Հունվարին Պաշտպանության նախարարությունը Կոնգրեսին ծանուցեց, որ ծրագրում է 33 միլիոն դոլար հատկացնել Վրաստանին անվտանգության ապահովման համար |

Հունվարին Պաշտպանության նախարարությունը Կոնգրեսին ծանուցեց, որ ծրագրում է 33 միլիոն դոլար հատկացնել Վրաստանին անվտանգության ապահովման համար |

Վրաստանը լրացուցիչ ռազմական օգնություն կստանա ԱՄՆ-ից, հայտնում է Պենտագոնը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հունվարին պաշտպանության նախարարությունը Կոնգրեսին տեղեկացրել է, որ նախատեսում է 33 միլիոն դոլար հատկացնել Վրաստանին անվտանգության ապահովման համար։ «Այսօր ես ուրախ եմ հայտարարել, որ մենք հաստատել ենք Վրաստանի համար ռիսկերի գնահատման վճարումների ժամանակացույցը, որպեսզի Վրաստանը կարողանա ավելի հեշտ խնդրել և ձեռք բերել կենսական…

Read More
Ջանդարիսում փլատակներից դուրս են բերում ողջ մնացած քույրերին. Սիրիա | Առանց Մեկնաբանության
		10.02.2023 . Միջազգային

Ջանդարիսում փլատակներից դուրս են բերում ողջ մնացած քույրերին. Սիրիա | Առանց Մեկնաբանության 10.02.2023 . Միջազգային

Read More
Հարգանքի տուրք Վ. Տերյանի հիշատակին
		10.02.2023 Sona Tonakanian Հայաստան, Հոգեւոր, Մշակույթ

Հարգանքի տուրք Վ. Տերյանի հիշատակին 10.02.2023 Sona Tonakanian Հայաստան, Հոգեւոր, Մշակույթ

Փետրվարի 9-ին՝ անվանի հայ պոետ, քնարերգու, մտավորական եւ քաղաքական գործչի՝ Վահան Տերյանի հիշատակին, Երեւանում՝ Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք մատուցվեց։ Այս մասին տեղեկանում են ՀՀ ԱԺ պատգամավոր, ծնունդով Ջավախքից Շիրակ Թորոսյանի ֆբ էջից։ «Սիրելի հայրենակիցնե՜ր, փետրվարի 9-ին կրկին այցելեցինք Վահան Տերյանի շիրիմին: Կոմիտասի անվան հայոց մեծերի պանթեոնում մի խումբ տերյանասերներով հարգանքի տուրք մատուցեցինք մեծագույն գանձացու,…

Read More
Մեկ օրում Մոլդովայի նախագահ Սանդուն ընդունել է երկրի վարչապետի հրաժարականն ու առաջադրել նոր թեկնածու

Մեկ օրում Մոլդովայի նախագահ Սանդուն ընդունել է երկրի վարչապետի հրաժարականն ու առաջադրել նոր թեկնածու

Այսօր Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել: Նույն օրը նախագահ Սանդուն վարչապետի պաշտոնի թեկնածու է առաջադրել անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Դորին Ռեչանին, գրում է ՏԱՍՍ-ը: Օրենքի համաձայն՝ երկու շաբաթվա ընթացքում Ռեչանը պետք է խորհրդարանի հաստատմանը ներկայացնի նոր կաբինետի կազմն ու ծրագիրը: Այն հաստատելու համար անհրաժեշտ է ստանալ խորհրդարանի մեծամասնության աջակցությունը: 101 պատգամավորից 63-ը…

Read More
Ի՞նչ սպասել ՌԴ ԱԳՆ նախարարի եւ Բաքվում ՌԴ դեսպանի հայտարարություններից հետո. Էդուարդ Այվազյան

Ի՞նչ սպասել ՌԴ ԱԳՆ նախարարի եւ Բաքվում ՌԴ դեսպանի հայտարարություններից հետո. Էդուարդ Այվազյան

Ի՞նչ նախանշան է Լավրովի ու Բաքվում ՌԴ դեսպանի հայտարարությունները. մեկնաբանում է Սամցխե-Ջավախքի մեդիավերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը։

