Սամցխե-Ջավախքի ոստիկանության բաժնի ղեկավար է նշանակվել Լևան Խարաբաձեն

Սամցխե-Ջավախքի ոստիկանության բաժնի ղեկավար է նշանակվել Լևան Խարաբաձեն

Ըստ ՆԳՆ-ի, Լևան Խարաբաձեն գլխավորելու է Սամցխ-Ջավախքի ոստիկանության բաժանմունքը: Լևան Խարաբաձեն նախկինում զբաղեցրել է Մցխեթա-Մթիանեթի ոստիկանության բաժնի տնօրենի տեղակալի պաշտոնը: Սամցխե-Ջավախքի ոստիկանության բաժնի նախկին տնօրեն Ավթանդիլ Գալդավան տեղափոխվել է ոստիկանության Սամեգրելոյի բաժին:

Read More
Ջավախքում կառուցվում են կազինոներ, ստվերային հասարակաց տներ՝ թուրք հաճախորդներով, սա պետք է օրակարգային հարց դառնա, իսկ հայերի՝ քաղաքական գործընթաներին մասնակցելը ոգևորիչ է. Շիրակ Թորոսյան (տեսանյութ)

Ջավախքում կառուցվում են կազինոներ, ստվերային հասարակաց տներ՝ թուրք հաճախորդներով, սա պետք է օրակարգային հարց դառնա, իսկ հայերի՝ քաղաքական գործընթաներին մասնակցելը ոգևորիչ է. Շիրակ Թորոսյան (տեսանյութ)

Թերթ․am-Վրաստանի խորհրդարանում ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելու օրինագծի տապալումից հետո Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի շուրջօրյա ակցիաներ են, երեկ ոստիկանությունը ուժ է կիրառել և ցրել է ցույցը: Ընդդիմությունը պահանջելում է արտահերթ համամասնական խորհրդարանական ընտրություններ, կառավարության հրաժարական և ժամանակավոր կառավարության ձևավորում, նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերաձևավորում։ Համամասնական ընտրակարգին անցնելուն դեմ է քվեարկել երեք պատգամավոր, այդ թվում Ջավախքից ընտրված…

Read More
ԹՈՒՐՔԵՐԻՆ ՋԱՎԱԽՔՈՒՄ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԶՍՊԵԼ ԵՒ՛ ՌՈՒՍՆԵՐԸ, ԵՒ՛ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ

ԹՈՒՐՔԵՐԻՆ ՋԱՎԱԽՔՈՒՄ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԶՍՊԵԼ ԵՒ՛ ՌՈՒՍՆԵՐԸ, ԵՒ՛ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ

«Ժառանգության հիմնադրամ» գիտահետազոտական կենտրոնի վերլուծաբան (The Heritage Foundation) Լյուկ Կոֆին առաջարկել է Սիրիայից դուրս եկած ամերիկյան կոնտինգենտը տեղակայել Վրաստանում, մասնավորապես, հայաշատ Ախալքալաքում՝ նախկին ռուսական ռազմաբազայի տարածքում՝ «Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորում» ահաբեկչական կազմավորման հնարավոր վերակազմավորման դեպքում արագ արձագանքի համար։ Սա Լյուկ Կոֆին կոչել է՝ «Վրաստանին առաջարկվում է դառնալ  «հորիզոնից այն կողմ» ԻՊ-ի հակազդման ուժ»։ Վրաստան-Հայաստան սահմանին ՀԱԿՊ-ՆԱՏՕ…

Read More
Հայերի՝ Վրաստան մուտքի արգելք, հայկական դպրոցներ և քարոզչություն․ զրույց Ջավախքի խնդիրների շուրջ

Հայերի՝ Վրաստան մուտքի արգելք, հայկական դպրոցներ և քարոզչություն․ զրույց Ջավախքի խնդիրների շուրջ

Civilnet.am-Այսօր Ջավախքի հայության առաջ ծառացած և անցյալից ժառանգած խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլև խորանում են․ այս մասին ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանին պատմում է Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը։ Նա անդրադառնում է հայ լրագրողների ու հասարակական գործիչների՝ Վրաստան մուտքի արգելքին, Ջավախքի դպրոցներում հայերենի դասավանդմանը, դասագրքերի, ուսուցչական անձնակազմի պակասին, Հայաստանից ջավախահայության ակնկալիքներին։

