Անհրաժեշտ քանակությամբ ալյուրն ամբողջությամբ մատակարարված է հացի արտադրամասեր. ԼՂ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարություն

Անհրաժեշտ քանակությամբ ալյուրն ամբողջությամբ մատակարարված է հացի արտադրամասեր. ԼՂ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարություն

Սեպտեմբերի 7-ին Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի համար 3 կտրոնով: ԼՂ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից հայտնում են, որ այն քաղաքացիները, ովքեր չեն կարողացել օգտվել սեպտեմբերի 5-ի և 6-ի համար նախատեսված համար 1 և 2 կտրոններից, կարող են այդ կտրոններով հացը գնել նույնպես սեպտեմբերի 7-ին: «Հայտնում ենք, որ անհրաժեշտ քանակությամբ ալյուրն ամբողջությամբ մատակարարված է հացի արտադրամասեր»,-…

Read More
ԱՄՆ Կոնգրեսում ԼՂ-ում ստեղծված իրավիճակին նվիրված լսումներ են

ԱՄՆ Կոնգրեսում ԼՂ-ում ստեղծված իրավիճակին նվիրված լսումներ են

ԱՄՆ Կոնգրեսի` Թոմ Լանտոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովում լսումներ են Օրակարգում ադրբեջանական շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակն է: Լսումներին մասնակցում է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։

Read More
Ես հիասթափված եմ մինչ այժմ ԵՄ-ի և ԱՄՆ-ի արձագանքներից. Արայիկ Հարությունյանի հարցազրույցը` CNN-ին

Ես հիասթափված եմ մինչ այժմ ԵՄ-ի և ԱՄՆ-ի արձագանքներից. Արայիկ Հարությունյանի հարցազրույցը` CNN-ին

ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը հարցազրույց է տվել CNN-ին: Հարցազրույցին նա անդրադարձել է իր ֆեյսբուքյան էջում:  «Վերջին շրջանում միջազգային առաջատար գրեթե բոլոր լրատվամիջոցներն անդրադարձել են Արցախի շրջափակմանը: Այդ շարքում կարևոր տեղ ունի CNN-ի այսօրվա հրապարակումը, որի հեղինակի հարցերին պատասխանել եմ Հանրապետության նախագահի պաշտոնից իմ հրաժարականից առաջ: Պատասխաններիս մի մասը տեղ է գտել նյութի մեջ, որը…

Read More
Սա ցեղասպանություն է. Քրիստոֆեր Սմիթը` ԼՂ-ում իրավիճակի մասին

Սա ցեղասպանություն է. Քրիստոֆեր Սմիթը` ԼՂ-ում իրավիճակի մասին

Սա սարսափելի հանցագործություն է, ցեղասպանություն է` որն իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների, բռնապետ Ալիևի կողմից։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի` Թոմ Լանտոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովում ԼՂ հարցով հրավիրված լսումների ժամանակ հայտարարեց հանձնաժողովի համանախագահ Քրիստոֆեր Սմիթը: Նա շեշտեց՝ 120 հազար էթնիկ հայեր տառապում են Ադրբեջանի կառավարության պատճառով: Սմիթը տեղեկացրեց ԼՂ-ում մարդու իրավունքների հետ կապված նոր օրինագծի պատրաստման…

Read More
Ռուսական ուժերը հարձակվել են Ուկրաինայի արևելքում գտնվող Կոնստանտինովկայի վրա, զոհվել են խաղաղ բնակիչներ

Ռուսական ուժերը հարձակվել են Ուկրաինայի արևելքում գտնվող Կոնստանտինովկայի վրա, զոհվել են խաղաղ բնակիչներ

Ուկրաինայում ընթացող մարտական գործողությունների մասին վերջին լուրերի համաձայն՝ ռուսական զորքերը հրետակոծել են Ուկրաինայի Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա բնակավայրի կենտրոնական շուկան: Արկերի ընկնելուց հետո առևտրային տաղավարներում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է 16 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխա, ևս 31 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրապարակել է հարվածի տեսագրությունը և ընդգծել….