Read More
Հայտարարություն
		10.02.2023 news Ախալցխա, Հոգեւոր

Հայտարարություն 10.02.2023 news Ախալցխա, Հոգեւոր

Սիրելի հավատացյալներ Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը 2023թ Փետրվարի 13-ին ժամը 19։00 հրավիրում է բոլորիդ Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցի մասնակցելու Տեառնընդառաջի տոնի նախատոնակին և նորապսակների օրհնության կարգին։

Read More
ՄԱԿ-ը կոչ է արել վերացնել Սիրիայի դեմ պատժամիջոցների մի մասը՝ հումանիտար օգնություն մատակարարելու համար

ՄԱԿ-ը կոչ է արել վերացնել Սիրիայի դեմ պատժամիջոցների մի մասը՝ հումանիտար օգնություն մատակարարելու համար

Մերձավոր Արևելքում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տարածաշրջանային տնօրեն Քորին Ֆլեյշերը կոչ է արել չեղարկել Սիրիայի դեմ պատժամիջոցների մի մասը՝ երկիր մարդասիրական օգնություն հասցնելու համար, քանի որ սահմանափակումները խոչընդոտում են երկրաշարժից հետո անհրաժեշտ ապրանքների ներմուծումը։ Նրա խոսքը մեջբերում է Reuters-ը։ Պաշտոնյան ասել է, որ դժվարություններ կան՝ դեղորայքի, պարարտանյութերի և որոշ սարքավորումների ներկրման հետ կապված։ Ֆլեյշերը նաև…

Read More
Արարատ Միրզոյանը և Քերըն Դոնֆրիդը քննարկել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին առնչվող հարցեր

Արարատ Միրզոյանը և Քերըն Դոնֆրիդը քննարկել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին առնչվող հարցեր

Փետրվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության խնդիրների: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի շուրջ։ Արարատ Միրզոյանը վերահաստատել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը շուտափույթ վերացնելու և առանց որևէ նախապայմանի…

Read More
Արարատ Միրզոյանը և Բրիս Ռոքֆոյը քննարկել են տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն հաստատելու հեռանկարները
		10.02.2023 . Միջազգային

Արարատ Միրզոյանը և Բրիս Ռոքֆոյը քննարկել են տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն հաստատելու հեռանկարները 10.02.2023 . Միջազգային

Փետրվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն հաստատելու հեռանկարները և այդ ուղղությամբ Հայաստանի ու միջազգային հանրության կողմից ներդրվող ջանքերը:

Read More
Արձագանքը երկրաշարժին այնքան արագ չի եղել, որքան պետք է լիներ. Էրդողան

Արձագանքը երկրաշարժին այնքան արագ չի եղել, որքան պետք է լիներ. Էրդողան

Թուրքիայի իշխանությունների արձագանքը երկրի հարավում տեղի ունեցած հզոր երկրաշարժերին այնքան արագ չէ, որքան կառավարությունը կցանկանար, որ լինի, ուրբաթ հայտարարել է նախագահ Թայիփ Էրդողանը՝ հավելելով, որ երկրում զոհերի թիվը հասել է 18991-ի: Ելույթ ունենալով Ադըյամանում՝ Էրդողանն ասել է, որ երկրաշարժից տուժած նահանգներում շատացել են գողության դեպքերը, մարդիկ թալանում են շուկաներն ու հարձակվում ձեռնարկությունների վրա: Նա համոզված…

Read More
Սուրեն Պապիկյանը և Սերգեյ Շոյգուն քննարկել են պաշտպանական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր
		10.02.2023 . Միջազգային

Սուրեն Պապիկյանը և Սերգեյ Շոյգուն քննարկել են պաշտպանական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր 10.02.2023 . Միջազգային

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։   Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև պաշտպանական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։  

Read More
Արցախում դրամահավաք է կազմակերպվում՝ աջակցելու երկրաշարժից տուժած սիրահայ համայնքին

Արցախում դրամահավաք է կազմակերպվում՝ աջակցելու երկրաշարժից տուժած սիրահայ համայնքին

Չնայած շրջափակման ծանր պայմաններին՝ Արցախի Կառավարությունը, համագործակցելով Հայ օգնության միության Արցախի մասնաճյուղի հետ, որոշում է կայացրել օգնություն ցուցաբերել երկրաշարժից տուժած Սիրիայի հայկական համայնքին՝ միանալով համահայկական օժանդակության աշխատանքներին: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:   «Զորակցություն հայտնելով Սիրիայում ապրող մեր քույրերին ու եղբայրներին՝ կոչ ենք անում Արցախում ապրող քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել դրամահավաքին և օգնության ձեռք…

