Անցնող շաբաթվա կարեւոր իրադարձությունները (video)

Անցնող շաբաթվա կարեւոր իրադարձությունները (video)

Տեսանյութում դիտեք.Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի այցն Ախալքալաք։ Քայլերթ Ախալքալաքում՝ ի զորակցություն Արցախի։ Քիքբիքսինգի բաց առաջնություն Ախալքալաքում։ Վոլեյբոլի մարզային մրցաշար Կորխում։

Read More
Թափուր աշխատատեղեր Սամցխե-Ջավախքի դպրոցներում
		23.03.2023 news Սամցխե-Ջավախք

Թափուր աշխատատեղեր Սամցխե-Ջավախքի դպրոցներում 23.03.2023 news Սամցխե-Ջավախք

Սամցխե-Ջավախքի դպրոցներում կա ուսուցիչների 10  և  տարբեր պաշտոնների թափուր տեղեր։ Թափուր աշխատատեղերն ըստ քաղաքապետարանների բաշխված են հետևյալ կերպ. Ախալցխա — Չեչերեկ Ադիգենի — Զանավի և Դիդի Սմադա Ասպինձա — Նիջգորի Ախալքալաք — Բեժանո (2 տեղ), Բուռնաշեթ; Ալաթուման և  Ախալքալաքի N5 հանրային դպրոց Նինոծմինդա — Եֆրեմովկա Մանրամասն՝ https://teacherjobs.ge

Read More
Շաբաթվա կարեւոր իրադարձությունները (video)

Շաբաթվա կարեւոր իրադարձությունները (video)

Թողարկման շրջանակներում դուք կտեղեկանաք, թե ինչ բանաձեւ է ընդունել ԵՄ խորհրդարանը Հայաստանի եւ Արցախի հետ կապված, ներկայացնում ենք  նաեւ Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավարի մեկնաբանությունը թեմայի վերաբերյալ։  Կտեղեկացնենք Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու մեկնաբանությունը Վրաստանում տեղի ունեցած ցույցերի հետ կապված, ինչպես նաեւ կներկայացնենք փորձագիտական մեկնաբանություն տեղի ունեցածի վերաբերյալ։ Կարեւոր լուր ունենք ուսանողների համար. կրթաթոշակի նոր հայտարարություն կա։…

Read More
Մեր վզից ուզում են «գործակալի» պիտակ կախել. Վաղարշակ Շախբեկյան

Մեր վզից ուզում են «գործակալի» պիտակ կախել. Վաղարշակ Շախբեկյան

Այսօր՝ մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում 76 կողմ և 13 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։ Օրենքի նախագիծը Վրաստանում հասարակական բողոքի ալիք է բարձրացրել եւ օրենսդիր մարմնի շենքի  մոտակայքում մարդաշատ բողոքի ակցիաներ են անցկացվում։ Հասարակական աեկտորի ներկայացուցիչները եւ երիտասրդները նախագիծը անվանում են «ռուսական օրենք» եւ դեմ են…

Read More
Անակնկալ նվերներ կանանց միամսյակի առթիվ

Անակնկալ նվերներ կանանց միամսյակի առթիվ

Այսօր՝ մարտի 6-ին Ախալքալաքի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մունիցիպալիտետի սոցիալապես անապահով եւ միայնակ մայրերին հանձնվեց նվերներ կանանաց տոների կապակցությամբ։ Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը շնորհավորում է կանանաց միամսյակի առթիվ եւ նշում, որ քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է հնարավորության սահմաններում աջակցելու կանանց։ Ախալքալաքի քաղաքապետարանի գենդերային հավասարության խորհրդի մասնագետ Մադոննա Բալախաձեն եւս կարեւորում է կանանաց մշտապես ուշադրության կենտրոնում պահելը։ Նա եւս…

