Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի Վրաստան այցի ամբողջական նկարագիրը

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի Վրաստան այցի ամբողջական նկարագիրը

Հունվարի 31-ից փետրվարի 5-ը ՀՀ սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը եւ տվյալ գրասենյակի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Հայկ Ենգիբարյանը գտնվում էին Վրաստանում։ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գործուղումը Վրաստան տեղի էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Փետրվարի 1-ից 3-ը Զարեհ Սինանյանը Թբիլիսիում տարբեր տեսակի հանդիպումներ է ունեցել ինչպես Վրաստանի իշխանությունների այնպես…

Read More
Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյան այցելել է Ախալքալաք

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյան այցելել է Ախալքալաք

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր Ախալքալաքում էր։ Նա հանդիպում է ունեցել հայության հետ, պատասխանել վերջիններիս հարցերին։ Հանձնակատարը նաև եղել է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում, ապա առաջնորդարանում հանդիպում ունեցել Սամցխե-Ջավախքի և Ծալկայի փոխառաջնորդ Մաղաքիա վարդապետ Ամիրյանի հետ։ Զարեհ Սինանյանը նաև այցելել «Jnews» լրատվական կայքի խմբագրություն և Ախալքալաքի «Արմաթ» ինժեներական…

Read More
Զարեհ Սինանյանը այցելեց Ախալցխա

Զարեհ Սինանյանը այցելեց Ախալցխա

Վրաստանում պաշտոնական այցով գտնվող ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ՀՀ դեսպանի ուղեկցությամբ  փետրվարի 4-ին այցելեց Ախալցխա։ Առաջին ընդունելությունը Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլու մոտ էր, որտեղ կողմերը քննարկեցին ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Հանդիպմանը քննարկվել է նաեւ նահանգին առնչվող բազմաթիվ հարցեր, նախանշվել հետագա համագործակցության մի շարք ծրագրեր։ Հանդիպմանը ներկա էին նաև Վրաստանի խորհրդարանում Ախալցխան ներկայացնող պատգամավոր…

Read More
Այսօր մեկնարկում է Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի այցը Վրաստան

Այսօր մեկնարկում է Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի այցը Վրաստան

Այսօր` հունվարի 31-ին մեկնարկում է Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի այցը Վրաստան։ Այցը սկսվելու է մայրաքաղաք Թբիլիսիից, որտեղ երեք աշխատանքային օրերի ընթացքում տեղի կունենան Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Հայկ Ենգիբարյանի հանդիպումները ինչպես իշխանության ներկայացուցիչների, այնպես էլ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Փետրվարի 4-ին Զարեհ…

Read More
Հայ-վրացական հարաբերությունները պետք է ձերբազատվեն զգացմունքային բաղադրիչից

Հայ-վրացական հարաբերությունները պետք է ձերբազատվեն զգացմունքային բաղադրիչից

Հազարամյակներով հայ եւ վրաց ժողովուրդները ապրել ու արարել են իրար կողք-կողքի ձեւավորելով առանձին մշակույթ, պատմություն ու սովորույթներ։ Դարերով այս ժողովուրդների կողմից ձեւավորված մշակույթով հարստացել ու հարստանում է համաշխարհային մշակույթը։ Անգնահատելի մեծ է հայ եւ վրաց ժողովրդի դերը համաշխարհային պատմության մեջ։ Այս երկու ազգերը աշխարհին տվել են բազմաթիվ հայտնի քաղաքական գործիչներ եւ գիտնականներ գիտության տարբեր ասպարեզներում։…

Read More
Դեկտեմբերի 25-ը Ախալցխայի շրջանի Փոքր Պամաճ գյուղի Սուրբ Խաչ Եկեղեցու վերաօծման օրն է

Դեկտեմբերի 25-ը Ախալցխայի շրջանի Փոքր Պամաճ գյուղի Սուրբ Խաչ Եկեղեցու վերաօծման օրն է

Դեկտեմբերի 25-ը Ախալցխայի շրջանի Փոքր Պամաճ գյուղի Սուրբ Խաչ Եկեղեցու վերաօծման օրն է։ Օրհնությամբ Սամցխե- Ջավախքի և Ծալկայի ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա Վարդապետ Ամիրյանի և Ախալցիխեի Հոգևոր Տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի գյուղի Սուրբ Խաչ Եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ պատարագ։Պատարագիչն էր Ախալցխայի և հարակից շրջանների հոգևոր հովիվ՝ Արժ․ Տեր Թորգոմ քահանա…