Read More
Ֆրանսիայի և  ԱՄՆ արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Ֆրանսիայի և ԱՄՆ արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Կայացել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննայի և ԱՄՆ պետաքրտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցը: Արտաքին գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև տիրող իրավիճակին, գնահատել հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող ջանքերն ու ընդգծել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհապաղ վերականգնման անհրաժեշտությունը, տեղեկացնում է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Ֆրանսիան և ԱՄՆ-ն անընդունելի են համարում Լեռնային Ղարաբաղի ներկա շրջափակման պատճառով…

Read More
Արցախում Էլեկտրականության հովհարային անջատումները կիրականացվեն օրական 6 անգամ՝ նախկին 3-ի փոխարեն

Արցախում Էլեկտրականության հովհարային անջատումները կիրականացվեն օրական 6 անգամ՝ նախկին 3-ի փոխարեն

Արցախի կառավարությունը ներկայացրել է շրջափակման 61-րդ օրվա տեղեկագիրը փետրվարի 9-ի դրությամբ:   Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման հերթական արգելափակման պատճառով էլեկտրասնուցման օդային գծերի վրա ավելացված բեռը թեթևացնելու նպատակով, փետրվարի 9-ի ժամը 16։00-ից գործող հովհարային անջատման ժամանակացույցում փոփոխություններ են մտցվել։  Նոր ժամանակացույցով կպահպանվի յուրաքանչյուր բաժանորդի օրական 6-ժամյա անջատումը, սակայն 3 անգամ 2-ական ժամ անջատման փոխարեն այսուհետ անջատումները կլինեն…

Read More
Վրաստանը 1 մլն լարի է հատկացնում Թուրքիայում երկրաշարժից տուժածներին օգնելու համար

Վրաստանը 1 մլն լարի է հատկացնում Թուրքիայում երկրաշարժից տուժածներին օգնելու համար

Թուրքիայի Հանրապետությունում բնական աղետից տուժած բնակչությանը օգնելու համար Վրաստանի պետբյուջեից 1 մլն լարի է հատկացվել։ Հատկացված գումարը կուղղվի Թուրքիայի Հանրապետությունում բնական աղետից տուժած քաղաքացիների համար դեղորայք, սնունդ, հագուստ, բժշկական սարքավորումներ և առաջին անհրաժեշտության այլ իրեր գնելու և առաքելուն Թուրքիա։ Երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով Բաթումիի ու Թբիլիսիի բնակչությունը նույնպես մարդասիրական օգնություն է հավաքում։ Թուրքիայում փրկարարական աշխատանքները…

Read More
Չի հաջողվում վերականգնել ադրբեջանական նավթի արտահանումը
		10.02.2023 . Միջազգային

Չի հաջողվում վերականգնել ադրբեջանական նավթի արտահանումը 10.02.2023 . Միջազգային

Թուրքիայում մի շարք ուժեղ ստորգետնյա ցնցումներից հետո Ջեյհան նավահանգստից ադրբեջանական նավթի մուտքը միջազգային շուկաներ արգելափակվել է վատ եղանակի պատճառով: Այն թույլ չի տալիս ստուգել տերմինալի ստորջրյա հատվածի վիճակը: Քանի որ Ջեյհան նավահանգստից վերսկսվել է իրաքյան նավթի մղումը տանկերներ, երեկ երեկոյան աշխատանքն է սկսել նաև Քիրքուք-Ջեյհան նավթամուղը։ Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը տեղեկացրել է գազատարի աշխատանքի վերականգնման…

Read More
Միրզոյանը և Խովաևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները

Միրզոյանը և Խովաևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ:  Արարատ Միրզոյանը նշել է, որ ադրբեջանական կողմի սադրանքները, ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ…

Read More
Փարիզը կոչ է անում Ադրբեջանին վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունը. ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչություն

Փարիզը կոչ է անում Ադրբեջանին վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունը. ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչություն

ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչությունն արձագանքել է Լաչինի միջանցքի շրջափակման ու հայ-ադրբեջանական հարաբերություններին: «ԵՄ-ի հետ համատեղ`Ֆրանսիան կշարունակի իր ներդրումն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության զարգացման ջանքերում, այդ թվում` ԵԱՀԿ շրջանակներում։  Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին վերականգնել անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից արգելափակված Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունը»,- գրված է ներկայացուցչության Թվիթերի միկրոբլոգում։

