ՀՀ քաղաքացիները կարող են իրենց տանը հյուրընկալել ԼՂ մեր հայրենակիցներին և դրա դիմաց ստանալ աջակցություն. ԱՍՀ նախարար

ՀՀ քաղաքացիները կարող են իրենց տանը հյուրընկալել ԼՂ մեր հայրենակիցներին և դրա դիմաց ստանալ աջակցություն. ԱՍՀ նախարար

Մեր հայրենակիցներին տրամադրելու ենք նաև սննդի քարտեր. ԱՍՀ նախարար Մենք այս պահին արդեն իսկ շրջանառության մեջ ունենք մի նախագիծ, որը հնարավորություն է տալու մեր ԼՂ հայրենակիցներին օգտվելու բնակարանի վարձակալության և հյուրընկալության ծրագրից: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը: «Սա մենք նախատեսում ենք երեք մարզերում իրականացնել՝ Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի: Այս ծրագիրն…

Read More
Թուրքիան պատրաստ է ընդունելու «3+3» հանդիպումը
		27.09.2023 . Տարածաշրջան

Թուրքիան պատրաստ է ընդունելու «3+3» հանդիպումը 27.09.2023 . Տարածաշրջան

Թուրքիան շահագրգռված է տարածաշրջանային «3+3» հարթակի ակտիվացմամբ և բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունն այս ձևաչափով գագաթնաժողով անցկացնելու համար, РИА Новости-ին հայտնել է երկրի նախագահի աշխատակազմի աղբյուրը։ «3+3» հարթակը ենթադրում է համագործակցություն Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի միջև։ 2022 թվականի դեկտեմբերին Մոսկվայում տեղի ունեցավ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի…

Read More
Ադրբեջանի առողջապահության նախարարությունը հայտնել է Ղարաբաղում հանրապետության զինված ուժերի 192 զինծառայողի մահվան մասին

Ադրբեջանի առողջապահության նախարարությունը հայտնել է Ղարաբաղում հանրապետության զինված ուժերի 192 զինծառայողի մահվան մասին

Ադրբեջանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական հարձակման հետևանքով սպանվել է 192 ադրբեջանցի զինծառայող։ 11 անձի ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։   Նախարարության տվյալով՝ մարտերի ընթացքում վիրավորվել են 511 զինծառայող և 1 քաղաքացիական անձ։

Read More
Ադրբեջանը ռազմական նպատակներ չունի Հայաստանի ինքնիշխան տարածքում. Հիքմեթ Հաջիև

Ադրբեջանը ռազմական նպատակներ չունի Հայաստանի ինքնիշխան տարածքում. Հիքմեթ Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր չէ ուժային գործողություններ ձեռնարկել Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան ցամաքային միջանցք ստեղծելու համար: «Մենք փորձում ենք դրան հասնել խաղաղ ճանապարհով։ Նախիջևանի հետ Հայաստանով անցնող տրանսպորտային կապերի բացումից կշահեն և՛ երկու երկրները, և՛ ամբողջ տարածաշրջանը»,-  նշել է Հաջիևը: Նրա խոսքով՝ Ադրբեջանը ռազմական նպատակներ չունի Հայաստանի ինքնիշխան տարածքում,…

Read More
ԱՄՆ-ն հավելյալ մարդասիրական օգնության կհատկացնի ԼՂ-ից բռնի տեղահանվածների բժշկական և այլ հրատապ կարիքների համար
		27.09.2023 . Միջազգային

ԱՄՆ-ն հավելյալ մարդասիրական օգնության կհատկացնի ԼՂ-ից բռնի տեղահանվածների բժշկական և այլ հրատապ կարիքների համար 27.09.2023 . Միջազգային

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադրիեն Ուոթսոնը հայտարարությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ: Դրանում ասված է. «Ցավալի են լուրերը, որ առնվազն 68 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ են վիրավորվել Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Մեր կարեկցանք ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին և բոլոր տուժածներին։ Կոչ ենք…

Read More
ԱՄՆ-ն ձեռնարկվող միջոցների տարբերակներ է քննարկում. Փաուերի պատասխանը Բաքվի դեմ պատժամիջոցի հարցին

ԱՄՆ-ն ձեռնարկվող միջոցների տարբերակներ է քննարկում. Փաուերի պատասխանը Բաքվի դեմ պատժամիջոցի հարցին

