ՆԱՏՕ-ի հետ սպառազինությունների վերահսկման ոլորտում որևէ պայմանավորվածություն հնարավոր չէ. ՌԴ ԱԳՆ
		07.11.2023 . Միջազգային

ՆԱՏՕ-ի հետ սպառազինությունների վերահսկման ոլորտում որևէ պայմանավորվածություն հնարավոր չէ. ՌԴ ԱԳՆ 07.11.2023 . Միջազգային

Ռուսաստանն ավարտին է հասցրել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրից դուրս գալու գործընթացը՝ ասված է ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Գերատեսչությունը մեղադրել է ՆԱՏՕ-ին հակառուսական քաղաքականություն վարելու, Ուկրաինայում հակամարտություն հրահրելու, դաշինքին Ֆինլանդիայի անդամակցությունը հաստատելու և Շվեդիայի եվրատլանտյան ինտեգրումը խրախուսելու համար: Նշվում է, որ այս փուլում ՆԱՏՕ-ի հետ սպառազինությունների վերահսկման ոլորտում որևէ պայմանավորվածություն հնարավոր չէ։…

Read More
Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ չեն պահպանվել միջազգային իրավական չափանիշները և մարդու իրավունքների հետ կապված երաշխիքները. ՀՀ ՄԻՊ

Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ չեն պահպանվել միջազգային իրավական չափանիշները և մարդու իրավունքների հետ կապված երաշխիքները. ՀՀ ՄԻՊ

Լաչինի միջանցքում ադրբեջանական զորքերի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը Բաքվում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ առանց միջազգային իրավական չափանիշների և մարդու իրավունքների հետ կապված երաշխիքների պահպանման: Այդ մասին նշված է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահի Մանասյանի X-ի միկրոբլոգում: «Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է անհապաղ արձագանքեն»,- նշել է պաշտոնյան: Հիշեցնենք, որ այսօր Բաքվում ավարտվել է շինծու քրեական…

Read More
Վրաստանում ՌԴ-ի քաղաքականության պատասխանը Եվրոպան է և խաղաղ ապագան եվրոպական ընտանիքում. Զուրաբիշվիլի

Վրաստանում ՌԴ-ի քաղաքականության պատասխանը Եվրոպան է և խաղաղ ապագան եվրոպական ընտանիքում. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ժամանել է Կիրբալի գյուղ, որտեղ նոյեմբերի 6-ի երեկոյան ռուս սահմանապահների կողմից սպանվել էր Վրաստանի քաղաքացի Թամազ Գինտուրին։ Նշվում է, որ ռուսական կողմն առևանգել է նաև Վրաստանի քաղաքացի Լևան Դոթիաշվիլուն: Երկրի Պետական անվտանգության ծառայությունը պահանջել է անհապաղ վերադարձնել առևանգված քաղաքացուն, իսկ մեղավորներին պատժել։ Զուրաբիշվիլին քաղաքացիներին կոչ է արել նոյեմբերի 8-ին՝ ժամը 20:00-ին,…

Read More
Ադրբեջանի դատարանը Վագիֆ Խաչատրյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման

Ադրբեջանի դատարանը Վագիֆ Խաչատրյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման

Բաքվում ավարտվել է շինծու քրեական գործով Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը: Նրան Ադրբեջանի դատարանը դատապարտել է 15 տարվա ազատազրկման: Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել և խնդրել է դատարանին արդարացնել իրեն: Հիշեցնենք, որ նրան առաջադրվել էր սպանությունների իրականացման շինծու մեղադրանք: Վագիֆ Խաչատրյանը բերման էր ենթարկվել այս տարվա հուլիսին` Լաչինի ապօրինի անցակետում։

Read More
Փարիզի քաղաքապետը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայ անձանց
		07.11.2023 . Արցախ

Փարիզի քաղաքապետը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայ անձանց 07.11.2023 . Արցախ

Հայաստանում շարունակվում է ողբերգությունը՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: «Ադրբեջանը մեղավոր է Արցախի նախկին պաշտոնյաների կամայական ձերբակալման և այդ տարածքում հայկական ժառանգության ոչնչացման համար։ Երեկ կարողացա դա քննարկել Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ, Լաչինի միջանցքի շրջափակման ժամանակ Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանության գործընթացի վերաբերյալ ուսանելի զեկույցի հեղինակ Լուիս Մորենո Օկամպոյի հետ։ Մեր…