Read More
Ադրբեջանական կողմը տեղեկատվական հենք է նախապատրաստում հերթական սադրանքի համար. ԼՂ ՊՆ

Ադրբեջանական կողմը տեղեկատվական հենք է նախապատրաստում հերթական սադրանքի համար. ԼՂ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 6֊ին , ժամը 19։50֊ի սահմաններում կրակ են բացել օկուպացված Քաշաթաղի շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունից: «Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ֊ն հրապարակել էր ևս մեկ ստահող հաղորդագրություն պնդելով, թե ՊԲ ստորաբաժանումներն իբր թե փորձել են…

Read More
ԱՄՆ-ն առաջընթաց է տեսնում Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման մեջ. Բլինքեն

ԱՄՆ-ն առաջընթաց է տեսնում Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման մեջ. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ուկրաինայի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Վաշինգտոնը «նկատելի առաջընթաց» է տեսնում ուկրաինական հակահարձակման մեջ: «Մենք տեսել ենք զգալի առաջընթաց հակահարձակման մեջ, ինչը շատ հուսադրող է: Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան ունենա այն ամենը, ինչ անհրաժեշտ է ոչ միայն հակահարձակման հարցում հաջողության հասնելու, այլև երկարաժամկետ հեռանկարում ուժեղ զսպող գործոն, ուժեղ…

Read More
ԼՂ նախագահի պաշտոնակատարը ստեղծված իրավիճակի շուրջ խորհրդակցություն է հրավիրել

ԼՂ նախագահի պաշտոնակատարը ստեղծված իրավիճակի շուրջ խորհրդակցություն է հրավիրել

Սեպտեմբերի 6-ին ԼՂ նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի օրակարգում ԼՂ-ում ստեղծված իրավիճակն էր: «Խորհրդակցությանը մասնակցել են Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը, պետական նախարար Սամվել Շահրամանյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ուժային կառույցների և խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները, Ստեփանակերտի քաղաքապետը: Ադրբեջանի հետ շփման գծում տիրող իրավիճակի և Արցախի Հանրապետության անվտանգության և պաշտպանության…

Read More
Ադրբեջանը պետք է բացի Լաչինի միջանցքը. ԼՂ-ում ստեղծված իրավիճակի միջազգային արձագանքները

Ադրբեջանը պետք է բացի Լաչինի միջանցքը. ԼՂ-ում ստեղծված իրավիճակի միջազգային արձագանքները

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը 126-էջանոց զեկույց է հրապարակել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ցեղասպանության վտանգի վերաբերյալ։ Նշվել է, որ զեկույցի նախագծի հրապարակումը պայմանավորված է շրջափակման ծանր հանգամանքներով և Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի սահմաններին Ադրբեջանի ռազմական կուտակումներով։ «Մենք խորապես մտահոգված ենք այն ամենով, ինչ ներկայում տեղի է ունենում, և կարծում ենք, որ դա ցեղասպանություն է։ Միջազգային հանրությունը…

Read More
ԼՂ-ում վատթարացող հումանիտար իրավիճակի հանգուցալուծման հարցում քայլեր չձեռնարկելը գործնական ազդեցություն կարող է ունենալ ԵՄ-ի հետ Ադրբեջանի հարաբերությունների վրա. Բորել

ԼՂ-ում վատթարացող հումանիտար իրավիճակի հանգուցալուծման հարցում քայլեր չձեռնարկելը գործնական ազդեցություն կարող է ունենալ ԵՄ-ի հետ Ադրբեջանի հարաբերությունների վրա. Բորել

Եվրախորհրդարանում անցկացված հարցուպատասխանի ժամանակ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին և Լաչինի միջանցքի արգելափակմանը:  Հայաստանի ու Ադրբեջանի հարցը որպես օրակարգի առանձին կետեր քննարկվել են նաև 2023 թվականի հունիսի 26-ին արտաքին գործերի խորհրդի նիստում, որտեղ բարձր ներկայացուցիչը/փոխնախագահը ներկայացրել է Լաչինի միջանցքի գրեթե ամբողջական…

Read More
Բլինքենն Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություն է հայտնել ԼՂ-ում վատթարացող հումանիտար իրավիճակի վերաբերյալ. պետքարտուղարություն