Read More
3 երկրաշարժ՝ մեկ օրվա մեջ |

3 երկրաշարժ՝ մեկ օրվա մեջ |

Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով, այսօր՝ փետրվարի 12 -ին 3 երկրաշարժ է գրանցվել, որոնցից մեկի էպիկենտրոնը Ախալքալաքի մունիցիպալոտետի Դիլիսկա գյուղում է։ Երկրաշարժը գրանցվել է Թբիլիսիի ժամանակով ժամը 17:55-ին՝ Ախալքալաք քաղաքից 2 կիլոմետր հեռավորության վրա՝ Դիլիսկա գյուղի մոտ։ Աղբյուրը գտնվել է 5 կմ խորության վրա։  Օրվա առաջին  երկրաշարժը գրանցվել է Թբիլիսիի ժամանակով ժամը 12:07-ին՝ էպիկենտրոնը…

Read More
Կաջոյի ակումբի վթարային շենքը կբարեկարգվի

Կաջոյի ակումբի վթարային շենքը կբարեկարգվի

Ախալքալաքի մունիցիպալիտետի Կաջոյի բնակիչները գյուղում առաջնային խնդիր են համարում ակումբի վթարային իրավիճակը։ 2023 թվականին աջակցություն գյուղին պետական ծրագրով հատկացված գումարը, որը կազմում է 16 000  լարի ուղղվելու է ակումբի շենքի վեարականգման աշխատանքներին։ Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը հանդիպել է գյուղացիներին, տեղում ծանոթացել ակումբի վթարային իրավիճակին եւ խոստացել, որ քաղաքապետարնն էլ իր հերթին ակումբի բարեկարգման համար գումար…

Read More
Փոքրիկ խաղահրապարակ Կաջո գյուղում

Փոքրիկ խաղահրապարակ Կաջո գյուղում

Փետրվարի 4-ին` Ախալքալաքի մունիցիպալիտետի Կաջո գյուղի մանկապարտեզի բակում բացվեց  խաղահրապարակ։ Այն գյուղի ակտիվ երիտասարդների նախագիծն է, որը իրականացրել է «Կանայք հանուն Ջավախեթիի ապագայի» համար կքզմակերպությունը  «Տասո» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Արարողությանը ներկա էին Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, տեղական ինքնակառավարման մարմնի այլ ներկայացուցիչներ, Կաջո գյուղի բնակիչներ և հյուրեր։ Նախագծի հեղինակների խոսքով, նպատակը երեխաների …

Read More
ՃՏՊ դեպի Օրջա գյուղ տանող ճանապարհին

ՃՏՊ դեպի Օրջա գյուղ տանող ճանապարհին

Ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Ախալքալաքաի մունիցիպալիտետի Օրջա տանող ճանապարհահաատվածում։ Բախվել են Mercedes եւ Skoda մակնիշի մարդատար մեքենաներ, Mercedes-ն ամբողջությամբ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից։ Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցից Atv12-ին հայտնեցին, որ պատահարի հետեւանքով 6 հոգու տեղափոխել են հիվանդանոց, տուժողների կյանքին վտանգ չի սպառնում։ Մեքենաներին հասցված վնասը զգալի է։ Ճանապարհի այդ հատվածում երթեւեկությունը կաթվածահար է։…

Read More
Ֆերներներին աջակցության պետական ծրագիրը շուտով կմեկնարկի

Ֆերներներին աջակցության պետական ծրագիրը շուտով կմեկնարկի

Վրաստանի գյուղնախարարությունը   2023 թվականի փետրվարի 1֊ից սկսում է  գյուղատնտեսական տեխնիկայի բերքահավաքի համաֆինանսավորման ծրագիրը։ Հարկ է նշել, որ այս տարի  բյուջեն կավելանա, հաշվի առնելով գյուղատնտեսության ոլորտում բերքահավաք տեխնիկայի աճող պահանջարկը՝ 2023 թվականին «Գյուղատնտեսական մեքենաների բերքահավաքի համաֆինանսավորման ծրագրի» բյուջեն ընթացիկ տարվա համեմատ կաճի 2 մլն լարիով և կկազմի 7 մլն լարի։ Ծրագրի շրջանակներում հնարավոր է ձեռք…