Read More
Մոսկվայում կայացել է գործարարների հանդիպում

Մոսկվայում կայացել է գործարարների հանդիպում

Ընթացիկ տարվա հունիս ամսին հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստին հաջորդիվ Դիլիջանում կայացած գործարար համաժողովի ընթացքում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ներկայացուցիչների, հայ և վրացի բազմաթիվ գործարարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու նպատակով սույն թվականի նոյեմբերի 29-ին Մոսկվայում կայացավ գործարարների հանդիպում: Հանդիպմանը մասնակցեց նաև «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի պատվիրակությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Վրաստանի, մասնավորապես Սամցխե-Ջավախեթի և Քվեմո…

Read More
Մեծ Բրիտանիայի դեսպան Ջասթին Մակքենզի Սմիթը Ախալցխայում հանդիպեց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Մեծ Բրիտանիայի դեսպան Ջասթին Մակքենզի Սմիթը Ախալցխայում հանդիպեց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Դեկտեմբերի 6-ին Մեծ Բրիտանիայի դեսպան Ջասթին Մակքենզի Սմիթը Ախալցխայի ժողովրդավարության ներգրավվածության կենտրոնում հանդիպեց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին Ժողովրդավար մեսխերի միությունը, Ախալցխայի ժողովրդավարության ներգրավվածության կենտրոնը, Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը, կանանց իրավունքներով եւ գյուղատնտեսական ուղղվածությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում յուրաքանչյուր կազմակերպություն բարձրացերց իր գործունեության ասպարեզը եւ խոսեց այն խնդիրներից, որոնք ակտուալ են իրենց…

Read More
Բրիտանիայի դեսպանը վաղը կայցելի Ախալցխա

Բրիտանիայի դեսպանը վաղը կայցելի Ախալցխա

Դեկտեմբերի 6-ին «Մեծ Բրիտանիայի աշնանային սեզոնը Վրաստանում» ծրագրի շրջանակներում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջասթին Մակքենզի Սմիթը և դեսպանության ներկայացուցիչները կայցելեն Ախալցխա: Այսցի նպատակն է երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդումը։ Նախատեսվում են հանդիպումներ տեղական իշխանության ներկայացուցիչներին, Սամցխե-Ջավախքի պետական ​​համալսարանի, Ախալցխայի կենտրոնական գրադարանի և Ախալցխայի բնակիչների հետ: Քաղաքի կենտրոնական այգում դեսպանը կհանդիպի քաղաքի բնակիչների հետ ժամը 13:…

Read More
Ղափամայի տոն՝ ձմռան առաջին օրը

Ղափամայի տոն՝ ձմռան առաջին օրը

2019 թվականի դեկտեմբերի մեկին Վիրահայոց թեմում նշվեց ավանդական «Ղափամայի» տոնը: Արդեն 5-րդ տարին անընդմեջ միջոցառումն իրականացվում է Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի հովանավորությամբ և «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ: Հայկական ազգային այս կերակրատեսակի ժողովրդականացմանը միտված գեղեցիկ տոնակատարությունը նվիրվում է ձմեռնամուտին: Ավանդույթը չխախտվեց նաև այս անգամ: Կիրակնօրյա Սուրբ Պատարագից հետո Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցուց հավատացյալները…

Read More
Մեր հասարակությունը պետք է իրեն զգա Վրաստանի լիարժեք քաղաքացի ու ակտիվ ներգրավվի երկրի, քաղաքի ու շրջանների հասարակական, քաղաքական գործընթացների մեջ․ Էդուարդ Այվազյան

Մեր հասարակությունը պետք է իրեն զգա Վրաստանի լիարժեք քաղաքացի ու ակտիվ ներգրավվի երկրի, քաղաքի ու շրջանների հասարակական, քաղաքական գործընթացների մեջ․ Էդուարդ Այվազյան

