Անկարան շարունակում է աջակցել Բաքվին՝ տրամադրելով խորհրդատվություն և ռազմական աջակցություն. Աքթուրք

Անկարան շարունակում է աջակցել Բաքվին՝ տրամադրելով խորհրդատվություն և ռազմական աջակցություն. Աքթուրք

Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի խորհրդական Զեքի Աքթուրքը շաբաթական մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Անկարան շարունակում է աջակցել Բաքվին՝ տրամադրելով խորհրդատվություն և ռազմական աջակցություն: «Մենք ուշադիր հետևում ենք Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո տարածաշրջանում առկա իրավիճակին և ևս մեկ անգամ ընդգծում ենք մեր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին»,-…

Read More
Փարիզը 7 մլն եվրո կհատկացնի հայ փախստականներին աջակցելու համար. Ֆրանսիայի ԱԳՆ

Փարիզը 7 մլն եվրո կհատկացնի հայ փախստականներին աջակցելու համար. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան վճռական է՝ լինելու Հայաստանի և հայ ժողովրդի կողքին և աջակցություն ցուցաբերելու փախստականներին, որոնք ստիպված են լքել իրենց հողերն ու տները՝ հայտնել են Ֆրանսիայի արտգործնախարարությունից: Նշվում է, որ ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի որոշման համաձայն՝ Փարիզը այդ նպատակով կտրամադրի 7 մլն եվրոյի լրացուցիչ ֆինանսական աջակցություն:

Read More
Բայրամովն ու Քիմը քննարկել են Ադրբեջանի ռազմական հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Բայրամովն ու Քիմը քննարկել են Ադրբեջանի ռազմական հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմին: Քննարկվել է Ադրբեջանի ռազմական հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Բայրամովը տեղեկացրել է, որ Բաքուն պատրաստ է կազմակերպել ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Լեռնային Ղարաբաղ: Ընդգծվել է, որ Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղ գործընթացով՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության…

Read More
Սամանտա Փաուերը Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդների տեղակայման անհրաժեշտությունը

Սամանտա Փաուերը Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդների տեղակայման անհրաժեշտությունը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերը X-ի միկրոբլոգում գրառում է կատարել, ամփոփել ամերիկյան պատվիրակության՝ Բաքու կատարած այցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը, որին ներկա են եղել նաև ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը և պետքարտուղարության կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն:   Միջազգային զարգացման գործակալության հաղորդագրության համաձայն՝ Ալիևի հետ հանդիպմանը Փաուերն…

Read More
Չինաստանն ու Հայաստանը հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. ՉԺՀ դեսպան

Չինաստանն ու Հայաստանը հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. ՉԺՀ դեսպան

Չինաստանն ու Հայաստանը հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, աջակցում միմյանց ընտրած քաղաքական համակարգերը և զարգացման ուղիները, սերտորեն համակարգում են իրենց գործողությունները միջազգային բազմակողմ ոլորտներում, պաշտպանում իրենց երկրների օրինական իրավունքները և շահերը՝ պահպանելով համաշխարհային արդարամտությունը։ Այդ մասին Չինաստանի ժողովրդական Հանրապետության հիմնադրման օրվա 74-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ նշել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր…

Read More
Ադրբեջանը պետք է անցում ապահովի Լեռնային Ղարաբաղից Հայաստան մեկնողների համար՝ երաշխավորելով նրանց վերադառնալու իրավունքը. Amnesty International

Ադրբեջանը պետք է անցում ապահովի Լեռնային Ղարաբաղից Հայաստան մեկնողների համար՝ երաշխավորելով նրանց վերադառնալու իրավունքը. Amnesty International

Ադրբեջանը պետք է անվտանգ անցում ապահովի նրանց համար, ովքեր փախչում են Լեռնային Ղարաբաղից և անվտանգություն են փնտրում Հայաստանում՝ միևնույն ժամանակ երաշխավորելով էթնիկ հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքը: Այս մասին նշված է Amnesty International հասարակական կազմակերպության X-ի (նախկին Twitter) գրառման մեջ: Azerbaijan must allow safe passage to those fleeing Nagorno-Karabakh and seeking safety in Armenia, whilst…

Read More
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հունվարի 1-ից դադարում է գոյություն ունենալ. նախագահ Շահրամանյանի հրամանագիրը
		28.09.2023 . Արցախ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հունվարի 1-ից դադարում է գոյություն ունենալ. նախագահ Շահրամանյանի հրամանագիրը 28.09.2023 . Արցախ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին: Հրամանագրի համաձայն՝ ստեղծված ռազմաքաղաքական բարդ իրավիճակի կապակցությամբ, ելնելով Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից, հաշվի առնելով Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունն առ այն, որ ապահովվում է Լեռնային…

