ԼՂ-ում բացազատվել է օպերատիվ շտաբ, որտեղ հավաքագրվում են այն անձանց տվյալները, որոնց գտնվելու վայրի մասին դեռևս որևէ տեղեկություններ չկան

ԼՂ-ում բացազատվել է օպերատիվ շտաբ, որտեղ հավաքագրվում են այն անձանց տվյալները, որոնց գտնվելու վայրի մասին դեռևս որևէ տեղեկություններ չկան

ԼՂ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ ԱԻ պետական ծառայությանը կից բացազատվել է օպերատիվ շտաբ, որտեղ հավաքագրվում են ռազմական գործողությունների մասնակից և քաղաքացիական այն անձանց տվյալները, որոնց գտնվելու վայրի մասին դեռևս որևէ տեղեկություններ չկան։ Հասցե` Փետրվարի 20, կառավարության շենքի առաջին հարկ։ Տեղեկատու հեռախոսահամարներ` 047940300 097215316

Read More
Հնդկաստանը նախատեսում է ռազմական կցորդ նշանակել Հայաստանում

Հնդկաստանը նախատեսում է ռազմական կցորդ նշանակել Հայաստանում

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը նախատեսում է արտերկրում իր ռազմաօդային ուժերի ներկայության ընդլայնման ծրագրի շրջանակներում ռազմական կցորդներ նշանակել Հայաստանում, Իսպանիայում և Կոտ դ’Իվուարում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «The Hindu businessline»-ը, այս մասին հայտնել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ավիացիայի գլխավոր մարշալ Չաուդհարին։ Նա նշել է, որ Հնդկաստանի ՊՆ-ն նաև նախատեսում կապի սպա ԱՄՆ ռազմաօդային ուժերի խաղաղօվկիանոսյան հրամանատարությունում:

Read More
ԼՂ հայ բնակչությանը տեղահանելու ցանկացած փորձ չի կարող ընդունվել միջազգային հանրության կողմից․ Անդրեա Օրսինի

ԼՂ հայ բնակչությանը տեղահանելու ցանկացած փորձ չի կարող ընդունվել միջազգային հանրության կողմից․ Անդրեա Օրսինի

Forza Italia-ի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Անդրեա Օրսինին  անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին: Այն ներկայացնում է Իտալիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը: «Չեմ կարող չկիսել ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հրատապ կոչը՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական բոլոր գործողությունները անհապաղ դադարեցնելու վերաբերյալ։ Պետք է վերադառնալ Լաչինի միջանցքի լիարժեք անցնանելիությանը»,- ասված է Օրսինիի գրառման…

Read More
ԼՂ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը պարզաբանել է հրապարակված լուսանկարը
		20.09.2023 . Տարածաշրջան

ԼՂ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը պարզաբանել է հրապարակված լուսանկարը 20.09.2023 . Տարածաշրջան

ԼՂ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է համացանցում տարածված լուսանկարին, որում պատկերված են Ստեփանակերտի օդանավակայանում հավաքված բազմաթիվ տարհանված բնակիչներ: «Ստեփանակերտի օդանավակայանից տարածված լուսանկարը միջազգային որոշ լրատվամիջոցների մոտ տպավորություն է ստեղծել, թե մարդիկ մեկնում են ինքնաթիռով։ Դա ճիշտ չէ, օդանավակայանը չի գործում 1990-ականներից, այն այժմ ծառայում է որպես ռուս խաղաղապահների շտաբ»,- X-ի իր էջում գրել…

Read More
ԼՂ-ում զոհերի թիվը առնվազն 200 է, վիրավորներինը՝ ավելի քան՝ 400. ԼՂ ՄԻՊ

ԼՂ-ում զոհերի թիվը առնվազն 200 է, վիրավորներինը՝ ավելի քան՝ 400. ԼՂ ՄԻՊ

Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ, զոհերի թիվը առնվազն 200 է, վիրավորներինը՝ ավելի քան՝ 400: Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որոնցից 13-ը երեխաներ են։ Այս պահին հաստատված տվյալով զոհերից տասը խաղաղ բնակիչ է, որոնցից 5-ը երեխաներ են։ ՄԻՊ գրասենյակը շարունակում է աշխատանքը անհետ կորածների ճակատագիրը պարզելու…

Read More
Փարիզը կշարունակի հետևել ԼՂ-ում զարգացումների համատեքստում Հայաստանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու Բաքվի փորձերին. Կոլոննա

Փարիզը կշարունակի հետևել ԼՂ-ում զարգացումների համատեքստում Հայաստանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու Բաքվի փորձերին. Կոլոննա

