Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր Ջավախքում
Մայիսի 6-ին «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպության թիմը ի դեմս կամավորներ Տիրուհի Թորոսյանի և Համբարձում Սահարյանի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով դրամաշնորհային «Տոները Ջավախքում» Ծրագրի շրջանակում մասնակցեց Ախալքալակի շրջանի Խանդո գյուղում իրականացվող Ծռատոնի միջոցառմանը։ Ծռատոնը Խանդո գյուղում ավանդաբար նշվում է ամեն տարի նույն օրը։ Տոնը ներառում է ավանդական մի շարք ծիսակատարություններ,…
