Ռուսաստանը հումանիտար աջակցություն է ցուցաբերում Հայաստանին և Ղարաբաղի հայերին. Զախարովա

Ռուսաստանը հումանիտար աջակցություն է ցուցաբերում Հայաստանին և Ղարաբաղի հայերին. Զախարովա

Ռուսաստանը հումանիտար աջակցություն է ցուցաբերում Հայաստանին և Ղարաբաղի հայերին՝ մասնավորապես Ռուսաստանի կառավարության մասով՝ հաշվի առնելով հայկական կողմի կարիքները։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով՝ 40 տոննա մարդասիրական օգնություն է նախապատրաստվել, առաջիկա օրերին այն կառաքվի Երևան։ «Քանի որ ձմեռը մոտ է, մարդասիրական բեռը ներառում էր շարժական էլեկտրակայան, որը…

Read More
Զախարովան մեկնաբանել է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Զախարովան մեկնաբանել է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը: «Երևանի նախաձեռնությունը շատ հարցերում համահունչ է այն ծրագրերին, որոնք վերջին տարիներին քննարկվում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ՝ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում: Այն զբաղվում է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ և, մեր խորին համոզմամբ, կարևորագույն դեր է խաղում Բաքվի և…

Read More
ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ Գազայի հատվածում մեծանում է համաճարակների տարածման ռիսկը

ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ Գազայի հատվածում մեծանում է համաճարակների տարածման ռիսկը

ՀԱՄԱՍ-ը հայտնում է Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամի մասին: Շարժման տվյալով՝ խմելու ջրի սուր պակասի պատճառով մեծանում է համաճարակների տարածման ռիսկը։ Նշվում է, որ Գազայի հատվածի բնակչության 90 տոկոսը զրկված է մաքուր ջրից: ՀԱՄԱՍ-ից հավելել են, որ Իսրայելն ամբողջությամբ արգելափակել է Գազայի հատված ջրամատակարարումը, իսկ իսրայելցի զինվորականները ոչնչացրել են ջրամբարները։ Շարժման հաղորդագրության համաձայն՝ Գազայի հատվածում առնվազն…

Read More
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ենթահանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով լսումներ կանցկացվեն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ենթահանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով լսումներ կանցկացվեն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովում նոյեմբերի 15-ին լսումներ են անցկացվելու «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով։ Այդ մասին նշված է ենթահանձնաժողովի օրակարգում:  Լումներին մասնակցելու են ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրենի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին:

Read More
Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել. Ամիրբեկով

Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել. Ամիրբեկով

Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչը: Էլչին Ամիրբեկովը հերթական անգամ պնդել է, թե դրա համար անհրաժեշտ է, որ Երևանը կառուցողական դիրքորոշում ցուցաբերի և վերսկսի աշխատանքը ավելի քան մեկ տարի առաջ Բաքվի ներկայացրած խաղաղության համաձայնագրի նախագծի ուղղությամբ: Ամիրբեկովը մեղադրել է Հայաստանին խաղաղության գործընթացին՝ իբր ոչ անկեղծ ներգրավվածության…

Read More
Հայաստանը բանակցություններ է վարում Չաբահար նավահանգստին միանալու շուրջ. փոխարտգործնախարար

Հայաստանը բանակցություններ է վարում Չաբահար նավահանգստին միանալու շուրջ. փոխարտգործնախարար

Փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը The Economic Times պարբերականի հետ հարցազրույցում ասել է, որ Հայաստանը բանակցություններ է վարում Իրանի Չաբահար նավահանգստին միանալու համար: «Վերջերս Հայաստանի պատվիրակությունը Մումբայում մասնակցել է Չաբահար նավահանգստի օգտագործմանը նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը: Մենք բանակցություններ ենք վարում նավահանգստին միանալու վերաբերյալ և հուսով ենք, որ Չաբահար նավահանգստի և Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի միջև կապը կհաստատվի…

Read More
Լոս Անջելեսի Կառավարիչների շրջանային խորհուրդը դատապարտել է Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ

Լոս Անջելեսի Կառավարիչների շրջանային խորհուրդը դատապարտել է Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ

Լոս Անջելեսի Կառավարիչների շրջանային խորհուրդը միաձայն ընդունել է միջնորդագիր, որով դատապարտել է Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: «Միջնորդագիրը դատապարտում է Ադրբեջանի լայնածավալ պատերազմական հանցագործությունները, մարդկության դեմ հանցագործությունները և Արցախի ժողովրդի մարդու հիմնարար իրավունքների խախտումները հայ ժողովրդի դեմ իր ցեղասպան արշավի ընթացքում»,- նշել են խորհրդում: Փաստաթուղթը նաև կոչ է անում մարդասիրական օգնություն տրամադրել փախստականներին հեռաբժշկության ծառայություններ մատուցող…

