ՋԱՀ-ը նոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի

ՋԱՀ-ը նոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի

2018թ. դեկտեմբերի 5-ին «Ջավախքին աջակցություն հիմնադրամ»-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից: Տեղեկացնում ենք, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ ՋԱՀ-ի փոխտնօրեն Սամվելը Մկոյանը նշանակվել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Սամվել Մկոյանը` ծնունդով Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղից, կանգնած է եղել ՋԱՀ-ի հիմնադրման ակունքներում և հիմնադրամի գործունեության 5 տարիների ընթացքում ստանձնել է…

Read More
Ախալցխայում այս պահին ընթանում է Մավր Մկրտչյանի, Գուրգեն Դաբաղյանի, Գեւորգ Մարտիրոսյանի եւ Սեւակ Ամրոյանի համերգային ծրագիրը

Ախալցխայում այս պահին ընթանում է Մավր Մկրտչյանի, Գուրգեն Դաբաղյանի, Գեւորգ Մարտիրոսյանի եւ Սեւակ Ամրոյանի համերգային ծրագիրը

Ախալցխայի դրամատիկական թատրոնի շենքում այս պահին ընթանում է Մավր Մկրտչյանի, Գուրգեն Դաբաղյանի, Գեւորգ Մարտիրոսյանի եւ Սեւակ Ամրոյանի «Քեզ համար Ջավախք» համերգային ծրագիրը: Համերգին մասնակցում է Ախալցխայի բնակչությունը ամբողջ շրջանից: Համերգային ծրագիրը ուղեկցվում է նաեւ պարային ծրագրով: Համերգային երեկոն անչափ դուր եկավ մասնակից մարդկանց, հանդիսատեսը երջանիկ էր: «Ես շատ ուրախ եմ ու երջանիկ, ինձ շատ դուր…

Read More
Տեր Տաթեւ քահանա Մարուքյանը վերջնականապես տեղափոխվեց ծառայության Թբիլիսի

Տեր Տաթեւ քահանա Մարուքյանը վերջնականապես տեղափոխվեց ծառայության Թբիլիսի

Ախալքալաքի հոգեւոր հովիվ Տեր Տաթեւ քահանա Մարուքյանը վերջնականապես տեղափոխվեց ծառայության Թբիլիսի: Ինչպես նշվում է Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո հաղորդագրության մեջ Տեր Տաթև քահանան ընտանեկան հանգամանքներից ելնելով ծառայության է տեղափոխվել է Թբիլիսի և նշանակվում է Սուրբ Էջմիածին եկեղեցի՝ հոգևոր հովվի օգնական և Հայարտան հոգևոր տեսուչ։ Տեր Տաթեւին Ախալքալաքում և հարակից համայնքներում կփոխարինի նորաօծ…

Read More
Աշոտ Ռաիսյանի եւ Միքայել Աղաբաբյանի դատական նիստը հետաձգվել է

Աշոտ Ռաիսյանի եւ Միքայել Աղաբաբյանի դատական նիստը հետաձգվել է

«Միասնական ազգային շարժում» կուսակցության ակտիվիստներ Աշոտ Ռաիսյանի եւ Միքայել Աղաբաբյանի դատական նիստը հետաձգվել է մինչեւ դեկտեմբերի 7-ը կողմի բացակայության պատճառով: Միասնական ընդդիմության «Ուժը միասնության մեջ է» Ախալքալաքի  գրասենյակի ղեկավար Աշոտ Ռաիսյանը եւ ակտիվիստ Միքայել Աղաբաբյանը մեղադրված են  վարչական օրենսգրքի 166-րդ հոդվածով, որը ենթադրում է  մանր խուլիգանություն: Այս գործի նյութերի համաձայն՝ հոկտեմբերի 30-ի գիշերը  նրանք երկուսով…

Read More
Ախալցխայի փողոցներից մեկը Շառլ Ազնավուրի պատվին անվանափոխելու նպատակով դիմում է ներկայացվել քաղաքի շրջանային ժողովին

Ախալցխայի փողոցներից մեկը Շառլ Ազնավուրի պատվին անվանափոխելու նպատակով դիմում է ներկայացվել քաղաքի շրջանային ժողովին

