Իրանական ուժերը թշնամու զորքերը հետ են մղել Իրանի հարավային ափերի ջրերից դեպի Արաբական ծով, երկուշաբթի հայտարարել է երկրի Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին (ըստ նրա Telegram ալիքից ստացված տեղեկատվության)՝ նախազգուշացնելով, որ շուտով իրանական ուժերը նրանց դուրս կմղեն նաև Արաբական ծովից:
Իրանն անցյալ շաբաթ Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարեց խաղաղության առաջարկի մասին՝ ասելով, որ այն Միացյալ Նահանգներին է փոխանցել Կատարի միջնորդների միջոցով։
Թեև ԱՄՆ նախագսհ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել էր, որ մերժել է առաջարկը, կիրակի նա Axios-ին ասել է, որ, ամենայն հավանականությամբ, ամերիկյան կողմի մասնակցությամբ բանակցություններն այս շաբաթ կշարունակվեն:
Այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է հակամարտությունը դադարեցնելու Իրանի առաջարկը, երկուշաբթի ԱՄՆ ֆոնդային ինդեքսների ֆյուչերսները նվազել են, ինչն էլ հանգեցրել է նավթի գների կտրուկ աճի՝ կրկին ուժեղացնելով գնաճի հետ կապված մտահոգությունները և բարձրացնելով գանձապետական պարտատոմսերի եկամտաբերությունը:
