Աշխատանքներ են տարվում ԼՂ-ում պայթյունից տուժածների տեղափոխումը Հայաստան ուղղաթիռով կազմակերպելու նպատակով

Աշխատանքներ են տարվում ԼՂ-ում պայթյունից տուժածների տեղափոխումը Հայաստան ուղղաթիռով կազմակերպելու նպատակով

Ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները` Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում պայթյունից տուժածների տեղափոխումն օդային և ցամաքային ճանապարհով ապահովելու համար, սակայն գիշերային և եղանակային վատ պայմաննները անհնար են դարձնում այս պահին տեղափոխումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ առողջապահության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ «Հայաստանի մասնագետները` այրվածքաբաններն ու ռեանիմատոլոգները մշտական կապի մեջ են Ստեփանակերտի գործըներների…

Read More
Անկարայի աջակցությունը Բաքվին կարևոր գործոն է տարածաշրջանում. Ալիև-Էրդողան հանդիպման շեշտադրումները

Անկարայի աջակցությունը Բաքվին կարևոր գործոն է տարածաշրջանում. Ալիև-Էրդողան հանդիպման շեշտադրումները

Երեք օրից Նախիջևանում կանցկացվի թուրք-ադրբեջանական երրորդ էներգետիկ ֆորումը, որին կմասնակցեն Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնյաներ, նաև միջազգային կազմակերպություններ։ Իսկ այսօր Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներն ազդարարել են Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման մեկնարկը: Նրանք հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին: Մանրամասները` Մերի Ներսիսյանի ռեպորտաժում:

Read More
Վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով հարյուրավոր տուժածներ կան. նրանց տարհանելու խիստ անհրաժեշտություն կա. ԼՂ ՄԻՊ

Վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով հարյուրավոր տուժածներ կան. նրանց տարհանելու խիստ անհրաժեշտություն կա. ԼՂ ՄԻՊ

ԼՂ-ում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով կան հարյուրավոր տուժածներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՂ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Վիրավորների և զոհերի հստակ թիվ դեռևս հնարավոր չէ պարզել։ Հանրապետական բժշկական կենտրոնում և Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում բժշկական և դեղորայքային սահմանափակ հնարավորությունների պայմաններում բուժօգնություն է ցուցաբերվում տուժածներին, սակայն, այն բավարար չէ։ Տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային…

Read More
Ռուսաստանը գնդակոծել է Օդեսան և Խերսոնը, Ուկրաինան՝ Կուրսկը

Ռուսաստանը գնդակոծել է Օդեսան և Խերսոնը, Ուկրաինան՝ Կուրսկը

Ռուսաստանը երկուշաբթի գիշերը կրկին հարձակվել է Օդեսայի շրջանի վրա՝ օգտագործելով 19 անօդաչու թռչող սարք և 14 հրթիռ, հաղորդում է նահանգապետ Օլեգ Կիպերը։ Ըստ տեղեկության՝ մեկ մարդ վիրավորվել է հարվածային ալիքի և նավահանգստի ենթակառուցվածքների վնասման հետևանքով։ Ուկրաինական բանակի տվյալներով՝ Ռուսաստանն օգտագործել է իրանական արտադրության 19 «Շահեդ» անօդաչու թռչող սարք, երկու «Օնիքս» գերձայնային հրթիռ և 12 «Կալիբր»…

Read More
ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են Իվանյանում. քննարկվել են մի շարք հումանիտար հարցեր

ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են Իվանյանում. քննարկվել են մի շարք հումանիտար հարցեր

Ռուսական կողմի միջնորդությամբ սեպտեմբերի 25-ին ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են Իվանյանում` ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրում։ Այդ մասին հայտնում են ԼՂ տեղեկատվական շտաբից:   «Քննարկվել են մի շարք հումանիտար հարցեր, այդ թվում` ռազմական գործողություններից հետո զոհվածների և անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ընթացքը, կարևորել բնական գազի մատակարարման վերականգնման, էներգահամակարգի և ջրամատակարարման ոլորտի անխափան աշխատանքի անհրաժեշտությունը։…

Read More
ՌԴ ՆԳՆ-ն Միջազգային քրեական դատարանի նախագահի նկատմամբ հետախուզում է հայտարարել

ՌԴ ՆԳՆ-ն Միջազգային քրեական դատարանի նախագահի նկատմամբ հետախուզում է հայտարարել

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախագահ Պետեր Հոֆմանսկու նկատմամբ։ Նախարարության որոնողական տվյալների բազայի համաձայն՝ Լեհաստանի քաղաքացի, 1956 թվականին ծնված Պետեր Յոզեֆ Հոֆմանսկին հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի հոդվածով։ ՆԳՆ-ն այլ մանրամասներ չի հայտնում։ Հայտնի է միայն, որ մարտին Միջազգային քրեական դատարանի նախաքննական պալատը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների…

