Միջազգային աջակցություն ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

Միջազգային աջակցություն ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

«Միացյալ Թագավորությունը հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին կենսական նշանակության ֆինանսավորում հատկացնելու մասին, որն անհրաժեշտ դեղորայք, բժշկական օգնություն և այլ աջակցություն է տրամադրելու Լեռնային Ղարաբաղում և ամբողջ տարածաշրջանում բնակչության խոցելի խմբերին: Մեկ միլիոն ֆունտ ստեռլինգ ֆինանսավորումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեին կնպաստի նաև վիրավորներին տեղափոխելու և տեղահանված անձանց ընտանիքներին կապի պահպանման հարցում օգնելու գործում»,- նշված է…

Read More
Ժամը 18:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանվել է 100 հազար 480 անձ

Ժամը 18:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանվել է 100 հազար 480 անձ

Կառավարության հումանիտար կենտրոնը նոր տեղեկություններ է հաղորդում ԼՂ-ից բռնի տեղահանվածների գրանցման և տեղաբաշխման գործընթացի վերաբերյալ: Կենտրոնի աշխատանքը ներկայացնում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Ժամը 18:00 դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանվել է 100 հազար 480 անձ: Հակարիի կամուրջը այդ ժամի դրությամբ հատել է 21 հազար 76 տրանսպորտային միջոց: Հաշվառված անձանց թիվը կազմում է 83 հազար…

Read More
Իրանը կարծում է, որ ներկայիս սահմաններն ընդհանրապես չեն կարող փոխվել. Վելայաթի

Իրանը կարծում է, որ ներկայիս սահմաններն ընդհանրապես չեն կարող փոխվել. Վելայաթի

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի միջազգային հարցերի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է՝ Հարավային Կովկասի նկատմամբ Ռուսաստանի քամահրանքի ֆոնին Թեհրանը հստակ դիրքորոշում է որդեգրել՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններն Իրանի համար կարմիր գիծ են։ Գերագույն առաջնորդի խոսքով՝ «Իսլամական Հանրապետությունը կարծում է, որ ներկայիս սահմաններն ընդհանրապես չեն կարող փոխվել»: Նա նաև զգուշացրել է Միացյալ նահանգներին՝ չմիջամտել Հարավային…

Read More
Պատերազմի ընթացքում Ուկրաինայում ռուսական կողմի հարվածներից տուժել է 37 ռազմական գործարան. Շմիհալ

Պատերազմի ընթացքում Ուկրաինայում ռուսական կողմի հարվածներից տուժել է 37 ռազմական գործարան. Շմիհալ

Պատերազմի ընթացքում Ուկրաինայում ռուսական կողմի հարվածներից տուժել է 37 ռազմական գործարան։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը Կիևում պաշտպանական արդյունաբերության համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։ Նա նշել է, որ Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերությունը Ռուսաստանի հրթիռային հարվածների հիմնական թիրախներից մեկն է։ Շմիհալի խոսքով՝ այժմ լրացուցիչ առաջարկներ են մշակվում դրանք վերականգնելու համար։

Read More
Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանի կառավարությանը. ամերիկացի սենատոր
		30.09.2023 . Արցախ

Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանի կառավարությանը. ամերիկացի սենատոր 30.09.2023 . Արցախ

Ադրբեջանը ամիսներ է ծախսել՝ փորձելով սովամահ անել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը` X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ սենատոր Էտ Մարքին: Նա անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի ռազմական հարձակմանը, ինչի հետևանքով հայ բնակչությունը զանգվածաբար արտագաղթել է: «Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանի կառավարությանը»,- նշել է սենատորը։ Azerbaijan has spent months trying to starve…

Read More
Բորելը չհայտարարված այցով ժամանել է Օդեսա

Բորելը չհայտարարված այցով ժամանել է Օդեսա

Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը չհայտարարված այցով ժամանել է Օդեսա: «Օդեսայում իմ ներկայությունը ցույց է տալիս, թե ինչպես ենք մենք աջակցում Ուկրաինային ռազմական և տնտեսական առումով, մեր դիվանագիտական և քաղաքական ակտիվությամբ»,- նշել է Բորելը: Իր ելույթում նա հանդես է եկել Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին՝ դատապարտելով երկրի որոշ տարածքների միացումը Ռուսաստանին:

Read More
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը մեծացնում է իր աջակցությունը Հայաստանի իշխանություններին

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը մեծացնում է իր աջակցությունը Հայաստանի իշխանություններին

Ղարաբաղից Հայաստան է ժամանել ավելի քան 100 հազար փախստական, որոնցից շատերը սոված են, ուժասպառ և անհապաղ օգնության կարիք ունեն։ Այդ մասին X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատար Ֆիլիպո Գրանդին: «ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը և մյուս հումանիտար գործընկերները մեծացնում են իրենց աջակցությունը Հայաստանի իշխանություններին, սակայն միջազգային օգնությունը շատ շտապ է…

Read More
Ադրբեջանում Իրանի դեսպանը և Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում

Ադրբեջանում Իրանի դեսպանը և Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում

Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին հանդիպել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի հետ։   Ադրբեջանում Իրանի դեսպանատան տվյալով՝ կողմերը քննարկել են տարածաշրջանում իրավիճակը: Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներին: Պաշտոնյաները քննարկել են նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:

Read More
Դավիթ Բաբայանին և Լևոն Մնացականյանին Ադրբեջանում մեղադրանք են առաջադրել

Դավիթ Բաբայանին և Լևոն Մնացականյանին Ադրբեջանում մեղադրանք են առաջադրել

Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար և նախագահի օգնական Դավիթ Բաբայանը չորս ամսով կալանավորվել է։ Ադրբեջանի դատախազության տվյալով՝ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 10-ից ավելի հոդվածներով: Նրան մեղադրում են «ագրեսիվ պատերազմ վարելու, վարձկաններ հավաքագրելու և վերապատրաստելու, զինված հակամարտության ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը խախտելու, անգործության կամ հանցավոր հրամաններ տալու, ահաբեկչական գործողություններ և ազգամիջյան թշնամանք կազմակերպելու»…

Read More
Թուրքական Bayraktar-ներ արտադրող ընկերությունն Ուկրաինայում 100 մլն դոլար կներդնի երեք նախագծերում

Թուրքական Bayraktar-ներ արտադրող ընկերությունն Ուկրաինայում 100 մլն դոլար կներդնի երեք նախագծերում

Bayraktar TB2 մարտական անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական Baykar ընկերությունը 100 մլն դոլար կներդնի Ուկրաինայում երեք նախագծերում: Այդ մասին Կիևում պաշտպանական արդյունաբերության ֆորումի ժամանակ հայտարարել է Baykar-ի գլխավոր տնօրեն Հալյուկ Բայրաքթարը: Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի շինարարությունը կավարտվի 1,5 տարի հետո: Բարյաքթարը նշել է, որ ժամանակակից պատերազմները դարձել են անօդաչու թռչող սարքերի պատերազմ,…

Read More
Տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններն Իրանի համար կարմիր գիծ են. Վելայաթի

Տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններն Իրանի համար կարմիր գիծ են. Վելայաթի

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի միջազգային հարցերի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է՝ Հարավային Կովկասի նկատմամբ Ռուսաստանի քամահրանքի ֆոնին Թեհրանը հստակ դիրքորոշում է որդեգրել՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններն Իրանի համար կարմիր գիծ են։   «Գերագույն առաջնորդի խոսքով՝ Իսլամական Հանրապետությունը կարծում է, որ ներկայիս սահմաններն ընդհանրապես չեն կարող փոխվել»,- ասել է Վելայաթին։   Նա նաև զգուշացրել…

Read More
Դավիթ Բաբայանը Ադրբեջանում կալանավորվել է
		30.09.2023 . Արցախ

Դավիթ Բաբայանը Ադրբեջանում կալանավորվել է 30.09.2023 . Արցախ

Կալանավորվել է Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի դատախազությունը:

Read More
Հայաստանի տարբեր ԲԿ-ներում այս պահին բուժում է ստանում ԼՂ-ից տեղահանված 361 բուժառու. Ավանեսյան

Հայաստանի տարբեր ԲԿ-ներում այս պահին բուժում է ստանում ԼՂ-ից տեղահանված 361 բուժառու. Ավանեսյան

