխայի վեց գյուղերում կտեղադրվեն արտաքին լուսավորության նոր համակարգեր

Ախալցխայի վեց գյուղերում կտեղադրվեն արտաքին լուսավորության նոր համակարգեր

«Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակներում Ախալցխայի մունիցիպալիտետի մի շարք բնակավայրերում նախատեսվում է իրականացնել արտաքին լուսավորության համակարգերի տեղադրման աշխատանքներ։ Այս նպատակով քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել Ածղուրի, Գիորգիծմինդա, Վերին Սուխլիս, Զիկիլիա, Թիսելի և Սաղունեթի գյուղերում նոր լուսավորության համակարգերի տեղադրման համար։ Նախագծի իրականացումը կբարելավի բնակիչների կյանքի որակը՝ ապահովելով ավելի անվտանգ և հարմարավետ տեղաշարժ գիշերային ժամերին, ինչպես նաև նպաստելով գյուղական…

Read More
Ախալցխայի մունիցիպալիտետի Իվլիտա գյուղում կառուցվել է երկու նոր կամուրջ՝ լուծելով բնակիչների երկարամյա խնդիրը

Ախալցխայի մունիցիպալիտետի Իվլիտա գյուղում կառուցվել է երկու նոր կամուրջ՝ լուծելով բնակիչների երկարամյա խնդիրը

Ախալցխայի մունիցիպալիտետի Իվլիտա գյուղում ավարտվել է երկու նոր կամրջի կառուցումը, որի շնորհիվ լուծվել է բնակիչներին երկար տարիներ անհանգստացնող կարևոր ենթակառուցվածքային խնդիր։ Նորակառույց կամուրջները զգալիորեն բարելավել են գյուղի ներսում տեղաշարժի պայմանները՝ ապահովելով բնակիչների անվտանգ և հարմարավետ երթևեկությունը։ Իվլիտայի բնակիչներն արդեն օգտվում են նոր ենթակառուցվածքներից, որոնք նպաստում են առօրյա կյանքի կազմակերպմանն ու համայնքի զարգացմանը։ Ծրագիրն իրականացվել է…

Read More
Ախալցխայի երաժշտական դպրոցում կայացել է տարեվերջյան հաշվետու համերգը

Ախալցխայի երաժշտական դպրոցում կայացել է տարեվերջյան հաշվետու համերգը

Ախալցխայի երաժշտական դպրոցում անցկացվել է տարեվերջյան հաշվետու համերգ, որին ներկա է գտնվել Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, մշակութային և կրթական ոլորտների գործիչներ ու աշակերտների ծնողներ։ Համերգի ընթացքում երաժշտական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները ներկայացրել են բազմաժանր երաժշտական կատարումներ՝ ցուցադրելով ուսումնական տարվա ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու ստեղծագործական հաջողությունները։ Ելույթները…

Read More
Ախալցխայի քաղաքապետը հանդիպել է Անդա և Անդրիածմինդա գյուղերի բնակիչների հետ

Ախալցխայի քաղաքապետը հանդիպել է Անդա և Անդրիածմինդա գյուղերի բնակիչների հետ

Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին աշխատանքային հանդիպումներ է անցկացրել Անդա և Անդրիածմինդա գյուղերի բնակիչների հետ՝ տեղում ծանոթանալով համայնքների առաջնահերթ խնդիրներին և զարգացման կարիքներին։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են գյուղերում առկա մարտահրավերները, բնակիչների կողմից բարձրացված հարցերը, ինչպես նաև քաղաքապետարանի կողմից նախատեսվող ենթակառուցվածքային և սոցիալական ծրագրերը։ Քաղաքապետը կարևորել է տեղական բնակչության հետ անմիջական հաղորդակցությունը՝ ընդգծելով, որ համայնքների զարգացմանն ուղղված…

