
Մակրոնը՝ Ուկրաինայի հարցի քննարկումը G20-ի առաջնահերթություն չհամարելու մասին
G20-ի հիմնական նպատակը տնտեսական հարցերի և գլոբալ մարտահրավերների քննարկումն է, ուստի Դելիում կայացած գագաթնաժողովում ուկրաինական հակամարտության թեման առաջնահերթություն չդարձավ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Գլխավոր խնդիրն է քննարկել տնտեսական հարցերը, գլոբալ խնդիրները»,- ասել է նա Դելիում կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք նա գագաթնաժողովի ամփոփիչ կոմյունիկեն արևմտյան երկրների պարտություն չի համարում,…