Read More
Դոնֆրիդ և Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը

Դոնֆրիդ և Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը

Տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում զարգացումները, Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը:

Read More
Պաշտպանության նախարարություն — Ջուանշեր Բուրճուլաձեն Լլոյդ Օսթինի հետ քննարկել է Վրաստանի և ԱՄՆ-ի միջև պաշտպանության և անվտանգության ոլորտում ռազմավարական համագործակցության հարցեր |

Պաշտպանության նախարարություն — Ջուանշեր Բուրճուլաձեն Լլոյդ Օսթինի հետ քննարկել է Վրաստանի և ԱՄՆ-ի միջև պաշտպանության և անվտանգության ոլորտում ռազմավարական համագործակցության հարցեր |

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ջուանշեր Բուրճուլաձեն ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինի հետ հանդիպման ժամանակ քննարկել է պաշտպանության և անվտանգության ոլորտում Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության հարցեր։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչության փոխանցմամբ՝ նախարարը նշել է, որ Վրաստանը և վրաց ժողովուրդը մեծ նշանակություն են տալիս ԱՄՆ-ի…

Read More
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
		10.02.2023 . Տարածաշրջան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 10.02.2023 . Տարածաշրջան

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Read More
Եվրամիությունը պատրաստում է Մոսկվայի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը. Ֆոն դեր Լայեն

Եվրամիությունը պատրաստում է Մոսկվայի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը. Ֆոն դեր Լայեն

Առաջիկա շաբաթները Ուկրաինայի համար որոշիչ կլինեն. Եվրամիությունը պետք է առավելագույն օգնություն ցուցաբերի Կիևին։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում, որին մասնակցել է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Միշելի խոսքով՝ այդ օգնությունը պետք է լինի և՛ ռազմական, և՛ ֆինանսական, և՛ քաղաքական։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր…

Read More
Խաղաղության պայմանագիրը պետք է երաշխավորի Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Եվրախորհրդարանի զեկույց

Խաղաղության պայմանագիրը պետք է երաշխավորի Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Եվրախորհրդարանի զեկույց

Հայաստանի հետ Եվրամիության հարաբերությունների մասին նոր զեկույցում, որը պատրաստվել է Արտաքին գործերի կոմիտեի կողմից և ընդունվել հինգշաբթի օրը, Եվրախորհրդարանի պատգամավորները խստորեն դատապարտում են հարևան Ադրբեջանի կողմից 2022 թ. սեպտեմբերին Հայաստանի վրա լայնածավալ ռազմական հարձակումը, որը խախտել է խաղաղության հասնելու նախկին փորձերը և հանգեցրել նրան, որ ադրբեջանական ուժերը գրավել են Հայաստանի ինքնիշխան տարածքը: Այս մասին նշված…

Read More
Զելենսկին ԵՄ երկրների ղեկավարներից ժամանակակից զինատեսակներ է խնդրել
		09.02.2023 . Միջազգային

Զելենսկին ԵՄ երկրների ղեկավարներից ժամանակակից զինատեսակներ է խնդրել 09.02.2023 . Միջազգային

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այսօր ժամանել է Բրյուսել՝ հանդիպելու Եվրամիության ղեկավարների հետ: ԵՄ գագաթնաժողովում Զելենսկին կոչ է արել Կիևին մարտական ինքնաթիռներ, ժամանակակից տանկեր, հեռահար հրթիռներ տրամադրել: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է մատակարարումները սկսել, նախքան Ռուսաստանը կկարողանա վերադասավորել ուժերը նոր գրոհների համար: Զելենսկին Եվրամիությանը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի միջուկային արդյունաբերության, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի…

Read More
Հայ փրկարարները շարունակում են որոնման աշխատանքները Ադըյամանում. Փայլան

Հայ փրկարարները շարունակում են որոնման աշխատանքները Ադըյամանում. Փայլան

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը այցելել է երկրաշարժից տուժած շրջան, հանդիպել Հայաստանից ժամանած փրկարարներին: «Հայկական փրկարարական խումբը շարունակում է Ադըյամանում փլուզված ևս մեկ շենքում երկրաշարժից տուժածների որոնման աշխատանքները: Մենք հույս ունենք գտնել ողջերին»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Փայլանը: Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Հայաստանը որոնողափրկարարական խմբեր էր ուղարկել Թուրքիա և Սիրիա։

