ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն X-ի իր միկրոբլոգում ցավակցություն է հայտնել Նեպալում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ, ինչի հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել: «Մեր աղոթքները Նեպալի ժողովրդի հետ են՝ թոթափելու դժբախտությունը և հաղթահարելու բնական աղետի պատճառած ավերածությունները»,- ասվում է ՀՀ ԱԳՆ-ի գրության մեջ:  Հիշեցնենք՝ նախօրեին Հնդկաստանի և Նեպալի սահմանին 6,0 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել: Նեպալում առնվազն 140 մարդ է…

Read More
Բոլորը հոգնել են, բայց սա փակուղի չէ. Զելենսկի

Բոլորը հոգնել են, բայց սա փակուղի չէ. Զելենսկի

ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային 425 մլն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին։ Ամերիկյան կողմը վստահեցնում է՝ այս փաթեթն ազդարարում է Վաշինգտոնի շարունակական աջակցությունը ուկրաինացի ժողովրդին, որը պայքարում է ռուսական ագրեսիայի դեմ: Կիևին ամերիկյան աջակցությանը ճեպազրույցում անդրադարձել է Սպիտակ տան խոսնակը: Կարին Ժան Պիերը նշել է, որ Վաշինգտոնը կրճատել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը՝ միջոցների սղության…

Read More
Բլինքենը Հորդանանում հանդիպել է արաբական երկրների ղեկավարների հետ

Բլինքենը Հորդանանում հանդիպել է արաբական երկրների ղեկավարների հետ

Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միկատին Հորդանանի մայրաքաղաք Ամմանում հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Նա ընդգծել է Գազայի հատվածում կրակի դադարեցման ջանքերի կարևորությունը։ Միկատին ասել է, որ պետք է դադարեցվի նաև Իսրայելի ագրեսիան Լիբանանի հարավում։ Բլինքենը հանդիպել է նաև Կատարի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարների և Պաղեստինի ներկայացուցիչների հետ: Վաղը նախատեսված է…

Read More
Բեռլինն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը. Բերբոքը՝ Ալիևի հետ հանդիպմանը

Բեռլինն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը. Բերբոքը՝ Ալիևի հետ հանդիպմանը

Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ: Իլհամ Ալիևը հայտարարել է՝ իր երկիրը հանդես է գալիս Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման օգտին: Նա հերթական անգամ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ագրեսիայի արդյունքում Ադրբեջանը վերականգնել է ինքնիշխանությունը, և աջակցում է հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգին։ Ալիևն ընդգծել է նաև…

Read More
Գազայի հատվածում և Իսրայելում զոհերի թիվը հատել է 10 800-ը

Գազայի հատվածում և Իսրայելում զոհերի թիվը հատել է 10 800-ը

Հումանիտար ճգնաժամը սրվում է: Գազայի հատվածում և Իսրայելում զոհերի թիվը հատել է 10 800-ը: 2 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Գազայի հատվածում ներքին տեղահանվածների թիվը գնահատվում է մինչև 1 միլիոն: Մարդիկ չունեն նորմալ սնունդ, խմելու ջուր, վառելիք, էլեկտրականություն, բժշկական ծառայություններից օգտվելու հնարավորություն: ՄԱԿ-ից հայտնում են, որ չնայած Եգիպտոսի Ռաֆահ անցակետով Գազայի հատված հումանիտար մատակարարումներին՝ դրանք բնակչությանը…

Read More
Թուրքիան հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին

Թուրքիան հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին

Իսրայելում Թուրքիայի դեսպան Շաքիր Օզքան Թորունլարը հետ է կանչվել Անկարա՝ խորհրդակցությունների համար: Թուրքիայի արտգործնախարարությունից հայտնել են, որ այդ որոշումը կայացվել է «Գազայի հատվածում հումանիտար ողբերգության կապակցությամբ, որը տեղի է ունեցել խաղաղ բնակչության վրա Իսրայելի հարձակումներով»: Ավելի վաղ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Իսրայելի գործողություններից հետո այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այլևս այն մարդը չէ, որի…

Read More
Անալենա Բերբոքը Ադրբեջան մեկնելուց առաջ այցելել է հայ-ադրբեջանական սահման