Read More
ԱՄՆ-ը Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել

ԱՄՆ-ը Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել

ԱՄՆ Սենատը հաստատել է Մարկ Լիբիի նշանակումը Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում: Ավելի վաղ նրա թեկնածությունը հաստատել էր Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը։ Մարկ Լիբբին կադրային դիվանագետ է և ունի դեսպանորդ խորհրդականի կոչում: Ի թիվս պետքարտուղարությունում զբաղեցրած պաշտոնների՝ նախկինում ծառայել է որպես առաքելության ղեկավարի տեղակալ և գործերի ժամանակավոր հավատարմատար Եվրոպական միությունում ԱՄՆ ներկայացուցչությունում: Աշխատել…

Read More
ԱՄՆ-ի ցանկությունն է՝ տեսնել խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև կայուն խաղաղություն Հարավային Կովկասում. Պատել

ԱՄՆ-ի ցանկությունն է՝ տեսնել խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև կայուն խաղաղություն Հարավային Կովկասում. Պատել

ԱՄՆ պետքարտուղարության գլխավոր փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյի՝ տարածաշրջան այցելելու վերաբերյալ հարցին: «Ներգրավվելով այս խնդիրների կարգավորման մեջ՝ այն, ինչ մենք առաջնային ենք համարում, ցանկությունը և հույսն է՝ տեսնել այս երկու երկրների միջև խաղաղություն, ինչպես նաև կայուն խաղաղություն Հարավային Կովկասում»,- նշել…

Read More
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը կորցրել է վերահսկողությունը Գազայի հյուսիսի նկատմամբ

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը կորցրել է վերահսկողությունը Գազայի հյուսիսի նկատմամբ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կորցրել է Գազայի հատվածի հյուսիսի նկատմամբ վերահսկողությունը: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղարը: «Այսօր մենք տեսել ենք, որ Գազայի շուրջ 50 հազար բնակիչ տեղափոխվել է հյուսիսից հարավային հատված: Նրանք լքում են հյուսիսը, քանի որ հասկանում են` ՀԱՄԱՍ-ն այնտեղ կորցրել է վերահսկողությունը, և որ հարավում ավելի անվտանգ շրջան կա, ուր…

Read More
Բաքվին նոր պատերազմ պետք չէ, մեր առջև դրված խնդիրները կատարել ենք. Ալիև

Բաքվին նոր պատերազմ պետք չէ, մեր առջև դրված խնդիրները կատարել ենք. Ալիև

Եվրամիություն-Կանադա գագաթնաժողովին ընդառաջ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերի բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հանդիպել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլիի հետ։ Բորելը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ իրենք համապարփակ քննարկել են Մերձավոր Արևելքի իրավիճակը։ Բորելը շնորհակալություն է հայտնել Ժոլիին` Հայաստանում ԵՄ առաքելությանը Կանադայի միանալու և Հաիթիում Կանադայի կարևոր աշխատանքի համար։ Տարածաշրջանային և միջազգային ուշագրավ…

Read More
Կիևը դեկտեմբերին սպասում է ԵՄ-ի հետ բանակցությունների վերջնական որոշմանը. Զելենսկի

Կիևը դեկտեմբերին սպասում է ԵՄ-ի հետ բանակցությունների վերջնական որոշմանը. Զելենսկի

Ուկրաինան, հետևելով ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների վերաբերյալ Եվրահանձնաժողովի հանձնարարականին, ակնկալում է, որ այս հարցի վերաբերյալ վերջնական քաղաքական որոշում կկայացվի դեկտեմբերին ԵՄ առաջնորդների հանդիպման ժամանակ։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ մեկնաբանելով Եվրահանձնաժողովի առաջարկությունները: Նա հավելել է. «Մենք ընդունում ենք բոլոր անհրաժեշտ որոշումները, և Ուկրաինան պետք է լինի Եվրամիության կազմում»։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն…

Read More
Շնորհակալ եմ Կանադային Հայաստանում ԵՄ առաքելությանը մասնակցելու համար. Բորել