Նոյեմբերի 5-ին «Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն» հասարակական կազմակերպությունը դիմել է ք. Ախալցխայի շրջանային ժողովին քաղաքի փողոցներից մեկը անվանակոչել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով: Դիմումը մեր ընթերցողին ներկայացնում ենք ամբողջությամբ. Պարոն Գելա, Ինչպես հայտնի է 2005 թվականին ք. Ախալցխայի սակրեբուլոն Շառլ Ազնավուրին շնորհեց պատվավոր քաղաքացու կոչում, իսկ 2012-ին նա մասնակցեց Ախալցխայի Ռաբաթ բերդի բացման արարողությանը, որի…

Read More
Ֆուտբոլի շրջանային խաղերի մրցույթում հաղթեց Ախալցխայի թիմը

Ֆուտբոլի շրջանային խաղերի մրցույթում հաղթեց Ախալցխայի թիմը

Հոկտեմբերի 31-ին Ախալցխայի Միխեիլ Իաձեի անվան կենտրոնական մարզադաշտում  անցկացվեց սիրողական ֆուտբոլի շրջանային խաղերի որոշիչ հանդիպումը:  Խաղին մասնակցում էին Ախալցխայի «Մեսխեթի» եւ Ախալքալաքի «Արարատ» թիմերը:  Լարված խաղը ավարտվեց 5:1  հաշվով , «Մեսխեթի» թիմի հաղթանակով: Հաղթած թիմը մասնակցելու է զոնային խաղերին: Ախալցխայի քաղաքապետարանը շնորհավորեց «Մեսխեթի» թիմին  հաղթանակի կապակցությամբ եւ ցանկացավ հաջողություններ:

Read More
Ջավախքում պետք է ձեւավորվի առանձին թեմ

Ջավախքում պետք է ձեւավորվի առանձին թեմ

Ջավախքում առանձին թեմ ձեւավորելու գաղափարը նոր չէ: Տվյալ գաղափարը քննարկվում էր Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու ժամանակներից, երբ ժամանակավոր Վիրահայոց թեմը տեղափոխվել էր Ջավախք։ Մեր օրերում Ջավախքում առանձին թեմ ձեւավորելու գաղափարը եւս մշտապես քննարկվում է տարբեր մակարդակներում: Ինչպես Սամցխե-Ջավախքի հայ հասարակությունը, այնպես էլ մի շարք հասարակական կազմակերպություններ ու մտավորականներ մշտապես բարձրացրել են տվյալ հարցը Ամենայն հայոց կաթողիկոսի…

Read More
Վերաօծվեց Դիլիֆի Սրբոց Վարդանանց եկեղեցին

Վերաօծվեց Դիլիֆի Սրբոց Վարդանանց եկեղեցին

2018 թվականի հոկտեմբերի 12-ը հիրավի դարձավ պատմական. Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ, վերաօծվեց Նինոծմինդայի շրջանի Դիլիֆի 1866 թվականի կառույց  Սրբոց Վարդանանց եկեղեցին: Սրբազան արարողությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ  Հենզել Մկոյանը և Գիորգի Խատիձեն,Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, Շրջանային ժողովի նախագահ Սմբատ Կյուրեղյանը, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը և Շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, …

Read More
Գումբուրդո գյուղի բնակիչները ընդդեմ դպրոցի տնօրենի

Գումբուրդո գյուղի բնակիչները ընդդեմ դպրոցի տնօրենի

Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղի դպրոցի շուրջ վերջին օրերին ծավալվում են բուռն գործողություններ, որոնք ամբողջ շրջանի ուշադրությունը սեւեռել են տվյալ գյուղի դպրոցի վրա։ Խոսքը այն մասին է, որ գյուղի դպրոցի ծնողները աշակերտների հետ միասին պահանջում են տնօրեն Արմեն Պոլորչյանի հրաժարականը։ Ծնողների ու գյուղի հասարակ բնակիչների խոսքերով տնօրենը մի քանի մարդկանց անուններով հավաքարարի համար նախատեսված աշխատավարձեր է…