Read More
Ավտոճանապարհային պատահար Խոսպիոյում

Ավտոճանապարհային պատահար Խոսպիոյում

Այսօր` հունվարի 25֊ին ժամը 11։00֊ի սահմաններում, Ախալքալաքից դեպի Խոսպիո գյուղ տանող ճանապարհին տեղի է ունեցել ավտոճանապարհային պատահար։ Ford transit մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ականատեսների խոքով  տուժողներ չկան,  դեպքի առթիվ այլ մանրամասներ հայտնի չեն: Տեղում աշխատում են օրինապահ մարմնի ներկայացուցիչներ։ Նշենք, որ վերջերս հաճախակի են դարձել ավտոճանապարհայի պատահարները։ Պատկան մարմիները…

Read More
Վրաց Ուղղափառ եկեղեցին նշում է Աստվածահայտնության տոնը

Վրաց Ուղղափառ եկեղեցին նշում է Աստվածահայտնության տոնը

Հունվարի 19-ին Վրաց Ուղղափառ եկեղեցին նշում է Աստվածահայտնության տոնը։ Ախալքալաքում վրաց ուղղափառ եկեղեցում տոնի առթիվ առավոտյան պատարագ տեղի ունեցավ։ Այնուհետեւ հավատացյալները եւ հոգեւոր դասը այցելեցին Խոսպիո գյուղի Սուրբ Գիորգի եկեղեցի եւ մասնակցեցին մկրտության արարողությանը, այնուհետեւ ձեռամբ Ջավախքի թեմի ավագ երեց Ալեքսանդր Կասրաշվիլու ջրօրհնեքի կարգ տեղի ոունեցավ՝ սուրբ մյուռոնով օծվեց գետի ջուրը, ինչից հետո հավատացյալները մտան…

Read More
Վրաստանը նշում է Պետական ​​դրոշի օրը

Վրաստանը նշում է Պետական ​​դրոշի օրը

Այսօր՝ հունվարի 14-ին Վրաստանը նշում է պետական դրոշի օրը: Օրվա առթիվ Ախալքալաքի ապագայի տան սաները կազմակերպել էին փոքրիկ միջոցառում, որին ներկա էին Շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, Ախալքալաքի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը, տեղական ինքնակառավարման մարմնի այլ ներկայացուցիչներ, ծնողներ և հյուրեր : Ապագայի տան տարբեր խմբակների սաները հանդես եկան երաժշտական և պարային համարներով, ինչպես նաև ներկայացրին դրոշի…

Read More
Դադեշ գյուղի երիտասարդ մարզիկը միջազգային մրցաշարի հաղթող

Դադեշ գյուղի երիտասարդ մարզիկը միջազգային մրցաշարի հաղթող

Նոյեմբերի 28֊ից 29֊ը Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ Դինամո մարզադաշտում, տեղի ունեցավ K1 միջազգային վարկանշային մրցաշար, որին մասնակցում էին տարբեր երկրների երիտասրադ մարզիկներ։ Ախալքալաքի մունիցիպալիտետի Դադեշ գյուղի բնակիչ Ռոբերտ Ափոյանը, որի մրցակիցը Իրանի Իսլամական հանրապետությունը ներկայացնող Աբուլֆազի Ջալալին էր, դժվարին մենամարտի աչդյունքում հաղթանակ տարավ եւ կարողացավ նվաճել K1 միջազգայի վարկանշային գոտին։ Ռոբերտը հանդես եկավ 16֊17 տարեկանների խմբում,…

Read More
Գումբուրդոյի պարի համույթի հերթական ձեռքբերումը

Գումբուրդոյի պարի համույթի հերթական ձեռքբերումը

Օրերս Թբիլիսիի Արտ հոլ֊ում տեղի ունեցավ պարի փառատոն, որին մասնակցեցին Վրաստանի տարբեր բնակավայրերի համույթներ։ Ախալքալաքի քաղաքապետարանից փառատոնին մասնակցության հրավեր էր ստացել Գումբուրդոյի պարի համույթը եւ փառատոնի մասնակցության բոլոր ծախսերը հոգացել է Ախալքալաքի քաղաքապետարանը։ Այսօր՝ նոյեմբերի 28֊ին Գումբուրդո գյուղի պարուսույց Ռադիկ Եզոյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ մրցանակաբաշխություն եւ համույթի սաները պարային համարներով…

