G20-ի շրջանակում ԵՄ-ն, ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն տնտեսական միջանցքի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

G20-ի շրջանակում ԵՄ-ն, ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն տնտեսական միջանցքի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

Նյու Դելիում ընթացող G20-ի գագաթնաժողովի շրջանակում քննարկվել է Հնդկաստանը Մերձավոր Արևելքի և Եվրոպայի հետ կապող տրանսպորտային միջանցքի ստեղծման հարցը: Քննարկման արդյունքում ԵՄ-ն, ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն համաձայնագիր են ստորագրել Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցքի վերաբերյալ, որը, ըստ կողմերի հայտարարության, «կկապի երեք տարածաշրջանները ժամանակակից կապի ենթակառուցվածքների միջոցով՝ նրանց միջև տնտեսական հարաբերությունները տեղափոխելով ավելի բարձր մակարդակ…

Read More
Ուկրաինայի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել G20-ի գագաթնաժողովի ամփոփիչ hռչակագրի կապակցությամբ

Ուկրաինայի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել G20-ի գագաթնաժողովի ամփոփիչ hռչակագրի կապակցությամբ

Ուկրաինայի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել Հնդկաստանում կայացած G20-ի գագաթնաժողովի ամփոփիչ hռչակագրի կապակցությամբ: «G20-ն ընդունել է ամփոփիչ հռչակագիրը։ Ուկրաինան շնորհակալ է այն գործընկերներին, որոնք փորձել են տեքստում ներառել կարևոր ձևակերպումներ»,- Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն: Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությանը վերաբերող ձևակերպումների հետ կապված՝ G20-ը…

Read More
ԼՂ իշխանությունները հումանիտար խնդիրները մեղմելու համար որոշել են թույլ տալ ռուսական բեռների մուտքը Ասկերանով

ԼՂ իշխանությունները հումանիտար խնդիրները մեղմելու համար որոշել են թույլ տալ ռուսական բեռների մուտքը Ասկերանով

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել ԼՂ-ին հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը:   «Օգնությունը, որը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ, օրերս Արցախ է ուղարկվել ռուսական Կարմիր խաչի միջոցով՝ այդ կազմակերպության մեքենաներով:   Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են…

Read More
Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1037-ի

Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1037-ի

Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1037-ի, վիրավորվել է 1204 մարդ, որոնցից 721-ի վիճակը ծանր է: Ավելի վաղ հայտնի էր դարձել Մարոկկոյում 6,9 մագնիտուդով երկրաշարժի մասին: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ատլասի լեռներում։ Ցնցումները զգացվել են նույնիսկ Պորտուգալիայում և Ալժիրում։ Հաղորդվում է Մարոկկոյի բնակավայրերում տեղի ունեցած բազմաթիվ ավերածությունների մասին: Տուժել է նաև…

Read More
Ադրբեջանի ՊՆ-ն իրականության հետ կապ չունեցող հաղորդագրությունների տարածմամբ հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար. ԼՂ ՊԲ
		09.09.2023 . Արցախ

Ադրբեջանի ՊՆ-ն իրականության հետ կապ չունեցող հաղորդագրությունների տարածմամբ հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար. ԼՂ ՊԲ 09.09.2023 . Արցախ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 9֊ին՝ ժամը 17:25֊ի սահմաններում, փորձել են ամրաշինական աշխատանքներ կատարել Մարտունու շրջանում, որոնք, իբր թե, կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, բացարձակ կեղծիք է։ Այդ մասին հայտնում են ԼՂ ՊԲ-ից:   «Ադրբեջանի ՊՆ-ն իրականության հետ որևէ առնչություն չունեցող հաղորդագրությունների տարածմամբ հող է նախապատրաստում հերթական սադրանքի…

Read More
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Մարոկկոյում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Մարոկկոյում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ

Ցնցված ենք Մարոկկոյի հարավում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից, որը բազմաթիվ կյանքեր է խլել: Այդ մասին նշված է Հայաստանի արտգործնախարարության X-ի (նախկին Twitter) պաշտոնական միկրոբլոգում: «Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին»,- ասված է գրառման մեջ:

Read More
ԱՄՆ սենատոր Ջեքի Ռոուզենը Ադրբեջանին կոչ է արել վերացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը

ԱՄՆ սենատոր Ջեքի Ռոուզենը Ադրբեջանին կոչ է արել վերացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը

Հայերը բախվում են սուր հումանիտար ճգնաժամի՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման պատճառով, ինչը հանգեցնում է պարենի և դեղորայքի սուր պակասի։ Այդ մասին X-ի (նախկին Twitter) միկրոբլոգում գրել է ԱՄՆ սենատոր Ջեքի Ռոուզենը: «Ես աջակցում եմ մարդասիրական օգնության վերաբերյալ հայ ժողովրդի կոչերին և կոչ եմ անում Ադրբեջանին՝ վերացնել շրջափակումը»,- նշված է գրառման մեջ։ Armenians face…

Read More
Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են ռազմական գործողությունները

Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են ռազմական գործողությունները

Կերչի նեղուցի հարավային մասում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի նավերը ոչնչացրել են առանց անձնակազմի ուկրաինական երեք կիսաբեռնատար մոտորանավակներ, որոնք փորձել են գրոհել Ղրիմի կամուրջը՝ հայտնել են ՌԴ ՊՆ-ից: Բացի դրանից՝ գերատեսչությունից նշել են, որ Ղրիմից արևմուտք գտնվող Սև ծովի ջրային տարածքում ծովային ավիացիայի ինքնաթիռները ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի դեսանտային խմբերով 4 արագընթաց մոտորանավակ:…

Read More
Վրաստանի վարչապետը պատրաստ է ջանքեր ներդնել տարածաշրջանում խաղաղության համար. զրուցել են Փաշինյանն ու Ղարիբաշվիլին

Վրաստանի վարչապետը պատրաստ է ջանքեր ներդնել տարածաշրջանում խաղաղության համար. զրուցել են Փաշինյանն ու Ղարիբաշվիլին

Վրաստանի վարչապետը պատրաստ է ջանքեր ներդնել տարածաշրջանում խաղաղության համար. զրուցել են Փաշինյանն ու Ղարիբաշվիլին   ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Ինչպես հայտնում են Հայաստանի կառավարությունից՝ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին, Լեռնային Ղարաբաղի…

Read More
Այսօր մենք մեր առաքելությունն ավարտեցինք ճակատագրական որոշումով. Դավիթ Իշխանյանը՝ ԼՂ նախագահի ընտրության մասին
		09.09.2023 . Արցախ

Այսօր մենք մեր առաքելությունն ավարտեցինք ճակատագրական որոշումով. Դավիթ Իշխանյանը՝ ԼՂ նախագահի ընտրության մասին 09.09.2023 . Արցախ

ԼՂ նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը ելույթ է ունեցել ԱԺ հատուկ նիստում: Ելույթում նա ասել է. «Նախքան շնորհավորանքներս՝ մի քանի անդրադարձ այստեղ հնչած ելույթներին և տեսակետներին: Պարզապես չէի կարող անտարբեր լինել և անմասն մնալ: Գիտեք՝ սպորտում կա «քաշային կարգ» հասկացություն: Ես կարծում եմ՝ նաև քաղաքականության մեջ, ինչպես նաև կյանքում կա «քաշային կարգ» հասկացությունը: Այս առումով, կարծում…

Read More
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էնթոնի Բլինքենի հետ. իրավիճակի սրումն անթույլատրելի է համարվել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էնթոնի Բլինքենի հետ. իրավիճակի սրումն անթույլատրելի է համարվել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Կողմերն անդրադարձել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի խորացմանը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակմանը, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին: Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է հավատարմությունը՝ բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական ճանապարհով ու կառուցողական մթնոլորտում կարգավորելու մոտեցումներին՝ հիմք ընդունելով…

Read More
Մարոկկոյում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 820-ի

Մարոկկոյում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 820-ի

Մարոկկոյում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 820-ի, ևս 672 մարդ վիրավորվել է: Տվյաները ներկայացրել է երկրի ներքին գործերի նախարարությունը: Ավելի վաղ հայտնի էր դարձել Մարոկկոյում 6,9 մագնիտուդով երկրաշարժի մասին: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ատլասի լեռներում։ Ցնցումները զգացվել են նույնիսկ Պորտուգալիայում և Ալժիրում։ Հաղորդվում է Մարոկկոյի բնակավայրերում տեղի ունեցած բազմաթիվ ավերածությունների մասին: Տուժել…

Read More
ՀՀ վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

ՀՀ վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի միջև: Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակմանը, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին: Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել…

