
Իրակլի Կոբախիձեն Ախալցխայում խոսեց սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին
Ախալցխայում եւս սահմանադրական փոփոխությունները քննարկման փուլում են: Այսօր այդ առիթով բնակչությունը հավաքվել էր Մեսխեթի պետական թատրոնի դահլիճում, որտեղ էր գտնվում նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն: Հանդիպմանը մասնակցում էին՝ Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաճուտաձեն եւ շրջանի մունիցիպալիտետների ղեկավար անձինք, ինչպես նաեւ այլ պետական պաշտոնյաներ: Մասնակիցների շարքում էին կուսակցությունների անդամներ եւ հասարակ քաղաքացիներ: Հանդիպման ընթացքում քաղաքացիները հնարավորություն…