Փարիզը կշարունակի հետևել ԼՂ-ում զարգացումների համատեքստում Հայաստանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու Բաքվի փորձերին, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի մեկնարկից առաջ կայացած մամուլի ասուլիսում՝ շեշտելով, որ Փարիզը կշարունակի հանդես գալ բանակցությունների միջոցով հարցերը լուծելու և հայ բնակչության իրավունքները երաշխավորելու համար: Ֆրանսիան անհանգստացած է մարդկանց տեղահանման վտանգի մասին հաղորդումներով, եզրափակել է…

Read More
Մենք պատրաստվո՞ւմ ենք պատժել Ադրբեջանին, որը հարձակվել է հայերի վրա. Լուկաս Ֆուրլաս

Մենք պատրաստվո՞ւմ ենք պատժել Ադրբեջանին, որը հարձակվել է հայերի վրա. Լուկաս Ֆուրլաս

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը կարծում է, որ Եվրամիությունը պետք է գործուն քայլերով պատասխանի Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ Ադրբեջանի գործողություններին: «Եթե ես հայ լինեի և հետևեի այս քննարկմանը, ամենևին ուրախ չէի լինի: Շատ խոսքեր և շատ քիչ գործողություններ: Հարցը շատ պարզ է, պատրաստվո՞ւմ ենք պատժել Ադրբեջանին, որը հարձակվել է հայերի վրա»,- ասել է Ֆուրլասը Եվրոպական…

Read More
Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է Էնթոնի Բլինքենի հետ

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է Էնթոնի Բլինքենի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի 78-րդ գլխավոր վեհաժողովի շրջանակում Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այդ մասին Միրզոյանը տեղեկացրել է X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում:    «ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ զրույցում ընդգծել եմ, որ անհրաժեշտ է միջազգային հրատապ միջամտություն՝ դադարեցնելու ադրբեջանական լայնածավալ ագրեսիան և վայրագ հանցագործություններն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի։ Հարավային…

Read More
Եթե էթնիկ բնակչությունը հեռանում է մի տարածաշրջանից, որտեղ ապրել է անհիշելի ժամանակներից, ապա դա էթնիկ զտում է. ԵԽ պատգամավոր

Եթե էթնիկ բնակչությունը հեռանում է մի տարածաշրջանից, որտեղ ապրել է անհիշելի ժամանակներից, ապա դա էթնիկ զտում է. ԵԽ պատգամավոր

Արցախի հայերը ադրբեջանական հարձակումից հետո կցանկանան հեռանալ տարածաշրջանից, և դա բնական է, քանի որ վերջին ամիսների ընթացքում ադրբեջանցիների կողմից նրանք ենթարկվել են սովի, նրանց եկեղեցիներն ու մշակութային ժառանգության այլ օբյեկտներն ավերվել են, քաղաքացիական անձինք գնդակոծության են ենթարկվել։ Այս մասին նշել է շվեդ պատգամավոր Շառլի Վեյմերշը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ԼՂ-ի դեմ ադրբեջանական հարձակման…

Read More
Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական հարձակումը Հայոց ցեղասպանության շարունակությունն է. ԵԽ պատգամավոր

Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական հարձակումը Հայոց ցեղասպանության շարունակությունն է. ԵԽ պատգամավոր

Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական վերջին հարձակումը պատմական հանցագործության շարունակություն է մի ժողովրդի նկատմամբ, որը շատ զրկանքներ է կրել, ասել է ԵԽ կիպրոսցի պատգամավոր Գիորգո Գիորգիուն Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում, որի ժամանակ քննարկվել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի վերջին հարձակումը: «Ամեն ինչ սկսվել է թուրքերի կողմից 1915 թ․ ցեղասպանությամբ և այսօր շարունակվում է որպես ցեղասպանություն և…

Read More
Հայտարարված հրադադարին պետք է հաջորդի երկխոսությունը՝ առանց բռնության լուծում գտնելու. Խավիեր Կոլոմինա
		20.09.2023 . Տարածաշրջան

Հայտարարված հրադադարին պետք է հաջորդի երկխոսությունը՝ առանց բռնության լուծում գտնելու. Խավիեր Կոլոմինա 20.09.2023 . Տարածաշրջան

Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հայտարարել է, որ ուշադիր հետևում են Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններին։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում: «Հայտարարված հրադադարին պետք է հաջորդի երկխոսությունը՝ առանց բռնության լուծում գտնելու և մարդասիրական իրավիճակի վատթարացումից խուսափելու համար։ ՆԱՏՕ-ն կողմերին կոչ է անում վերսկսել բանակցությունները՝ համապարփակ համաձայնության հասնելու…