Վերջին օրերին սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում կրկին խոսվում է Ջավախքի գյուղերի հայկական ցուցանակների ապամոնտաժման եւ անվանումների փոփոխման մասին։ Կատարվածը առաջին հայացքից իրոք մտահոգության տեղիք է տալիս, սակայն եթե մտածենք խնդիրը այստեղ ավելի խորքային ու մտահոգիչ է, հաշվի առնելով այն փոստը, որ Ջավախքում չունենք ակտիվ քաղաքացիական հասարակություն, որ գրագետ ձեւով կարողանա պահանջել իր իրավունքները։ 1. Տվյալ…

Read More
Ախալցխայի Արմաթ ինժեներական լաբորատորիայում բացվեց վրացական խմբակ

Ախալցխայի Արմաթ ինժեներական լաբորատորիայում բացվեց վրացական խմբակ

Ախալցխայի Արմաթ ինժեներական լաբորատորիայում բացվեց վրացական խմբակ։ Այն ներկայումս փոքրաթիվ է, սակայն խմբավարի խոսքերով դասընթացներին մասնակցել ցանկացողները շատ են եւ մոտ ապագայում խմբակը կընդլայնվի։ Խմբավար Մանուշակ Նահապետյանի խոսքերով Ախալցխայում բացված Արմաթ ինժեներական լաբորատորիան հնարավորություն է տալիս հայ եւ վրաց երիտասարդներին մոտիկից ծանոթանալու ծրագրավորմանը, 3D մոդելավորմանը եւ ռոբոտաշինությանը, ինչը չափազանց կարեւոր է ժամանակակից աշխարհում։ Ախալցխայի «ԱրՄաթ»…

Read More
Ախալցխայում ընդդիմություն փորձել է կողպեքներ դնել  վարչական շենքի վրա

Ախալցխայում ընդդիմություն փորձել է կողպեքներ դնել վարչական շենքի վրա

Քիչ առաջ Սամցխե-Ջավախքի վարչական շենքի վրա, որտեղ կենտրոնացած է Սամցխե-Ջավախքի նահանգապետարանը, Ախալցխայի սակրեբուլոն եւ մեծամասնական պատգամավորի գրասենյակը ընդդիմությունը բողոքի ակցիա էր իրականացրել։ Շենքի դիմաց աղմկոտ ակցիայի հեղինակները  «Եվրոպական Վրաստան»-ի անդամներն էին, որոնք բողոքում էին  ընդդեմ իշխող «Վրացական երազանք»-ի։ Վերոնշյալ կուսակցությունների անդամները բանավոր բախվեցին միմյանց: Ընդդիմությունը ինչպես եւ Թբիլիսիում այնպես էլ Ախալցխայում ցանկանում էր  կողպեք դնել…

Read More
Նինոծմինդայում երկրաշարժ է տեղի ունեցել

Նինոծմինդայում երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր ՝ նոյեմբերի 13-ին ժամը 7: 18-ին երկրաշարժ է տեղի ունեցել Սամցխե-Ջավախքի Նինոծմինդայի շրջանում: Ցնցումների Էպիկենտրոնը գտնվել է Սաթխա գյուղի մոտակայքում: Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալների համաձայն ՝ երկրաշարժը եղել է 3,1 բալ ուժգնությամբ:

Read More
Ախալցխայում բացվեց Արմաթ ինժեներական լաբորատորիա

Ախալցխայում բացվեց Արմաթ ինժեներական լաբորատորիա

Նոյեմբերի 1-ին Ախալցխայում բացվեց Արմաթ ինժեներական լաբորատորիա։ Արմաթ ինժեներական լաբորատորիայի բացման ծրագիրը ֆինանսավորվել է «Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամ» -ի կողմից, որը կյանքի կոչվեց Ջավախքին Աջակցություն Հիմնադրամի կողմից։ Սա արդեն չորրորդ Արմաթ լաբորատորիան է Ջավախքում։ Բացման արարողությանը մասնակցում էին բազմաթիվ հյուրեր Հայաստանի եւ Վրաստանի տարբեր շրջաններից։ Հյուրերի շարքում էին «Իմ քայլը» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների…

Read More
Նոր «ԱրՄաթ», նոր ապագա առանց արտագաղթի

Նոր «ԱրՄաթ», նոր ապագա առանց արտագաղթի

Հարգելի ՛ գործընկերներ, Հրավիրում ենք Ախալցխա մասնակցելու Ջավախքում 4-րդ «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությանը: Բացման արարողությունը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 1-ին, ժամը 14:00-ին: Ախալցխայում «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի հիմնման ծրագիրը ֆինանսավորել է «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամը: «Արմաթ»-ների հիմնման ծրագիրը Ջավախքում իրականացվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Վրաստանի ներկայացուցչությունը «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» հետ համագործակցությամբ:…

Read More
Խելամիտ քաղաքականության պարագայում Վրաստանի էներգետիկ կախվածությունը Ադրբեջանից կնվազի

Խելամիտ քաղաքականության պարագայում Վրաստանի էներգետիկ կախվածությունը Ադրբեջանից կնվազի

Վրաստանի համար մեծ խնդիր է դարձել ադրբեջանական նավթադոլարներից առաջացած կախվածության հարցը։ Այսօրվա պայմաններում ադրբեջանական ընկերությունների ներդրումները Վրաստանում գերազանցում են երեք միլիարդ դոլարը։ Վրաստանում գրանցված է մոտ 700 խոշոր ադրբեջանական ընկերություն։ Սակայն ամենամեծ կախվածությունը Ադրբեջանի էներգետիկ համակարգից է, որը որպես տնտեսական զենք օգտագործվում է ընդդեմ Վրաստանի։ Ադրբեջանի մենաշնորհային ներկայությունը Վրաստանի տնտեսության մեջ հաստատվել է դեռ նախորդ…

Read More
Հայտարարություն

Հայտարարություն

Սիրելի՛ հայրենակիցներ, Ջավախքի Ախալցխա քաղաքում բացվող «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա-խմբակը հայտարարում է ընդունելություն 10 տարեկան և բարձր դպրոցականների համար: Խմբակի նպատակն է դպրոցահասակ երեխաներին սովորեցնել՝ ✔ Ռոբոտաշինություն ✔ Ծրագրավորում ✔ 3D մոդելավորում ✔ 3D տպագրություն ✔ Խաղերի ստեղծում ✔ Անիմացիայի ստեղծում Գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել +995 597 68 68 04 հեռախոսահամարով կամ երեխայի տվյալները (անուն,…

Read More
Բաց նամակ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային

Բաց նամակ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային

Մեծարգո պարոն վարչապետ Գիորգի ԳաԽարիա, այս տարվա հունիսի 2-ին ԱՄՆ Գլենդել քաղաքում Սփյուռքի Միասնության հարթակի նախաձեռնությամբ տեղի ունեցավ թելեթոն-դրամահավաք, որի նպատակն էր աջակցել Սամցխե-Ջավախքում բնակվող մեր հայրենակիցներին ու հատկապես երիտասարդներին ունենալու իրենց մարզամշակութային կենտրոնը։ Ծրագրի գաղափարը առաջացել էր զուտ հումանիտար սկզբունքներից ելնելով ու կոնկրետ այն ժամանակ, երբ Ախալցխա քաղաքում փակվեց հայկական դպրոցին կից գործող բռնցքամարտի…

Read More
Վերարտադրողական առողջության և ընտանիքի պլանավորում թեմայով հանդիպում Բորժոմիում

Վերարտադրողական առողջության և ընտանիքի պլանավորում թեմայով հանդիպում Բորժոմիում

Բժշկական-հոգեբանական տեղեկատվության կենտրոն «Թանադգոմա»-ն Սամցխե-Ջավախքի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ 4 օրյա տեղեկատվական հանդիպում անցկացրեց Բորժոմիում։ Կազմակերպությունը հիվանդությունների վերահսկման կենտրոնի հետ համատեղ մշակել էր համայնքային հաղորդակցման ռազմավարություն: Ռազմավարությունը նախատեսում է կրթական գործողությունների իրականացում բնակչության տարբեր խմբերի հետ: Գերակա ուղղություններից մեկը ազգային փոքրամասնությունների համար վերարտադրողական առողջության և ընտանիքի պլանավորման վերաբերյալ կրթական գործունեության իրականացումն էր: Հանդիպման…

Read More
Խտրական վերաբերմո՞ւնք, թե՞ հայերենի մասնագետների պակաս. Վրաստանում կբարձրանան ավագ ուսուցիչների աշխատավարձերը, հայոց լեզվի ուսուցիչները ցանկում

Խտրական վերաբերմո՞ւնք, թե՞ հայերենի մասնագետների պակաս. Վրաստանում կբարձրանան ավագ ուսուցիչների աշխատավարձերը, հայոց լեզվի ուսուցիչները ցանկում