Այս պահին արդեն շտապօգնության 13 բրիգադ ուղևորվել են Ստեփանակերտ և պատրաստվում են բոլոր այն անձանց, ովքեր ունենք հենաշարժողական խնդիրներ, անկողնային հիվանդներ են, անկախ նրանց վիճակից, միասնական ուժերով, բոլոր գործընկերների հետ համատեղ աշխատելով, տարհանելու ենք և բերելու ենք Հայաստանի Հանրապետություն: Այս մասին այսօր Կառավարության հումանիտար կենտրոնի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը ներկայացնելիս ասաց ՀՀ առողջապահության նախարար…

Read More
Լեռնային Ղարաբաղում մնացել է առավելագույնը մի քանի հարյուր մարդ, որոնք ևս պատրաստվում են հեռանալ. Բեգլարյան

Լեռնային Ղարաբաղում մնացել է առավելագույնը մի քանի հարյուր մարդ, որոնք ևս պատրաստվում են հեռանալ. Բեգլարյան

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ոչ պաշտոնական տեղեկություններ է ներկայացրել, նշել՝ ԼՂ բնակչության վերջին խմբերն այս պահին գտնվում են Հայաստան գալու ճանապարհին։ «Արցախում մնացել է առավելագույնը մի քանի հարյուր մարդ, որոնց մեծ մասը պաշտոնյաներ են, արտակարգ ծառայությունների աշխատակիցներ, կամավորներ, հատուկ կարիքներ ունեցող որոշ անձինք: Նրանք նույնպես պատրաստվում են մեկնել։ Արդյո՞ք միջազգային դիտորդները պատրաստվում են…

Read More
Մենք ճանաչում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Ալիև

Մենք ճանաչում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Ալիև

Ադրբեջանի նախագահը հայտարարել է՝ Ադրբեջանն ամբողջ պատասխանատվությամբ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Նա նշել է՝ եթե ադրբեջանական կողմն այլ նպատակներ ունենար, Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունները սեպտեմբրի 20-ին չէին դադարեցվի: «Եթե ցանկանայինք շարունակել, դժվար չէ կռահել, թե որտեղ կարող էինք կանգ առնել, եթե ընդհանրապես որոշեինք կանգ առնել։ Բայց մենք դա չարեցինք: Մենք նման մտադրություն չունենք։…

Read More
Բռնի տեղահանված մեր հայրենակիցներն օգտվելու են ՀՀ-ում առկա պետպատվերի ամբողջ ծավալից. Ավանեսյան

Բռնի տեղահանված մեր հայրենակիցներն օգտվելու են ՀՀ-ում առկա պետպատվերի ամբողջ ծավալից. Ավանեսյան

Տասն ամիս շրջափակման մեջ լինելու հետևանքով ունենք շատ խիստ սրված առողջական խնդիրներով հայրենակիցներ, որոնք չեն ունեցել իրենց քրոնիկ հիվանդությունների ընթացքն ապահովելու անհրաժեշտ դեղորայքը, և տեղահանման հետ կապված հավելյալ սթրեսը, սննդի բացակայությունը հաշվի առնելով՝ կարող ենք փաստել, որ բժշկական կենտրոններ դիմելիության աճ ենք ունենալու: Այս մասին Հումանիտար կենտրոնի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը ներկայացնելիս ասաց ՀՀ…

Read More
ԱՄՆ կառավարությունը պետք է գործի՝ ի պատասխան տարածաշրջանում Ադրբեջանի ագրեսիայի. սենատոր Ռիդ

ԱՄՆ կառավարությունը պետք է գործի՝ ի պատասխան տարածաշրջանում Ադրբեջանի ագրեսիայի. սենատոր Ռիդ

ԱՄՆ Սենատի ռազմական ծառայությունների հանձնաժողովի նախագահ Ջեք Ռիդը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և մշակութային ցեղասպանության վերաբերյալ։ Նա նշել է, որ ԱՄՆ կառավարությունը պետք է գործի՝ ի պատասխան տարածաշրջանում Ադրբեջանի ագրեսիայի։ Ռիդը նշել է նաև, որ ԱՄՆ օգնությունը բավարար չէ, և պետք է պատրաստ լինեն հավելյալ միջոցներ՝ փախստականներին աջակցելու համար։ Նա հիշեցրել է…

