ԼՂ-ում ՌԴ խաղաղապահները Մարտակերտում հրադադարի մեկ խախտում են արձանագրել

ԼՂ-ում ՌԴ խաղաղապահները Մարտակերտում հրադադարի մեկ խախտում են արձանագրել

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք: «Հրետակոծության հետևանքով վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորման մեկ զինծառայող: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստի առնչությամբ»,- նշված է ՌԴ ՊՆ ամենօրյա տեղեկագրում։

Read More
Լիովին շահագրգռված ենք Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանմամբ. Զախարովա

Լիովին շահագրգռված ենք Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանմամբ. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի բնակչությանն առաքվող մարդասիրական օգնության վերաբերյալ: «Ռուսական կողմը շարունակում է նպաստել Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի կարգավորմանը՝ մարդասիրական առաքումների համար Լաչինի և Աղդամի երթուղիների զուգահեռ ապաշրջափակման վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնության հիման վրա։ Սեպտեմբերի 18-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով՝ ռուսական խաղաղապահ…

Read More
Հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սելավներն ավերածություններ են առաջացրել Ադրբեջանում

Հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սելավներն ավերածություններ են առաջացրել Ադրբեջանում

Ադրբեջանի տարածքում սկսված հորդառատ անձրևները սելավների և հեղեղումների պատճառ են դարձել մի շարք շրջաններում։ Որոշ վայրերում բնակչության տարհանման անհրաժեշտություն է առաջացել։ Աստարայի շրջանի գործադիր իշխանության տվյալներով՝ Աստարաչայ գետի վարարման հետևանքով շուրջ 200 ​​տուն է հեղեղվել։ Վագո գյուղում էլ սելավի հոսքը քշել է 25 մ երկարությամբ և 10 մ լայնությամբ երկաթբետոնե կամուրջը, հայտնում է Ադրբեջանի ԱԻՆ-ը։…

Read More
ԼՂ նախագահը Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ քննարկել է նրանց սոցիալական խնդիրները

ԼՂ նախագահը Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ քննարկել է նրանց սոցիալական խնդիրները

ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ: Այդ մասին հայտնում են ԼՂ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:   «Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին հանդիպել է 2020 թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Հադրութի շրջանից տեղահանված բնակչության մի խումբ ներկայացուցիչների հետ՝ շրջանի վարչակազմի ղեկավար Արթուր Բաղդասարյանի և Հադրութի քաղաքապետ…

Read More
Պաշտոնից հեռացվել են Ուկրաինայի պաշտպանության բոլոր փոխնախարարները

Պաշտոնից հեռացվել են Ուկրաինայի պաշտպանության բոլոր փոխնախարարները

Ուկրաինայում պաշտոնանկ են արվել պաշտպանության փոխնախարարները, այդ թվում՝ Աննա Մալյարը և նախարարության պետքարտուղարը: Իր պաշտոնում է մնացել միայն առաջին փոխնախարար Ալեքսանդր Պավլյուկը։ Այդ մասին հայտնել է Գերագույն ռադայում Նախարարների կաբինետի ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը, գրում է UNIAN-ը: ԶԼՄ-ները հայտնում են, որ պաշտոնանկությունները տեղի են ունեցել ԱՄՆ-ում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի…

Read More
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանտարկյալների փոխանակման շրջանակում ապասառեցվել են իրանական ակտիվները. Reuters

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանտարկյալների փոխանակման շրջանակում ապասառեցվել են իրանական ակտիվները. Reuters

Կատարի իշխանություններն Իրանին և ԱՄՆ-ին հաստատել են, որ նախկինում սառեցված 6 միլիարդ դոլար արժողությամբ իրանական ակտիվները փոխանցվել են Դոհայում գտնվող բանկային հաշիվներին՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանտարկյալների փոխանակման գործարքի շրջանակում: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ Սեպտեմբերի 16-ին Tasnim գործակալությունը հայտնել էր, որ Իրանի իշխանությունները բանտարկյալների փոխանակում կիրականացնեն ԱՄՆ-ի հետ այն…

Read More
Շառլ Միշելը ողջունել է Լաչինով և Աղդամով մարդասիրական բեռների փոխադրումը ԼՂ

Շառլ Միշելը ողջունել է Լաչինով և Աղդամով մարդասիրական բեռների փոխադրումը ԼՂ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը X-ի (նախկին Twitter) իր էջում գոհունակություն է հայտնել «Լաչինով և Աղդամով մարդասիրական բեռների միաժամանակյա անցման կապակցությամբ»: «Ղարաբաղի հայերին մարդասիրական մատակարարումները վերջապես իրականացվում են: Ողջունում ենք մարդասիրական բեռների միաժամանակյա անցումը Լաչինով և Աղդամով: Այժմ այն պետք է կարգավորվի: Կարևոր է նաև, որ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև բանակցություններ սկսվեն իրենց իրավունքների…

Read More
Արթուր Հարությունյանը նշանակվել է ԼՂ պետական նախարար

Արթուր Հարությունյանը նշանակվել է ԼՂ պետական նախարար

ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր Արթուր Իվանի Հարությունյանին պետական նախարար նշանակելու մասին:   «Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝   1) առողջապահության նախարար. 2) արդարադատության նախարար. 3) գյուղատնտեսության նախարար….