Read More
Ճգնաժամային իրավիճակին պատշաճ արձագանք է տրվում. խնդիրները լուծելով առաջ ենք գնում. Աննա Ժամակոչյան

Ճգնաժամային իրավիճակին պատշաճ արձագանք է տրվում. խնդիրները լուծելով առաջ ենք գնում. Աննա Ժամակոչյան

Ընդհանուր առմամբ Կառավարությունն աշխատում է հումանիտար կայանում, ինչպես նաև Գորիսի տրիաժ (տեսակավորման) կենտրոնում, մեր նախարարության գործառույթները իրականացնում ենք երկու վայրերում էլ: Այդ մասին «Լուրերին» ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը: «Նախ մեր գործընկերների հետ դիմավորում ենք քաղաքացիներին: Նրանց անցնում են հաշվառման կետերով. նրանց ընդհանուր հաշվառում է իրականացվում, և անձի իդենտիֆիկացիա են անցնում և ընդհանուր…

Read More
Հայաստանում եմ՝ խոսելու նրանց հետ, ովքեր տուժել են Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամից. Սամանթա Փաուեր

Հայաստանում եմ՝ խոսելու նրանց հետ, ովքեր տուժել են Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամից. Սամանթա Փաուեր

Հայաստան ժամանած ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը X-ի իր էջում հետևյալ գրառումն է կատարել. «Վայրէջք եմ կատարել Երևանում՝ Հայաստանում: Երկրի և տարածաշրջանի համար այս կարևոր պահին ես այստեղ եմ՝ վերահաստատելու ԱՄՆ-ի վճռական աջակցությունն ու գործընկերությունը Հայաստանի հետ և անմիջականորեն խոսելու նրանց հետ, ովքեր տուժել են Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամից»,- գրել է Փաուերը:

Read More
Գերմանիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության վիճակի վերաբերյալ
		25.09.2023 . Միջազգային

Գերմանիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության վիճակի վերաբերյալ 25.09.2023 . Միջազգային

Գերմանիայի իշխանությունները ուշադիր հետևում են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին։ Նրանք մտահոգված են տարածաշրջանում հայ բնակչության վիճակով։ Այդ մասին լրագրողներին ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։ «Ռազմական ուժի կիրառումը, որը մենք նկատեցինք անցյալ շաբաթ Ադրբեջանի կողմից, անընդունելի է: Էթնիկ հայերի վտարումը կամ բռնի վերաբնակեցումը՝ նույնպես»,- ասել է նախարարության ներկայացուցիչը։ Ըստ Գերմանիայի ԱԳՆ-ի՝ Ադրբեջանի իշխանությունները պետք է…

Read More
Եվրամիության առաքելությունն ընդունել է Հայաստանում Իսպանիայի դեսպանին

Եվրամիության առաքելությունն ընդունել է Հայաստանում Իսպանիայի դեսպանին

Կապանի իր գործառնական կենտրոնում ԵՄ առաքելությունն ընդունել է Հայաստանում Իսպանիայի դեսպան Մարկոս Գոմեսին: «Մեր դիտորդներն Իսպանիայի պատվիրակությանը տարան օդանավակայան և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանամերձ շրջաններ՝ ներկայացնելու ռազմական և անվտանգության վերջին զարգացումներն ու դրանց ազդեցությունը տեղի բնակչության կյանքի վրա»,- գրված է առաքելության X-ի էջում։

Read More
Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնողական աշխատանքները շարունակվում են

Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնողական աշխատանքները շարունակվում են

ԼՂ արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարների գործուն մասնակցությամբ զոհված և անհայտ համարվող զինծառայողների ու քաղաքացիական անձանց որոնողափրկարարական աշխատանքները սեպտեմբերի 21-ից շարունակվում են ԼՂ ամբողջ տարածքում։   «Սեպտեմբերի 21-ին Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասից հայտնաբերվել է քաղաքացիական 1 անձի մարմին։   Սեպտեմբեր 22-ին իրականացված որոնումների արդյունքում Շուշիի շրջանի Ղայբալիշենի տարածքից հայտնաբերվել և տարհանվել է վիրավորում ստացած մեկ զինծառայող,…

Read More
Կոլոկոլցևը Երևան է ժամանել՝ մասնակցելու Հայաստանի և Ռուսաստանի ՆԳՆ միացյալ կոլեգիայի աշխատանքներին