Բլինքենն Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություն է հայտնել ԼՂ-ում վատթարացող հումանիտար իրավիճակի վերաբերյալ. պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի գրասենյակն անդրադարձել է սեպտեմբերի 1-ին պետքարտուղար Բլինքենի հեռախոսազրույցին Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: «Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հեռախոսազրույց է ունեցել՝ արտահայտելու Միացյալ Նահանգների մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի վերաբերյալ: Նա կրկնել է Լաչինի միջանցքը հումանիտար, առևտրային և ուղևորափոխադրումների համար կրկին բացելու մեր կոչը՝ միաժամանակ ընդունելով Ադրբեջանից լրացուցիչ երթուղիների կարևորությունը։…

Read More
Ադրբեջանը ցանկանում է խաբել միջազգային հանրությանը՝ հայտարարելով, որ Լաչինի միջանցքն արգելափակված չէ. Մարուքյան

Ադրբեջանը ցանկանում է խաբել միջազգային հանրությանը՝ հայտարարելով, որ Լաչինի միջանցքն արգելափակված չէ. Մարուքյան

Հայաստանի Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի (նախկին Twitter) իր էջում արձագանքել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը Լեռնային Ղարաբաղի շրջափակման մասին: «Arab News-ի հետ հարցազրույցի ժամանակ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Լաչինի միջանցքն արգելափակված չէ, և Լեռնային Ղարաբաղում շրջափակում չկա: Դրանով Ադրբեջանը ցանկանում է խաբել միջազգային հանրությանն այն փաստի առնչությամբ, որ Լաչինի…

Read More
Բուլղարիայում, Թուրքիայում և Հունաստանում հորդառատ անձրևների հետևանքով կան զոհեր և անհետ կորածներ

Բուլղարիայում, Թուրքիայում և Հունաստանում հորդառատ անձրևների հետևանքով կան զոհեր և անհետ կորածներ

Ըստ վերջին տեղեկությունների՝ Բուլղարիայում, Թուրքիայում և Հունաստանում յոթ մարդ տեղատարափ անձրևի հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհ է դարձել, չորեքշաբթի հաղորդում է Associated Press-ը: Թուրքիայում երկու հանգստացողներ մահացել են երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող վրանային ճամբարում, ևս չորսին որոնում են։ Ստամբուլի փողոցները վերածվել են գետերի, հեղեղվել են տները, զոհվել է առնվազն երկու մարդ, մետրոյի որոշ կայարաններ փակվել են: Քաղաքի…

Read More
ԵՄ-ն խորապես համոզված է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի. Նախարարների կոմիտեի հայտարարությունը

ԵՄ-ն խորապես համոզված է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի. Նախարարների կոմիտեի հայտարարությունը

ԵՄ Նախարարների կոմիտեն հանդիպման ավարտից հետո տարածել է ԼՂ-ում հումանիտար իրավիճակին և Լաչինի միջանցքին վերաբերող հայտարարություն: Փաստաթղթում, մասնավորապես, ասված է. «Եվրամիությունը մեծ մտահոգությամբ հետևում է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի շարունակական սահմանափակումներին և Ղարաբաղի հայերի վրա դրանց մարդասիրական ու անվտանգային լուրջ հետևանքներին։ Լաչինի միջանցքով տեղաշարժը գրեթե 9 ամիս խաթարվել է, իսկ հունիսի 15-ից միջանցքը գրեթե ամբողջությամբ…

Read More
Ֆրանսիայում իսլամական ոճի աբայա զգեստներով աշակերտներին թույլ չեն տվել մտնել դպրոցներ

Ֆրանսիայում իսլամական ոճի աբայա զգեստներով աշակերտներին թույլ չեն տվել մտնել դպրոցներ

15 և բարձր տարիքի մոտ 300 դպրոցական աղջկա, որոնք երկուշաբթի Ֆրանսիայում դպրոցներ էին գնացել մուսուլմանական աբայա ավանդական հանդերձանքով, թույլ չեն տվել հաճախել դասերին, հայտնել է Ֆրանսիայի կրթության նախարարությունը, հայտնում է BBC-ն: Աբայան, որ երկար ավանդական արաբական կանացի զգեստ է և մահմեդական մի շարք երկրների հասարակական վայրերում այն կրում են հիջաբի ու նիկաբի հետ, արգելվել է…

Read More
Օպերատիվ իրավիճակը արևելյան ճակատում շարունակում է բարդ մնալ. Սիրսկի
		06.09.2023 . Միջազգային

Օպերատիվ իրավիճակը արևելյան ճակատում շարունակում է բարդ մնալ. Սիրսկի 06.09.2023 . Միջազգային

Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Ալեքսանդր Սիրսկին չորեքշաբթի հայտարարել է, որ իրավիճակը երկրի արևելքում դարձյալ բարդ է, և գլխավոր խնդիրը հուսալի պաշտպանություն ապահովելն ու հենակետերի կորուստը կանխելն է, հայտնում է BBC-ն։ «Արևելյան ուղղություններում օպերատիվ իրավիճակը շարունակում է ծանր մնալ: Հակառակորդը չի հրաժարվում Դոնեցկի և Լուգանսկի շրջանների սահմաններին հասնելու իր ծրագրերից,  համառորեն պատրաստվում է…

Read More
Կայացել է Հումանիտար ականազերծման կենտրոնի և Իրանի հակաականային կենտրոնի առաջին աշխատաժողովը

Կայացել է Հումանիտար ականազերծման կենտրոնի և Իրանի հակաականային կենտրոնի առաջին աշխատաժողովը

Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 2-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ պատվիրակությունը՝ տնօրեն Վաղինակ Սարգսյանի գլխավորությամբ, պաշտոնական այցով գտնվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Այդ մասին հայտնում են  «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից:  «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պատվիրակությունն այցելել է ԻԻՀ Քրդստան նահանգում իրականացվող ականազերծման գործողությունների տարածք՝ ծանոթացել մաքրման մեթոդներին և պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման աշխատանքներին։…

Read More
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանի և ԱՄՆ-ի առաջիկա զորավարժությունները

Կրեմլը մեկնաբանել է Հայաստանի և ԱՄՆ-ի առաջիկա զորավարժությունները

Հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների ծրագրերը  զգուշավորություն են առաջացնում, հատկապես ներկա իրավիճակում: Ռուսաստանը կվերլուծի տվյալ տեղեկատվությունը և կհետևի իրավիճակին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ սեպտեմբերին անցկացվելու են հայ-ամերիկյան զորավարժություններ, որոնց նպատակը խաղաղապահ առաքելությունների շրջանակներում օպերատիվ համատեղելիության բարձրացումն է:

Read More
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն  է տարածել․ ԼՂ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ԼՂ ՊՆ

ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 6֊ին ամրաշինական աշխատանքներ են կատարել Բերձորի ուղղությամբ, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈՒ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։    

Read More
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն այցելել է Վրաստան, հանդիպել Վրաստանի իր գործընկերոջ հետ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն այցելել է Վրաստան, հանդիպել Վրաստանի իր գործընկերոջ հետ

Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի պաշտոնական հրավերով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն աշխատանքային այց է կատարել Վրաստան։ Սեպտեմբերի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այցելել է Վրաստանի հատուկ քննչական ծառայության Քութայիսիի գրասենյակ, որտեղ հանդիպում է ունեցել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավար Կոկա Կատսիտաձեի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու երկրների քննչական ծառայությունների…

Read More
Զելենսկին հայտարարել է սեփական զենքի արտադրության և նոր մատակարարումների մասին

Զելենսկին հայտարարել է սեփական զենքի արտադրության և նոր մատակարարումների մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է զենքի նոր մատակարարումների ու արտադրություն սկսելու մասին: «Զինվորականների բոլոր կարիքները ներկայացված կլինեն բարձր պաշտոնյաների, գեներալների մոտ, կլինեն նոր մատակարարումներ: Կարևոր է այն, որ կլինի մեր զենքի նոր արտադրություն, զինվորականների հետ ուրվագծել ենք մեզ համար առաջնային որոշ դիրքեր: Այն, ինչ պետք է անել, կանենք»,- ասել է Զելենսկին տեսաուղերձում:

Read More
Աշխարհն այլևս չի կարող աչք փակել Լեռնային Ղարաբաղում Ալիևի էթնիկ զտումների նախագծի վրա. Անն-Լորենս Պետել

Աշխարհն այլևս չի կարող աչք փակել Լեռնային Ղարաբաղում Ալիևի էթնիկ զտումների նախագծի վրա. Անն-Լորենս Պետել

