Պայթյուն Դամասկոսում. կա առնվազն մեկ զոհ
Սիրիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ Դամասկոսի Բաբ Շարքի շրջանում ականապատված մեքենայի պայթյունի հետևանքով սիրիական բանակի մի զինվոր է զոհվել, մի քանիսը՝ վիրավորվել։ Այդ մասին հայտնել է Սիրիայում «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը: Երեքշաբթի՝ մայիսի 19-ի կեսօրին, երբ սիրիական բանակի ստորաբաժանումները նույն շրջանում՝ նախարարությանը ենթակա կառույցներից մեկի դիմաց, նռնակ էին հայտնաբերել և այն վնասազերծում էին,…