Read More
Ստեփանակերտում կորել է 5-ամյա աղջիկ և տարեց տղամարդ. ԼՂ ԱԻՊԾ

Ստեփանակերտում կորել է 5-ամյա աղջիկ և տարեց տղամարդ. ԼՂ ԱԻՊԾ

Ստեփանակերտում 5-ամյա աղջիկ է կորել և մեկ տարեց տղամարդ։ Այս մասին տեղեկացնում է ԼՂ ՆԳՆ ԱԻՊԾ-ն:   «Երեխան՝ Մանիկա Վանյանը, ունի ձեռքի և աչքի խնդիր, հագին կարմիր գույնի վերարկու է եղել։ Մոր՝ Վերանիկա Վանյանի հեռախոսահամարն է՝ 097 748089։ Տեսնողներին խնդրում ենք ուղեկցել կառավարության շենք՝ օպերատիվ շտաբ։   Տարեց տղամարդու տվյալներն են՝ 83 տարեկան է, հագին…

Read More
Ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու` հետաքննության համար. որոշեցի Ստեփանակերտից մեկնել Շուշի. Դավիթ Բաբայան

Ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու` հետաքննության համար. որոշեցի Ստեփանակերտից մեկնել Շուշի. Դավիթ Բաբայան

ԼՂ նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ադրբեջանական կողմի պահանջով մեկնում է Շուշի` համապատասխան հետաքննության: «Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, կուսակցականներ, Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սև ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, անհանգստություն ու…

Read More
Մելանի Ժոլին չի բացառել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը

Մելանի Ժոլին չի բացառել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը և ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը Երևանից ուղևորվել են Բաքու: Այսօր նրանց և պետքարտուղարության կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին ընդունել է Ադրբեջանի նախագահը: Նրանք մտքեր են փոխանակել տարածաշրջանում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ: Իլհամ Ալիևն ընդգծել է, որ պաշտոնական Բաքուն պատրաստ է մոտ ապագայում…

Read More
Կանադան պատրաստ է աջակցություն ցուցաբերել. Ժոլին` Միրզոյանի հետ հեռախոսազրույցի մասին

Կանադան պատրաստ է աջակցություն ցուցաբերել. Ժոլին` Միրզոյանի հետ հեռախոսազրույցի մասին

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլին X-ի իր էջում անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ զրույցին: «Զրուցել եմ Հայաստանի իմ գործընկերոջ` Արարատ Միրզոյանի հետ` քննարկելու ԼՂ-ում լուրջ իրավիճակը: Անհրաժեշտ է հարգել ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, պետք է հումանիտար մուտք ապահովվի: Կանադան պատրաստ է աջակցություն ցուցաբերել»,- գրել է նա:

Read More
Ադրբեջանը պետք է երաշխավորի ԼՂ էթնիկ հայերի իրավունքների պաշտպանությունը. ՄԱԿ-ի արտադատական պատիժների հարցով հատուկ զեկուցող

Ադրբեջանը պետք է երաշխավորի ԼՂ էթնիկ հայերի իրավունքների պաշտպանությունը. ՄԱԿ-ի արտադատական պատիժների հարցով հատուկ զեկուցող

ՄԱԿ-ի արտադատական պատիժների հարցով հատուկ զեկուցող Մորիս Թիդբոլ-Բինզն ընդգծում է, որ Ադրբեջանը պետք է նաև օպերատիվ և անկախ հետաքննի կյանքի իրավունքի ենթադրյալ խախտումները, որոնց մասին հաղորդվում է ԼՂ-ում ռազմական վերջին հարձակման համատեքստում: «Ադրբեջանը պետք է երաշխավորի ԼՂ էթնիկ հայերի իրավունքների պաշտպանությունը և ապահովի, որ խաղաղ բնակիչների, ձերբակալվածների կամ վերջին ռազմական գործողությունների ընթացքում «անգործունակ» դարձած անձանց…

Read More
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հանդիպմանը քննարկվել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան ԼՂ-ի դեմ
		27.09.2023 . Արցախ

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հանդիպմանը քննարկվել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան ԼՂ-ի դեմ 27.09.2023 . Արցախ

Սեպտեմբերի 27-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հանդիպմանը քննարկվել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ։   Հայտարարություններով հանդես են եկել 30 ԵԽ անդամ պետություններ, ինչպես նաև ԵՄ և ԱՄՆ պատվիրակությունները։   Ընդգծվել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառման անթույլատրելիությունը, միջազգային դերակատարների կողմից Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու անհրաժեշտությունը, Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի անվտանգությունը և…