Read More
Ախալցխայում պարգևատրվել են սիրողական ֆուտբոլային մրցաշարի հաղթողները

Ախալցխայում պարգևատրվել են սիրողական ֆուտբոլային մրցաշարի հաղթողները

Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, փոխքաղաքապետ Գիորգի Մելիքիձեի և քաղաքային խորհրդի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Տաբատաձեի հետ միասին, պարգևատրել է սիրողական ֆուտբոլային մրցաշարի հաղթող թիմերին։ Մրցաշարին մասնակցել են մունիցիպալիտետի վարչական միավորների և տարբեր կազմակերպությունների թիմեր՝ ցուցադրելով մրցակցային և հետաքրքիր խաղեր։ Եզրափակիչ հանդիպումները կայացել են Ախալցխայի կենտրոնական մարզադաշտում։ Մրցաշարի արդյունքում առաջին տեղը զբաղեցրել է բանակային թիմը, երկրորդ…

Read More
Ախալցխայի մունիցիպալիտետի Խակ գյուղում ավարտվել են ճանապարհային ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները

Ախալցխայի մունիցիպալիտետի Խակ գյուղում ավարտվել են ճանապարհային ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները

Ախալցխայի մունիցիպալիտետի հայաբնակ Խակ գյուղում ավարտվել են ճանապարհային ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները, որոնք իրականացվել են բնակավայրի ճանապարհային պայմանների բարելավման նպատակով։ Ծրագրի շրջանակում գյուղի ներքին ճանապարհի շուրջ 1800 մետր երկարությամբ հատվածում կառուցվել է բետոնե ծածկույթ, ինչպես նաև տեղադրվել են ջրահեռացման ջրանցքներ՝ ապահովելով ճանապարհի անվտանգ և երկարաժամկետ շահագործումը։ Իրականացված աշխատանքները նպաստելու են բնակիչների տեղաշարժի պայմանների բարելավմանը, ինչպես նաև…

Read More
Շալվա Պապուաշվիլին այցելել է Ախալցխա և ծանոթացել պատմամշակութային հուշարձանների վերականգնման աշխատանքներին

Շալվա Պապուաշվիլին այցելել է Ախալցխա և ծանոթացել պատմամշակութային հուշարձանների վերականգնման աշխատանքներին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, Ախալցխայի, Ադիգենիի, Ասպինձայի և Բորժոմիի պատգամավոր Անտոն Օբոլաշվիլիի և խորհրդարանի անդամների հետ միասին, Վրաստանի քրիստոնեացման 1700-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում այցելել է Ախալցխայի մունիցիպալիտետ։ Խորհրդարանի անդամները, Ախալցխայի և Տաո-Կլարջեթիի միտրոպոլիտ Նորին Սրբություն Թեոդորոսի և տարածաշրջանի ու տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ միասին, այցելել են Ախալցխա քաղաքում գտնվող Ածկուրիի Աստվածածին տաճարի և Շալվա…

Read More
Ախալցխայի թիվ 2 հանրային դպրոցը կվերակառուցվի՝ համապատասխանեցվելով ժամանակակից չափանիշներին

Ախալցխայի թիվ 2 հանրային դպրոցը կվերակառուցվի՝ համապատասխանեցվելով ժամանակակից չափանիշներին

Ախալցխայում մեկնարկում է թիվ 2 հանրային դպրոցի վերակառուցման լայնածավալ նախագիծը։ Ծրագիրն իրականացնում է Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության Քաղաքային զարգացման հիմնադրամը։ Նախագծի շրջանակում նախատեսվում է ամբողջությամբ վերակառուցել 900 աշակերտի համար նախատեսված դպրոցական շենքը և այն համապատասխանեցնել ժամանակակից կրթական ու անվտանգության չափանիշներին։ Վերակառուցումից հետո դպրոցը կունենա բարելավված ուսումնական միջավայր, նորացված ենթակառուցվածքներ և ժամանակակից պայմաններ՝ ինչպես աշակերտների, այնպես էլ…

Read More
Ախալցխայում նշվել է «Ձայն Մեսխեթիից» ֆոլկլորային անսամբլի հնգամյակը

Ախալցխայում նշվել է «Ձայն Մեսխեթիից» ֆոլկլորային անսամբլի հնգամյակը

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին մասնակցեց «Ձայն Մեսխեթիից» ֆոլկլորային անսամբլի հնգամյակին նվիրված հոբելյանական երեկոյին։ Միջոցառման ժամանակ երիտասարդները ներկայացրին բազմազան և հետաքրքիր ծրագիր։ Ժողովրդական գործիքների նվագակցությամբ ուսանողները կատարեցին ինչպես նոր, այնպես էլ հին ֆոլկլորային համարներ։ Վարլամ Ծիկլաուրին շնորհավորեց անսամբլի անդամներին և նրա ղեկավար Նաթիա Ղվինիաշվիլիին հոբելյանի կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց հին ժողովրդական երգերի վերածննդի և տարածման համար…