Read More
«Կանանց դերը սպորտում» նախաձեռնությունը Կուլիկամ գյուղում

«Կանանց դերը սպորտում» նախաձեռնությունը Կուլիկամ գյուղում

Սույն թվականի նոյեմբերի 17-ին «Կանանց դերը սպորտում» նախաձեռնության շրջանակներում Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղի հանրային դպրոցի 8-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ դասարանի աշակերտների համար, նույն դպրոցի մարզասրահում անցկացվեց վոլեյբոլի խաղ: Յուրաքանչյուր խաղի թիմի կազմի մեջ կային թե՛ աղջիկներ, թե՛ տղաներ: Այստեղ տարիներ շարունակ տարբեր մարզական խաղերի ու միջոցառումների կանանց և աղջիկների  պասիվ մասնակցության խնդիր է եղել։ Դրա…

Read More
Տիրամոր արձանի ուխտի ճանապարհը հասավ Ջավախք

Տիրամոր արձանի ուխտի ճանապարհը հասավ Ջավախք

Հոկտեմբերի 31-ին՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարտիկամ գյուղ հասավ Տիրամոր արձանը:  Մեկ շաբաթ շարունակ արձանը ուխտագնացության ճանապարհով անցավ Ջավախքի մի կաթոլիկ գյուղից մյուսը՝ շրջանցելով Հեշտիա, Ուջմանա, Ժդանով, Թորիա գյուղերը Տիրամոր արձանը հասավ Կարտիկամ գյուղ, այնուհետև  Բավրա, Խուլգումո և Տուրցխ  գյուղերը: «Սա իրականության մեջ բոլոր մեր քրիստոնյա ազգերի համար մեծ պատիվ է։ Ահավասիկ ամեն տարի տոնում ենք  տիրամոր…

Read More
Կարտոֆիլի բերքահավաքը մոտենում է ավարտին

Կարտոֆիլի բերքահավաքը մոտենում է ավարտին

Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում արդեն գրեթե ավարտվում է կարտոֆիլի բերքահավաքը:Ֆերմերների կարծիքով այս տարի կարտոֆիլի գինը բարձր կլինի, սակայն որակը այդքան էլ չի արդարացվի քանի, որ  հնարավորություն չեն ունեցել հողը լավ մշակելու, թունաքիմիկատներ  ներարկելու և ոռոգելու: «Կարելի է ասել 80 %- ով վատ է բերքատվությունը, ինչը պայմանավորված է եղանակային վատթար պայմաններով,  չենք հասցրել նորմալ մշակել, թունաքիմիկատներով պարարտացնել։…

Read More
Անահիտ Ստելմաշովան մենահամերգով ներկայացավ Երևանում

Անահիտ Ստելմաշովան մենահամերգով ներկայացավ Երևանում

Ախալքալաքից 16 ամյա Անահիտ Ստելմաշովան օրերս Հայաստանի մայրաքաղաք Երևանում, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ունեցել է մենահամերգ, որն ուղեկցվել է թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ՝ դիրիժորը Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն էր։ Անահիտ Ստելմաշովան, չնայած փոքր տարիքին, բայց արդեն հասցրել է ունենալ մի քանի մենահամերգ, իսկ Հայաստանում, ինչպես նշում է դաշնակահարոիհին իր պատմական հայրենիքում…

Read More
«Աբուլ» — «Գլդանի»՝ 1։1

«Աբուլ» — «Գլդանի»՝ 1։1

Այսօր՝ սեպտեմբերի 28֊ին, ժամը 16։00֊ին Ախալքալաքի մարզադաշտում Ախալքալաքի «Աբուլ»֊ը հյուրընկալեց Թբիլիսիի «Գլդանի»֊ին։ Խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 1։1 հաշվով։Ախալքալաքից գոլի հեղինակ է դարձել Ստեփան Մարգարյանը։ Նշենք ՝ Թբիլիսիի «Գլդանի»֊ին այս առաջնության առաջատարն է։