Read More
Ջավախքում վերաօծվեց Բալխոյի «Սուրբ Հարություն» եկեղեցին

Ջավախքում վերաօծվեց Բալխոյի «Սուրբ Հարություն» եկեղեցին

2018 թվականի օգոստոսի 25-ին,  տոնական տրամադրությունն էր թևածում  Ախալքալաքից 12 կմ հեռավորությամբ,  Սբ. Սար կոչվող լեռան հարավային ստորոտին փռված, ընդամենը  160 ընտանիք ներառող Բալխո գյուղը:  Գյուղի բնակիչները՝ մեծից փոքր, դիմավորում էին  տարբեր վայրերից եկած բալխոցիներին, նաև Հայաստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից  ժամանած հյուրերին, որ եկել էին մասնակցելու  գյուղի Սուրբ Հարություն եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությանը: 19-րդ դարի…

Read More
Բուռնաշեթցիների  16 հոգանոց խումբը բարձրանում է Արարատ լեռ

Բուռնաշեթցիների 16 հոգանոց խումբը բարձրանում է Արարատ լեռ

Ախալքալաքի շրջանի Բուռնաշեթ գյուղի 16 հոգանոց խումբը բարձրանում է Արարատ լեռան վրա։ Նախաձեռնողները մոսկվայաբնակ Ա Քոչոյանն և Գ․ Կուրղինյանն են, իրենց համագյուղացիների հետ միասին։ Ինչպես նշում է Արմեն Կուրգինյանը բիբլիական Արարատ լեռը բարձրանալը բուռնաշեթցիների կողմից կազմակերպված ուխտ է: «Անցյալ տարի շուրջ 40 բուռնաշեթցիներով գնացինք մեր պապական Էրզրումի Օրթվիզ (ներկայումս Ուզունյայլա): Վերադարձին որոշեցինք որ Վանը, Մուշը,Ղարսը,…

Read More
Տաղանդավոր ջավախքցի փոքրիկներն ու պատանիները մասնակցեցին «Հրաշամանուկ» փառատոնին

Տաղանդավոր ջավախքցի փոքրիկներն ու պատանիները մասնակցեցին «Հրաշամանուկ» փառատոնին

Jah.am-Հունիսի 7-ին Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացվեց «Հրաշամանուկ» փառատոնը, որին այս տարի ֆինանսական աջակցություն ցուցաբերեց նաև «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) (բարերար Արմեն Ղարսլյան): Փառատոնին մասնակցեցին ավելի քան 70 ջավախքցի փոքրիկներ ու պատանիներ, ովքեր ժամանել էին Նինոծմինդայից, Ախալքալաքից, Ախալցխայից և Ջավախքի այլ բնակավայրերից: «Հրաշամանուկ» փառատոնին ջավախքցի մասնակիցները հանդես եկան հայկական և վրացական ժողովրդական պարերով, ինչպես նաև հայ…

Read More
Ախալցխայի ռեսուրս-կենտրոնի ղեկավարը պնդում է, որ իրեն չեն դիմել հայատառ ցուցանակը տեղադրելու հարցով

Ախալցխայի ռեսուրս-կենտրոնի ղեկավարը պնդում է, որ իրեն չեն դիմել հայատառ ցուցանակը տեղադրելու հարցով

Ախալցխայի ռեսուրս-կենտրոնի ղեկավար Խաթունա Խմալաձեն հերքում է, որ իր հետ քաղաքի հայկական թիվ 3 հանրային դպրոցից կապվել են հայատառ ցուցանակը տեղադրելու հարցով։ «Ինձ հետ որեւէ մեկը այդ հարցով կապ չի հաստատել։ Տվյալ հարցով ես զրույց չեմ ունեցել դպրոցի տնօրենի հետ։ Օրենքով նախատեսված է այն, որ ինչպես գրված է դպրոցի կնիքի վրա այդ ձեւ էլ գրած…

