Ախալցխայի մունիցիպալիտետի Չեչերեկ, Մինաձե, Ագարա, Գուրկելի, Տկեմլանա, Ֆերսա, Սվիր, Բոգա և Կլդե գյուղերում նախատեսվում է իրականացնել ներքին ճանապարհների, ինչպես նաև գերեզմանոցներ և եկեղեցի տանող ճանապարհների կառուցման ու վերականգնման աշխատանքներ։
Նախագծերը կիրականացվեն «Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակում և նպատակ ունեն բարելավել գյուղական ենթակառուցվածքները, ստեղծել առավել հարմարավետ ու անվտանգ պայմաններ բնակիչների տեղաշարժի համար։
Մրցույթների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝
1․ Չեչերեկի և Մինաձե գյուղերի ներքին ճանապարհների վերականգնման աշխատանքներ։
2․ Ագարա և Գուրկելի գյուղերի ներքին ճանապարհների, ինչպես նաև Տկեմլանա և Ֆերսա գյուղերի գերեզմանոց տանող ճանապարհների վերականգնման աշխատանքներ։
3․ Սվիր գյուղի ներքին ճանապարհի, Բոգա գյուղի գերեզմանոցի և Կլդե գյուղի եկեղեցի տանող ճանապարհի վերականգնման աշխատանքներ։