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Գորիսի համակարգման կենտրոն, այնուհետև Կոռնիձորի հումանիտար կայան: Սամանտա Փաուերը տեղեկացրել է, որ ԱՄՆ կառավարությունը հումանիտար օգնության նպատակով 11.5 մլն դոլար է հատկացնում, որը կուղղվի ԼՂ-ից եկողների կարիքներին: Գործակալության ղեկավարը նշել է, որ իր այցի նպատակն է իրավիճակը փաստագրել և ներկայացնել նախագահ Բայդենի վարչակազմին՝ հետագա…

Read More
ՄԱԿ-ը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել ԼՂ-ից տեղահանված բնակչությանը

ՄԱԿ-ը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել ԼՂ-ից տեղահանված բնակչությանը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը մտահոգված է ԼՂ մեծ թվով բնակիչների` դեպի Հայաստան տեղաշարժի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված: Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ֆարհան Հաքը` հայտնելով, որ կազմակերպությունը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել: «Գլխավոր քարտուղարը խիստ մտահոգ է տարածաշրջանային վերջին իրադարձությունների հետևանքով մարդկանց` դեպի Հայաստան տեղաշարժով: Անհրաժեշտ է, որ տեղահանվող բնակչության իրավունքները…

Read More
Ճանկաթաղի և Վարդաձորի տարածքում հայտնաբերվել է զոհված 3 զինծառայողի և 2 քաղաքացու մարմին. ԼՂ ՆԳՆ ԱԻ պետական ծառայություն
		27.09.2023 . Արցախ

Ճանկաթաղի և Վարդաձորի տարածքում հայտնաբերվել է զոհված 3 զինծառայողի և 2 քաղաքացու մարմին. ԼՂ ՆԳՆ ԱԻ պետական ծառայություն 27.09.2023 . Արցախ

Այսօր` սեպտեմբերի 26-ին, փրկարարական 2 խումբ որոնողական աշխատանքներ է իրականացրել Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ և Վարդաձոր գյուղերի տարածքում։ ԼՂ ՆԳՆ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ հայտնաբերվել է զոհված 3 զինծառայողի և 2 քաղաքացու մարմին։ Արցախի ամբողջ տարածքում որոնողափրկարարական աշխատանքներն առաջիկայում ևս կշարունակվեն։ Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Read More
Ֆրանսիան առաջիկայում հյուպատոսություն կբացի Սյունիքում. Կատրին Կոլոննա

Ֆրանսիան առաջիկայում հյուպատոսություն կբացի Սյունիքում. Կատրին Կոլոննա

«Ոչ մի երկիր Հայաստանին այնքան չի օգնում, որքան Ֆրանսիան։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր նիստերը տեղի են ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ»,- X (նախկին Twitter) էջում գրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան: Խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ նախարարը նաև տեղեկացրել է. «Մենք ամրապնդում ենք նաև Հայաստանի հետ մեր համագործակցությունը պաշտպանության ոլորտում։ Մենք ռազմական կցորդ կունենանք Երևանում։ Շուտով…

Read More
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցելու նպատակով ստեղծվել են աշխատանքային խմբեր

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցելու նպատակով ստեղծվել են աշխատանքային խմբեր

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցելու նպատակով ստեղծվել են աշխատանքային խմբեր: ՀՀ ՏԿԵ նախարարությունը հրապարակել է պատասխանատու անձանց կոնտակտային տվյալները, որոնք հասանելի կլինեն շուրջօրյա ռեժիմով: Ցանկը` այստեղ:

Read More
ԼՂ-ից Հայաստան տեղափոխված 67 բուժառու Այրվածքաբանության կենտրոնում են
		26.09.2023 . Արցախ

ԼՂ-ից Հայաստան տեղափոխված 67 բուժառու Այրվածքաբանության կենտրոնում են 26.09.2023 . Արցախ

Կառավարության հումանիտար կենտրոնում առողջապահության նախարարը ներկայացրեց վիրավորների և պայթյունից տուժած բուժառուների առողջական վիճակի վերջին տվյալները: Հայաստան տեղափոխված բուժառուների մեծ մասի վիճակը նախարարը գնահատեց ծանր կամ ծայրահեղ ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության: Ըստ նախարարի՝ այս պահին 67 բուժառու Այրվածքաբանության կենտրոնում են և ստանում են համապատասխան բուժօգնություն: Այրվածքաբանների թիմին են միացել նեղ մասնագետներ այլ բուժկենտրոններից, այդ թվում նաև…