Անալենա Բերբոքը Ադրբեջան մեկնելուց առաջ այցելել է հայ-ադրբեջանական սահման

Մեզ համար պատիվ էր ընդունել Գերմանիայի արտաքին գործերի նախարարի պատվիրակությունը և Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերին՝ Երասխում և Պարույր Սևակում պարեկության ժամանակ: Այդ մասին նշված է Հայաստանում Եվրամիության առաքելության X-ի միկրոբլոգում: «Առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կուբերսկին և Եղեգնաձորի գրասենյակի ներկայացուցիչները պատվիրակությանը տեղեկացրին տեղում իրավիճակի մասին»,- ասված է գրառման մեջ: Բերբոքը հայ-ադրբեջանական սահման այցելելուց հետո մեկնել…

Read More
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը շարունակվում է. Պատրուշև

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը շարունակվում է. Պատրուշև

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը շարունակվում է: «Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված հետևողական ջանքեր են գործադրվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այդ պետությունների միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստում է իրականացվում»,- ասել է Պատրուշևը «Ռուսաստան» համաժողովի շրջանակում:

Read More
Գերմանիայի արտգործնախարարը ժամանել է Ադրբեջան

Գերմանիայի արտգործնախարարը ժամանել է Ադրբեջան

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը ժամանել է Ադրբեջան: Ավելի վաղ հաղորդվել էր, որ այցի շրջանակում նա հանդիպելու է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Նախօրեին Բերբոքն այցելել էր Հայաստան, հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Read More
ԱԳ նախարարի տեղակալը Համաշխարհային քաղաքականության համաժողովին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա կարևորությունը

ԱԳ նախարարի տեղակալը Համաշխարհային քաղաքականության համաժողովին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա կարևորությունը

Նոյեմբերի 3-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Աբու Դաբիում կայացած Համաշխարհային քաղաքականության համաժողովին, որն ավանդաբար կազմակերպվում է Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտի կողմից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Եվրասիական տարածաշրջանին նվիրված պանելային քննարկման ժամանակ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի կառավարության ջանքերը՝ ընդգծելով Գրանադայում ընդունված…

Read More
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 2911 անձ հաստատվել է Էջմիածնում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 2911 անձ հաստատվել է Էջմիածնում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 733 ընտանիքի ապաստան են տվել Էջմիածնում: Հաշվառվածների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում են. ստացել են սննդի փաթեթներ, հերթը ոչ պարենային ապրաքներինն է: Հերթեր չառաջանալու համար կամավորները տեղ են հասցնում ժամանակավոր կացարաններում գտնվողների հասանելիքը:

Read More
Իսրայելի բանակի և պաղեստինյան դիմադրության ուժերի միջև կատաղի բախումներ են Գազայի հյուսիսում և Հորդանան գետի արևմտյան ափին
		04.11.2023 . Միջազգային

Իսրայելի բանակի և պաղեստինյան դիմադրության ուժերի միջև կատաղի բախումներ են Գազայի հյուսիսում և Հորդանան գետի արևմտյան ափին 04.11.2023 . Միջազգային

Արաբական լրատվամիջոցները գրում են, որ իսրայելական բանակի և պաղեստինյան դիմադրության մարտիկների միջև կատաղի բախումներ են Գազայի հատվածի հյուսիսում՝ Էրեզ անցակետի մոտ և Հորդանան գետի արևմտյան ափին։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կարևոր հենակետի գրավման մասին։ ՑԱԽԱԼ-ի տվյալով՝ հայտնաբերվել են հետախուզության համար արժեքավոր նյութեր: Ըստ իսրայելական կողմի՝ պատասխան հարվածներ են հասցվել նաև Լիբանանի…

Read More
ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային 425 մլն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին

ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային 425 մլն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին

ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային 425 մլն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին։ Պենտագոնի տվյալով՝ այն ներառելու է NASAMS զենիթահրթիռային համակարգերի համար նախատեսված զինամթերք, Javelin հակատանկային համակարգեր, ռազմական բեռնատար տրակտորներ, հրետանային արկեր, հակատանկային կառավարվող հրթիռներ, ձմեռային հանդերձանք և այլ ռազմամթերք։ «Ուկրաինային տրամադրվող պաշտպանական օգնությունը արդյունավետ ներդրում է ԱՄՆ ազգային անվտանգության մեջ: Այն օգնում է կանխել տարածաշրջանում…

Read More
Լավրովն ու Աբդոլլահիանը քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում

Լավրովն ու Աբդոլլահիանը քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում

Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց են ունեցել: «Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում առկա իրավիճակի շուրջ: Կողմերը մտահոգություն են հայտնել Գազայի հատվածում շարունակվող զինված դիմակայության կապակցությամբ։ Ընդգծվել է կրակի արագ դադարեցման և տուժած քաղաքացիական բնակչությանը անհետաձգելի մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը»,- նշված է ՌԴ…

Read More
ՀՀ արտգործնախարար Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

ՀՀ արտգործնախարար Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

ՀՀ արտգործնախարարությունում Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բորբոքի հետ հանդիպմանը արտգործնախարար Միրզոյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը` առաջ քաշված Հայաստանի կողմից որպես մի նախաձեռնություն, որը կարող է տնտեսապես շահավետ լինել ոչ միայն մեր տարածաշրջանի և անմիջական հարևանների համար, այլև ավելի լայն իմաստով, և դառնալ խաղաղության յուրահատուկ երաշխավոր։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի…

Read More
Դեսպան Տոլմաջյանն Էքս-ան-Պրովանսում անդրադարձել է ԼՂ ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտմանը և ՀՀ առջև ծառացած մարտահրավերներին

Դեսպան Տոլմաջյանն Էքս-ան-Պրովանսում անդրադարձել է ԼՂ ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտմանը և ՀՀ առջև ծառացած մարտահրավերներին

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Էքս-ան-Պրովանս քաղաք կատարած այցի ընթացքում հանդիպել է քաղաքապետ Սոֆի Ժուասենին։ Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցում էին նաև Ֆրանսիայում ԼՂ ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանն ու Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Մկրտչյանը։ Հանդիպումից հետո դեսպան Տոլմաջյանն ու քաղաքապետ Ժուասենը մասնակցել և ելույթով են հանդես եկել Էքս-ան-Պրովանսի «Tapisseries» թանգարանում ֆրանսահայ հայտնի…

Read More
Իտալիայի վարչապետը ռուս պրանկերների հետ զրույցից հետո հայտնել է իր խորհրդականի հրաժարականի մասին

Իտալիայի վարչապետը ռուս պրանկերների հետ զրույցից հետո հայտնել է իր խորհրդականի հրաժարականի մասին

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ իր դիվանագիտական խորհրդական Ֆրանչեսկո Տալոն հրաժարական է տվել ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովի (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովի (Լեքսուս) հետ զրույցից հետո: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։ «Տալոն ստանձնեց դրա պատասխանատվությունը»,- ասել է կառավարության ղեկավարը: Ջորջիա Մելոնին ռուս պրանկերների հետ հեռախոսազրույցում խոսել էր ուկրաինական հակամարտությունից միջազգային հոգնածության և միգրացիայի…

Read More
Ռուսաստանը մտադիր է արգելել անօրինական միգրանտներին բանկային հաշիվներ բացել և ամուսնանալ

Ռուսաստանը մտադիր է արգելել անօրինական միգրանտներին բանկային հաշիվներ բացել և ամուսնանալ

Ռուսաստանի ՆԳՆ-ն օրենքի նախագիծ է պատրաստել, որն անօրինական միգրանտներին զրկելու է որոշակի ծառայություններից: Նախագիծը ենթադրում է անօրինական միգրանտներին ծառայություններ մատուցելու արգելք, օրինակ՝ բանկային հաշիվ բացելը, այսինքն՝ արգելել գումար փոխանցել, ինչպես նաև ամուսնության, տրանսպորտային միջոցի կամ ցանկացած գույքի գրանցումը: «Եթե ​​դուք անօրինական միգրանտ եք, ապա իրավունք չեն ունենա օգտվել այդ ծառայություններից»,- ասել է ներքին գործերի նախարարության…

Read More
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Իսրայելին օգնություն տրամադրելուն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Իսրայելին օգնություն տրամադրելուն

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի՝ նոյեմբերի 2-ին, հավանություն է տվել հանրապետականների առաջարկած օրինագծին, որով նախատեսվում է 14,3 միլիարդ դոլար հատկացնել Իսրայելին՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպության դեմ պայքարում։ Օրինագծին կողմ է քվեարկել ստորին պալատի 226 անդամ, դեմ՝ 196-ը: Փաստաթուղթը կներկայացվի Սենատի քննարկմանը, իսկ ընդունվելու դեպքում այն ​​կուղարկվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ ստորագրության։ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի դեմոկրատներն…

Read More
Ռուսաստանը պատրաստ է տրամադրել քարտեզագրական փաստաթղթեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանի սահմանազատման համար. Օվերչուկ