Read More
Սեպտեմբերի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն. ԼՂ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Սեպտեմբերի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն. ԼՂ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Փրկարարական ջոկատներն այսօր Ասկերանի շրջանի Շոշի ուղղությամբ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ռազմական գործողությունների ընթացքում զոհված 4 զինծառայողի աճյուն, մեկ քաղաքացու դի տարհանվել է Խաչմաչ գյուղի տարածքից։ ԼՂ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Չարեքտարի տարածքից տարհանվել է 4 զինծառայողի աճյուն, Ճանկաթաղ համայնքից` 2։ Աճյունները տեղափոխվել են Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրո ՊՈԱԿ։…

Read More
Լավրովը և Բայրամովը քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Լավրովը և Բայրամովը քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Սեպտեմբերի 27-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի միջև, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, այդ թվում՝ «հայ բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու, նրանց իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու հարցերը»։ Ըստ աղբյուրի՝ քննարկվել են 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի փաթեթի իրականացման ուղիները՝…

Read More
ՆԳՆ ենթակա ծառայությունները արտակարգ ռեժիմով ծառայություն են իրականացնում Սյունիքում

ՆԳՆ ենթակա ծառայությունները արտակարգ ռեժիմով ծառայություն են իրականացնում Սյունիքում

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ոստիկանությունը և փրկարար ծառայությունը Սյունիքի մարզում իրականացնում են շուրջօրյա ծառայություն։   Ինչպես տեղեկացնում են ՆԳՆ-ից՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հաշվառման գործընթաց՝ բաղկացած երկու մասից. անձնական տվյալների հավաքագրում, մշակում և նույնականացում և առաջնային կարիքի գնահատում: Տվյալների շտեմարանին ըստ գործառութային անհրաժեշտության հասանելիություն ունեն ոլորտային լիազոր…

Read More
Ֆրանսիան կաջակցի Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը. Կոլոննա
		27.09.2023 . Տարածաշրջան

Ֆրանսիան կաջակցի Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը. Կոլոննա 27.09.2023 . Տարածաշրջան

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հայտարարել է, որ Հայաստանի սահմանին շարունակվում է եվրոպացի դիտորդների առաքելությունը: Նա ընդգծել է, որ Ֆրանսիան կաջակցի Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը, և խոստացել է, որ Փարիզը երկկողմանի նախաձեռնություններ կձեռնարկի Երևանի հետ, ինչպես նաև ՄԱԿ-ում և ԵՄ շրջանակներում։ Կոլոննան խոստացել է նաև, որ Ֆրանսիան միջոցներ կուղարկի Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում ադրբեջանական…

Read More
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը հարգել է 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո զոհվածների հիշատակը

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը հարգել է 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո զոհվածների հիշատակը

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ծաղիկներ է խոնարհել 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո զոհվածների հուշակոթողին և  գրառում է կատարել կազմակերպության ֆեյսբուքյան էջում. «Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, մենք միանում ենք համայն հայությանը՝ սգալու նրանց մահը, ովքեր զոհվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո։ Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին…

Read More
Ժամը 18:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 53 629 անձ

Ժամը 18:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 53 629 անձ

Ժամը 18:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 53 629 անձ՝ 10 985 տրանսպորտային միջոցով: Իրականացվել է 35 491 անձի հաշվառում: Այս մասին Կառավարության հումանիտար կենտրոնում հայտարարեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:  «Ժամը 19:00-ի դրությամբ ևս 38 բուժառու տեղափոխվել է օդային ճանապարհով: Օդային և ցամաքային ճանապարհներով տեղափոխվածների ընդհանուր թիվը կազմում է 349: Այս պահի դրությամբ դուրս…

Read More
Ալիևն ընդունել է Սամանտա Փաուրերի գլխավորած պատվիրակությանը

Ալիևն ընդունել է Սամանտա Փաուրերի գլխավորած պատվիրակությանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չորեքշաբթի ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանտա Փաուերին, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմին և Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուիս Բոնոյին, ասվում է պետության ղեկավարի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Բաքու են ժամանել…

Read More
ԼՂ ԱԻՊԾ-ն հորդորում է չվառել բնակարանները, խանութներն ու այլ նշանակության օբյեկտներ

ԼՂ ԱԻՊԾ-ն հորդորում է չվառել բնակարանները, խանութներն ու այլ նշանակության օբյեկտներ

Քանի դեռ ԼՂ մեր հայրենակիցները ամբողջությամբ չեն տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն, ԼՂ ԱԻՊԾ-ն հորդորում է չվառել բնակարանները, խանութներն ու այլ նշանակության օբյեկտներ։    «Կարևոր է` այս ծանր ու դժվարին ժամանակահատվածում ցուցաբերել պատասխանատվություն և պահպանել անվտանգության կանոնները»,- ասված է հաղորդագրության մեջ։  

Read More
Կանադայում ընդդիմությունը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ կապված ԼՂ-ում ստեղծված իրավիճակի հետ

