Մենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ
Հայաստանը Եվրամիությանն ավելի մոտ է, քան երբևէ՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ Մարկուս Լամերտը, հիշեցրել մայիսին Երևանում ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի հաջող անցկացումը և այլ ուղղություններով առաջըթացը: «Հայաստանը որոշում է կայացրել կատարել առաջին քայլը դեպի ԵՄ՝ իրենց կողմից ընդունելով ԵՄ-ի մասին օրենքը։ Դա կարևոր խորհրդանշական քայլ էր։ Իհարկե, ԵՄ-ին միանալը պահանջում է հստակ…
