
Բերբոքը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և նստել բանակցությունների սեղանի շուրջ: Գլխավոր խնդիրը, նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչների պաշտպանությունն է, ինչը նաև այնտեղ տեղակայված ռուս խաղաղապահների խնդիրն է: Նախարարը պարզաբանել է, որ Գերմանիայի կառավարությունն աջակցում է Եվրամիության ղեկավարության ներքո անցկացվող բանակցություններին: «Հաշվի առնելով այսօրվա…