Read More
ԵՄ դիվանագիտությունը ձախողվել է Ղարաբաղի հարցում. ԵԽ պատգամավոր Նատալի Լուազո

ԵՄ դիվանագիտությունը ձախողվել է Ղարաբաղի հարցում. ԵԽ պատգամավոր Նատալի Լուազո

ԵՄ դիվանագիտությունը չկարողացավ արդյունավետ արձագանքել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, ասել է Եվրախորհրդարանի պաշտպանության ենթահանձնաժողովի ղեկավար, ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն։ «Մենք չկարողացանք կանխել հարձակումը, որը պատրաստվում էր մեր աչքի առաջ»,- ասել է պատգամավորը՝ Ղարաբաղի իրավիճակին նվիրված միջազգային հարաբերությունների կոմիտեի լսումների ժամանակ: Նրա խոսքով՝ Եվրախորհրդարանը բազմիցս զգուշացրել է, սակայն եվրոպական դիվանագիտությունն անտեսել է այդ նախազգուշացումները։ «Այսօր…

Read More
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներն առաջարկել են վերանայել Ադրբեջանի հետ տնտեսական կապերը

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներն առաջարկել են վերանայել Ադրբեջանի հետ տնտեսական կապերը

Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարան) արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը (Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցություն) կոչ է արել Գերմանիայի իշխանություններին ազդակ ուղարկել Ադրբեջանի ղեկավարությանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին, գրում է Frankfurter Allgemeine Zeitung թերթը: «Մենք պետք է հստակ ուղերձ հղենք Բաքվին, որ չենք ընդունում այս սառնասիրտ ագրեսիան»,- պնդել է Ռոթը: «Ինքնին հասկանալի է, որ դա…

Read More
Ամբողջ միջազգային հանրությունը հանդուրժում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կազմակերպած էթնիկ զտումը. Մարուքյան
		20.09.2023 . Արցախ

Ամբողջ միջազգային հանրությունը հանդուրժում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կազմակերպած էթնիկ զտումը. Մարուքյան 20.09.2023 . Արցախ

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի՝ էթնիկ զտումների քաղաքականությանը Լեռնային Ղարաբաղում:    «Նոր ապացույցներ՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ծրագրած և կազմակերպած էթնիկ զտումներից: Հանդուրժում է ողջ միջազգային հանրությունը»,- գրել է Մարուքյանը X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում և հրապարակել ԼՂ տարբեր բնակավայրերից դեպի ՌԴ խաղաղապահների տեղակայման վայր բնակիչների տարհանման կադրերը։ New evidence of ethnic…

Read More
ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի հարձակումը

ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի հարձակումը

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում քննարկվել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի հարձակումը: «Արմենպրես»-ը ԵԽ պատգամավոր Լարս Պատրիկ Բերգից տեղեկացել է, որ Եվրոպական հանձնաժողովին է ուղղվել  նամակ՝ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման հարցով: Նամակում, որի  ստորագրողների թվում է նաև Բերգը, կոչ է արվում ԵՄ-ին քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու էթնիկ զտումները: Եվրոպական հանձնաժողովին նաև հարցեր են ուղղվել՝ Եվրոպական…

Read More
Հույս ունեմ, որ ԼՂ-ում կհասնենք ապաէսկալացիայի. Պուտինը՝ Վան Իի հետ հանդիպմանը

Հույս ունեմ, որ ԼՂ-ում կհասնենք ապաէսկալացիայի. Պուտինը՝ Վան Իի հետ հանդիպմանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև ԼՂ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիային և այնտեղ ստեղծված իրավիճակին:    «ՌԴ խաղաղապահներն ակտիվորեն աշխատում են Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի հետ, անում են ամեն ինչ, որպեսզի պաշպանեն խաղաղ բնակչությանը: Հուսով եմ, որ կարող ենք հասնել ապաէսկալացիայի Ղարաբաղում և խնդրի լուծումը…

Read More
Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի հայտարարությունը

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի հայտարարությունը

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ից, ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման հարցում։    Նախագահի աշխատակազմը ներկայացրել է ռուսական կողմի առաջարկները, ըստ որոնց՝    «Ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց հայկական զինված ուժերի մնացած ստորաբաժանումների ու զինծառայողների դուրսբերման և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինված կազմավորումների լուծարման…

Read More
ԼՂ-ի առավել վտանգավոր հատվածներից ՌԴ խաղաղապահները տարհանել են ավելի քան 2000 արցախցու