Read More
Ախալցխայի մի շարք գյուղերում կիրականացվեն ենթակառուցվածքային ծրագրեր

Ախալցխայի մի շարք գյուղերում կիրականացվեն ենթակառուցվածքային ծրագրեր

«Գյուղերի աջակցության ծրագրի» շրջանակում Ախալցխայի մունիցիպալիտետի մի շարք գյուղերում նախատեսվում է իրականացնել ենթակառուցվածքային աշխատանքներ։ Ծրագրով ներքին թաղամասային ճանապարհների բարեկարգման, ինչպես նաև եկեղեցիների և գերեզմանատների տարածքների բարեկարգման աշխատանքներ կիրականացվեն Իվլիտա, Սուխլիս, Ծղորձա, Անդրիածմինդա, Աբաթխև, Ջուլղա, Ցղալթբիլա, Սազել, Օրալ, Ղուլալիս, Մեծ Պամաճ, Ծիրա, Միքելծմինդա, Ծուղրութ և Ճվինթա գյուղերում։ Նախագծերի իրականացումը նպատակ ունի բարելավել գյուղական բնակավայրերի ենթակառուցվածքները, ստեղծել…

Read More
Ախալցխայում կայացավ գեղարվեստական ցուցահանդես՝ տեղացի նկարիչների մասնակցությամբ

Ախալցխայում կայացավ գեղարվեստական ցուցահանդես՝ տեղացի նկարիչների մասնակցությամբ

Ցուցահանդեսում ներկայացված էին Ախալցխայի արվեստի դպրոցի մանկավարժների ստեղծագործությունները, նկարիչ Համլետ Կոլյանի աշխատանքները, ինչպես նաև այլ հեղինակների գեղանկարներ։ Այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու տարբեր ժանրերի և ոճերի ստեղծագործություններին, որոնք արտացոլում էին հեղինակների ստեղծագործական աշխարհն ու գեղարվեստական մոտեցումները։ Միջոցառումը կազմակերպվել էր Սամցխե-Ջավախքի նկարիչների միության նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով խթանել մշակութային կյանքը և ներկայացնել տեղի արվեստագետների աշխատանքները լայն հանրությանը։ Ցուցահանդեսի…

Read More
Ախալցխայի Ծուղրութ գյուղում արձանագրվել է Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդի դեպք

Ախալցխայի Ծուղրութ գյուղում արձանագրվել է Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդի դեպք

Այս տարի Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդի դեպք է գրանցվել Ախալցխայի մունիցիպալիտետի Ծուղրութ գյուղում։ Հիվանդությունը ախտորոշվել է 70 տարեկանից բարձր տղամարդու մոտ։ Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետարանից հայտնել են, որ դեպքը գրանցվել է անցյալ ամիս։ Տղամարդը բուժում է ստացել կլինիկայում և արդեն դուրս է գրվել։ Ներկայումս նա գտնվում է տնային պայմաններում՝ բժիշկների հսկողության ներքո։ Մասնագետները հիշեցնում են, որ Ղրիմ-Կոնգո…

Read More
Ախալցխայի լիճը և Կենտրոնական այգին կմիավորվեն նոր բուլվարով. մեկնարկում է նախագծման փուլը

Ախալցխայի լիճը և Կենտրոնական այգին կմիավորվեն նոր բուլվարով. մեկնարկում է նախագծման փուլը

Ախալցխայում մեկնարկում է քաղաքի հանրային տարածքների զարգացման կարևոր նախագիծը։ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության Քաղաքային զարգացման հիմնադրամը սկսում է Ախալցխայի լճի հարակից տարածքի և այն Կենտրոնական այգուն կապող բուլվարի վերականգնման ու բարեկարգման նախագծումը։ Նախագծի նպատակն է լճի շրջակայքը վերածել ժամանակակից և բազմաֆունկցիոնալ հանգստի գոտու, որը հարմարավետ պայմաններ կապահովի ինչպես քաղաքի բնակիչների, այնպես էլ զբոսաշրջիկների համար՝ հանգստի, սպորտի…