Read More
Սամցխե-Ջավախքի ոստիկանության բաժնի  տնօրեն Ավթանդիլ Գալդավան տեղափոխվել է Սամեգրելո

Սամցխե-Ջավախքի ոստիկանության բաժնի  տնօրեն Ավթանդիլ Գալդավան տեղափոխվել է Սամեգրելո

Ըստ Ներքին գործերի նախարարության տեղեկատվության Սամցխե-Ջավախքի ոստիկանության բաժնի  տնօրեն Ավթանդիլ Գալդավան տեղափոխվել է Սամեգրելո: Տարածված տեղեկատվության համաձայն Ավթանդիլ Գալդավան հրաժարական է ներկայացրել: Ավթանդիլ Գալդավան նշանակվել էր  Սամցխե-Ջավախքի ոստիկանության բաժնի տնօրեն 2017-ի օգոստոսին, մինչ այդ նա եղել էր Վակե-Սաբուրթալոյի բաժնի պետ:

Read More
Շիրակ Թորոսյանի հայտարարությունը ՀՀ Ազգային ժողովում Ջավախքում կազինոների և ստվերային հասարակաց տների գոյության  անթույլատրելի երևույթի մասին

Շիրակ Թորոսյանի հայտարարությունը ՀՀ Ազգային ժողովում Ջավախքում կազինոների և ստվերային հասարակաց տների գոյության անթույլատրելի երևույթի մասին

Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել մի տխուր երևույթի վրա, որը վերջին շրջանում օրեցօր նոր թափ է հավաքում Ջավախքում և դրա մասին խոսվում է նաև ԶԼՄ-ներում: Խոսքս տարատեսակ խաղատների, այսպես կոչված, կազինոների մասին է, որոնք սնկի նման աճում են Ախալքալակում: Այս կազինոների հիմնական հաճախորդները հարևան Արդահանի շրջանի թուրքերն են և երիտասարդ ջավախքցիները,…

Read More
«Ջավախք` գույների աշխարհ» պլեներ մրցույթ-փառատոնի ցուցահանդեսը Ախալցխայում (տեսանյութ)

«Ջավախք` գույների աշխարհ» պլեներ մրցույթ-փառատոնի ցուցահանդեսը Ախալցխայում (տեսանյութ)

Օգոստոսի 11-ին Վահրամ Գայֆեճանի անվան ստեղծագործողների միությունում տեղի ունեցավ «Ջավախք` գույների աշխարհ» պլեներ մրցույթ-փառատոնի ցուցահանդեսը, որը նախաձեռնել ու կազմակերպել էր «Ջավախքին Աջակցություն» հիմնադրամի կողմից։ Մրցույթին մասնակցում էին հայ եւ վրացի թվով մոտ 30 երիտասարդ նկարիչներ Ախալցխայից, Ախալքալաքից, Նինոծմինդայից, Թիֆլիսից, Երեւանից ու Գյումրիից։ Թիֆլիսի, Երևանի և Գյումրիի երիտասարդ նկարիչները Ջավախքի երիտասարդ նկարիչների հետ միասին երեք օրերի…

Read More
Սամցխե-Ջավախքի նահանգապետի խորհրդական է նշանակվել Էդուարդ Աղասարյանը

Սամցխե-Ջավախքի նահանգապետի խորհրդական է նշանակվել Էդուարդ Աղասարյանը

Հուլիսի 18-ին Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին իր առաջին խորհրդական է նշանակել Էդուարդ Աղասարյանին։ Էդուարդ Աղասարյանը  2013-2017թթ. եղել է Ախալքալաքի շրջանի գամգեբելի: 2016 թ. Ընտրվել է «Վրացական երազանք»-ի Ախալքալաքի տարածաշրջանային կազմակերպության նախագահ: Հիշեցնենք, որ վերջին տարիների ընթացքում Սամցխե-Ջավախքի նահանգապետարանում չկար ոչ մի ազգային փոքրամասնության ներկայացուցիչ, որի մասին Akhaltskha.net-ը հաճախ բարձրաձայնում էր, նշելով, որ այն շրջանում, որտեղ …