Read More
Կեսգիշերից Ստեփանակերտի հացի արտադրամասերում կիրականացվի հացի վաճառք համար 11 կտրոնով

Կեսգիշերից Ստեփանակերտի հացի արտադրամասերում կիրականացվի հացի վաճառք համար 11 կտրոնով

ԼՂ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր կեսգիշերից (ժամը 24:00-ից հետո) Ստեփանակերտ քաղաքի հացի արտադրամասերում կիրականացվի հացի վաճառք համար 11 կտրոնով:   Կշարունակեն գործել նաև համար 9 և 10 կտրոնները:  

Read More
Նյու Յորքում տեղի է ունեցել Վրաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Նյու Յորքում տեղի է ունեցել Վրաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում Նյու Յորքում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և երկու երկրի ռազմավարական գործընկերության հարցեր։ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող տարածաշրջանային նախագծերն արդյունավետ ռազմավարական համագործակցության և վստահելի գործընկերության վառ օրինակ են: Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանում…

Read More
Իրանը հույս ունի, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը կվերսկսի աշխատանքը. Իրանի ԱԳՆ

Իրանը հույս ունի, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը կվերսկսի աշխատանքը. Իրանի ԱԳՆ

Ճեպազրույցի ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին հույս է հայտնել, որ Ադրբեջանի դեսպանատունը Թեհրանում կվերսկսի գործել։ Նա հիշեցրել է Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլահիանի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցի և Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատանքի վերսկսման գործընթացի մասին։ «Վերջին 2-3 ամիսների ընթացքում Իրանն ու Ադրբեջանը պատվիրակությունների մի շարք փոխանակումներ են իրականացրել, որոնք…

Read More
Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով տեղափոխված բժշկական և հիգիենայի պարագաները ԿԽՄԿ-ի պահեստում են
		18.09.2023 . Արցախ

Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով տեղափոխված բժշկական և հիգիենայի պարագաները ԿԽՄԿ-ի պահեստում են 18.09.2023 . Արցախ

ԼՂ տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով տեղափոխվել են բժշկական և հիգիենայի պարագաներ, որոնք ներկայումս գտնվում են ԿԽՄԿ-ի պահեստում:    «Դրանք Արցախի Հանրապետության կառավարությանը կփոխանցվեն միայն համապատասխան փորձաքննությունն անցնելուց հետո:   Փորձաքննություն անցած և ԱՀ կառավարության կողմից սահմանված չափանիշներին (ծագում, որակ) չհամապատասխանող ապրանքները տեղում ոչնչացվելու են:   Միևնույն ժամանակ հանրապետության…

Read More
Բայդենը որոշել է փոփոխություններ կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կառուցվածքում

Բայդենը որոշել է փոփոխություններ կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կառուցվածքում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ծրագրել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի առաջիկա նստաշրջանի իր ելույթում ներկայացնել առաջարկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների կազմի ընդլայնման վերաբերյալ, ասել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ ԱՄՆ իշխանությունների տեսանկյունից՝ խորհուրդը պետք է դառնա «ավելի ընդգրկուն և համապարփակ», հավելել է խոսնակը։ Բրիտանական The Telegraph-ն էլ գրում է, որ…

Read More
Մարդասիրական կոնսենսուսը ԿԽՄԿ-ին թույլ է տվել հումանիտար օգնություն առաքել Լեռնային Ղարաբաղ

Մարդասիրական կոնսենսուսը ԿԽՄԿ-ին թույլ է տվել հումանիտար օգնություն առաքել Լեռնային Ղարաբաղ

Մարդասիրական կոնսենսուս գտնելու հարցում որոշումներ կայացնողների համառ դիվանագիտական ջանքերի արդյունքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) երկուշաբթի Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով ցորենի ալյուրի և առաջին անհրաժեշտության բժշկական պարագաների բեռներ է առաքել կարիքավոր մարդկանց: Այդ մասին ասվում է կազմակերպության տարածած հաղորդագրությունում:  «Մենք ուրախ ենք, որ մարդասիրական օգնության կարիք ունեցող շատ մարդիկ վերջապես կստանան անհրաժեշտ աջակցությունն առաջիկա…

Read More
Զելենսկին բացառում է տարածքների հանձնումը Ռուսաստանին հանուն խաղաղության