Read More
Ախալցխայում կասեցվել է բազմահարկ շենքի շինարարությունը․ արձանագրվել են լուրջ խախտումներ

Ախալցխայում կասեցվել է բազմահարկ շենքի շինարարությունը․ արձանագրվել են լուրջ խախտումներ

Աշխատանքի տեսչությունը ժամանակավորապես կասեցրել է Ախալցխայի Ռուսթավելի փողոցում կառուցվող բազմահարկ շենքի շինարարությունը։ Որոշումը կայացվել է հունիսի 2-ին տեղի ունեցած դժբախտ պատահարից հետո, որի հետևանքով շինարարության ընթացքում մեկ աշխատակից վնասվածք է ստացել։ Տեսչության հաղորդմամբ՝ դեպքից անմիջապես հետո իրականացված ստուգայցի ընթացքում հայտնաբերվել են աշխատանքային անվտանգության ոլորտում լուրջ խախտումներ։ Դրանց հիման վրա շինարարությունն իրականացնող ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել…

Read More
Ախալցխայում բազմահարկ շենքի կառուցման ժամանակ միջին տարիքի տղամարդ է վնասվել

Ախալցխայում բազմահարկ շենքի կառուցման ժամանակ միջին տարիքի տղամարդ է վնասվել

Այսօր՝ հունիսի 2-ին, Ախալցխայի Ռուսթավելի փողոցում բազմահարկ շենքի կառուցման ժամանակ միջին տարիքի տղամարդ է վնասվածք ստացել։ Նրան տեղափոխել են Ախալցխայի «Իմեդի» կլինիկա։ Ինչպես  հայտնեցին բժշկական հաստատությունում, տղամարդը գլխի վնասվածքներ ունի և նրան տեղափոխելու են Թբիլիսի։ Ներկայումս հայտնի չէ, թե որ հոդվածով է սկսվել հետաքննությունը, մենք սպասում ենք Ներքին գործերի նախարարությունից տեղեկատվությանը։Այս փուլում մեզ համար լրացուցիչ…

Read More
Ախալցխայի քաղաքապետարանում ներդրվել է սննդի վաուչերների նոր համակարգ սոցիալապես խոցելի ընտանիքների համար

Ախալցխայի քաղաքապետարանում ներդրվել է սննդի վաուչերների նոր համակարգ սոցիալապես խոցելի ընտանիքների համար

Ախալցխայի քաղաքապետարանում ներդրվել է վաուչերային համակարգ՝ «Սոցիալական օգնություն կարիքավոր բնակչությանը» և «Հարկադրաբար տեղահանված մարդկանց — փախստականի և մարդասիրական  կարգավիճակ ունեցող անձանց» գործող սոցիալական ենթածրագրերի շրջանակներում։ Ծրագրում ներառված նորամուծությունը վարչական միավորների ներկայացուցիչներին ներկայացրել են Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, քաղաքապետի տեղակալ Ռուբեն Կարապետյանը և քաղաքապետարանի համապատասխան բաժինների ներկայացուցիչները։ Ծայրահեղ կարիքավոր ընտանիքներին տարեկան երկու անգամ կտրամադրվեն սննդի վաուչերներ։…

Read More
Ախալցխայում շարունակվում է նոր հանրային դպրոցի կառուցումը

Ախալցխայում շարունակվում է նոր հանրային դպրոցի կառուցումը

Ախալցխայում շարունակվում են նոր հանրային դպրոցի կառուցման աշխատանքները։ Վրաստանի ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեն, Մունիցիպալ զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գիորգի Շոնիան, Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, պետական ներկայացուցիչ Զաալ Գելաշվիլին և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները տեղում ծանոթացել են իրականացվող աշխատանքների ընթացքին և նախատեսվող նախագծերի մանրամասներին։ Նոր կրթական հաստատությունը կառուցվում է Ախալցխա քաղաքի Ռուսթավելի փողոցի 124 հասցեում։…

Read More
Ախալցխայում կմեկնարկեն քաղաքային և մշակութային ենթակառուցվածքների խոշոր նախագծեր