Read More
Ջավախքի հայությանը կոչ ենք անում չընկնել Մոսկվայի ծուղակը

Ջավախքի հայությանը կոչ ենք անում չընկնել Մոսկվայի ծուղակը

Վրաստանում զարգանում է ռուսական գաղութատիրությունից ազատագրվելու գործընթացի հերթական փուլը: Զուգահեռաբար՝ Վրաստանը ստիպված է մոբիլիզացվել ընդդեմ թուրք-ադրբեջանական ծավալման: Վրաստանի ապագաղութացումը զգալի չափով նպաստում է նաև Հայաստանի ապագաղութացմանը: Իսկ թուրք-ադրբեջանական ծավալման դեմ նրա հետ սերտ գործակցելու հեռանկարը նոր հորիզոն է բացելու մեր արտաքին անվտանգության ապահովման առումով: Որպես հակաքայլ՝ Մոսկվան հերթական անգամ ակտիվացնում է իր ավանդական «բաժանիր, որ…

Read More
Ջավախքի համար թելեթոնի արձագանքների շուրջ

Ջավախքի համար թելեթոնի արձագանքների շուրջ

Հունիսի 2-ին «Սփյուռքի միասնության հարթակ նախաձեռնությունը» ԱՄՆ-ում կազմակերպեց Ջավախքին նվիրված թելեթոն-դրամահավաք։ Թելեթոնի նպատակն էր գումար հավաքել Ախալցխայում մարզամշակութային կենտրոն հիմնելու համար։ Նախաձեռնության արդյունքների և արձագանքների շուրջ Ստելլա Մեհրաբեկյանը զրուցում է Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանի հետ։ www.civilnet.am

Read More
«Սամցխե-Ջավախքի հայ բնակիչները իրենց զգում են լքված»․ Զուրա Խաչիձե

«Սամցխե-Ջավախքի հայ բնակիչները իրենց զգում են լքված»․ Զուրա Խաչիձե

Սամցխե-Ջավախքի նահանգապի տեղակալը կարծում է, որ շրջանի ազգությամբ հայ բնակիչները իրենց լքված են զգում։ Զուրա Խաչիձեն նշում է, որ այդ մասին իրեն տեղացիները ասել են  2016 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ։ «Մաքսիմալ պիտի ներգրավենք հայ բնակիչներին Վրաստանի քաղաքացիներին շրջանի եւ պետության կյանքում։ Նրանք  իրենց զգում են լքված, որի մասին ասել են հանդիպումների ժամանակ»,- լրագրողներին…

Read More
Սամցխե-Ջավախքի նահանգապետի տեղակալ է նշանակվել Զուրա Խաչիձեն

Սամցխե-Ջավախքի նահանգապետի տեղակալ է նշանակվել Զուրա Խաչիձեն

Այսօր Սամցխե-Ջավախքի նահանգապետի տեղակալ է նշանակվել դերասան Զուրա Խաչիձեն։ Զուրա Խաչիձեն նահանգապետարանում զբաղվելու է մշակույթի, սպորտի, կրթության և ինքնակառավարման  մարմինների հետ հարաբերություններով: Զ. Խաչիձեն Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլու երրորդ տեղակալն է։ Չնայած նրան, որ շրջանում հայերը կազմում են մեծամասնություն, այնուամենայնիվ նահանգապետարանում չկա ազգային փոքրամասնությաննը ներկայացնող ոչ մի պաշտոնյա։

Read More
Ինտերնետային առաջին հեռուստամարաթոնը հենց Ջավախքի համար էր

Ինտերնետային առաջին հեռուստամարաթոնը հենց Ջավախքի համար էր

Հունիսի 2-ին ԱՄՆ-ում տեղի ունեցավ առաջին թելեթոն-դրամահավաքը, որը նվիրված էր Ջավախքին։ Դրամահավաքը եզակի էր ոչ միայն նրանով, որ առաջին անգամ էր տեղի ունենում Ջավախքի համար, այլ նաեւ դրանով, որ այն առաջին դրամահավաքն էր, որը իրականացվում էր համացանցի միջոցով առանց մեծ հայկական հեռուստաընկերությունների ներգրավման։ Ճիշտ է դրամահավաքին պարբերաբար միանում էին ԱՄՆ-ում գործող մի շարք հայկական հեռուստաընկերություններ,…

Read More
Ջավախքին նվիրված թելեթոն-դրամահավաքը ուղիղ եթերում

Ջավախքին նվիրված թելեթոն-դրամահավաքը ուղիղ եթերում

ԱՄՆ-ում տեղի է ունենում Ջավախքին նվիրված թելեթոն-դրամահավաք, որը նախաձեռնել է Սփյուռքի Միասնության Հարթակ նախաձեռնությունը։ Մարաթոնի նպատակն է գումար հավաքել Ախալցխայում Մարզամշակութային կենտրոն հիմնելու համար, որը ծառայելու է տեղի երիտասարդների կարիքների համար։