Read More
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 10 000-ը

Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 10 000-ը

Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ալ-Քուդս հիվանդանոցի շրջակա տարածքներին։ Al Jazeera-ի տվյալով՝ զոհերի մասին տեղեկություններ չկան։ ՑԱԽԱԼ-ը հայտնում է, որ հիվանդանոցի տակ ՀԱՄԱՍ-ին պատկանող օբյեկտներ կան: Իսրայելցի զինվորականները հարվածում են նաև «Հեզբոլլահ» շարժման թիրախներին՝ Լիբանանի տարածքից տասնյակ արձակումներին ի պատասխան: ՀԱՄԱՍ-ը հայտնել է Թել Ավիվին հրթիռային հարվածի մասին: «Անսար Ալլահ» եմենյան…

Read More
ՀԱՄԱՍ-ի հետ կարելի է խոսել միայն ռազմական ճնշման լեզվով. Նեթանյահու

ՀԱՄԱՍ-ի հետ կարելի է խոսել միայն ռազմական ճնշման լեզվով. Նեթանյահու

Իսրայելի վարչապետը ABC News-ի եթերում արձագանքել է Գազայի հատվածում հրադադար հաստատելու՝ միջազգային հանրության կոչերին: Բենիամին Նեթանյահուն նշել է՝ Գազայում հրադադար չի լինի, մինչև մեր պատանդներն ազատ չարձակվեն: «Հրադադարը չի նպաստի հակամարտության կարգավորմանը, քանի որ ՀԱՄԱՍ-ի հետ կարելի է խոսել միայն ռազմական ճնշման լեզվով»,- ասել է վարչապետը: Նա միաժամանակ տեղեկացրել է, որ պարբերաբար կարճաժամկետ մարտավարական դադարներ…

Read More
ԱՄՆ-ը կշարունակի Իսրայելին օգնություն տրամադրել՝ պաշտպանվելու ՀԱՄԱՍ-ի հետագա հարձակումներից. Պենտագոն
		07.11.2023 . Միջազգային

ԱՄՆ-ը կշարունակի Իսրայելին օգնություն տրամադրել՝ պաշտպանվելու ՀԱՄԱՍ-ի հետագա հարձակումներից. Պենտագոն 07.11.2023 . Միջազգային

ԱՄՆ-ը կշարունակի պաշտպանել Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերը և ԱՄՆ քաղաքացիներին, ինչպես նաև Իսրայելին կտրամադրի օգնություն՝ ինքնապաշտպանվելու ՀԱՄԱՍ-ի հետագա ահաբեկչական հարձակումներից: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը: «Մենք սերտորեն համակարգում ենք գործողությունները Իսրայելի հետ՝ ապահովելու ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդների ազատ արձակումը: Մենք ուժեղացրել ենք մեր զորքերի խմբավորումը ողջ տարածաշրջանում, որպեսզի կանխենք Գազայի սահմաններից դուրս…

Read More
ՀԱՊԿ-ի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարները քննարկել են աշխատանքային շփումների ակտիվացման վերաբերյալ հարցեր

ՀԱՊԿ-ի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարները քննարկել են աշխատանքային շփումների ակտիվացման վերաբերյալ հարցեր

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը տեսակապով զրուցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: «Պաշտոնյաները քննարկել են ՀԱՊԿ-ի քարտուղարության և ՄԱԿ-ի քարտուղարության միջև փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես՝ տարածաշրջանային կանխարգելիչ գործունեության հաշվին անվտանգության ռազմավարական ռիսկերի նվազեցման հետ կապված միջազգային քայլերի համաձայնեցվածության վերաբերյալ խնդիրներ»,- նշված է ՀԱՊԿ-ի հաղորդագրությունում: Անդրադարձ է եղել նաև ՄԱԿ-ի պրոֆիլային կառույցների…

Read More
Բայրամովը Հայաստանին կոչ է արել բաց չթողնել խաղաղության համաձայնագրի հնարավորությունը

Բայրամովը Հայաստանին կոչ է արել բաց չթողնել խաղաղության համաձայնագրի հնարավորությունը

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը նորից ընդգծել է անվտանգության և մարդասիրական ոլորտում Հայաստանին աջակցելու անհրաժեշտությունը։ «Միացյալ Նահանգները պետք է քայլեր ձեռնարկի Ալիևի կողմից Հայաստանի հարավի դեմ հնարավոր հարձակումները կանխելու համար»,- հայտարարել է կոնգրեսականը Նյու Ջերսիի Էլբերոն համայնքի հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցու օծման 35-րդ տարեդարձի միջոցառմանը: Տարածաշրջանային անցուդարձի ուշագրավ այլ նորություններ՝ Մերի Ներսիսյանի տեսաշարում:

Read More
Հայտնի են Կիրբալի գյուղի մոտ ռուսական օկուպացիոն ուժերի կողմից սպանված և ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացիների անունները

Հայտնի են Կիրբալի գյուղի մոտ ռուսական օկուպացիոն ուժերի կողմից սպանված և ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացիների անունները

Կիրբալի գյուղի մոտ ռուսական օկուպացիոն ուժերի կողմից սպանված Վրաստանի քաղաքացի Թամազ Գինթուրին է։ «Դրոա»-ի տեղեկություններով՝ օկուպացիոն ուժերի կողմից առևանգված ևս մեկ քաղաքացի Լևան Դոթիաշվիլին է։ «Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքում գտնվող Կիրբալ գյուղի մոտ ռուսական օկուպացիոն ուժերը հրազենով սպանել են Վրաստանի քաղաքացի Թամազ Գինտուրիին։ Առեւանգվել է նաեւ Վրաստանի քաղաքացի Լեւան Դոթիաշվիլին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Կիրբալի…

Read More
Հորդանանը Գազայի հատվածից պաղեստինցիների վտարումը կհամարի պատերազմի հայտարարում իրեն. վարչապետ Բիշեր ալ-Հասաունա

Հորդանանը Գազայի հատվածից պաղեստինցիների վտարումը կհամարի պատերազմի հայտարարում իրեն. վարչապետ Բիշեր ալ-Հասաունա

Պաղեստինցիներին Գազայի հատվածից կամ Արևմտյան ափից հեռացնելու ցանկացած փորձ Հորդանանի համար կարմիր գիծ է: Այդ մասին հայտարարել է Թագավորության վարչապետ Բիշեր ալ-Հասաունան, հաղորդում է Al Mamlaka հեռուստաընկերությունը։ «Հորդանանի կառավարությունը պաղեստինցիների վտարումն իրենց տարածքներից կհամարի պատերազմի հայտարարում իրեն: Գազայի հատվածում իսրայելական ագրեսիայի սրմանն արձագանքելու բոլոր տարբերակները սեղանին են»,- ընդգծել է նա: Վարչապետի խոսքով՝ «պաղեստինյան անկլավում հանցավոր…

Read More
Ռուսական օկուպացիոն ուժերի կողմից իրականացված կրակոցների հետևանքով Վրաստանի քաղաքացի է զոհվել

Ռուսական օկուպացիոն ուժերի կողմից իրականացված կրակոցների հետևանքով Վրաստանի քաղաքացի է զոհվել

Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության (ԱԱԾ) տվյալներով՝ ռուսական օկուպացիոն ուժերի կողմից հրազենից կրակոցների հետևանքով Վրաստանի քաղաքացի է զոհվել։ «2023 թվականի նոյեմբերի 6-ին Գորիի մունիցիպալիտետի Կիրբալի գյուղի մոտ, օկուպացված տարածքում, ռուս օկուպացիոն ուժերի կողմից հրազենից կրակոցների հետևանքով տեղի բնակչին ապօրինի բերման ենթարկելու փորձի ժամանակ սպանվել է Վրաստանի քաղաքացի, մեկ քաղաքացի՝ ապօրինի բերման է ենթարկվել»։

Read More
Ախալքալաքի մարզիկները վերադարձել են մեդալներով
		06.11.2023 Sona Tonakanian Ախալքալաք, Լրահոս, Սպորտ

Ախալքալաքի մարզիկները վերադարձել են մեդալներով 06.11.2023 Sona Tonakanian Ախալքալաք, Լրահոս, Սպորտ

Հոկտեմբերի 5-ին Կասպիում կայացած կարատեի WKF բաց առաջնությանը մասնակցել են Ախալքալաքի մունիցիպալիտետից 14 մարզիկ՝ մարզիչ Սարգիս Մարգարյանի գլխավորությամբ, մասնակիցներից 8-ը զբաղեցրել են մրցանակային տեղեր։ Արդյունքները հետեւյալն են՝ 1-ին հորիզոնական են զբաղեցրել Կարապետյան Ժենյան՝ Զակ գյուղից, Ղազարյան Հարությունը՝ Մաջադիա գյուղից, Շախբազյան Վարդը՝ Բալխո գյուղից, Ալմասյան Գրիգորը՝ Օրջա գյուղից։ Երկրորդ հորիզոնականում են. Մուրադյան Մաքսը՝ Մաջադիա գյուղից, Ափոզյան…