Վրաստանում հոկտեմբերի 1-ից կբարձրանան ավագ ուսուցիչների աշխատավարձերը, մինչդեռ այդ ցանկում հայոց լեզվի ուսուցիչները չկան. Tert.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Սամցխե Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը: Ըստ նրա, պատճառն այն է, որ միայն հայերեն լեզվի ուսուցիչների համար Վրաստանում գոյություն չունեն որակավորման քննություններ, որոնք հանձնելու միջոցով ուսուցիչը արժանանում է ավագի կոչմանը։ «Վրաստանում գոյություն  ունի…

Read More
«Կիբերանվտանգությունը եւ ինտերնետ կախվածությունը» թեմայով հանդիպում Ախալցխայում

«Կիբերանվտանգությունը եւ ինտերնետ կախվածությունը» թեմայով հանդիպում Ախալցխայում

Սեպտեմբերի 27-ին Ախալցխայի Ժողովրդավարական Ներգրավվածության կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում «Կիբերանվտանգությունը եւ ինտերնետ կախվածությունը» թեմայով։ Հանդիպումը անցկացվեց ուսանողների եւ բարձր դասարանների աշակերտների համար։ «Կիբերանվտանգությունը եւ ինտերնետ կախվածությունը» թեմայով հանդիպումը նախաձեռնել էր USAID ժողովրդավարական ներգրավվածության կենտրոնների ցանցի Ախալցխայի գրասենյակը։ Տեղեկատվական բնույթի հանդիպումը վարեց Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը։ Հանդիպման նպատակն էր բարձրացնել աշակերտների և ուսանողների…

Read More
Ախալցխայում տեղի կունենա հանդիպում «Կիբերանվտանգությունը եւ ինտերնետ կախվածությունը» թեմայով

Ախալցխայում տեղի կունենա հանդիպում «Կիբերանվտանգությունը եւ ինտերնետ կախվածությունը» թեմայով

Սեպտեմբերի 27-ին ժամը 15։00-ին Ախալցխայի Ժողովրդավարական Ներգրավվածության կենտրոնում տեղի կունենա հանդիպում «Կիբերանվտանգությունը եւ ինտերնետ կախվածությունը» թեմայով։ Հանդիպումը անցկացվելու է հիմնականում ուսանողների եւ բարձր դասարանների աշակերտների համար։ Հանդիպման նպատակն է բարձրացնել աշակերտների և ուսանողների տեղեկացվածության աստիճանը ինտերնետային տարածքում առկա վտանգների ու կախվածության վերաբերյալ, ինչպես նաեւ խորհուրդներ տալ երիտասարդներին ինտերնետը գրագետ ձեւով օգտագործելու համար։ Հանդիպումը վարելու է…

Read More
Ուխտագնացություն դեպի Ղալթախչիի Սուրբ Հովհաննեսի Մատուռ

Ուխտագնացություն դեպի Ղալթախչիի Սուրբ Հովհաննեսի Մատուռ

Սույն թվականի Սոպտեմբերի 17֊ին Օրհնությամբ Սամցխե֊Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա Վարդապետ Ամիրյանի և Ախալցխայի ու Բորժոմիի տարածաշրջանների Հոգևոր Տեսուչ Հոգեշնորհ Տեր Հակոբ Աբեղա Սահակյանի Ախալցխայի շրջանների հեգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Թորգոմ Քահանա Վարդանյանը կազմակերպել էր ուխտագնացություն Ղալթախչիի Սուրբ Հովհաննես Մատուռ։ Վաղ առավոտյան շուրջ 36 ուխտավորներ ճանապարհ ընկան դեպի Մատուռ։ Սուրբ Հովհաննեսի…

Read More
Հայկական դպրոցները Վրաստանում սահուն կերպով վերածվեցին հայալեզու դպրոցների

Հայկական դպրոցները Վրաստանում սահուն կերպով վերածվեցին հայալեզու դպրոցների

Վրաստանում սեպտեմբերի 16-ին բացվեց նոր ուսումնական տարին։ Եւ ինչպես երկրի վրացական հանրային դպրոցներում այդպես էլ հայալեզու դպրոցներում առաջին զանգը հնչեց բազմաթիվ հայ երեխաների համար, որոնք այս տարի հաճախեցին առաջին դասարան։ Առաջին եւ վերջին զանգերը մեր հասարակության համար տարիների ընթացքում դարձել էին հայկական դպրոց ունենալու խորհրդանիշ, քանզի այս միջոցառումների ընթացքում հայ հասարակությունը հպարտությամբ զգում էր, որ…

