Ախալցխայի մունիցիպալիտետի Վալեի մշակույթի տանը անցկացվել է «Փերիների մրցույթը», որին մասնակցել են Վալեում բնակվող 4–6 տարեկան փոքրիկ աղջիկներ։
Մրցույթի ընթացքում մասնակիցները ներկայացել են տարբեր անվանակարգերին համապատասխան զգեստներով և հանդես եկել բազմազան ստեղծագործական համարներով՝ ցուցադրելով իրենց տաղանդը, ինքնատիպությունն ու բեմական հմտությունները։
Ժյուրիի որոշմամբ հաղթողներն են ճանաչվել՝
• «Միսս Փերի» և «Ժյուրիի ընտրություն»՝ Էմիլի Սուքիասյան
• «Միսս Համակրանք» և «Միսս Էլեգանտություն»՝ Նորա Խիթարիշվիլի
• «Միսս Էներգիա»՝ Նիա Ջանաշվիլի
• «Միսս Ինտելեկտ»՝ Բարբարե Խիթարիշվիլի
• «Միսս Ժպիտ»՝ Անա Ասատուրյան
• «Միսս Հմայք»՝ Դեա Ծինծկալաձե
Մրցույթի երկրորդ տեղի մրցանակակիր է դարձել Թայա Թելիաշվիլին, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է Իա Ճանտուրիան։
Առաջին տեղը գրավողին թագը հանձնեց «Միսս Փերի» մշակութային հաստատությունների ասոցիացիայի տնօրեն Գիորգի Ժուժունաձեն, իսկ մրցույթի մասնակիցներին՝ վկայականներ։
Միջոցառումը կազմակերպվել էր Վալեի մշակույթի տան կողմից։