Read More
Պուտինը դեռ հայտարարություն չի արել 2024-ի ընտրությանը մասնակցելու մասին. Պեսկով

Պուտինը դեռ հայտարարություն չի արել 2024-ի ընտրությանը մասնակցելու մասին. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի հայտարարել նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին, ՏԱՍՍ-ին հայտնել է Կրեմլի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այդպես, նա մեկնաբանել է Reuters-ի հրապարակումը, որը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, թե Պուտինը, որոշել է մասնակցել 2024 թվականի մարտին կայանալիք նախագահի ընտրությանը։ «Պուտինը դեռ որևէ հայտարարություն չի արել այս հարցի վերաբերյալ, իսկ…

Read More
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը հօգուտ Հայաստանի և Ադրբեջանի է. Բայրամով

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը հօգուտ Հայաստանի և Ադրբեջանի է. Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բուխարեստում իր ռումինացի գործընկեր Լումինիկա Օդոբեսկուի հետ համատեղ ասուլիսում Հայաստանին կոչ է արել բաց չթողնել խաղաղության համաձայնագրի հնարավորությունը։ «Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման նոր հեռանկարներ են բացվում: Կարգավորումը, որը հիմնված է միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման ու հարգանքի վրա, ոչ միայն կծառայի Ադրբեջանին և Հայաստանին, այլև…

Read More
Ամբողջ աշխարհում նկատվում է հակահրեական միջադեպերի աճ. Եվրահանձնաժողով

Ամբողջ աշխարհում նկատվում է հակահրեական միջադեպերի աճ. Եվրահանձնաժողով

Եվրահանձնաժողովը մտահոգություն է հայտնել ԵՄ-ում և ամբողջ աշխարհում հակասեմական միջադեպերի աճի կապակցությամբ։ «Մենք տեսնում ենք հակասեմական միջադեպերի և հռետորաբանության վերածնունդ Եվրամիությունում և ամբողջ աշխարհում: Գերմանիայում սինագոգի վրա մոլոտովի կոկտեյլներ են նետում, Ֆրանսիայի բնակելի շենքերի վրա նկարում են Դավթի աստղերը, Ավստրիայում պղծում են հրեական գերեզմանոցը, Իսպանիայում հարձակվում են սինագոգների և հրեական խանութներ վրա, ցուցարարները հրեաների դեմ…

Read More
Իսրայելը կրկին բացել է դեպի հարավ Գազայի բնակիչների տարհանման միջանցքը

Իսրայելը կրկին բացել է դեպի հարավ Գազայի բնակիչների տարհանման միջանցքը

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ փոխգնդապետ Ավիչայ Ադրայը հայտնել է, որ զինվորականները կվերաբացեն հումանիտար միջանցքը՝ Գազայի հյուսիսային հատվածից հարավ խաղաղ բնակիչների տեղափոխության համար: Իսրայելական բանակը  պարզաբանել է, որ պաղեստինցի զինյալները խաղաղ բնակիչներին օգտագործում են որպես կենդանի վահան, գրում է BBC-ն: Սա առաջին դեպքը չէ, երբ իսրայելցի զինվորականները խաղաղ բնակիչներին կոչ են անում շարժվել հարավ, որտեղ Իսրայելի…

Read More
Գազայի հատվածում զոհվել է ՄԱԿ-ի 88 աշխատակից

Գազայի հատվածում զոհվել է ՄԱԿ-ի 88 աշխատակից

Հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածում սկսված ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալության (UNRWA) 88 աշխատակից: Դա ՄԱԿ-ի զոհված աշխատակիցների ամենամեծ թիվն է, որը երբևէ գրանցվել է մեկ հակամարտության ընթացքում: Այդ մասին ասվում է կազմակերպության հումանիտար գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարությունում, որոնք միավորված են Միջհաստատությունների մշտական կոմիտեում։ «Ամբողջ բնակչությունը…

Read More
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի ծախսերը գնահատել է 51 մլրդ դոլար

Իսրայելը ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի ծախսերը գնահատել է 51 մլրդ դոլար