ԼՂ-ի առավել վտանգավոր հատվածներից ՌԴ խաղաղապահները տարհանել են ավելի քան 2000 արցախցու

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ԼՂ-ի առավել վտանգավոր հատվածներից խաղաղապահ զորակազմը տարհանել է ավելի քան 2000 արցախցու, կեսից ավելին երեխաներ են:

Read More
Եվլախում նախատեսված է ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը

Եվլախում նախատեսված է ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը

ԼՂ նախագահի աշխատակազմը ներկայացրել է ռուսական կողմի առաջարկները, ըստ որոնց՝   «Ադրբեջանական կողմի բարձրացրած հարցերը՝ Լեռնային Ղարաբաղի հայերի վերաինտեգրման, իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսագործունեության ապահովման վերաբերյալ, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, քննարկել տեղի հայ բնակչության և Ադրբեջանի Հանրապետության կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների միջև հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա Եվլախ…

Read More
Հռոմի Պապը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում և բանակցություններ սկսել

Հռոմի Պապը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում և բանակցություններ սկսել

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և խաղաղ լուծումներ փնտրել՝ ի շահ ժողովրդի։ Այդ մասին հաղորդում է Վատիկանի մամուլի ծառայությունը:  «Երեկ մտահոգիչ լուրեր ստացա Լեռնային Ղարաբաղից, որտեղ զինված բախումների պատճառով սրվել է առանց այն էլ ճգնաժամային հումանիտար իրավիճակը: Ես կոչ եմ անում բոլոր ներգրավված կողմերին և միջազգային հանրությանը լռեցնել զենքերը…

Read More
ԼՂ իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ. հայտարարություն

ԼՂ իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ. հայտարարություն

ԼՂ նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը հայտարարություն է տարածել ԼՂ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ. «Սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի Հանրապետությունը հռթիրահրետանային և ավիացիոն զանգվածային հարվածներ հասցնելուն զուգընթաց անցել է լայնածավալ հարձակման Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով։ Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջադրված է Արցախը մասնատելու և նրա կենսունակությանն անդառնալի վնաս հասցնելու խնդիր։ Երկու օր…

Read More
Փրկել Արցախը. Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի ահազանգը

Փրկել Արցախը. Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի ահազանգը

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն ահազանգել է ԼՂ-ում Ադրբեջանի սկսած նոր լայնածավալ ագրեսիային: «Փրկեք արցախահայերին, որոնք այս պահին ենթարկվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցեղասպան ռեժիմի հարձակմանը։ Արցախի բնակիչներն այժմ բախվում են ոչ միայն սովի և առողջապահական արտակարգ իրավիճակի հետ՝ Ադրբեջանի կողմից 9-ամսյա պաշարումից հետո, այլև մահվան՝ օդային հարվածների, անօդաչու թռչող սարքերի հարվածների և քաղաքացիական…

Read More
Նախագահ Բայդենը պետք է անձամբ զանգահարի Ալիևին և պահանջի դադարեցնել բոլոր ռազմական գործողություններն Արցախի դեմ. Ադամ Շիֆ

Նախագահ Բայդենը պետք է անձամբ զանգահարի Ալիևին և պահանջի դադարեցնել բոլոր ռազմական գործողություններն Արցախի դեմ. Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը X-ի իր էջում գրել է, որ ամիսներ շարունակ զգուշացնում էր Ադրբեջանի բացահայտ ցեղասպան արշավի մասին ԼՂ անմեղ խաղաղ բնակչության դեմ։ «Ադրբեջանը հերթական անգամ իրեն դրսևորեց որպես անողոք ագրեսոր ՝ Արցախում իրականացնելով սանձարձակ հարձակումներ, որոնց հետևանքով կան զոհեր, վիրավորներ ու ավերածություններ: Մենք պետք է դադարեցնենք էթնիկ զտումները և Հայոց երկրորդ ցեղասպանությունը։ Բայդենի…

Read More
Ժամանակը մեր դեմ է աշխատում. որևէ միջազգային դերակատար չի ցանկանում կանգնեցնել պատերազմը. Բեգլարյան
		20.09.2023 . Արցախ

Ժամանակը մեր դեմ է աշխատում. որևէ միջազգային դերակատար չի ցանկանում կանգնեցնել պատերազմը. Բեգլարյան 20.09.2023 . Արցախ

Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով ԼՂ-ում ստեղծված իրավիճակին:   «Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է շատ արագ ու համարձակ կերպով որոշումները կայացնեն ու հրապարակային կերպով ներկայացնեն ժողովրդին, որքան էլ դրանք ծանր լինեն, իսկ ժողովուրդը պետք է ըմբռնի իրավիճակից բխած այդ ճարահատյալ քայլը:   Այս պահին ընթացող արյունալի ցեղասպանությունը…