Read More
Բլինքենը և Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Բլինքենը և Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը սեպտեմբերի 26-ին հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ադրբեջանի ղեկավարի հետ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը: «Պետքարտուղարն այսօր կրկին բանակցել է նախագահ Ալիևի հետ և ընդգծել հետագա ռազմական գործողությունների անթույլատրելիությունը, քաղաքացիական բնակչության անվտանգության, տեղաշարժի ազատության և Լեռնային Ղարաբաղ հումանիտար մատչելիության անվերապահ ապահովման անհրաժեշտությունը»,- ասել է նա: Բլինքենը զրույցի…

Read More
Ռուսական խաղաղապահ զորախումբը ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտումներ չի արձանագրել

Ռուսական խաղաղապահ զորախումբը ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտումներ չի արձանագրել

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Պահպանվում է Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցությունը՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը։ Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին նշված է ՌԴ պաշտպանության նախարարության ամենօրյա տեղեկագրում: Ռուսական խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատը բժշկական օգնություն է…

Read More
Ֆրանսիան Երևան կուղարկի բուժսարքավորումներ՝ Լեռնային Ղարաբաղում տուժածներին օգնություն ցուցաբերելու համար. Կոլոննա

Ֆրանսիան Երևան կուղարկի բուժսարքավորումներ՝ Լեռնային Ղարաբաղում տուժածներին օգնություն ցուցաբերելու համար. Կոլոննա

Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան տեղեկացրել է, որ առաջիկա ժամերին Ֆրանսիան Երևան կուղարկի բուժսարքավորումներ՝ Լեռնային Ղարաբաղում տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին նախարարը տեղեկացրել է X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում:

Read More
Վերջին տվյալներով 20 270 անձ է հաշվառվել Կոռնիձորում

Վերջին տվյալներով 20 270 անձ է հաշվառվել Կոռնիձորում

Արդեն 3 օր է՝ Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ գործում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հաշվառում և տեղաբաշխում: Նրանց ընդունման, տեղավորման, կարիքների գնահատման ու դրանց լուծման խնդիրներով զբաղվող հումանիտար կենտրոնը գործում է փոխվարչապետի Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ, որը հայտնել է, որ կարճաժամկետում իրենց հիմնական խնդիրն է, որ բոլոր ժամանողներն ունենան կեցության անհրաժեշտ պայմաններ: ՆԳՆ օպերատիվ կենտրոնից հայտնում…

Read More
Մենենդեսի հնարավոր պաշտոնանկությունը կարող է Թուրքիայի համար հեշտացնել ամերիկյան F-16 կործանիչների գնումը. Էրդողան

Մենենդեսի հնարավոր պաշտոնանկությունը կարող է Թուրքիայի համար հեշտացնել ամերիկյան F-16 կործանիչների գնումը. Էրդողան

Ռեջեփ Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ F-16 կործանիչների գնման հնարավոր գործարքը խոչընդոտող ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսին, որին մեղադրանք է առաջադրվել կոռուպցիոն հանցագործությունների համար: Էրդողանը կարծիք է հայտնել, որ Մենենդեսի հնարավոր պաշտոնանկությունը կարող է հեշտացնել ամերիկյան կործանիչների գնման գործընթացը: Նրա խոսքով՝ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն այսուհետ ուշադիր կհետևի Մենենդեսի գործի հետ կապված զարգացումներին, իսկ Անկարան կպահանջի…

Read More
ԼՂ-ից բռնի տեղահանվածները պատմում են, թե ինչպես են հասել Հայաստան
		26.09.2023 . Արցախ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները պատմում են, թե ինչպես են հասել Հայաստան 26.09.2023 . Արցախ

Կարմիր խաչի ուղեկցությամբՀայաստանից Ստեփանակերտ է մեկնել նաև շտապօգնության մեքենաների շարասյունը: Այսօրվա տվյալով՝ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 19 հազար անձ: Տեղահանվածներին Կոռնիձորի ճանապարհին ստուգում են մի քանի կետում, հերթերի մեջ մարդիկ օրեր են անցկացնում: Ինչ են պատմում նրանք՝ Իրինա Մկրտչյանի տեսանյութում։

Read More
Չպետք է մոռանալ Հայաստանին արտոնյալ գնով ՌԴ կողմից բնական ռեսուրսների մատակարարման մասին. Պեսկով

Չպետք է մոռանալ Հայաստանին արտոնյալ գնով ՌԴ կողմից բնական ռեսուրսների մատակարարման մասին. Պեսկով