Ախալցխայում կմեկնարկեն քաղաքային և մշակութային ենթակառուցվածքների խոշոր նախագծեր

Ախալցխայում նախատեսվում է իրականացնել քաղաքային, հանգստի և մշակութային ենթակառուցվածքների զարգացման մի շարք կարևոր նախագծեր։ Նախաձեռնությունները կիրականացվեն Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության կողմից և միտված են քաղաքի միջավայրի բարելավմանը, զբոսաշրջային ներուժի ամրապնդմանը, ինչպես նաև բնակիչների համար ժամանակակից և հարմարավետ հանրային տարածքների ստեղծմանը։ Այս ծրագրերի շրջանակում Ենթակառուցվածքների նախարարության Քաղաքային զարգացման հիմնադրամը սկսում է Ախալցխայի կենտրոնական այգու նախագծման աշխատանքները։ Նախագծի…

Read More
Ախալցխայում անցկացվել են  Վրաստանի Անկախության օրվան նվիրված տոնական միջոցառումներ

Ախալցխայում անցկացվել են Վրաստանի Անկախության օրվան նվիրված տոնական միջոցառումներ

Ախալցխայում՝  Ռաբաթի բերդի  տարածքում, անցկացվել են  Վրաստանի Անկախության օրվան նվիրված տոնական միջոցառումներ՝ համախմբելով բազմաթիվ այցելուների և քաղաքի բնակիչների։ Տոնակատարությունների շրջանակում բերդի վերին հատվածում ներկայացվել է ռազմական տեխնիկայի ցուցադրություն, իսկ ներքին տարածքում կազմակերպվել է տեղացի ձեռնարկատերերի և արհեստավորների կողմից պատրաստված ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք։ Միջոցառումը հնարավորություն է տվել այցելուներին ծանոթանալ տեղական արտադրանքին, մշակութային նախաձեռնություններին և տոնական մթնոլորտում…

Read More
Ախալցխայում աշակերտները ներկայացրել են իրենց համայնքների զարգացման տեսլականը

Ախալցխայում աշակերտները ներկայացրել են իրենց համայնքների զարգացման տեսլականը

Ախալցխայում մունիցիպալիտետում անցկացվեց միջոցառում  «Եթե վերադառնայի իմ գյուղ կամ քաղաք, ի՞նչ մասնագիտություն կընտրեի։ Հաջողության հասնելը հնարավոր է նաև «իմ հայրենի վայրում» նախագծի շրջանակներում։ Միջոցառման մասնակցում էին մունիցիպալիտետի բոլոր հանրային դպրոցների  ներկայացուցիչները։ Նրանք  ներկայացրել են իրենց քաղաքների և գյուղերի զարգացման վերաբերյալ պատրաստված պաստառներ՝ հյուրերի հետ կիսվելով սեփական գաղափարներով և համայնքների ապագայի վերաբերյալ իրենց պատկերացումներով։ Միջոցառմանը ներկա…

Read More
Ախալցխայի թիվ 1 և թիվ 3 դպրոցներում բացվել են նոր մինի խաղահրապարակներ

Ախալցխայի թիվ 1 և թիվ 3 դպրոցներում բացվել են նոր մինի խաղահրապարակներ

Ախալցխայի թիվ 1 և թիվ 3 հանրակրթական դպրոցները համալրվել են նոր մինի խաղահրապարակներով։ Աշակերտներն արդեն հնարավորություն ունեն օգտվելու ժամանակակից չափանիշներին համապատասխանող մարզահրապարակներից։ Մինի խաղահրապարակների վերանորոգման աշխատանքներն իրականացվել են Ախալցխայի քաղաքապետարանի կողմից՝ կենտրոնական բյուջեի ֆինանսավորմամբ, դպրոցական ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի շրջանակում։ Սպորտային ենթակառուցվածքների զարգացումն ու վերականգնումը, ինչպես նաև երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանումը Ախալցխայի քաղաքապետարանի առաջնահերթ ուղղություններից…

Read More
Ախալցխայի մունիցիպալիտետի Վալե քաղաքում անցկացվել է «Փերիների մրցույթ»

Ախալցխայի մունիցիպալիտետի Վալե քաղաքում անցկացվել է «Փերիների մրցույթ»

