ԼՂ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկությունները
		13.09.2023 . Արցախ

ԼՂ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկությունները 13.09.2023 . Արցախ

ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ին ժամը 19:00-ի սահմաններում Քարվաճառի ուղղությամբ կատարել են դիվերսիոն֊հետախուզական ներթափանցման փորձ , ինչն իբր թե կասեցվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, և նահանջել են ունենալով մեկ վիրավոր, ծայրեծայր կեղծիք է։  

Read More
Լիբիայում ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 5100 մարդ

Լիբիայում ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 5100 մարդ

Լիբիայի իշխանությունները հայտնել են, որ երկրում աղետալի ջրհեղեղի հետևանքով զոհվել է 5000-իվ ավելի մարդ: Հիմնական զոհերը Դեռնա նավահանգստային քաղաքում են: «Դանիել» փոթորկից սկսված հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով քանդվել է երկու ամբարտակ, ավերվել են կամուրջներ, ավելի քան 120 հազար բնակչություն ունեցող քաղաքի մի շարք թաղամասեր ամբողջովին հայտնվել են ջրի մեջ: Տասը հազար մարդ անհետ կորած…

Read More
Վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան

Վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստում անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը: «ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում արագ վատթարացող հումանիտար իրավիճակով: Պետքարտուղար Բլինքենը զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ արտահայտելու Միացյալ Նահանգների մտահոգությունը և ընդգծելու երկխոսության, փոխզիջումների անհրաժեշտությունը, կողմերի միջև վստահության ձևավորման կարևորությունը: Պետքարտուղարը խոստացել…

Read More
Սեպտեմբերի 14-ից Ստեփանակերտում կմեկնարկի հացի կտրոնների տրամադրման երկրորդ փուլը

Սեպտեմբերի 14-ից Ստեփանակերտում կմեկնարկի հացի կտրոնների տրամադրման երկրորդ փուլը

Սեպտեմբերի 14-ից Ստեփանակերտ քաղաքում կմեկնարկի հացի կտրոնների տրամադրման երկրորդ փուլը, որը կտևի երկու օր։ Այս մասին տեղեկացնում են ԼՂ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից։   «Կտրոն ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթի բնօրինակով և հանրային ծառայությունների համարանիշով ներկայանալ կտրոնների տրամադրման այն կետը, որտեղից առաջին փուլի ընթացքում տվյալ ընտանիքը ստացել է հացի կտրոնները:   Յուրաքանչյուր…

Read More
Մեր ռազմավարությունը պետք է լինի առավելագույնս նվազեցնել մեր կախվածությունն ուրիշներից. Փաշինյան

Մեր ռազմավարությունը պետք է լինի առավելագույնս նվազեցնել մեր կախվածությունն ուրիշներից. Փաշինյան

POLITICO պարբերականի հետ հարցազրույցի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության մասին: «Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների արդյունքում փոխվել են Ռուսաստանի հնարավորությունները»,- ասել է Փաշինյանը՝ ընդունելով, որ Մոսկվան ձգտում է խուսափել Ադրբեջանին և նրա մերձավոր դաշնակից Թուրքիային օտարելուց:  «Մեր ռազմավարությունը պետք է լինի փորձել այս իրավիճակում առավելագույնս նվազեցնել մեր կախվածությունն ուրիշներից: Մենք ուզում…

Read More
ԵԱՀԿ-ն պետք է հասնի Լաչինի միջանցքի անհապաղ վերաբացմանը. ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի դեսպան

ԵԱՀԿ-ն պետք է հասնի Լաչինի միջանցքի անհապաղ վերաբացմանը. ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի դեսպան

ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի դեսպանը հայտարարել է, որ նախագահ Էմանուել Մակրոնի հանձնարարությամբ Ֆրանսիան կոչ է արել ԵԱՀԿ-ին հասնել Լաչինի միջանցքի անհապաղ վերաբացմանը: «Ընդգծում ենք Լեռնային Ղարաբաղի բնակչության կարիքների բավարարմանն ուղղված հրատապ միջոցառումների անհրաժեշտությունը»,- նշված է ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչության X-ի (նախկին Twitter) միկրոբլոգում։