Մոսկվան շարունակում է Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի հետ շփումները Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է նաև Լեռնային Ղարաբաղում միջազգային առաքելություն ստեղծելու անհրաժեշտության մասին ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի խոսքերը: «Մենք այդ գաղափարի հետ կապված որևէ հստակություն չենք տեսնում: Եվ առհասարակ, ցանկացած առաքելության գործարկում հնարավոր…

Read More
ԵՄ հովանու ներքո տեղի է ունեցել Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը

ԵՄ հովանու ներքո տեղի է ունեցել Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի դիվանագիտական խորհրդականներ Սայմոն Մորդյուի և Մագդալենա Գրոնոյի հովանու ներքո տեղի է ունեցել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը, որին մասնակցել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի դիվանագիտական հարցերով խորհրդականներ Էմանուել Բոնը և Յենս Պլյոտները, ինչպես…

Read More
Լեռնային Ղարաբաղ միջազգային մարդասիրական անարգել հասանելիության հրատապ անհրաժեշտություն կա. Բորել

Լեռնային Ղարաբաղ միջազգային մարդասիրական անարգել հասանելիության հրատապ անհրաժեշտություն կա. Բորել

Մեր մտքերը երեկ Ստեփանակերտում տեղի ունեցած` բենզինի ողբերգական պայթյունի զոհերի և նրանց հարազատների հետ են՝ X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:   «Դեպի Լեռնային Ղարաբաղ միջազգային մարդասիրական անարգել հասանելիության հրատապ անհրաժեշտություն կա։ ԵՄ-ն հայտարարել է լրացուցիչ օգնության մասին և պատրաստ է ավելին անել»,- գրել է…

Read More
Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների կանխմանն ուղղված օրինագիծ է ներկայացվել ԱՄՆ Կոնգրես

Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների կանխմանն ուղղված օրինագիծ է ներկայացվել ԱՄՆ Կոնգրես

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի Մարդու իրավունքների հարցերով գլոբալ ենթակոմիտեի նախագահ Քրիս Սմիթը օրինագիծ է ներկայացրել՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից վայրագությունների և էթնիկ զտումների կանխմանը: Օրինագծի համահեղինակներն են կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Գուս Բիլիրակիսը, Ջիմ Կոստան և Ֆրենկ Հիլը: Փաստաթուղթը պետքարտուղարությունից պահանջում է մշակել մանրամասն ռազմավարություն՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի երկարաժամկետ անվտանգության և բարեկեցության խթանման համար, մասնավորապես….

Read More
Եվրոպական Միությունը 5 միլիոն եվրոյով ավելացնում է ֆինանսավորումը ԼՂ ճգնաժամի հետևանքով առաջացած կարիքների բավարարման համար

Եվրոպական Միությունը 5 միլիոն եվրոյով ավելացնում է ֆինանսավորումը ԼՂ ճգնաժամի հետևանքով առաջացած կարիքների բավարարման համար

Եվրոպական Միությունը 5 միլիոն եվրոյով ավելացնում է իր մարդասիրական ֆինանսավորումը՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հետևանքով առաջացած աճող կարիքների: Այդ մասին հայտնել են Եվրոպական հանձնաժողովից:   «Ակնկալվում է, որ հակամարտության սրումը և դրան հաջորդած հրադադարը Լեռնային Ղարաբաղից մարդկանց զանգվածային արտագաղթ կառաջացնեն դեպի Հայաստան, ընդ որում՝ մոտ 13 500 փախստական արդեն հատել է սահմանը: Միևնույն ժամանակ,…

Read More
Բաց նամակ Վրաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ռոբին Դանիգանին

Բաց նամակ Վրաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ռոբին Դանիգանին

Հարգարժան դեսպան, մենք Վրաստանում բնակվող հայերս ինչպես աշխարհի տարբեր ծայրերում այնպես էլ այստեղ խիստ մտահոգված ենք Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ագրեսիայի կապակցությամբ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի։ Մենք տեղյակ ենք, որ միացյալ նահանգները եւ մասնավորապես պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեծ ջանքեր են գործադրել, որպեսզի Ադրբեջանը հետ կանգնի եւ ռազմական ագրեսիա չիրականացնի ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի։ Սակայն Ադրբեջանը…

Read More
ԼՂ-ում պայթյունի հետևանքով տուժած 7 բուժառու արդեն Երևանի Այրվածքաբանության կենտրոնում է

ԼՂ-ում պայթյունի հետևանքով տուժած 7 բուժառու արդեն Երևանի Այրվածքաբանության կենտրոնում է