Read More
Ախալցխայում քննարկեցին սահմանադրական փոփոխությունները խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

Ախալցխայում քննարկեցին սահմանադրական փոփոխությունները խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

Այսօր Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում քննարկվեցին սահմանադրական փոփոխությունները խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Հասարակական քննարկումներին հասարակության հետ միասին մասնակցում էին խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, հասարակական կազմակերպություններ, սահմանադրագետներ և փորձագետներ: Խորհրդարանական մեծամասնության կողմից պատրաստված սահմանադրական բարեփոխումների նախագիծը նախատեսում է անցնել համամասնական համակարգի 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Նախագծի համաձայն կուսակցությունը, որը ընտրություններին կստանա ձայների առնվազն 0,67% ձայն,…

Read More
Վրաստանի տեղեկատվական դաշտում ընթացող պատերազմում հայկական լրատվամիջոցները մեծ անելիք ունեն

Վրաստանի տեղեկատվական դաշտում ընթացող պատերազմում հայկական լրատվամիջոցները մեծ անելիք ունեն

Վերջին տարիներին Ադրբեջանական քարոզչամեքենան շատ ակտիվ սկսել է զբաղվել Վրաստանով։ Տեղական ադրբեջանական լրատվամիջոցների համար առաջնային նպատակն է դարձել ազդել վրաց հասարակության վրա ու սեպ խրել հայ-վրացական դարավոր բարեկամության մեջ։ Այդ պատճառով Ադրբեջանի իշխանությունները տարբեր հիմնադրամների միջոցով ակտիվ ստեղծել եւ ֆինանսավորել են սկսել տարբեր վրացալեզու ու ռուսալեզու լրատվամիջոցներ։ Տվյալ գործունեության մեջ ամենաակտիվ ներգրավված է ադրբեջանական Socar…

Read More
Երեկոյան Զրույց Ախալցխայի բնակիչ Մարտունի Սրաբյանի հետ

Երեկոյան Զրույց Ախալցխայի բնակիչ Մարտունի Սրաբյանի հետ

Երեկոյան Զրույց Ախալցխայի բնակիչ Մարտունի Սրաբյանի հետ։ Հիմնական թեման հայ-ռուսական, վրաց-ռուսական ու վրաց-հայկական հարաբերություններն են, որոնց ընթացքում խոսվում է նաեւ Թուրքիայի ու Ադրբեջանի ազդեցության մասին։   Եթերում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի դիրքորոշման հետ

Read More
Փերսա գյուղում գայլերը հարձակվել են հորթերի վրա

Փերսա գյուղում գայլերը հարձակվել են հորթերի վրա

Ախալցխայի շրջանի Փերսա գյուղում գայլերը հարձակվել են հորթերի վրա։ Գայլերը Փերսայում հոշոտել են երկու հորթ: Փերսա գյուղի բնակիչները գայլերին վերջին շրջանում շատ հաճախ նկատել են սկսել գյուղի ծայրամասերում: Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն ստացվեց, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղուլալիս գյուղում գայլերը հոշոտել են հորթի։ Վերջին շրջանում գայլերի հարձակումները հորթերի եւ գառների վրա հաճախակի են դարձել Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում։…

Read More
«Ախալցխա» պարային համույթը համեգային ծրագրով մեկնել է Արցախ

«Ախալցխա» պարային համույթը համեգային ծրագրով մեկնել է Արցախ

Սիրելի հավատացյալ հայորդիներ․ Բարձյալն Աստծո կամոք Սույն թվականի Սեպտեմբերի 8-ին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա Վարդապետ Ամիրյանի օրհնությամբ,Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ՝ Հոգշ․ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի առաջնորդությամբ և «Մարտին Սթար» ընկերության բարերարությամբ, Ախալցխայի Հոգևոր Տեսչության հովանու ներքո գտնվող «Ախալցխա» պարային համույթը համեգային ծրագրով ուղևորվեց դեպի Արցախ։ Համույթը ծրագրում է…

Read More