Շնորհակալ եմ Կանադային Հայաստանում ԵՄ առաքելությանը մասնակցելու համար. Բորել

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Կանադայի արտաքին գործերի նախարարի հետ իր հանդիպմանը: «Ուրախ եմ հանդիպել իմ ընկերոջը՝ Մելանի Ժոլիին, ԵՄ-Կանադա գագաթնաժողովից առաջ: Մենք խոր քննարկում ունեցանք Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Ես շնորհակալություն հայտնեցի նրան Հայաստանում ԵՄ առաքելությանը Կանադայի մասնակցության, ինչպես նաև Հայիթիի հարցում…

Read More
Եվրամիությանը Վրաստանի անդամակցելը «երկար գործընթաց» է. Ղարիբաշվիլի

Եվրամիությանը Վրաստանի անդամակցելը «երկար գործընթաց» է. Ղարիբաշվիլի

Վրաստանը երկար տարիներ պետք է մեծ աշխատանք կատարի վերջնական նպատակին հասնելու՝ Եվրամիության լիիրավ անդամ դառնալու համար։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ «Եվրամիությանը Վրաստանի լիիրավ անդամակցությունը երկարատև գործընթաց է, որը պահանջում է մեր ժողովրդի համախմբում, իշխանությունների արդյունավետ կառավարում և բարեփոխումների շարունակություն, որոնք մենք իրականացնում ենք վերջին 11 տարվա ընթացքում»,- ասել է Ղարիբաշվիլին՝…

Read More
Բելգիան խստորեն դատապարտել է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում

Բելգիան խստորեն դատապարտել է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում

Բելգիայի փոխվարչապետ, Թագավորության քաղաքացիական ծառայության և հասարակական ձեռնարկությունների նախարար Պետրա Դե Սուտերն առաջարկել է պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ Գազայի հատվածում նրա գործողությունների համար։ «Մենք չենք կարող հանգիստ նայել, թե ինպես են Գազայում ամեն օր երեխաներ սպանվում»,- ասել է Դե Սուտերը: Այդ կապակցությամբ նա կոչ է արել անհապաղ կասեցնել Իսրայելի հետ ԵՄ ասոցացման համաձայնագիրը, ինչպես նաև…

Read More
Եվրահանձնաժողովը առաջարկել է Վրաստանին ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տրամադրել

Եվրահանձնաժողովը առաջարկել է Վրաստանին ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տրամադրել

Եվրահանձնաժողովն (ԵՀ) այսօր զեկույց է հրապարակել Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ 12 հանձնարարականների կատարման վերաբերյալ: Եվրահանձնաժողովը Եվրամիության խորհրդին առաջարկել է Վրաստանին տրամադրել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։ Եվրահանձնաժողովի եզրակացության հիման վրա դեկտեմբերի 14-15-ը Եվրոպական խորհուրդը վերջնական որոշում կկայացնի ընդլայնման քաղաքականության և Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։ «Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհել՝…

Read More
Հարավային Կովկասում լարվածության թուլացման վերաբերյալ ՀԱՊԿ նախագիծը մնում է ուժի մեջ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հարավային Կովկասում լարվածության թուլացման վերաբերյալ ՀԱՊԿ նախագիծը մնում է ուժի մեջ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախագիծը, որն ուղղված է Հարավային Կովկասում իրավիճակի դեէսկալացիային, ուժի մեջ է և կարող է ընդունվել կոնսենսուսի դեպքում։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպման ժամանակ: «Խոսելով Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի մասին՝ ուզում եմ ընդգծել, որ ՀԱՊԿ նախագիծը, որն ուղղված էր…

Read More
Հայաստանում ԼՂ պետական ինստիտուտներ չկան, և դրանց պահպանման համար գումար չի կարող հատկացվել. Գևորգ Պապոյան

Հայաստանում ԼՂ պետական ինստիտուտներ չկան, և դրանց պահպանման համար գումար չի կարող հատկացվել. Գևորգ Պապոյան

Հայաստանում ԼՂ պետական ինստիտուտներ չկան, և, բնականաբար, դրանց պահպանման համար գումար չի կարող հատկացվել։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու ՀՀ-ի պետական բյուջեից հատկացում չի եղել ԼՂ պետական ինստիտուտների պահպանման համար: «Մենք չպետք է այնպիսի բաներ անենք, որոնք առիթ կտան մյուս կողմին սադրանքներ իրականացնել ՀՀ տարածքային ամբողջականության…

Read More
Հարավային Կորեան 10 նոր դեսպանատուն կբացի ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում

Հարավային Կորեան 10 նոր դեսպանատուն կբացի ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում

Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը նախատեսում է մինչև հաջորդ տարվա երկրորդ կեսը դեսպանություններ բացել 10 երկրում Եվրոպայում, Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, հայտարարել է նախարարությունը։ Սա 16 տարվա ընթացքում առաջին դեպքն է, երբ Հարավային Կորեայի կառավարությունը մեկ տարվա ընթացքում բացում է 10 կամ ավելի դեսպանություն։ Արտգործնախարարությունը հայտարարել է, որ այդ քայլը նպատակ ունի ընդլայնել…

Read More
G7-ի երկրների արտգործնախարարները կոչ են արել Ադրբեջանին լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած  իր պարտավորությունները

G7-ի երկրների արտգործնախարարները կոչ են արել Ադրբեջանին լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունները

Տոկիում կայացած G7-ի երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման հետևանքները: Արտգործնախարարները հրապարակել են հայտարարություն, որում նշվում է. «Մենք լրջորեն մտահոգված ենք Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունից հետո Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանման հումանիտար հետևանքներով: Կոչ ենք անում Ադրբեջանին լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած  պարտավորությունները և ողջունում ենք միջազգային ջանքերը՝…

Read More
G7-ը դատապարտում է պաղեստինցիների նկատմամբ իսրայելցի վերաբնակիչների բռնարարքները

G7-ը դատապարտում է պաղեստինցիների նկատմամբ իսրայելցի վերաբնակիչների բռնարարքները

G7-ի երկրներն անընդունելի են համարել Արևմտյան ափին պաղեստինցի բնակչության նկատմամբ իսրայելցի վերաբնակիչների բռնարարքները։ «Ծայրահեղական վերաբնակիչների բռնությունների աճը պաղեստինցիների դեմ անընդունելի է, խաթարում է Արևմտյան ափի անվտանգությունն ու սպառնում է կայուն խաղաղության հեռանկարներին», — նշված է Տոկիոյում տեղի ունեցած հանդիպումից հետո Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ճապոնիայի արտգործնախարարների և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության…

Read More
Ադրբեջանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի փոխնախագահ

Ադրբեջանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի փոխնախագահ

Մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 42-րդ նստաշրջանը, որի շրջանակում տեղի են ունեցել կառույցի նոր նախագահի և փոխնախագահների, ինչպես նաև հանձնաժողովների և հանձնաժողովների նախագահների ու փոխնախագահների ընտրություններ։ Ադրբեջանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի փոխնախագահ։ Նստաշրջանի ընթացքում կընդունվի կոնֆերանսի օրակարգը։ Գլխավոր տնօրենը կներկայացնի հաշվետվություն՝ կազմակերպության 2018-2021 թվականների գործունեության, ինչպես նաև գործադիր խորհրդի գործունեության և ծրագրի կատարման մասին։…

Read More
Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ էներգետիկ նախագծերը. Ալփարսլան Բայրաքթար

Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ էներգետիկ նախագծերը. Ալփարսլան Բայրաքթար

Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ էներգետիկ նախագծերի իրականացումը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը։ «Նման պայմաններում Իսրայելի հետ նախագծերի իրականացման մասին խոսելն անտեղի է։ Միակ բանը, ինչի մասին կարող ենք խոսել, Գազայի հատվածին էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումն է»,- ասել է նա։ Նոյեմբերի 4-ին Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված խորհրդակցությունների համար…

Read More
Եվրահանձնաժողովն այսօր զեկույց կհրապարակի Վրաստանի վերաբերյալ

Եվրահանձնաժողովն այսօր զեկույց կհրապարակի Վրաստանի վերաբերյալ

Եվրահանձնաժողովն այսօր զեկույց կհրապարակի ԵՄ-ի ընդլայնման վերաբերյալ: Փաստաթղթում Եվրահանձնաժողովը կգնահատի Վրաստանի կողմից 12 հանձնարարականների կատարումը, որոնց հիման վրա Եվրոպական խորհուրդը պետք է որոշում կայացնի երկրին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին։ Գնահատման փաստաթուղթը հիմնված կլինի օրենսդրական փոփոխությունների և բարեփոխումների վրա, որոնք իրականացվել են 2022 թվականի հունիսից՝ Եվրոպական հանձնաժողովի 12-րդ հոդվածի համաձայն: 2022 թվականի հունիսին Եվրոպական…

Read More
Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, եթե Արևմուտքը չմիջամտի. Պատրուշև

Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, եթե Արևմուտքը չմիջամտի. Պատրուշև

Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ արտատարածաշրջանային ուժերը դադարեն միջամտել հակամարտությանը, իսկ Արևմուտքի քայլերն առայժմ միայն սրում են իրավիճակը, հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը՝ Մոսկվայում ԱՊՀ գործընկերների հետ հանդիպման ժամանակ։ «Մենք շահագրգռված ենք Հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակի կայունացմամբ, դրա զարգացման համար պայմանների ստեղծմամբ և փոխադարձ վստահության ու համագործակցության…

Read More
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունն առաջնահերթություն է մնում. ԱՄՆ պետքարտուղարություն

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունն առաջնահերթություն է մնում. ԱՄՆ պետքարտուղարություն

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը շարունակում է ԱՄՆ-ի համար առաջնահերթություն մնալ: Նման հայտարարություն արել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը: «Բացի այն ամենից, ինչ կատարվում է միջազգային հարթակում, այս երկու երկրների միջև խաղաղությունը մեզ համար, պետքարտուղար Բլինքենի համար շարունակում է առաջնահերթություն մնալ: Պետդեպը շարունակելու է զբաղվել այս հարցով»,- ասել է նա:

Read More
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի սահմանամերձ շրջաններին

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի սահմանամերձ շրջաններին

Գազայի հատվածում զոհվել է 10.000-ից ավելի մարդ, այդ թվում՝ 4100 երեխա: Իսրայելում զոհերի թիվը գերազանցում է 1400-ը: ՀԱՄԱՍ-ի հաղորդմամբ Իսրայելը դադարեցրել է խմելու ջրի մատակարարումը Գազայի հատված, մարդիկ չունեն նաև սնունդ, վառելիք և կենսական անհրաժեշտության պարագաներ: Օրվա միջազգային զարգացումները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում:

Read More
Ֆրանսիայի հյուսիսում հորդառատ անձրևների պատճառով գետերը վարարել են, վտանգի բարձր մակարդակ է հայտարարվել

Ֆրանսիայի հյուսիսում հորդառատ անձրևների պատճառով գետերը վարարել են, վտանգի բարձր մակարդակ է հայտարարվել

Ֆրանսիայի հյուսիսում հորդառատ անձրևների պատճառով գետերը վարարել են: Մի շարք բնակավայրերում վտանգի բարձր մակարդակ է հայտարարվել, որոշ ճանապարհներ արգելափակվել են: Տեղական իշխանությունները հայտարարել են, որ հնարավոր են էլեկտրաէներգիայի անջատումներ, վնասի չափերը դեռ գնահատվում են: Ֆրանսիական ԶԼՄ-ների տվյալով՝ 60-ից ավելի քաղաքներում և գյուղերում դպրոցները և այլ հաստատություններ փակվել են։

Read More
Թուրքական ԶԼՄ-ները հայտնել են Պաղեստինի նախագահի դեմ անհաջող մահափորձի մասին

Թուրքական ԶԼՄ-ները հայտնել են Պաղեստինի նախագահի դեմ անհաջող մահափորձի մասին

Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի դեմ անհաջող մահափորձ է կատարվել, և նրա թիկնապահներից մեկը սպանվել է: Համացանցում հայտնվել է հրաձգության տեսանյութը: Այլ մանրամասներ չեն ներկայացվել: Ավելի ուշ РИА Новости-ն, վկայակոչելով Աբասի վարչակազմում իր աղբյուրը, հերքել է տեղեկությունը: Նշվում է, որ Աբասը լիովին առողջ է և աշխատում է Ռամալլահի իր գրասենյակում: Պաղեստինի…

Read More
Վագիֆ Խաչատրյանի դատապարտումը հակասում է միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերին. Անի Բադալյան

Վագիֆ Խաչատրյանի դատապարտումը հակասում է միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերին. Անի Բադալյան

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլուգում: «Վագիֆ Խաչատրյան. «Ես անմեղ մարդ եմ»: Չնայած ցանկացած կեղծ մեղադրանքի բացահայտ մերժմանը՝ Լեռնային Ղարաբաղի 68-ամյա բնակիչը «դատապարտվել» է 15 տարվա ազատազրկման Բաքվում ավելի քան մեկ ամիս բեմադրված դատավարություն/շոուից հետո: Մենք ընդգծում ենք, որ դա հակասում է բոլոր նորմերին, այդ թվում՝ միջազգային հումանիտար իրավունքի»,- գրել…

Read More