Read More
44 օրյա Պատերազմից 2 տարի անց։ Ախալքալքում հարգեցին զոհերի հիշատակը

44 օրյա Պատերազմից 2 տարի անց։ Ախալքալքում հարգեցին զոհերի հիշատակը

Արցախյան 44 օրյա պատերազմից անցել է 2 տարի։ Հայությունն աշխարհի տարբեր կողմերում հարգանքի տուրք է մատուցում պատերազմի նահատակների հիշատակին։ Այսօր՝ սեպտեմբերի 27֊ին Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցում հոգեհանգստյան արարողություն տեղի ունեցավ։ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը նշում, որ յուրաքանչյուր հայ պարտավոր է իր խոնարհումը բերելու հայրենիքի համար զոհվածների հիշատակին։ Արցախյան առաջին պատերազմի մասնակից Սամվել Պետրոսյանը եւս իր…

Read More
Մահվան ելքով ՃՏՊ Խոսպիո գյուղի մոտ

Մահվան ելքով ՃՏՊ Խոսպիո գյուղի մոտ

Այսօր՝ Սեպտեմբերի 26֊ին Ախալքալաքից դեպի Նինոծմինդա ճանապարհին պատահար է տեղի ունեցել կա 1 զոհ։ Իրար են բախվել Օպել աստրա եւ Վազ 09 մակնիշի մեքենաները, վերջինիս վարորդը տեղում մահացել է, ըստ մեր ունեցած տեղեկության Նամզարա գյուղի բնակիչ է, իսկ Օպել վեկտրայի վարորդն ու ուղեկիցը, ոցքեր Փոկա գյուղի բնակիչ են, ականատեսների խոսքով…

Read More
Մուտքը դեպի տուն արգելված է. Գուգար Պետրոսյան

Մուտքը դեպի տուն արգելված է. Գուգար Պետրոսյան

Ցավալին այն է, որ Ախալցխայում այսօր օր օրի ավիրվում է պապիցս ժառանգած արհոստանոցը եւ ոչ ոք տեր չի կանգնում։ Այդ արհեստանոցից դուրս են եկել ինքնաշեն մեքենաներ պատրաստող այն մասնագետները, որոնցով հպարտանում է Վրաատանը, այդ արհեստանոցում 100֊ից ավելի խաչ է պատրստվել հայկական եւ վրացական եկեղեցիների համար։ Այսօր արհեստանոցը թալանի է ենթարկվում ։ Գուգար Պոտրոսյան Մեկ տարուց…

Read More
Ջավախքից Արցախ. կյանքն՝ հայրենիքին

Ջավախքից Արցախ. կյանքն՝ հայրենիքին

Ախալքալաքի մունիցիպալիտետի Ագանա գյուղի գերեզմանատան ծածանվող հայկական դրոշները հուշում են, որ այդտեղ հուղարկավորված է հերոս, ով կյանքը տվել է հանուն հայրենիքի ազատության եւ խաղաղության՝ այդտեղ Սամվել Սուրենի Հովհաննիսյանի գերեզմանն է, ով զոհվել է 2020 թվականի Արցախյան 44 օրյա պատերազմում։ Սամվել Սուրենի Հովհաննիսյանը ծնվել է 1995 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետի  Ագանա գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո 2014 թվականից,…

Read More
«Ջավախք» համույթը Հունաստանից հաջողություններով է վերադարձել

«Ջավախք» համույթը Հունաստանից հաջողություններով է վերադարձել

Ախալքալաքի «Ջավախք» համույթը օգոստոսի 20-ին Հունաստանում կայացած «Պառալիա 6-րդ պարի միջազգային» փառատոնից վերադարձել է   հաղթանականերով։Փառատոնին Ջավախքից ուղեւորվել է 31 մասնակից, նրանցից յուրաքանչյուրին տրվել է հավաստագրեր, առանձին պատվոգիր եւ հուշամեդալ է ստացել նաև համույթի գեղարվեստական ղեկավար Ալիկ Քսպոյանը՝ գեղեցիկ ելույթ ունենալու և լավագույնս համույթը ղեկավարելու համար։Ալիք Քսպոյանը մեծ հիացմունքով է խոսում…