Read More
Վարչապետ Փաշինյանի այցը Վրաստան, ուղերձներ եւ սպասելիքներ

Վարչապետ Փաշինյանի այցը Վրաստան, ուղերձներ եւ սպասելիքներ

ՀՀ նորընտիր վարչապետ Ն. Փաշինյանը մայիսի 30-31-ն իր առաջին պաշտոնական այցը կատարեց Վրաստան: Այցի երկրորդ օրը վարչապետը այցելեց նաև հայաբնակ Ջավախք, ինչն աննախադեպ էր վերջին տասնամյակների համար, եթե հաշվի առնենք, որ Ն. Փաշինյանը համարվում է պետության առաջին դեմքը: Իսկ ՀՀ առաջին դեմքը, հանձինս Նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի, վերջին անգամ Ջավախք (ք. Ախալքալաք) էր այցելել ուղիղ 22…

Read More
Նիկոլ Փաշինյանի այցելությունը Ջավախք

Նիկոլ Փաշինյանի այցելությունը Ջավախք

Այսօր, մայիսի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելեց Ջավախք: Դա 22-ամյա ընդմիջումից հետո ՀՀ ղեկավարի առաջին այցելությունն էր Հայրենի Ջավախք: Ծալկա (Այազմա) Այցելության առաջին կանգառը Ջավախքի Ծալկայի շրջանի Այազմա գյուղն էր՝ գուսան Հավասու Հայրենիքը: Ծալկայի շրջանի բնակչությւոնը ոգեւորությամբ ընդունեցին ՀՀ վարչապետին: Նրանք մաղթեցին Ն. Փաշինյանին մեծ հաջողություն իր գործերում: Քանի որ վաղը, հունվարի 1-ին վարչապետի ծննդյան տարեդարձն է, ծալկացիները Ն….

Read More
«ԱրՄաթ» լաբորատորիայի պաշտոնական բացմանը ներկա կգտնվեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին

«ԱրՄաթ» լաբորատորիայի պաշտոնական բացմանը ներկա կգտնվեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին

Ախալքալաքում «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի պաշտոնական բացմանը ներկա կգտնվեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, երկու երկրների կառավարության անդամներ: ԱրՄաթ-Ախալքալաք լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մայիսի 31-ին ժամը՝ 17:30-ին, Ախալքալաք քաղաքում՝ Դարբինյան փ. 26 հասցեում:

Read More
Սամցխե-Ջավախքում 11 անձ մեղադրվում է  մարմնավաճառության  ներգրավման մեջ

Սամցխե-Ջավախքում 11 անձ մեղադրվում է մարմնավաճառության ներգրավման մեջ

Ախալցխայում եւ Ախալքալաքում  թուրքական սրճարանների եւ ռեստորանների ժամանակավոր սեփականատերերին բացահայտել են մարմնավաճառության  ներգրավման գործունեության շուրջ:  Ներքին գործերի նախարարության  Սամցխե-Ջավախքի ոստիկանության աշխատակիցները, վերջի մի շաբաթվա ընթացքում,  հետաքննություն անցկացրեցին 9 Թուրքական սրճարաններում  և 5 ռեստորաններում, որի նպատակն էր ժամանակավոր սեփականատերերի  մարմնավաճառության  ներգրավման  շուրջ տարվող գործունեության բացահայտումը: Մեղադրյալները Ախալցխայի և Ախալքալաքի ռեստորանների ու սրճարանների 11 սեփականատերերն են:  Մեղադրյալներին…

Read More
ԱԽԱԼՑԽԱՑԻՆԵՐԸ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏՈՒՄ

ԱԽԱԼՑԽԱՑԻՆԵՐԸ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏՈՒՄ

1918 թվականի մայիսը կարող էր դառնալ հայ ժողովրդի պատմության «անդառնալիության» գագաթնակետը։ Թուրքիան շրջափակել էր Արևելյան Հայաստանը բոլոր կողմերից  և իր ճանապարհին անխնա ջարդեր տալով առաջանում էր դեպի Երևան, հուսալով վերջնականապես լուծում տալ Հայոց հարցին։ Տիրած լինելով Արևմտյան Հայաստանին, արդեն գրաված լինելով Սարիղամիշը, Ղարսը, Ախայքալաքը, Ալեքսանդրապոլը, նա համոզված էր, որ կկարողանա  բնաջնջել նաև մի բուռ մնացած…