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են՝ Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած 7 քաղաքացի արդեն ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում է: Այս պահին նրանք անցնում են հետազոտություններն ու ստանում անհրաժեշտ բուժում:   Բժիշկները 4-ի առողջական վիճակը գնահատում են ծանր: Նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. 3-ը այրվածքային բաժանմունքում են, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն:  

Read More
Պուտինն ու Ռայիսին քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Պուտինն ու Ռայիսին քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման խնդիրները։   «Մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման խնդիրների շուրջ: Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին, այդ…

Read More
Մոսկվան շարունակում է Ադրբեջանի, Հայաստանի և ԼՂ էթնիկ հայերի հետ շփումները Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ. Պեսկով

Մոսկվան շարունակում է Ադրբեջանի, Հայաստանի և ԼՂ էթնիկ հայերի հետ շփումները Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ. Պեսկով

Մոսկվան շարունակում է Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի հետ շփումները Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է նաև Լեռնային Ղարաբաղում միջազգային առաքելություն ստեղծելու անհրաժեշտության մասին ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի խոսքերը: «Մենք այդ գաղափարի հետ կապված որևէ հստակություն չենք տեսնում: Եվ առհասարակ, ցանկացած առաքելության գործարկում հնարավոր…

Read More
Պայթյունի հետևանքով ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին ԼՂ-ից օդային ճանապարհով տեղափոխում են ՀՀ ԲԿ-ներ
		26.09.2023 . Արցախ

Պայթյունի հետևանքով ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին ԼՂ-ից օդային ճանապարհով տեղափոխում են ՀՀ ԲԿ-ներ 26.09.2023 . Արցախ

Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին օդային ճանապարհով տեղափոխում են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս պահին 4-րդ թռիչքն է իրականացվում ՀՀ առողջապահության նախարարության և ռուս խաղաղապահների ուղղեկցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ԼՂ առողջապահության նախարարությունից:   «Ուղղաթիռով Հայաստանից Ստեփանակերտ տեղափոխված բժիշկների թիմը՝ անհրաժեշտ դեղորայքով և…

Read More
Շվեդիան ԿԽՄԿ-ին 15 միլիոն շվեդական կրոն է հատկացնում՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության մարդասիրական կարիքները բավարարելու համար. դեսպան

Շվեդիան ԿԽՄԿ-ին 15 միլիոն շվեդական կրոն է հատկացնում՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության մարդասիրական կարիքները բավարարելու համար. դեսպան

Շվեդիան Կարմիր խաչի միջազգային կոմիտեին 15 միլիոն շվեդական կրոն է հատկացնում Լեռնային Ղարաբաղի բնակչության անհետաձգելի մարդասիրական կարիքները բավարարելու համար, այդ թվում՝ բժշկական փոխադրումների, պարենի և դրամական ներդրումների համար: Այս մասին X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում տեղեկացրել է Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը:

Read More
Սեփական տրանսպորտային միջոց չունեցողների՝ ավտոբուսներով ՀՀ տեղափոխման մեկնարկը նախատեսվում է առաջիկա օրերին. Տեղեկատվական շտաբ

Սեփական տրանսպորտային միջոց չունեցողների՝ ավտոբուսներով ՀՀ տեղափոխման մեկնարկը նախատեսվում է առաջիկա օրերին. Տեղեկատվական շտաբ

ԼՂ տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները ցուցակագրվելու համար սեպտեմբերի 26-ի ժամը 16։00-ից կարող են մոտենալ Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում (Վերածննդի հրապարակին մոտ) գործող աշխատանքային խմբին։   «Ավտոբուսներով տեղափոխման մեկնարկը նախատեսվում է առաջիկա օրերին։   Գործընթացն արդյունավետ իրականացնելու համար ակնկալում եք կարգապահություն և հանդուրժողականություն։   Ներկա պահին մեզ…

Read More
Էթնիկ զտումների համար Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի. Մարուքյան

Էթնիկ զտումների համար Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի. Մարուքյան

Հայաստան են հոսում Լեռնային Ղարաբաղը լքած փախստականներ տեղափոխող մեքենաների գետեր, որոնք ստիպված են եղել լքել իրենց նախնիների հողը, իրենց տները, համայնքները, գյուղերն ու քաղաքները, քանի որ ոչ ոք չի երաշխավորել նրանց իրավունքներն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում: Այդ մասին X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: «Սա 21-րդ դարում Ադրբեջանի կողմից իրականացված…

Read More