Կոլոկոլցևը Երևան է ժամանել՝ մասնակցելու Հայաստանի և Ռուսաստանի ՆԳՆ միացյալ կոլեգիայի աշխատանքներին

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը ժամանել է Երևան՝ մասնակցելու Հայաստանի և Ռուսաստանի ՆԳՆ միացյալ կոլեգիայի նիստին։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։ «Այսօր Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ՌԴ ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցևը ժամանել է Երևան՝ մասնակցելու Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների համատեղ կոլեգիայի նիստին»,-…

Read More
Նախիջևանում մեկնարկել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների դեմ առ դեմ հանդիպումը

Նախիջևանում մեկնարկել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների դեմ առ դեմ հանդիպումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի մեկօրյա այցով ժամանել է Ադրբեջան: Նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Նախիջևանի միջազգային օդանավակայանում, որի օդանավասանդուղքի մոտ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիմավորել է իր թուրք գործընկերոջը: Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ Նախիջևան է ժամանել նաև թուրքական մեծ պատվիրակություն, այդ թվում՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Ազգային…

Read More
Իվանյանում ավարտվել է ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը

Իվանյանում ավարտվել է ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը

Այսօր Իվանյանում տեղի է ունեցել ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ ԼՂ-ի պատվիրակության կազմում էին ԱԽ քարտուղարի պաշտոնակատար Սերգեյ Մարտիրոսյանը և Արցախի խորհրդարանի Ժողովրդավարական խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը: Հիշեցնենք, որ առաջին հանդիպումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 21-ին ադրբեջանական Եվլախ քաղաքում։ Այդ հանդիպումից հետո Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ այն անցել է գործնական մթնոլորտում, քննարկվել…

Read More
Ռուս խաղաղապահները փաստացի Ադրբեջանի տարածքում են. Պեսկով
		25.09.2023 . Տարածաշրջան

Ռուս խաղաղապահները փաստացի Ադրբեջանի տարածքում են. Պեսկով 25.09.2023 . Տարածաշրջան

Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը, մերձավոր պետությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակը՝ շեշտելով, թե Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում: «Մենք շարունակելու ենք կատարել մեր գործառույթները, շարունակելու ենք երկխոսությունը Հայաստանի, Նիկոլ Փաշինյանի հետ, մենք կշարունակենք նաև աշխատել, որպեսզի հարգվեն Ղարաբաղի հայերի բոլոր իրավունքները»,- նշել է Դմիտրի Պեսկովը: Նա անդրադարձել է ՀՀ…

Read More
ԼՂ-ից Երևան տեղափոխված և բուժում ստացող 23 վիրավորից 4-ի առողջական վիճակը ժամը 12:00-ի դրությամբ գնահատվում է ծայրահեղ ծանր. ՀՀ ԱՆ

ԼՂ-ից Երևան տեղափոխված և բուժում ստացող 23 վիրավորից 4-ի առողջական վիճակը ժամը 12:00-ի դրությամբ գնահատվում է ծայրահեղ ծանր. ՀՀ ԱՆ

Լեռնային Ղարաբաղից տեղափոխված, Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններում բուժում ստացող 23 վիրավորից 4-ի առողջական վիճակը ժամը 12:00-ի դրությամբ գնահատվում է ծայրահեղ ծանր: Այդ մասին ասված է ՀՀ ԱՆ Ֆեյսբուքի էջում:   «16 վիրավորի վիճակը բժիշկները գնահատում են ծանր, 3-ի առողջական վիճակը միջին ծանրության է»,- նշված է գրառման մեջ:    

Read More
Հայաստան են ժամանել Սամանթա Փաուերը և ԱՄՆ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ

Հայաստան են ժամանել Սամանթա Փաուերը և ԱՄՆ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ

Երկուշաբթի Հայաստան են ժամանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ: Պատճառը բռնի տեղահանված Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության զանգվածային հոսքն է Հայաստան: Պատվիրակության կազմում են՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը և այլ պաշտոնյաներ: Սա նախորդ շաբաթ Լեռնային Ղարաբաղում հաստատված հրադադարից հետո ԱՄՆ…

Read More
Թույլ չենք տա, որ աշխարհի առաջնորդները մոռանան իրենց մեղսակցությունը ԼՂ-ում հայկական քաղաքակրթության ոչնչացման հարցում. Լեմկինի ինստիտուտ

Թույլ չենք տա, որ աշխարհի առաջնորդները մոռանան իրենց մեղսակցությունը ԼՂ-ում հայկական քաղաքակրթության ոչնչացման հարցում. Լեմկինի ինստիտուտ

