
«Ղարաբաղ տելեկոմի» հեռախոսահամարները կշարունակեն գործել Հայաստանի տարածքում
«Ղարաբաղ տելեկոմի» հեռախոսահամարները կշարունակեն գործել Հայաստանի տարածքում։ Այդ մասին ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: Հիշեցնենք՝ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին ԼՂ-ում «Ղարաբաղ տելեկոմ» բջջային օպերատորի աշխատանքի դադարեցման մասին։