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման դեմ պատերազմը Իսրայելի բյուջեին կարժենա 200 միլիարդ շեքել (51 միլիարդ դոլարին համարժեք, ՀՆԱ-ի 10 տոկոսը): Այս նախնական կանխատեսումը տվել է Իսրայելի ֆինանսների նախարարությունը՝ այն որակելով որպես «լավատեսական», գրում է Calcalist-ը։ Գնահատումը հիմնված է ենթադրության վրա, որ ճգնաժամը կտևի ութ ամսից մինչև մեկ տարի, այն չի տարածվի Գազայի սահմաններից դուրս, և 350 հազար…

Read More
Հարցազրույց Հրաչյա Համազարյանի հետ

Հարցազրույց Հրաչյա Համազարյանի հետ

Ախալքալաքում այսուհետ կգործի Maxim ծառայությունը, որն ընձեռում է տաքսի պատվիրելու հնարավորություն հավելվածի, և հեռախոսազանգի միջոցով։ Քաղաքի բնակիչները կկարողանան պատվիրել 3,5 լարիից սկսած, իսկ վարորդները կկարողանան ընկերության հետ գումար վաստակել՝ օգտագործելով անձնական մեքենան։

Read More
ԼՂ-ից տեղահանվածները ՀՀ-ում օգտվում են թե՛ ամբուլատոր, թե՛ հիվանդանոցային ամենամեծ փաթեթից. Ավանեսյան
		06.11.2023 . Արցախ

ԼՂ-ից տեղահանվածները ՀՀ-ում օգտվում են թե՛ ամբուլատոր, թե՛ հիվանդանոցային ամենամեծ փաթեթից. Ավանեսյան 06.11.2023 . Արցախ

ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բժշկական օգնությունը չի տրամադրվում ինչ-որ աջակցության հրահանգներով կամ որոշակի հատվածական լուծումներով, նրանք հանդիսանում են շահառուների խումբ՝ Կառավարության որոշմամբ սահմանված, և օգտվում են ՀՀ-ում թե՛ ամբուլատոր, թե՛ հիվանդանոցային բժշկական ամենամեծ փաթեթից: 2024 թ. պետական բյուջեի քննարկումների ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Ամենալայն շրջանակը, որ հասանելի է Հայաստանի քաղաքացու համար, հասանելի է…

Read More
Նեթանյահուն կառավարության նիստերից հեռացրել է նախարարներից մեկին՝ միջուկային զենքի հնարավոր կիրառման մասին հայտարարության համար

Նեթանյահուն կառավարության նիստերից հեռացրել է նախարարներից մեկին՝ միջուկային զենքի հնարավոր կիրառման մասին հայտարարության համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմի և հրեական պետության ժառանգության հարցերով նախարար Ամիհայ Էլիյահուին հեռացրել է կառավարության նիստերին մասնակցելուց՝ Գազայի հատվածին միջուկային հարված հասցնելու հնարավորության մասին նրա հայտարարությունից հետո։ «Ամիհայ Էլիյահուի բառերը չեն համապատասխանում իրականությանը։ Իսրայելը և ՑԱԽԱԼ-ը գործում են միջազգային իրավունքի բարձրագույն չափանիշներին համապատասխան»,- ասել է Նեթանյահուն: Ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը միջուկային հարվածի մասին բառերն…

Read More
Աշխատանքի հնարավորություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար

Աշխատանքի հնարավորություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար

Աշխատանք փնտրողներին օգնելու համար այս օրերին կազմակերպվում են աշխատանքի տոնավաճառներ: Մեկ հարկի տակ կարող են հանդիպել գործատուն ու գործ փնտրողը: Թափուր հաստիքների մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության socservice.am կայքում: Միասնական սոցիալական ծառայությունը հավաքագրել է մոտ 5000 աշխատատեղի մասին տվյալ։ Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:

Read More
Իսրայելը հայտարարել է Գազա քաղաքի լիակատար շրջափակման մասին
		05.11.2023 . Տարածաշրջան

Իսրայելը հայտարարել է Գազա քաղաքի լիակատար շրջափակման մասին 05.11.2023 . Տարածաշրջան

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ամբողջությամբ շրջափակել է Գազա քաղաքը և դուրս եկել դեպի ծով, հայտարարել է բանակի մամուլի քարտուղար, բրիգադի գեներալ Դանիել Հագարին ճեպազրույցի ժամանակ: «Այսօր «Գոլանի» հետևակային բրիգադից ՑԱԽԱԼ-ի ուժերը շրջափակել են Գազա քաղաքը, դուրս եկել դեպի ծով ու պահպանում են իրենց դիրքերը: Գազա քաղաքը նաև շրջափակված է հարավից և փաստացի հիմա կա Գազայի…

