Ախալցխայում մունիցիպալիտետում անցկացվեց միջոցառում «Եթե վերադառնայի իմ գյուղ կամ քաղաք, ի՞նչ մասնագիտություն կընտրեի։ Հաջողության հասնելը հնարավոր է նաև «իմ հայրենի վայրում» նախագծի շրջանակներում։
Միջոցառման մասնակցում էին մունիցիպալիտետի բոլոր հանրային դպրոցների ներկայացուցիչները։ Նրանք ներկայացրել են իրենց քաղաքների և գյուղերի զարգացման վերաբերյալ պատրաստված պաստառներ՝ հյուրերի հետ կիսվելով սեփական գաղափարներով և համայնքների ապագայի վերաբերյալ իրենց պատկերացումներով։
Միջոցառմանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի անդամ Անտոն Օբոլաշվիլին, Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, քաղաքային խորհրդի նախագահ Սաբա Կբիլաշվիլնի և այլ հյուրեր։
Հանդիպման ընթացքում երիտասարդները հարցեր են ուղղել օրենսդիր և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև կանանց կազմակերպությունների, կրթության և զբոսաշրջության ոլորտների ներկայացուցիչներին՝ ստանալով իրենց հետաքրքրող հարցերի սպառիչ պատասխանները։
Միջոցառման շրջանակում ներկաները նաև այցելել են ուսանողուհի Լիկա Գելաշվիլիի նկարների ցուցահանդեսը։
Միջոցառման ավարտին մասնակիցները պարգևատրվել են շնորհակալագրերով՝ նախագծին ակտիվ մասնակցության և ներդրման համար։