Read More
Ալիևը խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին
		30.09.2023 . Տարածաշրջան

Ալիևը խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին 30.09.2023 . Տարածաշրջան

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն ամբողջ պատասխանատվությամբ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Նա նշել է՝ եթե ադրբեջանական կողմն այլ նպատակներ ունենար, Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունները սեպտեմբերի 20-ին չէին դադարեցվի: «Եթե ցանկանայինք շարունակել, դժվար չէ կռահել, թե որտեղ կարող էինք կանգ առնել, եթե ընդհանրապես որոշեինք կանգ առնել։ Բայց մենք դա չարեցինք: Մենք նման մտադրություն…

Read More
ԿԳՄՍ նախարարը դիմել է ԼՂ-ից ժամանած ուսուցիչներին

ԿԳՄՍ նախարարը դիմել է ԼՂ-ից ժամանած ուսուցիչներին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ դիմելով ԼՂ-ից ժամանած ուսուցիչներին: «ԼՂ-ից մեզ մոտ գտնվող սիրելի ուսուցիչներ, մենք հավաքագրում ենք ձեր տվյալները, որպեսզի կարողանանք ավելի հարթ ու նաև լրացուցիչ աջակցության պայմաններով կրթական համակարգում աշխատելու հնարավորություններ ապահովել։   Խնդրում եմ ձեր տվյալներն ուղարկել նախարարության էլեկտրոնային հասցեին՝ [email protected], որպեսզի հնարավորինս հասցեական կարողանանք կազմակերպել գործընթացը»,-…

Read More
Մենք հանձնառու ենք Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելության իրականացմանը. Բերբոք

Մենք հանձնառու ենք Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելության իրականացմանը. Բերբոք

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի պատկերը ունենալն այժմ ավելի արդիական է, քան երբևէ, ուստի կարևոր է, որ անմիջապես տեղի ունենա ՄԱԿ-ի այցը տարածաշրջան։ Այս մասին X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը, հավելել՝ Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ խոստացել է դուռ բացել դեպի Լեռնային Ղարաբաղ։ «Դա միայն սկիզբն է: Մեր գործընկերների հետ միասին…

Read More
Կիպրոսի ԱԳՆ-ն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի սեպտեմբերի 19-ի հարձակումը

Կիպրոսի ԱԳՆ-ն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի սեպտեմբերի 19-ի հարձակումը

Կիպրոսի արտգործնախարարությունը Լեռնային Ղարաբաղում զարգացումների վերաբերյալ հաղորդագրություն է տարածել՝ դատապարտելով ադրբեջանական ուժերի սեպտեմբերի 19-ի հարձակումը և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումը: «Հաշվի առնելով Կիպրոս-Հայաստան ավանդական պատմական և ամուր կապերը՝ Կիպրոսի արտգործնախարարը կապի մեջ է հայ գործընկերոջ հետ: Կիպրոսի կառավարությունը պատրաստ է անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերել ղարաբաղցի հայերին, որոնք հազարներով լքում են հայրենի տները։ Ի թիվս…

Read More
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին

Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին

Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղում տիրող մարդասիրական իրավիճակի կապակցությամբ: «Միացյալ Թագավորությունը հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին կենսական նշանակության ֆինանսավորում հատկացնելու մասին, որն անհրաժեշտ դեղորայք, բժշկական օգնություն և այլ աջակցություն տրամադրելու Լեռնային Ղարաբաղում և ամբողջ տարածաշրջանում բնակչության խոցելի խմբերին: 1 միլիոն ֆունտ ստեռլինգ ֆինանսավորումը ԿԽՄԿ-ին կնպաստի նաև…

Read More
Ժամանակն է, որ Ադրբեջանը և Հայաստանը աշխատեն խաղաղության համաձայնագրի նախագծի վրա. Ալիև

Ժամանակն է, որ Ադրբեջանը և Հայաստանը աշխատեն խաղաղության համաձայնագրի նախագծի վրա. Ալիև