Ախալցխայի մունիցիպալիտետի Վալեի մշակույթի տանը անցկացվել է «Փերիների մրցույթը», որին մասնակցել են Վալեում բնակվող 4–6 տարեկան փոքրիկ աղջիկներ։ Մրցույթի ընթացքում մասնակիցները ներկայացել են տարբեր անվանակարգերին համապատասխան զգեստներով և հանդես եկել բազմազան ստեղծագործական համարներով՝ ցուցադրելով իրենց տաղանդը, ինքնատիպությունն ու բեմական հմտությունները։ Ժյուրիի որոշմամբ հաղթողներն են ճանաչվել՝ • «Միսս Փերի» և «Ժյուրիի ընտրություն»՝ Էմիլի Սուքիասյան • «Միսս…

Read More
Ախալցխայում կվերանորոգվի Ապրիլի 9-ի փողոցի հրապարակը

Ախալցխայում կվերանորոգվի Ապրիլի 9-ի փողոցի հրապարակը

Ախալցխայում նախատեսվում է իրականացնել կարևոր ենթակառուցվածքային նախագիծ, որի շրջանակում կապիտալ վերանորոգման կենթարկվի Ապրիլի 9-ի փողոցի 14 հասցեում գտնվող հրապարակը։ Նախագծի շրջանակում հրապարակում կտեղադրվի նոր տաղավար, կտնկվեն ծառեր և կիրականացվեն բարեկարգման աշխատանքներ, որոնք կստեղծեն բնակիչների համար առավել հարմարավետ, գեղեցիկ և ներդաշնակ միջավայր։ Բացի այդ, նախատեսվում է կառուցել ճանապարհի երկայնքով նոր բաժանարար պատ և հետիոտնային արահետներ, վերականգնել…

Read More
Ախալցխայի բերդը հյուրընկալել է արվեստի միջազգային փառատոնը

Ախալցխայի բերդը հյուրընկալել է արվեստի միջազգային փառատոնը

Ախալցխայի բերդում անցկացվել է արվեստի միջազգային փառատոն, որը կազմակերպվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պարի միջազգային խորհրդի Թբիլիսիի բաժանմունքի նախաձեռնությամբ։ Փառատոնին մասնակցել են ինչպես տեղական, այնպես էլ հրավիրված պարային և խորեոգրաֆիական համույթներ՝ ներկայացնելով բազմազան մշակութային ծրագրեր և ստեղծագործական ելույթներ։ Միջոցառումը հանդիսատեսին հնարավորություն է տվել վայելելու արվեստի ու պարի գեղեցիկ համադրությունը՝ միաժամանակ նպաստելով մշակութային կապերի ամրապնդմանը։

Read More
Ախալցխայի մունիցիպալիտետի մի շարք գյուղերում կբարեկարգվեն ճանապարհները

Ախալցխայի մունիցիպալիտետի մի շարք գյուղերում կբարեկարգվեն ճանապարհները

Ախալցխայի մունիցիպալիտետի Չեչերեկ, Մինաձե, Ագարա, Գուրկելի, Տկեմլանա, Ֆերսա, Սվիր, Բոգա և Կլդե գյուղերում նախատեսվում է իրականացնել ներքին ճանապարհների, ինչպես նաև գերեզմանոցներ և եկեղեցի տանող ճանապարհների կառուցման ու վերականգնման աշխատանքներ։ Նախագծերը կիրականացվեն «Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակում և նպատակ ունեն բարելավել գյուղական ենթակառուցվածքները, ստեղծել առավել հարմարավետ ու անվտանգ պայմաններ բնակիչների տեղաշարժի համար։ Մրցույթների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող…