Կանադայում ընդդիմությունը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ կապված ԼՂ-ում ստեղծված իրավիճակի հետ

Կանադայում ընդդիմադիր կուսակցությունները կոչ են արել կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղում իրականացված ռազմական ագրեսիայի։ Այդ մասին հայտնում է CBC News-ը։ Ըստ հեռուստաալիքի՝ Կանադայի Նոր դեմոկրատական ​​կուսակցության անդամներ Հիզեր Մաքֆերսոնը և Ալեքսանդր Բուլերիսը նամակ են հղել երկրի ԱԳՆ՝ կոչ անելով «թիրախային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են…

Read More
ԼՂ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, մարդասիրական օգնության առաքումը պետք է երաշխավորվեն. Խոսե Մանուել Ալբարես

ԼՂ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, մարդասիրական օգնության առաքումը պետք է երաշխավորվեն. Խոսե Մանուել Ալբարես

Իսպանիայի արտաքին գործերի, Եվրամիության և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսը X-ի իր էջում մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հայերի տեղահանման առիթով: «Անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում իրենց տները լքող հայերի աճող թվից և հարյուրավոր զոհերի պատճառ դարձած պայթյունից։ Բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ինչպես նաև մարդասիրական օգնության առաքումը պետք է երաշխավորվեն։ Իսպանիայի օգնությունը կուղարկվի Միջազգային զարգացման համագործակցության…

Read More
ԼՂ-ից բռնի տեղահանված 22.000 արցախցի Գորիսում աջակցություն է ստացել. մարզպետ
		27.09.2023 . Արցախ

ԼՂ-ից բռնի տեղահանված 22.000 արցախցի Գորիսում աջակցություն է ստացել. մարզպետ 27.09.2023 . Արցախ

Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք գործող մեր հայրենակիցների հաշվառումը այսուհետ կիրականացվի Գորիսում ու Վայքում: Նպատակը Կոռնիձորում խցանումներից խուսափելն է: Սյունիքի մարզպետի խոսքով՝ փորձում են մարդկանց զերծ պահել հավելյալ քաշքշուկներից, նրանց կացարան են տալիս հանգստանալու, կազդուրվելու համար, իսկ երբ հոսքը թուլանա՝ կսկսեն զբաղվել այլ կարիքներով ևս: Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան

Read More
ԵՄ-ն հայտարարել է, որ Բաքուն միջազգային դիտորդներին թույլ չի տվել մտնել Լեռնային Ղարաբաղ

ԵՄ-ն հայտարարել է, որ Բաքուն միջազգային դիտորդներին թույլ չի տվել մտնել Լեռնային Ղարաբաղ

Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն ասել է, որ Ադրբեջանը դեռևս հասանելիություն չի տրամադրել անկախ միջազգային դիտորդներին՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը դիտարկելու համար։ «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել միջազգային հասանելիություն Լեռնային Ղարաբաղ՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար, ինչպես նաև անկախ մոնիթորինգ՝ այնտեղ կատարվող դեպքերի համար, մասնավորապես, թե ինչպես են վերաբերվում բնակչությանը… Առայժմ այդպիսի հասանելիություն…

Read More
Սամանտա Փաուերը ժամանել է Ադրբեջան

Սամանտա Փաուերը ժամանել է Ադրբեջան

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերը այսօր ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու: Այդ մասին հայտնել է ԱՄՆ ՄԶԳ մամուլի ծառայությունը: Նա կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը և այդ կապակցությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման կարևորությունը։ Փաուերի հետ Բաքու է ժամանել նաև ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի…

Read More
Ախալքալաքում հարգանքի տուրք մատուցեցին Լեռնային Ղարաբաղի պատերազմի զոհերի հիշատակին

Ախալքալաքում հարգանքի տուրք մատուցեցին Լեռնային Ղարաբաղի պատերազմի զոհերի հիշատակին

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների: 3 տարի առաջ այս օրը առավոտյան տարածվեց հաղորդագրություն, որ Ադրբեջանը սկսել է ագրեսիվ հարձակում Լեռնային Ղարաբաղի սահմանի ողջ երկայնքով։ Պատերազմի արդյունքում հայությունը կորցրեց  պաշտոնական տվյալներով մոտ 4000 հայրենակիցներ եւ հայրենի Արցախի զգալի մասը։  2020 թվականի…

Read More
Ադրբեջանական կողմը ձերբակալել է Ռուբեն Վարդանյանին

Ադրբեջանական կողմը ձերբակալել է Ռուբեն Վարդանյանին

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանին ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում տեղակայված Հակարիի անցակետում ձերբակալել է։ Այս պահին այլ տեղեկություններ չեն հաղորդվում:

Read More