Read More
ԼՂ նախագահն այցելել է ազգային անվտանգության ծառայություն

ԼՂ նախագահն այցելել է ազգային անվտանգության ծառայություն

ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 13-ին այցելել է ազգային անվտանգության ծառայություն, հանդիպել գերատեսչության ղեկավար կազմի և կենտրոնական ապարատի պատասխանատուների հետ: «Երկրի ղեկավարն անդրադարձել է  հանրապետության արտաքին ու ներքին միջավայրին և հնարավոր զարգացումներին: Նախագահ Շահրամանյանն ընդգծել է, որ պատասխանատու այս ժամանակաշրջանում անհրաժեշտ է իրականացնել համակարգված աշխատանք՝ արդյունավետորեն դիմակայելով արտաքին մարտահրավերներին ու երկրում պահպանելով ներքին կայունությունը և…

Read More
Մոսկվան դիվանագիտական դեմարշ է հայտարարել Բաքվին. Զախարովա

Մոսկվան դիվանագիտական դեմարշ է հայտարարել Բաքվին. Զախարովա

Մոսկվան դիվանագիտական դեմարշ է հայտարարել Բաքվին՝ կապված Ռուսաստանի վերահսկողության տակ անցած ուկրաինական շրջաններում ընտրությունների վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ռուսաստանի նոր տարածքներում ընտրությունների մասին Ադրբեջանի հայտարարություններն անընդունելի են և չեն համապատասխանում դաշինքի բնույթին: Բաքուն պետք է Ռուսաստանի տարածքային ամբողջականության հարցերին վերաբերվի նույն հարգանքով, ինչ նրանք…

Read More
Ուկրաինայի զինված ուժերը թևավոր հրթիռներով հարձակվել են Սևաստոպոլի վրա
		13.09.2023 . Միջազգային

Ուկրաինայի զինված ուժերը թևավոր հրթիռներով հարձակվել են Սևաստոպոլի վրա 13.09.2023 . Միջազգային

Ուկրաինայի զինուժը թևավոր հրթիռներով ու ռազմածովային անօդաչու նավակներով խոցել է Ղրիմում Սևաստոպոլի նավերի վերանորոգման ամենամեծ օբյեկտը, ինչի հետևանքով վիրավորվել է 24 մարդ, 4-ի վիճակը ծանր է: Ռուսական տելեգրամյան մի շարք ալիքներ գրում են 2 զոհի մասին, պաշտոնապես հայտնի է միայն վիրավորների մասին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վնասվել է ռուսական երկու նավ, որոնք վերանորոգման փուլում էին:…

Read More
Մարիա Զախարովան՝ Ստեփանակերտ հասցված ռուսական հումանիտար օգնության մասին

Մարիա Զախարովան՝ Ստեփանակերտ հասցված ռուսական հումանիտար օգնության մասին

Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է նաև Ստեփանակերտ հասցված ռուսական հումանիտար օգնության մասին: «Մենք տեսանք ոչ միայն տարբեր դժվարություններ դրա առաքման հետ կապված, այլև, թե ինչպես էին մի շարք ոչ բարեխիճ անձինք փորձում արժեզրկել ռուսական ներդրումը։ Նման հայտարարությունները բարոյականության սահմաններից դուրս են։ Ռուս խաղաղապահները օգնությունը…

Read More
Մարիա Զախարովան՝ Բաքու-Անկարա ռազմական համագործակցության մասին

Մարիա Զախարովան՝ Բաքու-Անկարա ռազմական համագործակցության մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Բաքու-Անկարա ռազմական համագործակցությանը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում Անկարայի հնարավոր դերակատարմանը: «Մենք մեր դիրքորոշումը խնդրահարույց հարցերի վերաբերյալ փոխանցում ենք այն կողմին, որին հարցեր ունենք։ Տվյալ դեպքում՝ Թուրքիային։ Ոչ մի արտաքին ազդեցություն կամ մասնակցություն չպետք է տեղի ունենա առանց կողմերի…