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտն Իքսի իր էջում դատապարտել է համաշխարհային ղեկավարների լռությունը Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների հարցում: «Լեմկինի ինստիտուտը երբեք թույլ չի տա, որ այսօրվա համաշխարհային առաջնորդները մոռանան իրենց մեղսակցությունն Արցախում 4000-ամյա ժողովրդին ու քաղաքակրթությանը ոչնչացնելու հարցում։ Չկա «ցեղասպանության կանխարգելում» ԱՄՆ-ում, ԵՄ-ում, ՆԱՏՕ-ում կամ ՄԱԿ-ում, չնայած բոլոր դասընթացներին, սիմպոզիումներին, գրքերին և ելույթներին: Մենք հույս ունեինք, որ այս…

Read More
Խուճապի չմատնվել և չշտապել` ԼՂ-ն Հայաստանին կապող միջանցքը չծանրաբեռնելու համար. ԼՂ ՆԳՆ ԱԻՊԾ-ի կոչը

Խուճապի չմատնվել և չշտապել` ԼՂ-ն Հայաստանին կապող միջանցքը չծանրաբեռնելու համար. ԼՂ ՆԳՆ ԱԻՊԾ-ի կոչը

ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր ՆԳՆ ղեկավար կազմի հետ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, տվել մի շարք հանձնարարականներ և ցուցումներ՝ դեպի ՀՀ՝ քաղաքացիների անվտանգ երթևեկը կազմակերպելու, ինչպես նաև Արցախում գտնվող մեր հայրենակիցների ներքին անվտանգության, ճանապարհային երթևեկության և հասարակական կարգի պահպանման ուղղությամբ։ Այդ մասին հայտնում են ԼՂ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:   «Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը…

Read More
Լեռնային Ղարաբաղի հազարավոր հայեր տարհանվում են իրենց նախնիների երկրից. Մարուքյան

Լեռնային Ղարաբաղի հազարավոր հայեր տարհանվում են իրենց նախնիների երկրից. Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Իքսի իր էջում գրել է Լեռնային Ղարաբաղի բնակիչների տարհանման մասին: «Այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղի հայերը հազարներով տարհանվում են Հայաստան։ Ինչո՞ւ են այս մարդիկ տարհանվում։ Որովհետև սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացրեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ ժողովրդի դեմ, որի հետևանքով ոչ միայն հարյուրավոր զոհեր և վիրավորներ են գրանցվել, այլև հազարավոր…

Read More
Տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել՝ ուղղված ՀՀ տեղափոխվելու ցանկություն ունեցող ԼՂ մեր հայրենակիցներին

Տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել՝ ուղղված ՀՀ տեղափոխվելու ցանկություն ունեցող ԼՂ մեր հայրենակիցներին

Տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել՝ ուղղված ՀՀ տեղափոխվելու ցանկություն ունեցող ԼՂ մեր հայրենակիցներին ԼՂ տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ ՀՀ տեղափոխվելու ցանկություն ունեցող ԼՂ մեր հայրենակիցները կունենան այդ հնարավորությունը:   Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Տեղեկացնում ենք, որ Արցախից ՀՀ տեղափոխվելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիները կունենան այդ հնարավորությունը: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ տեղափոխվելու համար սահմանված ժամկետներ…

Read More
Մակրոնն անհանգստացած է Հայաստանի դեմ Ադրբեջանի հնարավոր ռազմական հարձակմամբ

Մակրոնն անհանգստացած է Հայաստանի դեմ Ադրբեջանի հնարավոր ռազմական հարձակմամբ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր անհանգստությունն է հայտնել Հայաստանի դեմ Ադրբեջանի հնարավոր ռազմական հարձակմամբ՝ ընդգծելով, որ Բաքուն սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը: Այս մասին նա ասել է ֆրանսիական հեռուստաալիքներից մեկի հետ զրույցում: «Ֆրանսիան շատ զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում: Այսօր Ռուսաստանն Ադրբեջանի հետ է, իսկ Թուրքիան միշտ աջակցել է Բաքվի ձգտումներին»,- հայտարարել է Մակրոնը:…

Read More
Ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 1050 անձ
		25.09.2023 . Արցախ

Ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 1050 անձ 25.09.2023 . Արցախ

ՀՀ կառավարությունից հայտնում են՝ ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 1050 անձ: Նրանցից 770-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 280-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:   770 հաշվառվածներից 410-ը ցանկացել են մեկնել իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ 360-ին հատկացվել է կառավարության կողմից առաջարկված կեցավայր (մի մասի տեղավորումը դեռևս ընթացքի մեջ է):…

Read More