Ֆրանսիացի պատգամավոր Անն-Լորենս Պետելն իր անհանգստությունն է հայտնել Ադրբեջանի զինտեխնիկայի կուտակումների առիթով: «Արցախի ՊՆ-ն այսօր երեկոյան տեսանյութ է հրապարակել, որում երևում է շփման գծում Ադրբեջանի զինտեխնիկայի և հրետանու անհանգստացնող կենտրոնացումը։ Աշխարհն այլևս չի կարող աչք փակել Լեռնային Ղարաբաղում Ալիևի էթնիկ զտումների նախագծի վրա»,- գրել է պատգամավորը X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում:

Read More
Աղոթում եմ հայ ռազմագերիների և անհետ կորածների վերադարձի համար. Ադամ Շիֆ

Աղոթում եմ հայ ռազմագերիների և անհետ կորածների վերադարձի համար. Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը X-ի (նախկին Twitter) էջում իր աջակցությունն է հայտնել հայ ռազմագերիների և անհետ կորածների հարազատներին: «Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է անօրինական կերպով պահել բազմաթիվ հայ ռազմագերիների, անհետ կորածներից շատերի ճակատագիրն էլ դեռևս անհայտ է: Իմ մտքերն այն ընտանիքների հետ են, որոնք Հայաստանում և Արցախում կարոտում են հարազատներին։ Ես աղոթում եմ նրանց անվտանգ…

Read More
ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ. Պետդեպ

ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ. Պետդեպ

Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ, որը հետևանք է սննդամթերքի, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների շարունակական արգելափակման, հայտարարել է Պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը: «ԱՄՆ-ը վերջին մի քանի շաբաթների ընթացքում շարունակաբար աշխատել է կողմերի հետ, որպեսզի հումանիտար օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, և մենք կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ վերաբացել…

Read More
Ստամբուլի որոշ թաղամասեր հեղեղված են. հաղորդվում է առաջին զոհի մասին

Ստամբուլի որոշ թաղամասեր հեղեղված են. հաղորդվում է առաջին զոհի մասին

Ստամբուլում հորդառատ անձրևի հետևանքով մի շարք թաղամասեր հեղեղվել են: Ամենից շատ տուժել է Բաշաքշեհիր թաղամասը, որի որոշ փողոցներում ջրի մակարդակն այնքան է բարձրացել, որ սկսել է քշել-տանել կայանված մեքենաները: Նույն թաղամասում մի խումբ քաղաքացիներ արգելափակված են մնացել տեղական գրադարանում: Նրանց տարհանել են և հասցրել շրջվարչակազմի շենք: Տեղի իշխանությունները բնակիչներին հորդորում են հնարավորության դեպքում մնալ տանը:…

Read More
Ուկրաինայի Ռադան հաստատել է ՊՆ ղեկավարի պաշտոնանկությունը

Ուկրաինայի Ռադան հաստատել է ՊՆ ղեկավարի պաշտոնանկությունը

«Ռուսաստանը չի կարող հեռանալ Հայաստանից. Ռուսաստանն այս տարածաշրջանի բացարձակ անբաժանելի մաս է»,- հայտարարել է Կրեմլի խոսնակը՝ չհամաձայնելով վարչապետ Փաշինյանի տեսակետի հետ: Ավելի վաղ իտալական «Լա Ռեփուբլիկա» թերթին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետը, անդրադառնալով Լաչինի միջանցքում ռուսական խաղաղապահ ուժերի ստանձնած պարտավորությունների չկատարմանը, պատմական զուգահեռ էր անցկացրել, նշել, որ եղել են իրավիճակներ, երբ մի օրում, մի ամսում կամ…

Read More
Ավստրալիան կոչ է անում կրկին բացել Լաչինի միջանցքը. դեսպան Գրեյմ Միխան
		06.09.2023 . Միջազգային

Ավստրալիան կոչ է անում կրկին բացել Լաչինի միջանցքը. դեսպան Գրեյմ Միխան 06.09.2023 . Միջազգային

Ավստրալիայի դեսպան Գրեյմ Միխանը, որ հավատարմագրված է Հայաստանում, և ում նստավայրը Մոսկվան է, կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ «Ավստրալիան խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում զարգացող հումանիտար իրավիճակով: Մենք կոչ ենք անում կրկին բացել Լաչինի միջանցքը և բոլոր կողմերին բոլոր երթուղիներով մարդասիրական բեռներ հասցնելու հնարավորություն ապահովել: Մենք աջակցում ենք ԿԽՄԿ-ի աշխատանքին»,- գրել է դեսպանը X-ի իր…

Read More