Read More
Ադրբեջանական զինուժը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը․ հայկական կողմն ունի վիրավոր

Ադրբեջանական զինուժը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը․ հայկական կողմն ունի վիրավոր

ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը12։15-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։    Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։   Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Read More
Ստեղծված փակուղուց խաղաղ ելքի հնարավորություն կա. Զախարովա

Ստեղծված փակուղուց խաղաղ ելքի հնարավորություն կա. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում պատասխանել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի թղթակցի հարցին՝ ներկա փակուղային իրավիճակից արդյոք կա՞ խաղաղ ելքի հնարավորություն: «Փակուղուց խաղաղ ելքի հնարավորությունն արձանագրվել է երեք փաստաթղթերում, որոնք Ռուսաստանի միջնորդությամբ մշակվել են այս իսկապես շատ բարդ, արդեն շատ հին և, ցավոք, մինչ օրս ձգվող հակամարտության…

Read More
ԼՂ ԱԳ նախարարը Քերոլայն Քոքսի հետ քննարկել է ԼՂ պաշարման հետևանքով առաջացած հումանիտար աղետին առնչվող հարցեր

ԼՂ ԱԳ նախարարը Քերոլայն Քոքսի հետ քննարկել է ԼՂ պաշարման հետևանքով առաջացած հումանիտար աղետին առնչվող հարցեր

ԼՂ արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին և նրա հետ Երևան ժամանած Միջազգային քրիստոնեական համերաշխություն (CSI) քրիստոնեական իրավապաշտպան կազմակերպության և Մարդասիրական օգնություն բարեգործական կազմակերպության (HART-Humanitarian Aid Relief Trust) անդամներին։  Ինչպես հայտնում են ԼՂ ԱԳՆ-ից, Սերգեյ Ղազարյանը հյուրերի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից ԼՂ՝ արդեն 9 ամիս շարունակվող պաշարման հետևանքով առաջացած հումանիտար…

Read More
Ադրբեջանի ԶՈՒ-ն Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը․ ԼՂ ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ-ն Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը․ ԼՂ ՊՆ

ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։   Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։    

Read More
Իրանը կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության թուլացմանը. Բազրփաշ

Իրանը կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության թուլացմանը. Բազրփաշ

Տեղի է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի հեռախոսազրույցը, որի ընթացքում անդրադարձել են երկկողմ համատեղ նախագծերի իրագործմանը, գրում է IRNA գործակալությունը: Մուստաֆաևը Բազրփաշին է ներկայացրել Աղբանդի կամրջի, սահմանային անցակետի, Խուդաֆարինի ամբարտակի նախագծերի շուրջ առաջընթացը: Այդ առնչությամբ Բազրփաշն ընդգծել է, որ նախարարությունում որոշվել է ձևավորել պատվիրակություն, որը հենց տեղում…

Read More
Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի. Շառլ Միշել
		13.09.2023 . Տարածաշրջան

Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի. Շառլ Միշել 13.09.2023 . Տարածաշրջան

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն, այս տարվա սեպտեմբերի 1-ի հայտարարության մեջ ուրվագծված տարրերին և առաջարկներին համահունչ, շարունակել է սերտորեն ներգրավված լինել այդ մոտեցումների առաջմղմանը՝ առաջնային ուշադրություն դարձնելով լարվածության թուլացմանը և Ղարաբաղի հայերի առջև ծառացած հումանիտար իրավիճակին. Շառլ Միշելի գրասենյակն անդրադարձել է Աղդամ-Ասկերան ճանապարհով ռուսական Կարմիր խաչի մեքենայի մուտքին Ստեփանակերտ, Լաչինի միջանցքի ապաշրջափակման և Բաքու-Ստեփանակերտ ուղիղ…

Read More