Read More
Նիկոլ Փաշինյանը և Իգոր Խովաևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավորությունները

Նիկոլ Փաշինյանը և Իգոր Խովաևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավորությունները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևին: Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և դրա հաղթահարմանն ուղղված քայլերին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի…

Read More
Եվս մեկ եվրապատգամավոր է այցելել Ադրբեջան և Ղարաբաղ՝ Բաքվի ֆինանսավորմամբ. EUօbserver

Եվս մեկ եվրապատգամավոր է այցելել Ադրբեջան և Ղարաբաղ՝ Բաքվի ֆինանսավորմամբ. EUօbserver

EUօbserver-ն անդրադարձել է Եվրախորհրդարանի լեհ պատգամավոր Տոմաշ Պորեմբային, որը հանդես է գալիս Եվրամիություն-Ադրբեջան հարաբերությունների ընդլայման, ԵՄ կողմից ադրբեջանական գազի ներմուծման ծավալներն ավելացնելու օգտին։ Գործակալությունը նշել է, որ եվրապատգամավորը նախորդ տարի այցելել է Ադրբեջան, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներ, սակայն այդ մասին չի տեղեկացրել Եվրախորհրդարանի ռեգիստրում՝ նշելով, որ այցը մասնավոր է եղել։…

Read More
Շրջափակման հետևանքով Արցախում անավարտ է մնացել հարյուրավոր բնակելի տների շինարարությունը

Շրջափակման հետևանքով Արցախում անավարտ է մնացել հարյուրավոր բնակելի տների շինարարությունը

Արցախի կառավարությունը հրապարակել է շրջափակման 60-րդ օրվա տեղեկագիրը փետրվարի 8-ի դրությամբ:  Արցախի քաղաքաշինության նախարարության տվյալներով՝ շրջափակման հետևանքով Արցախում 90-95 տոկոսով նվազել է ընդհանուր շինարարության ծավալը, ինչը պայմանավորված է շինանյութերի պակասով, որոնք մեծ մասամբ ներկրվում էին Հայաստանի Հանրապետությունից:  Գույքագրվել են շինանյութերի խանութներում որոշ ապրանքատեսակներ, սակայն ներկա իրավիճակի երկարաձգման դեպքում առկա չնչին ռեսուրսների սպառումից հետո ամբողջությամբ դադարեցվելու…

Read More
Արտաքին գործերի նախարարություն — Թուրքիայում, աղետի գոտում պարզվել է Վրաստանի տասնյակ քաղաքացիների գտնվելու վայրը, նրանց վիճակը բավարար է, երկու քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են |

Արտաքին գործերի նախարարություն — Թուրքիայում, աղետի գոտում պարզվել է Վրաստանի տասնյակ քաղաքացիների գտնվելու վայրը, նրանց վիճակը բավարար է, երկու քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են |

Թուրքիայի Հանրապետությունում տեղի ունեցած խոշոր երկրաշարժից հետո Թուրքիայում Վրաստանի դեսպանատունը շարունակում է արտակարգ ռեժիմով աշխատել աղետի գոտում գտնվող Վրաստանի քաղաքացիներին օգնելու համար։ Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ Վրաստանի քաղաքացիների իրավիճակը և գտնվելու վայրը պարզելու նպատակով դեսպանությունը մշտական ​​կապի մեջ է Թուրքիայի Հանրապետության արտակարգ իրավիճակների կենտրոնի (AFAD) հետ։ Նշենք, որ Թուրքիայում Վրաստանի դեսպանատան թեժ գծի…

Read More
ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները ավարտական փուլում են. Թեհրանում ՌԴ դեսպան

ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները ավարտական փուլում են. Թեհրանում ՌԴ դեսպան

ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները ավարտական փուլում են, հարցերի մեծ մասը համաձայնեցված է: Այդ մասին РИА Новости-ի հետ հարցազրույցում հայտարարել է Իրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովը: Նա հիշեցրել է, որ հունվարի 18-19-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովի՝ Թեհրան կատարած այցի ընթացքում ԵԱՏՄ-ն և Իրանը համաձայնեցրել են հարցերի մեծ…

Read More