Եվրամիությունը և անդամ երկրները պատրաստ են լրացուցիչ մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին,- hայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։ Հիշեցնենք՝ ավելի վաղ Եվրահանձնաժողովը հայտարարել էր 5 միլիոն եվրոյի մարդասիրական օգնության փաթեթի մասին։ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի միջազգային արձագանքը՝ տեսաշարում:

Read More
Հաթերք գյուղի հարակից մարտական դիրքերում ևս երկու զինծառայողի աճյուն է հայտնաբերվել. ԼՂ ԱԻՊԾ
		29.09.2023 . Արցախ

Հաթերք գյուղի հարակից մարտական դիրքերում ևս երկու զինծառայողի աճյուն է հայտնաբերվել. ԼՂ ԱԻՊԾ 29.09.2023 . Արցախ

Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի հարակից մարտական դիրքերում սեպտեմբերի 29-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, հայտնաբերվել է 2 զինծառայողի աճյուն։ Այս մասին հայտնում են ԼՂ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից` տեղեկացնելով, որ առաջիկայում կհաստատվի նրանց ինքնությունը։

Read More
Երևանի քաղաքապետարանի ավտոբուսները Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում են

Երևանի քաղաքապետարանի ավտոբուսները Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում են

Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ավտոբուսներն այս պահին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում են՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ տեղափոխելու համար: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից` մանրամասնելով. «Մեր հայրենակիցներն իրենց հետ կարող են բերել նաև ընտանի կենդանիներին»:

Read More
Ժամը 20:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանվել է 98.625 անձ
		29.09.2023 . Արցախ

Ժամը 20:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանվել է 98.625 անձ 29.09.2023 . Արցախ

ԼՂ-ից բռնի տեղահանվել է 98.625 անձ: Հակարիի կամուրջը այս պահի դրությամբ հատել է 20.892 տրանսպորատային միջոց: Այդ մասին հումանիտար կենտրոնի աշխատանքները ներկայացնող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով ժամը 20:00-ի դրությամբ առկա տվյալները:

Read More
Դանիան 1 միլիոն կրոնի օգնություն կհատկացնի Հայաստանին

Դանիան 1 միլիոն կրոնի օգնություն կհատկացնի Հայաստանին

Հայաստանում և Վրաստանում Դանիայի դեսպան Անն Թոֆթ Սորենսենը X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում տեղեկացրել է Հայաստանի համար նախատեսված մարդասիրական օգնության մասին: «Դանիան Կարմիր խաչի միջոցով 1 միլիոն կրոն (140000 դոլարից ավելի.- խմբ.) է հատկացնում Հայաստանին մարդասիրական օգնության համար»,- գրել է դեսպանը:

Read More
Բայրամովը ԼՂ-ում ստեղծված իրավիճակը քննարկել է ՌԴ նախագահի խորհրդականի հետ

Բայրամովը ԼՂ-ում ստեղծված իրավիճակը քննարկել է ՌԴ նախագահի խորհրդականի հետ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ռուսաստանի նախագահի խորհրդական, կլիմայի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Ռուսլան Էդելգերիևի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունից հետո և մարդասիրական օգնություն տրամադրելու հարցերը։    Ըստ ԱԳՆ-ի՝ ադրբեջանցի նախարարն իր զրուցակցին տեղեկացրել է Բաքվի կողմից ԼՂ հայ բնակչության կարիքները բավարարելու համար ձեռնարկվող հրատապ միջոցների և նրա վերաինտեգրման ինտենսիվ բանակցությունների մասին։

Read More
2 հոգի օդանավակայանում մահացավ. ՀՀ հասած ականատեսների վկայությունները

2 հոգի օդանավակայանում մահացավ. ՀՀ հասած ականատեսների վկայությունները

Ստեփանակերտից Կոռնիձոր ճանապարհին գրանցվել են մեծահասակների մահվան, ինսուլտի դեպքեր. Գորիսում հայտարարել է առողջապահության նախարարը: Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ տասն ամիս շրջափակված ԼՂ-ում թերսնված, անհրաժեշտ դեղորայք չստացած բռնի տեղահանված մեր հայրենակիցներից շատերն առողջական խնդիրներ ունեն, և շատ կարևոր են նրանց կարիքների արագ գնահատումը, անհրաժեշտ բուժօգնության տրամադրումը: Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

Read More