Read More
Միասնական ուժերով պետք է աջակցենք Ջավախքի համար կազմակերպվող թելեթոն-դրամահավաքին

Միասնական ուժերով պետք է աջակցենք Ջավախքի համար կազմակերպվող թելեթոն-դրամահավաքին

Այս տարվա հունիսի 2-ին ԱՄՆ-ում տեղի կունենա Ջավախքին նվիրված թելեթոն-դրամահավաք, որը նախաձեռնել է Սփյուռքի Միասնության Հարթակ նախաձեռնությունը։ Մարաթոնի նպատակն է գումար հավաքել Ախալցխայում Մարզամշակութային կենտրոն հիմնելու համար, որը ծառայելու է հայ եւ վրաց երիտասարդների կարիքների համար։ Ապագայում նախատեսվում է նմանատիպ կենտրոններ կառուցել Սամցխե-Ջավախքի տարբեր շրջաններում։ Դրամահավաքի գաղափարը հենց մարաթոնի միջոցով եզակի է իր բնույթով եւ…

Read More
Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի եւ Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի միջեւ ստորագրվել է համագործակցության  հուշագիր

Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի եւ Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր

Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի եւ Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի միջեւ ստորագրվել է համագործակցության  հուշագիր։ Փաստաթուղթը ստորագրել են նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին եւ համալսարանի ռեքտոր Մակա Բերիձեն։ Փաստաթուղթը իրենից պարունակում է երկկողմ համագործակցության խորացում տարբեր ուղղություններով։ Կազմակերպվելու են միասնական միջոցառումներ, որոնք մի կողմից  կաջակցեն ուսանողներին մասնագիտական կարողությունների զարգացմանը եւ բարելավմանը, իսկ մյուս կողմից՝  հանրային գործիչների որակավորման բարձրացմանը։  

Read More
Սամցխե-Ջավախքում ընդլայնվում են պահպանվող տարածքները

Սամցխե-Ջավախքում ընդլայնվում են պահպանվող տարածքները

1tv.ge-Վրաս կառավարությունն ընդլայնում է Սամցխե-Ջավախքի պահպանվող տարածքները,- նշված հարցը հաստատվել է կառավարության այսօրվա նիստին: Ինչպես հայտարարել է վարչապետ Մամուկա Բախտաձեն նիստից առաջ անցկացված մամլո ասուլիսին, Սամցխե-Ջավախքի բացառիկ էկոհամակարգը կզարգանա և կիրականացվեն կարևոր ակտիվություններ: «Այս հարցի առնչությամբ աշխատում էինք երկար ժամանակ: Կար ժամանակաշրջան, երբ այս բացառիկ արգելոցը ոչնչացման եզրին էր և պահանջում էր պաշտպանություն և իրական…

Read More
«Ջավախքի Բարեկամներ» թելեթոն դրամահավաքի նպատակներից մեկն էլ Հայ-Վրացական բարեկամության հարթակի ստեղծումն է․ Գարեգին Նալբանդյան

«Ջավախքի Բարեկամներ» թելեթոն դրամահավաքի նպատակներից մեկն էլ Հայ-Վրացական բարեկամության հարթակի ստեղծումն է․ Գարեգին Նալբանդյան

ԱՄՆ-ի «Սփյուռքի Միասնության Հարթակ» հասարակական նախաձեռնությունը այս տարվա հունիսի 2-ին թելեթոն դրամահավաք է նախաձեռնել Ջավախքի օգնության համար։ Հավաքված գումարով նախատեսվում է Ախալցխայում ստեղծել Մարզամշակութային կենտրոն։ Այս թեմայի շուրջ Akhaltskha.net–ը զրուցեց դրամահավաքի կազմակերպիչներից Գարեգին Նալբանդյանի հետ։  Պարոն Նալբանդյան տեղյակ ենք, որ դուք Ձեր թիմի հետ միասին հունիսի 2-ին կազմակերպում եք թելեթոն դրամահավաք Ջավախքի համար։ Սակայն մի…