Զելենսկին բացառում է տարածքների հանձնումը Ռուսաստանին հանուն խաղաղության

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին CBS News-ի հետ հարցազրույցում ասել է, որ Ուկրաինան պատրաստ չէ զիջել իր տարածքների մի մասը՝ հանուն խաղաղության։ Միաժամանակ նա խուսափել է պատասխանել հարցին, թե արդյոք իր դիրքորոշումը վերաբերում է նաև Ղրիմին: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ABC-ի հետ հարցազրույցում ասել էր, որ Ուկրաինան կբանակցի, եթե Ռուսաստանի կողմից նախաձեռնություն լինի։ Պետքարտուղարության…

Read More
Վերին Լարս անցակետը սեպտեմբերի 18-24-ը կգործի սահմանափակ ռեժիմով

Վերին Լարս անցակետը սեպտեմբերի 18-24-ը կգործի սահմանափակ ռեժիմով

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ «Ռոսգրանստրոյի» տնօրինության տեղեկացմամբ՝ Վերին Լարսի ավտոմոբիլային անցակետի վերակառուցման ավարտական ​​փուլով պայմանավորված՝ սեպտեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու ուղղությամբ բեռնատար տրանսպորտային միջոցների համար երթևեկելի գոտիներում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ-ից՝ ՌԴ գնացող ճանապարհին կկազմակերպվի դարձափոխային երթևեկություն։ Սպասվում է թողունակության ժամանակավոր նվազում, ինչը կարող է հանգեցնել բեռնատար տրանսպորտային…

Read More
Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա ալյուր

Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա ալյուր

ԼՂ տեղեկատվական շտաբից հայտնում են՝ սեպտեմբերի 18-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով՝ արտասահմանյան (ռուսական, շվեյցարական) արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ, որոնք փորձաքննությունից հետո կհատկացվեն համապատասխան…

Read More
ՊԲ ստորաբաժանումներն Ասկերանի շրջանում ամրաշինական աշխատանքներ չեն կատարել. ԼՂ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի տեղեկությունը

ՊԲ ստորաբաժանումներն Ասկերանի շրջանում ամրաշինական աշխատանքներ չեն կատարել. ԼՂ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի տեղեկությունը

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, փորձել են Ասկերանի շրջանում կատարել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբրև թե խափանվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։   Այս մասին հայտնում է ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունը։  

Read More
Հարցազրույց Մախարե Մացուկատովի հետ |

Հարցազրույց Մախարե Մացուկատովի հետ |

«Ախալքալաքի կարտոֆիլ» ասոցիացիայի ներկայացուցիչ Մախարե Մացուկատովի հետ զրուցել ենք այս տարվա գյուղատնտեսության արդյունքների՝ մասնավորապես կարտոֆիլի բերքի քանակի եւ իրացման խնդիրների վերաբերյալ։ Մանրամասները դիտեք տեսանյութում։

Read More
Ադրբեջանի ԶՈՒ-ն Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ԶՈՒ 23-2 կայանք․ հայկական կողմն ունի մեկ վիրավոր

Ադրբեջանի ԶՈՒ-ն Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ԶՈՒ 23-2 կայանք․ հայկական կողմն ունի մեկ վիրավոր

ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 18։20-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ԶՈՒ 23-2 կայանք։   Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։   Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։   «Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ տարածած…

Read More
ԼՂ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի տարածած տեղեկությունները

ԼՂ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի տարածած տեղեկությունները

ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13:55-ի սահմաններում, փորձել են ականներ տեղադրել Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի առջև, իսկ ժամը 15։10-ի սահմաններում կրակ են բացել Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

Read More
ԼՂ իշխանությունները որոշել են ընդունել Գորիս-Ստեփանակերտ մայրուղով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխումը
		17.09.2023 . Արցախ

ԼՂ իշխանությունները որոշել են ընդունել Գորիս-Ստեփանակերտ մայրուղով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխումը 17.09.2023 . Արցախ

ԼՂ տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման հետևանքով առաջացած ճգնաժամն օրեցօր խորանում է: Հացահատիկի հայթայթման և հացի արտադրամասերին ալյուրի մատակարարման գործընթացը կառավարությունը կազմակերպում է սուղ պայմաններում և, ցավոք սրտի, ոչ միշտ է հաջողվում ամեն օր ապահովել կտրոնային համակարգով նախատեսված քաղաքացուն օրական հասանելիք 200 գրամ հացը:   «Հաշվի առնելով երկրում խորացող աղետն ու…

Read More
ԼՂ նախագահի գլխավորությամբ խորհրդակցությանը քննարկվել են առաջնագծում տիրող իրավիճակն ու անվտանգային մարտահրավերները