Read More
Հարցազրույց Վրաստանի Խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի  հետ

Հարցազրույց Վրաստանի Խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի հետ

Akhaltskha.Net-ի հարցազրույցը Վրաստանի Խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի  հետ Պրն․ Մկոյան այսօր ողջ աշխարհում բոլոր հայերը 103-րդ անգամ հարգանքի տուրք են մատուցում նահատակված զոհերի հիշատակին: Պարոն Մկոյան, ի՞նչ կասեք օրվա խորհրդի մասին: -Ապրիլի 24-ը  Հայոց պատմության արյունով ներկված ցեղասպանության չմոռացվող էջն է: Ցեղասպանության  արհավիրքը հայ ժողովրդի  չսպիացած  վերքն է, որ ժառանգել ենք մեր արյան հիշողությամբ,…

Read More
Նաիրի Իրիցյան․ Կարտոֆիլի իրացման հիմնախնդիրը բազում տարիների պատմություն ունի

Նաիրի Իրիցյան․ Կարտոֆիլի իրացման հիմնախնդիրը բազում տարիների պատմություն ունի

Ախալքալաքի շրջանում կարտոֆիլի իրացման խնդրի շուրջ Akhaltskha.net–ը զրուցեց Ախալքալաքի շրջանային ժողովինախագահ Նաիրի Իրիցյանի հետ։ Պրն. Իրիցյան Ախալքալաքի սակրեբուլոյի պատգամավոր Սամվել Պետրոսյանը մեզ տված հարցազրույցում նշել է, որ շրջանում Կարտոֆիլի իրացման խնդիրը մնում է չլուծված։ Ինչքանով է դա համապատասխանում իրականությանը։ -Նախ ուզում եմ նշել, որ Ախալքալաքի մունիցիպալիտետում կարտոֆիլի սպառման շուկայի հարցը հիմնախնդիր է, որի լուծմամբ աշխատանքները…

Read More
Դեսպան Սադոյանի այցը Սամցխե-Ջավախքի տարածաշրջան

Դեսպան Սադոյանի այցը Սամցխե-Ջավախքի տարածաշրջան

Մարտի 19-21-ը տեղի ունեցավ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի այցը Վրաստանի Սամցխե-Ջավախքի տարածաշրջան, որի շրջանակներում դեսպանը եղավ Ախալցխա, Ախալքալաք և Նինոծմինդա քաղաքներում, ինչպես նաև մի շարք հայաբնակ գյուղերում։   Ախալցխա Սամցխե-Ջավախք կատարած այցը մեկնարկեց մարտի 19-ին Ախալցխայում, որտեղ դեսպան Սադոյանը հանդիպում ունեցավ Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Գիորգի…

Read More
Հայաստանի դեսպանը հանդիպեց Ախալցխայի հայ հասարակությանը

Հայաստանի դեսպանը հանդիպեց Ախալցխայի հայ հասարակությանը

Մարտի 19-ին ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը այցելեց Ախալցխա։ Այցի ընթացքում դեսպանը հանդիպեց Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեի, մաժորիտար պատգամավոր Գիորգի Կոպաձեի եւ նահանգապետ Ակակի Մաճուտաձեի հետ։ Օրվա ընթացքում Դեսպան Ռուբեն Սադոյանը այցելեց Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի եւ Մարտա թաղամասում գտնվող հայկական Սբ․ Նշան եկեղեցի։ Եկեղեցի այցելելուց հետո ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը այցելեց Ախալցխայի քաղաքային խորհրդի…

Read More
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը կայցելի Սամցխե-Ջավախքի տարածաշրջան

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը կայցելի Սամցխե-Ջավախքի տարածաշրջան

Մարտի 19-21-ը տեղի կունենա Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի այցը Վրաստանի Սամցխե-Ջավախքի տարածաշրջան։ Այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ջավախահայության հետ․ Ախալցխա — մարտի 19, 15։00, Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի դահլիճ Ախալքալաք — մարտի 20, 12։00, Ախալքալաքի քաղաքապետարանի դահլիճ Նինոծմինդա — մարտի 21, 12։00, Նինոծմինդայի քաղաքապետարանի դահլիճ Այցի շրջանակներում կկազմակերպվի նաև արտագնա հյուպատոսական ընդունելություն։Հյուպատոսական ընդունելությունները ևս տեղի…