Read More
Անվճար քաղցկեղի սկրինինգ և բժշկական հետազոտություններ՝ Ախալցխայում

Անվճար քաղցկեղի սկրինինգ և բժշկական հետազոտություններ՝ Ախալցխայում

Մայիսի 20-ին Ախալցխայում կանցկացվեն անվճար բժշկական զննումներ՝ «Հիվանդությունների վաղ հայտնաբերման և սկրինինգի պետական ծրագրի» շրջանակում՝ քաղցկեղի կանխարգելման և վաղ ախտորոշման նպատակով։ Ժամը 11:00-ից մինչև 18:00-ն բժիշկների մասնագիտական խումբը կընդունի բոլոր ցանկացողներին «Թբիլիսիի ազգային սկրինինգային կենտրոնի» շարժական կլինիկայում, որը տեղակայված կլինի Կեցխովելի փողոցում՝ վարչական շենքին հարակից տարածքում։ Ծրագրի շրջանակում կանցկացվեն հետևյալ հետազոտություններն ու զննումները՝ • Կրծքագեղձի…

Read More
Ախալցխայի մունիցիպալիտետի Ծուղրութ գյուղում  նշվեց գյուղի օրը

Ախալցխայի մունիցիպալիտետի Ծուղրութ գյուղում նշվեց գյուղի օրը

Մայիսի 17-ին Ախալցխայի շրջանի Ծուղրութ գյուղում տիրում էր բարձր տոնական տրամադրություն։ Բնակիչներն առաջին անգամ հանդիսավորությամբ նշեցին գյուղի տոնը: Օրը նշանավորվեց պատմական ու հոգևոր կարևոր իրադարձությամբ: Ծուղրութի մեծագույն հարստությունը համարվող հազարամյա Սուրբ Հովհաննես Ավետարանը դուրս բերվեց այն խնամող ընտանիքի տնից և տեղափոխվեց գյուղի Սուրբ Սիոն եկեղեցի, որտեղ մատուցվեց հանդիսավոր Սուրբ Պատարագ: Այնուհետև, հոգևոր հովիվ Տեր Թորգոմ…

Read More
Ախալցխայում անցկացվելու  է միջոցառում զբոսաշրջային սեզոնի բացման կապակցությամբ

Ախալցխայում անցկացվելու է միջոցառում զբոսաշրջային սեզոնի բացման կապակցությամբ

Ախալցխայի քաղաքապետարանի որոշմամբ, մայիսի 16-ին, 2026 թվականի զբոսաշրջային սեզոնի բացման կապակցությամբ, տրանսպորտը կգործի անվճար ինչպես Ախալցխա քաղաքում, այնպես էլ քաղաքապետարանի գյուղերում։ Վերջին երթուղին՝ գյուղերի ուղղությամբ, կգործի կայարանին հարակից տարածքից ժամը 22:00-ին։ Զբոսաշրջային սեզոնի բացումը կնշվի Ախալցխայի բերդի տարածքում տարբեր միջոցառումներով։ Միջոցառումների ծրագիր. 13:00 -15:00 — Մեդիա շրջագայություն; 15:00 -17:00 — Ախալցխայի երաժշտական ​​դպրոցի աշակերտների համերգ;…

Read More
Ախալցխայի Մերաբ Կոստավա փողոցի 77 հասցեում գտնվող առկա բակը և հենապատը վերանորոգվելու է

Ախալցխայի Մերաբ Կոստավա փողոցի 77 հասցեում գտնվող առկա բակը և հենապատը վերանորոգվելու է

Ենթակառուցվածքային նախագծի շրջանակներում նախատեսվում է վերանորոգել Ախալցխայի Մերաբ Կոստավա փողոցի 77 հասցեում գտնվող առկա բակը և հենապատը։ Բակի մակերեսը կազմում է 350 մ2, որտեղ կտեղադրվի ասֆալտբետոնե ծածկույթ, կկառուցվի նաև 15 մետր երկարությամբ հենապատ և 35 մետր երկարությամբ ջրահեռացման ջրանցք։ Նախագիծը ֆինանսավորվում է տեղական բյուջեից, և աշխատանքների ավարտից հետո տեղացիները կվայելեն լավ կահավորված բացօթյա տարածքներ։ Մանրամասն…

Read More
Ասպինձա-Ախալցխա ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մեկ մարդ զոհվել է

Ասպինձա-Ախալցխա ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մեկ մարդ զոհվել է

Ասպինձա-Ախալցխա ճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մեկ մարդ զոհվել է։ Ըստ առկա տեղեկությունների՝ երկու հոգի  վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց։ Ինչպես  հայտնում են Ներքին գործերի նախարարությունում՝ միջադեպի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը վերաբերում է երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտմանը։

Read More