Read More
Համբուրգի օդանավակայանում վերսկսվել են թռիչքները

Համբուրգի օդանավակայանում վերսկսվել են թռիչքները

Համբուրգի օդանավակայանը սկսել է ինքնաթիռներ ընդունել և չվերթներ կազմակերպել զինված տղամարդու հետ միջադեպից հետո, հայտնում է TASS-ը: Օդանավակայանի մամուլի ծառայությունից հայտնել են՝ դեռևս տեղի են ունենում չվերթների զգալի չեղարկումներ և հետաձգումներ: Ուղևորներին խորհուրդ են տվել ուշադիր հետևել չվացուցակին և անհրաժեշտության դեպքում դիմել ավիաընկերություններին: Մինչ այդ հաղորդվել էր, որ Համբուրգի իրավապահները առանց դիմադրության բերման են ենթարկել  օդանավակայան…

Read More
Գազայում հրադադարը կնպաստի պատանդների վերադարձին. Բլինքեն

Գազայում հրադադարը կնպաստի պատանդների վերադարձին. Բլինքեն

Մարդասիրական հրադադարը Գազայի հատվածում կարող է նպաստել պատանդների վերադարձին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:   Այս մասին նա հայտարարել է Իրաք այցի ընթացքում:   «Մարդասիրական հրադադարը Գազայում կարող է մեծացնել պատանդների վերադարձի հնարավորությունը»,- ասել է Բլինքենը, որի ելույթը հեռարձակել են արաբական լրատվամիջոցները:  Ավելի վաղ հայտնել էինք՝ Իսրայելը հայտարարել է Գազա քաղաքի լիակատար շրջափակման մասին:

Read More
Ինչ ճակատագիր է սպասվում ԼՂ-ից ՀՀ տեղափոխված 10 կալանավորին և 1 դատապարտյալին

Ինչ ճակատագիր է սպասվում ԼՂ-ից ՀՀ տեղափոխված 10 կալանավորին և 1 դատապարտյալին

Հայաստանն իրավական դիլեմայի առաջ է կանգնել: Ադրբեջանական հարձակումից հետո հայաթափված ԼՂ-ից Հայաստան են եկել նաև կալանավորված մարդիկ, այդ թվում՝ պետական դավաճանության համար դատվողները: Առաջին արձագանքը զարմանքն է. ինչպե՞ս կարող են ենթադրյալ դավաճանները կամ արդեն դատապարտվածները ազատ շրջել Հայաստանի բնակավայրերում: Իրավական տեսակետից, սակայն, Հայաստանը կարող է դատապարտել միայն Հայաստանի օրենքը խախտած անձանց, հակառակ դեպքում երկիրը կխախտի…

Read More
Կենսական է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակման և էթնիկ զտումների մասին օբյեկտիվ լուսաբանումը մամուլում. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Կենսական է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակման և էթնիկ զտումների մասին օբյեկտիվ լուսաբանումը մամուլում. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Միջազգային մամուլում Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական հարձակման մասին սեպտեմբերին 1000 հրապարակում է եղել, հոկտեմբերին՝ 800, ներառյալ իրենց հայրենիքը լքած 100 հազար մարդկանց սրտակեղեք պատմությունները: Այս մասին իր X-ի միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: «Կենսական է սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակման և դրա հետևանքով էթնիկ զտումների մասին օբյեկտիվ լուսաբանումը…

Read More
Համբուրգի օդանավակայանում չեղարկվել է ավելի քան 70 չվերթ․ զինված տղամարդը մեքենայով ներխուժել է օդանավակայանի տարածք

Համբուրգի օդանավակայանում չեղարկվել է ավելի քան 70 չվերթ․ զինված տղամարդը մեքենայով ներխուժել է օդանավակայանի տարածք

Երեկ երեկոյան Համբուրգի օդանավակայանում չեղարկվել է ավելի քան 70 չվերթ՝ զինված տղամարդու մեքենայով տարածք ներխուժելու պատճառով, հայտնում է ՌԻԱ գործակալությունը, հղում կատարելթվ օդանավակայանի մամուլի ծառայությունը։   «Այսօրվա համար նախատեսված է 286 չվերթ (139 մեկնում և 147 ժամանում), որը պետք է տեղափոխի մոտ 34,5 հազար ուղևոր, այս պահին արդեն չեղարկվել է 61 չվերթ (34 մեկնում և…

Read More