Read More
ՋԱՎԱԽՔԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՆ

ՋԱՎԱԽՔԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՆ

Այսօր՝ մայիսի 11-ին, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացավ Կովկասի պրոֆեսիոնալ բռնցքամարտի ֆեդերացիայի (CPBF) կողմից կազմակերպած պրոֆեսիոնալ վարկանշային մարտերը։ Բռնցքամարտին Ջավախքից Վրաստանի դրոշի տակ հանդես եկան Արմեն Գրիգորյանը և Արտյոմ Յորդանյանը։ 63,5 կգ քաշային կարգում Արմեն Գրիգորյանը մենամարտեց Ադրբեջանի ներկայացուցչի հետ և մրցավարների միաձայն որոշմամբ հաղթող ճանաչվեց Արմեն Գրիգորյանը։ Իսկ 91 կգ քաշային կարգում հանդես եկող Արտյոմ…

Read More
Սփյուռքի Միասնության Հարթակի հավաքը կրկին նվիրված էր Ջավախքի Բարեկամներ Թելեթոն-Դրամահավաքին

Սփյուռքի Միասնության Հարթակի հավաքը կրկին նվիրված էր Ջավախքի Բարեկամներ Թելեթոն-Դրամահավաքին

Հինգշաբթի` մայիսի 2-ին տեղի ունեցավ Սփյուռքի Միասնության Հարթակի հերթական նիստ, որին ներկա էին հյուրեր տարբեր կազմակերպություններից: Հյուրերից ոմանք ցանկություն հայտնեցին անդամագրվել Սփյուռքի Միասնության Հարթակ կազմակերպությանը, սակայն քանի որ այդ նիստի օրակարգը Ջավախքի Բարեկամներ Թելեթոն-Դրամահավաքի աշխատանքների հաշվետվությունն ու քննարկումներն էին, որոշվեց նիստը շարունակել ընտ օրակարգի և ուրիշ հարցեր չքննարկել: Ջավախքի Բարեկամներ Թելեթոն-Դրամահավաքին իր աջակցությունն հայտնեց նաև…

Read More
ՋԱՎԱԽՔՑԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԻՆԳՈՒՄ

ՋԱՎԱԽՔՑԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԻՆԳՈՒՄ

Ապրիլի 16- ից 20-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացավ ԽՍՀՄ եռակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն , ԽՍՀՄ սպորտի վաստակավոր մարզիկ Դավիթ Կվաչաձեի անունը կրող բռնցքամարտի երրորդ մրցաշարը։ Մրցաշարին մասնակցում էին ավելի քան 80 լավագույն մարզիկներ 7 պետությունից՝ Ուկրաինայից, Ռուսաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Չեխիայից և Վրաստանից։ Վրաստանի կազմում Ջավախքից մասնակցում էին 5 մարզիկ՝ Մինչև 52 կգ քաշային կարգում…

Read More
Հայաստանից մի խումբ պատգամավորներ այցելեցին Սամցխե Ջավախք

Հայաստանից մի խումբ պատգամավորներ այցելեցին Սամցխե Ջավախք

Ապրիլի 20-ից 21-ը Սամցխե Ջավախք  այցելեցին ՀՀ ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Պատգամավորները Ջավախքում էին գտնվում Ջավախքի Աջակցություն հիմնադրամի հրավերով՝ մասնակցելու Ասպինձայի շրջանի Դամալա գյուղի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման արարողությանը: Ապրիլի 21-ին ՀՀ պատգմավորների խումբը Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ այցելեց Ախալցխա : Ախալցխայում պատգամավորները զատկական տօների կապակցությամբ այցելեցին Սբ . Նշան եկեղեցի , ինչպես նաև եղան…

Read More
Ապրիլի 20-ին UFC-ի շրջանակներում ջավախքահայ Արման Ծառուկյանը մենամարտելու է Իսլամ Մախաչևիի հետ

Ապրիլի 20-ին UFC-ի շրջանակներում ջավախքահայ Արման Ծառուկյանը մենամարտելու է Իսլամ Մախաչևիի հետ

Սիրելի հայրենակիցներ. Սիրով տեղեկացնում եմ որ, ապրիլի 20-ին տեղի կունենա UFC-ի շրջանակներում , մեր լավ ընկեր՝ Ջավախքի արժանի զավակ Արման Ծառուկյանի մենամարտը ընդդեմ Դաղստանի ներկայացուցիչ՝ Իսլամ Մախաչևիի: Ի դեպ Արմանը հանդես է գալու հայկական դրոշի հովանու ներքո: Բոլոր նրանք ովքեր ցանկանում են ունկնդրել Արմանին հրավիրում ենք Նինոծմինդայի մարզադպրոց ուղիղ հեռարձակմամբ մենամարտը դիտելու: Լրացուցիչ տեղեկության համար…