ԼՂ նախագահի գլխավորությամբ խորհրդակցությանը քննարկվել են առաջնագծում տիրող իրավիճակն ու անվտանգային մարտահրավերները

ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 17-ին Անվտանգության խորհրդի անդամների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: «Շփման գծի երկայնքով օպերատիվ իրավիճակի մասին զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը: Քննարկվել են առաջնագծում տիրող իրավիճակն ու անվտանգային մարտահրավերները, դրանց դիմակայման ուղղությամբ անելիքները: Նախագահը բարձր է գնահատել ուժային կառույցների կողմից կատարված աշխատանքը, տվել հանձնարարականներ: Անդրադարձ է…

Read More
Երևանը Մոսկվային Հռոմի կանոնադրության վավերացման նախապատրաստման հետ կապված առաջարկներ է ուղարկել․ Մարուքյան

Երևանը Մոսկվային Հռոմի կանոնադրության վավերացման նախապատրաստման հետ կապված առաջարկներ է ուղարկել․ Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտնել է, որ Հայաստանը Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը՝ Հռոմի ստատուտի վավերացման նախապատրաստման հետ կապված առաջարկներով, ուղարկել է Ռուսաստանին: Մարուքյանի խոսքով՝ ներկայումս առաջարկությունները քննարկվում են: «Հասկանալի է, որ Հռոմի ստատուտը վավերացվում է ոչ թե Ռուսաստանի Դաշնության դեմ, այլ Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական կողմի կատարած պատերազմական հանցագործությունների պատճառով:…

Read More
Ամուր խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է վերականգնել վստահությունը. Էդմոն Մարուքյան
		17.09.2023 . Արցախ

Ամուր խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է վերականգնել վստահությունը. Էդմոն Մարուքյան 17.09.2023 . Արցախ

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է՝ Ադրբեջանի հետ ամուր խաղաղության հաստատումը պահանջում է վստահության վերականգնում, դրա համար Բաքուն պետք է ազատ արձակի գերիներին և զորքերը հետ քաշի մինչև 1975 թվականի սահմանագիծը: «Ամուր խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է վերականգնել վստահությունը, Ադրբեջանը պետք է հետ քաշի զորքերը Հայաստանի տարածքներից մինչև 1975 թվականի…

Read More
Գրանադայում որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ. Նիկոլ Փաշինյան

Գրանադայում որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ. Նիկոլ Փաշինյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Շենգավիթ վարչական շրջանի 8/16 ընտրական տեղամասում կատարել են իրենց քաղաքացիական պարտքը: Լրագրողների հետ զրույցում վարչապետն անդրադարձավ ԼՂ-ում ստեղծված իրավիճակին, նաև խաղաղության պայմանագրին: Հարցին՝ արդյոք հոկտեմբերի 5-ին Գրանադայում սպասվո՞ւմ է որևէ փաստաթղթի ստորագրում, վարչապետը բացասական պատասխան տվեց: «Ցավոք սրտի, ո՛չ, որովհետև եթե…

Read More
Ադրբեջանի ԶՈՒ-ն Շուշիի շրջանում խախտել է հրադադարը. հայկական կողմում տուժածներ չկան. ՊԲ
		17.09.2023 . Արցախ

Ադրբեջանի ԶՈՒ-ն Շուշիի շրջանում խախտել է հրադադարը. հայկական կողմում տուժածներ չկան. ՊԲ 17.09.2023 . Արցախ

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 00։30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։ Այս մասին հայտնում են ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունից։

Read More
ՊԲ ստորաբաժանումներն Ասկերանի շրջանում ամրաշինական աշխատանքներ չեն կատարել. հերքում

ՊԲ ստորաբաժանումներն Ասկերանի շրջանում ամրաշինական աշխատանքներ չեն կատարել. հերքում

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 16-ին ` ժամը 22:55-ից ժամը 23։45-ն ընկած ժամանակահատվածում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունից:

Read More
Հորդորում ենք սոցցանցերում և հեռախոսային խոսակցություններում չքննարկել ԼՂ անվտանգությանն ու բանակին վերաբերող հարցեր. Տեղեկատվական շտաբ

Հորդորում ենք սոցցանցերում և հեռախոսային խոսակցություններում չքննարկել ԼՂ անվտանգությանն ու բանակին վերաբերող հարցեր. Տեղեկատվական շտաբ

Շփման գծում իրադրության փոփոխության դեպքում Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն անմիջապես կտեղեկացնի հանրությանը: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: «Հորդորում ենք սոցիալական ցանցերում և հեռախոսային խոսակցություններում չքննարկել երկրի անվտանգությանն ու բանակին վերաբերող հարցեր, քանի որ դրանով դուք կարող եք վնասել Արցախի Հանրապետության պաշտպանունակությանը: Կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- ասված է շտաբի…

Read More