Read More
Սամվել Շահրամանյանն ընտրվել է Լեռնային Ղարաբաղի նախագահ

Սամվել Շահրամանյանն ընտրվել է Լեռնային Ղարաբաղի նախագահ

Քիչ առաջ Սամվել Շահրամանյանը ընտրվել է Լեռնային Ղարաբաղի նախագահ: ԼՂ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը հայտնել է՝ միակ թեկնածուի օգտին քվեարկել է 22 պատգամավոր, դեմ՝ 1-ը։ Հիշեցնենք՝ ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 31-ին հայտարարել էր հրաժարական տալու մասին, սեպտեմբերի 1-ին նա հրաժարականի դիմումը ներկայացրել էր ԱԺ։ Մինչ հրաժարականը Արայիկ Հարությունյանը Գուրգեն Ներսիսյանին ազատել էր Արցախի…

Read More
Լիլիթ Մակունցը և Գարո Փայլանը մտքեր են փոխանակել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ

Լիլիթ Մակունցը և Գարո Փայլանը մտքեր են փոխանակել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը սեպտեմբերի 8-ին հանդիպել է հայազգի քաղաքական գործիչ, Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Գարո Փայլանի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգային իրավիճակի, հայ-թուրքական հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։  

Read More
600-ից ավելի զոհ Մարոկկոյում՝ երկրաշարժի հետևանքով

600-ից ավելի զոհ Մարոկկոյում՝ երկրաշարժի հետևանքով

Մարոկկոյում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այն տեղի է ունեցել երեկ՝ տեղական ժամանակով ժամը 23:11-ին: Էպիկենտրոնը եղել է Ատլասի լեռներում։   Հաղորդվում է առնվազն 632 զոհի և 329 վիրավորի մասին: Փրկարարական աշխատանքը շարունակվում է: Այս երկրաշարժն ամենաուժեղն է Մարոկկոյում 1960 թվականից ի վեր:   Այդ ժամանակ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումը հազարավոր կյանքեր էր խլել:…

Read More
Նյու Դելիում մեկնարկել է G20-ի գագաթնաժողովը

Նյու Դելիում մեկնարկել է G20-ի գագաթնաժողովը

Այսօր Նյու Դելիում մեկնարկել է G20-ի գագաթնաժողովը: Այն կտևի մինչև սեպտեմբերի 10-ը: Միջոցառմանը հրավիրված են G20-ի բոլոր երկրների ու ևս ինը պետության ղեկավար՝ Բանգլադեշի, Եգիպտոսի, Իսպանիայի, Մավրիկիոսի, Նիգերիայի, Նիդերլանդների, ԱՄԷ-ի, Օմանի և Սինգապուրի: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին գագաթնաժողովին հրավիրել է նաև Աֆրիկյան միության նախագահ, Կոմորյան կղզիների նախագահ Ազալի Ասումանիին: G20-ի գագաթնաժողովի ավարտից հետո Աֆրիկյան միությունը…

Read More
ՀՀ վարչապետը Գերմանիայի կանցլերի հետ հեռախոսազրույցում ընդգծել է՝ պատրաստ է լարվածությունը նվազեցնելուն միտված հրատապ քննարկումներ ունենալ Ալիևի հետ

ՀՀ վարչապետը Գերմանիայի կանցլերի հետ հեռախոսազրույցում ընդգծել է՝ պատրաստ է լարվածությունը նվազեցնելուն միտված հրատապ քննարկումներ ունենալ Ալիևի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի խորացման, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակման, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է իր հավատարմությունը բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական ճանապարհով ու կառուցողական մթնոլորտում…

Read More
Մարոկկոյում հուժկու երկրաշարժ է գրանցվել. ավելի քան 630 մարդ է զոհվել

Մարոկկոյում հուժկու երկրաշարժ է գրանցվել. ավելի քան 630 մարդ է զոհվել

Մարոկկոյում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրաշարժը տեղի է ունեցել երեկ՝ տեղական ժամանակով ժամը 23:11-ին: Էպիկենտրոնը եղել է Ատլասի լեռներում։ Հաղորդվում է 632 զոհի և 329 վիրավորի մասին: Փրկարարական աշխատանքները շարունակվում են: Այս երկրաշարժն ամենաուժեղն է Մարոկկոյում 1960 թվականից ի վեր, երբ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումը հազարավոր կյանքեր էր խլել:

Read More
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են ԼՂ շուրջ ադրբեջանական զորքերի կուտակմանը, ՀՀ-Ադրբեջան սահմանին լարվածության աճի միտումներին վերաբերող հարցեր

Փաշինյանը և Մակրոնը քննարկել են ԼՂ շուրջ ադրբեջանական զորքերի կուտակմանը, ՀՀ-Ադրբեջան սահմանին լարվածության աճի միտումներին վերաբերող հարցեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել: Քննարկվել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակմանը, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է իր հավատարմությունը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի և 2023 թվականի մայիսի 14-ի Բրյուսելի…

Read More