Read More
Սալոմե Զուրաբիշվիլին Ախալցխայում հանդիպել է Սամցխե-Ջավախքի տեղական իշխանության ներկայացուցիչներին

Սալոմե Զուրաբիշվիլին Ախալցխայում հանդիպել է Սամցխե-Ջավախքի տեղական իշխանության ներկայացուցիչներին

Այսօր Վրաստանի նախագահն այցելել է Սամցխե-Ջավախքի շրջան։ Նահանգպետարանի շենքում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Սամցխե-Ջավախքի նահանգապետին, շրջանի պատգամավորներին եւ քաղաքապետերին: Տեղական իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումը ավարտելով Սալոմե Զուրաբիշվիլին այցելելու է Սամցխե-Ջավախքում գործող մասնավոր ձեռնարկատիրական ընկերություններ և հանդիպել «Արտադրիր Վրաստանում» պետական ծրագրին ներգրավված ձեռնարկատերերին: Վաղը՝ապրիլի 14-ին նախագահը այցելելու է Ախալքալաք։

Read More
3-րդ «Արմաթ» լաբորատորիայի բացում Ջավախքի Դամալա գյուղում

3-րդ «Արմաթ» լաբորատորիայի բացում Ջավախքի Դամալա գյուղում

Ապրիլի 20-ին  Սամցխե-Ջավախքի Դամալա գյուղում տեղի կունենա 3-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման արարողությունը և «Դամալայի օր» տոնախմբությունը։ ՋԱՀ-ը հրավիրում է բոլորին մասնակցել «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման արարողությանը և «Դամալայի օր» տոնախմբությանը։

Read More
Սալոմե Զուրաբիշվիլին ապրիլի 13-14-ին կայցելի Սամցխե-Ջավախք

Սալոմե Զուրաբիշվիլին ապրիլի 13-14-ին կայցելի Սամցխե-Ջավախք

1tv.ge-Սալոմե Զուրաբիշվիլին «Մայրենի լեզվի» օրվա կապակցությամբ ապրիլի 13-14-ին կայցելի Սամցխե-Ջավախք: Վրաստանի նախագահի վարչության տեղեկությամբ, նախագահն Ախալքալաքում, տոնական պայմաններում, բացելու է վրացական այբուբենով նկարազարդված պատը և տեղի բնակչությանը դիմելու խոսքով: «Մայրենի լեզվի» օրվա առթիվ Սալոմե Զուրաբիշվիլին պարգևատրելու է Զուրաբ Ժվանիայի անվան պետական վարչարարության դպրոցի գերազանց շրջանավարտներին և հայտարարելու՝ մրցույթում հաղթող դպրոցի աշակերտներին: Վրաստանի նախագահը շրջանների հզորացմանը…

Read More
Ախալցխայի քաղաքապետարանի եւ Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր

Ախալցխայի քաղաքապետարանի եւ Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր

Ախալցխայի քաղաքապետարանի եւ Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են քաղաքապետ Զազա Մելիքիձեն եւ համալսարանի ռեքտոր Մակա Բերիձեն։ Հանդիպման շրջանակներում քննարկվեց համագործակցության ավելի խորացման եւ տարբեր ուղղություններով, հատկապես հանրային ծառայության շուրջ փորձի փոխանակման մասին։ Նշվեց, որ ապագայում քաղաքապետարանը ակտիվ ներգրավվելու է ուսանողական  նախաձեռնություններում եւ նախագծերի իրականացման մեջ, շարունակվելու է առաջատար ուսանողների…

Read More
Ախալքալաքում տեղի ունեցավ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդի պաշտոնական ներկայացմը

Ախալքալաքում տեղի ունեցավ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդի պաշտոնական ներկայացմը

Ապրիլի 5-ինՍամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում հանդիսավորապես տեղի ունեցավ առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանի բարիգալստյան հանդիսությունը: Հանդիսավոր արարողությանը իրենց մասնակցությունն էին բերել առաջնորդական փոխանորդության հոգևոր դասը, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, Նինոծմինդայի շրջանային ժողովի նախագահ Սմբատ Կյուրեղյանը, Ախալցիխեի շրջանային ժողովի պատգամավոր Համբարձում Բաբոյանը,…

Read More