Read More
Արդարադատության միջազգային դատարանին ծանուցվել է ԼՂ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի առկա հետևանքների մասին

Արդարադատության միջազգային դատարանին ծանուցվել է ԼՂ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի առկա հետևանքների մասին

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը ծանուցել է Արդարադատության միջագային դատարանին երեկ և այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի առկա հետևանքների, ինչպես նաև հնարավոր անդառնալի կորստի ռիսկի մասին։ Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից:

Read More
Ճապոնիան Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում

Ճապոնիան Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում

Ճապոնիան Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, իսկ հակամարտության բոլոր կողմերին՝ երկխոսություն սկսել։ Այդ մասին ասվում է Ճապոնիայի ԱԳ նախարար Յոկո Կամիկավայի անունից հրապարակված հայտարարության մեջ։ «Ճապոնիան լրջորեն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի ներկայիս սրմամբ և վճռականորեն կոչ է անում անհապաղ դադարեցնել Ադրբեջանի ագրեսիան ու ռազմական գործողությունները»,- ասվում է Ճապոնիայի ԱԳՆ-ի…

Read More
ԱՄՆ-ն պետք է օգտագործի դիվանագիտական ողջ գործիքակազմը` ԼՂ-ում էթնիկ զտումը կանխելու համար. կոնգրեսականների հայտարարությունը

ԱՄՆ-ն պետք է օգտագործի դիվանագիտական ողջ գործիքակազմը` ԼՂ-ում էթնիկ զտումը կանխելու համար. կոնգրեսականների հայտարարությունը

Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրակիսը, Ֆրենկ Փալոնը, Դևիդ Վալադաոն հանդես են եկել հայտարարությամբ` դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան և կոչ անելով անհապաղ միջոցներ ձեռնարկել` կանխելու ԼՂ-ում էթնիկ զտումը: «Նախագահ Ալիևն այս կանխամտածված հարձակումը կազմակերպել է Արցախի հայ բնակչությանը վտարելու նպատակով: Այսպես կոչված «հումանիտար միջանցքները», որոնք նա, ինչպես հաղորդվում է, բացել է, որ քաղաքացիական անձինք կարողանան…

Read More
Ստեփանակերտը և մյուս բնակավայրերը ենթարկվում են զանգվածային հրետանային և հրթիռային ռմբակոծության և օդային հարվածների. ԼՂ ԱԳՆ հայտարարությունը

Ստեփանակերտը և մյուս բնակավայրերը ենթարկվում են զանգվածային հրետանային և հրթիռային ռմբակոծության և օդային հարվածների. ԼՂ ԱԳՆ հայտարարությունը

Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ-ն ԼՂ-ի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:   «Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը սանձազերծել են հերթական ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ՝ խախտելով միջազգային իրավունքի սկզբունքները և 2020 թվականի նոյեմբերի 9-ի ռազմական գործողությունների դադարեցման մասին Եռակողմ հայտարարության դրույթները։ Մայրաքաղաք Ստեփանակերտը և այլ բնակավայրերը ներկայումս ենթարկվում են…

Read More
Ժամը 05.00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն գնդակոծել է Ստեփանակերտի շտապօգնության մեքենան. ԼՂ ՄԻՊ

Ժամը 05.00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն գնդակոծել է Ստեփանակերտի շտապօգնության մեքենան. ԼՂ ՄԻՊ

Ժամը 05.00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն գնդակոծել է Ստեփանակերտի շտապօգնության մեքենան, որն ուղևորվել էր Մարտակերտի շրջան՝ ադրբեջանական հարձակման հետևանքով ութ զոհերի մարմինները տեղափոխելու համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԼՂ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Վարորդը վնասվածքներ է ստացել և ի վիճակի չէ տարհանել դիերը»,- հայտնել է ԼՂ ՄԻՊ-ը:

Read More
Կանադան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում. Մելանի Ժոլի

Կանադան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում. Մելանի Ժոլի

Կանադան լրջորեն անհանգստացած է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարած ռազմական ներխուժման հետևանքով Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակով և ռազմական էսկալացիայով: Այս մասին հայտարարել է Կանադայի արտգործնախարարը: Մելանի Ժոլին շեշտել է՝ հակամարտությունը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով, կոչ արել ջանքեր գործադրել կողմերի միջև վստահության ամրապնդման ուղղությամբ: «Կանադան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում՝ թույլ…

Read More