Read More
ԴԱ ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹԳԾԻ ԲԱՑՄԱՆԸ ՀԱԿԱԿՇԻՌ ՔԱՅԼ Է

ԴԱ ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹԳԾԻ ԲԱՑՄԱՆԸ ՀԱԿԱԿՇԻՌ ՔԱՅԼ Է

Հարցազրույց Սամցխե Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանի հետ —Ինչպե՞ս հնարավոր դարձավ Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ Ռոկիի թունելի եւ հարավաբխազական ճանապարհով բեռնափոխադրումների իրականացման մասին համաձայնագրի ստորագրումը, որից, ինչպես հայտարարեց Վրաստանի վարչապետը, Հայաստանը ֆորսմաժորային իրավիճակներում կարող է օգտվել: Չէ՞ որ սա 20-25 տարի բանակցվում էր եւ միանգամայն անլուծելի հարց էր համարվում: -Այդ փաստը, կարելի է ասել, մեծ…

Read More
Եվրամիության Մոնիտորինգային Առաքելությունը ծանոթացել է Սամցխե-Ջավախքում առկա խնդիրներին

Եվրամիության Մոնիտորինգային Առաքելությունը ծանոթացել է Սամցխե-Ջավախքում առկա խնդիրներին

Դեկտեմբերի 20-ին Եվրամիության Մոնիտորինգային Առաքելության նախաձեռնությամբ Ախալցխայում հանդիպում է տեղի ունեցել Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն՝ Էդուարդ Այվազյանի եւ EUMM խմբի ղեկավարի տեղակալ՝ Դժերարդ Սկոտի ու տվյալ կազմակերպության այլ դիտորդների միջեւ։ Հանդիպման ընթացքում Էդուարդ Այվազյանը EUMM մոնիտորինգային խմբին մանրամասն ներկայացրել է Սամցխե-Ջավախքում առկա խնդիրների լայն շրջանակ։ Հատուկ անդրադարձ է կատարվել Գումբուրդոյի եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին…

Read More
Վերանորոգման աշխատանքներից հետո իր դռներն է բացել Դիլիսկա գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին

Վերանորոգման աշխատանքներից հետո իր դռներն է բացել Դիլիսկա գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին

Այսօր օրը տոնական էր Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղում։ Վերանորոգման աշխատանքներից հետո իր դռներն էր բացում գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին: Եկեղեցին վերանորոգվել և որմնանկարներով էր պատվել ծագումով Դիլիսկայից, այժմ ռուսաստանաբնակ Նաիրի Նահատակյանի բարերարությամբ։ Եկեղեցու բացման արարողությանը ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Դիլիսկայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա…

Read More
Իրավաբանական Աջակցության Բյուրոն անվճար իրավաբանական ծառայություն է տրամադրում պետական լեզվին չտիրապետող քաղաքացիներին

Իրավաբանական Աջակցության Բյուրոն անվճար իրավաբանական ծառայություն է տրամադրում պետական լեզվին չտիրապետող քաղաքացիներին

Դեկտեմբերի 8-ին Ախալցխայի USAID Ժողովրդավարության Ներգրավվածության Կենտրոնում, Իրավաբանական Աջակցության Բյուրոն հասարակությանը ներկայացրեց իրենց կազմակերպության տարեկան զեկույցը։ Հանդիպմանը մասնակցում էին հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների եւ էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչները։ Կազմակերպությունը հանդիպման ժամանակ ներկայացրեց իրենց աջակցությամբ դրական ավարտ ստացած բազմաթիվ դատական գործերի մասին։ Իրավաբանական Աջակցության Բյուրոյի Ախալցխայի բաժնի ղեկավար՝ Դավիթ Զարիձեի խոսքերով՝ իրենց կազմակերպությունը ամբողջ Վրաստանի տարածքով 2007 թվականից…

Read More