Read More
Հանդիպում՝ հողերի համակարգված գրանցման հարցերի շուրջ

Հանդիպում՝ հողերի համակարգված գրանցման հարցերի շուրջ

Այսօր՝  սեպտեմբերի 2֊ին Ախալքալաքում, քաղաքապետարանի շենքի դիմացի հրապարակում խորհրդատվական հանդիպում է կայացել քաղաքացիների հետ՝ կապված հողերի համակարգային գրանցման բարեփոխման հետ։ Վրաստանի արդարադատության նախարարության հանրային ռեետրի ազգային գործակալության ներկայացուցիչները քաղաքացիների հետ խորհրդակցել են հողերի համակարգված գրանցման հարցերի շուրջ։Շահագրգիռ քաղաքացիների հետ հանդիպմանը ներկա էին քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների և վարչական միավորների ներկայացուցիչները։ …

Read More
Ազգային երգն ու պարը Գումբուրդոյի ձորի պռնկից

Ազգային երգն ու պարը Գումբուրդոյի ձորի պռնկից

Այսօր՝ օգոստոսի 29֊ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Գումբուրդո գյուղի պարի խմբի սաները ներկայացան  հաշվետու համերգով։ Դաշտահանդեսի նախաձեռնողը պարուսույց Ռադիկ Եզոյանն է, ով չորս ամիս է, ինչ աշխատաում է Գումբուրդոյի 70֊ից ավելի երեխաների հետ, սովորեցնելով ինչպես հայկական ազգագրական պարեր, այնպես էլ վրացական, ռուսական և այլ ազգերի պարեր։ Ռադիկը նշում է որ, այսպիսի փոքրիկ նախաձեռնության գաղափարը թե՛ երեխաների սովորածը…

Read More
Ղուշչիում խաչքարի բացում եւ օրհնության կարգ տեղի ունեցավ
		27.08.2022 Sona Tonakanian Ծալկա, Հոգեւոր, Մշակույթ

Ղուշչիում խաչքարի բացում եւ օրհնության կարգ տեղի ունեցավ 27.08.2022 Sona Tonakanian Ծալկա, Հոգեւոր, Մշակույթ

Այսօր՝ օգոստոսի 27֊ին Ծալկայի մունիցիպալիտետի Ղուշչի գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու հարակից տարածքում, ձեռամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ  Տեր Նշան վարդապետ Հմայակյանի և մասնակցությամբ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ  Տեր Նարեկ քահանա Տիգրանյանի ու Ծալկայի հովվության հոգևոր հովիվ  Տեր Ղևոնդ քահանա Թազայանի տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգեցված խաչքարի բացման արարողություն և…

Read More
Հավաստագրեր Ապագայի տան սաներին

Հավաստագրեր Ապագայի տան սաներին

Այաօր՝ օգոստոսի 22֊ին Ախալքալաքի Ապագայի տանը տեղի ունեցավ հավաստագրերի հանձման արարողությունը, որին ներկա էին Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը եւ փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը։ Ավելի վաղ Ապագայի տան 100 սան տարբեր առարկաներից հանձնել էին թեստային քննություններ, նրանցից 51֊ը այսօր ստացան քննական աշխատանքը բարեհաջող հաղթահարումը փաստող հավաստագրեր, իսկ մյուսները ստացան վկայականներ առ այն,…

Read More
Հրաժեշտ նախակրթարանին

Հրաժեշտ նախակրթարանին

Այսօր՝ օգոստոսի 17-ին Ախալքալաքի համար առաջին մանկապարտեզին հրաժեշտ տվեց 22 երեխա։ Նախակրթարանի մենեջեր Լեյլա Գալուստյանը շնորհավորում է մանկապարտեզի շրջանավարտներին, մաղթելով բարի երթ դեպի դպրոց։ Մանկապարտեզում կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում։ Երեխաները հրաժեշտի խոսքեր ասացին դաստիարակներին  նաև ներկայացան երաժշտական, պարային համարներով։

Read More