Ռուսաստանը պատրաստ է տրամադրել քարտեզագրական փաստաթղթեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանի սահմանազատման համար. Օվերչուկ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Սամարղանդում Վերոնյան XVI Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում մեկնաբանել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբերի աշխատանքը՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակման և սահմանի սահմանազատման վերաբերյալ։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումը երկկողմանի խնդիր է։ Իսկ համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների փոխվարչապետներն են։ Ինչ վերաբերում է այդ գործընթացում Ռուսաստանի մասնակցությանն ու դերին, մենք…

Read More
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Բերբոքը հաշտության կոչ է արել Բաքվին և Երևանին

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Բերբոքը հաշտության կոչ է արել Բաքվին և Երևանին

Գերմանիան և Եվրոպան ցանկանում են «Հարավային Կովկասի երկրների հետ համատեղ աշխատելով ստեղծել այնպիսի տարածաշրջան, որը կհաղթահարի անցյալի ստվերները և կձևավորի լավ ապագա մարդկանց համար»: Նման հայտարարություն է արել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Հայաստան և Ադրբեջան երկօրյա այցի մեկնարկից առաջ՝ նոյեմբերի 3-ին: Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ երկու երկրի միջև երկարատև հակամարտությունը՝ Բերբոքը նշել է,…

Read More
Թյուրքական աշխարհը կշարունակի աջակցել Ադրբեջանին. Էրդողան
		03.11.2023 . Միջազգային

Թյուրքական աշխարհը կշարունակի աջակցել Ադրբեջանին. Էրդողան 03.11.2023 . Միջազգային

«Թյուրքական դարաշրջան» խորագրով Թյուրքական պետությունների կազմակերպության 10-րդ գագաթնաժողովի շրջանակում Աստանայում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները: Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Բաքվի և Անկարայի միջև գործակցության խորացման հեռանկարը։ Ադրբեջանական կողմի տվյալով՝ Էրդողանը ողջունել է սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ուժերի սանձազերծած ագրեսիան: Նախագահներն անդրադարձել են նաև Թուրքիա-Հայաստան, Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացներին:…

Read More
ԱՄՆ ՀԴԲ-ն հետաքննում է Նյու Յորքի քաղաքապետ Ադամսի՝ Թուրքիայից ապօրինի նվիրատվություններ ստանալու գործը

ԱՄՆ ՀԴԲ-ն հետաքննում է Նյու Յորքի քաղաքապետ Ադամսի՝ Թուրքիայից ապօրինի նվիրատվություններ ստանալու գործը

ՀԴԲ-ն խուզարկություն է իրականացրել Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի քարոզարշավի խորհրդատու և գլխավոր դրամահավաք Բրայաննա Սագսի տանը, տեղեկացնում է New York Times-ը: Քննիչների ուշադրության կենտրոնում է այն փաստը, որ քաղաքապետի քարոզարշավը վերադարձրել է Բրուքլինի շինարարական ընկերության աշխատակիցների շահույթները, որոնք կապեր ունեն Թուրքիայի և թուրք պաշտոնյաների հետ: Գործակալներն առգրավել են երեք iPhone և երկու նոութբուք համակարգիչ,…

Read More
Ադրբեջանը նույնիսկ չի ապահովում հայերի դատարկ տների, նրանց ունեցվածքի, նաև՝ մանկական խաղալիքների պահպանությունը. Մարուքյան

Ադրբեջանը նույնիսկ չի ապահովում հայերի դատարկ տների, նրանց ունեցվածքի, նաև՝ մանկական խաղալիքների պահպանությունը. Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ադրբեջանցիների շարունակվող վայրագություններին արդեն իրենց բնակավայրերը լքած ԼՂ բնակիչների տներում: «Լեռնային Ղարաբաղի ժողովրդին 10 ամիս շրջափակման մեջ պահելուց հետո Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին ռազմական հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ ամբողջ տարածքում իրականացնելով հայերի էթնիկ զտումներ: Ահա թե ինչ են անում ադրբեջանցիները հայերի լքված տների հետ: Քանի…

Read More
Աստանայում Ալիևը և Էրդողանը ԼՂ դեմ սեպտեմբերյան ագրեսիան համարել են «հաջողությամբ իրականացված գործողություն»

Աստանայում Ալիևը և Էրդողանը ԼՂ դեմ սեպտեմբերյան ագրեսիան համարել են «հաջողությամբ իրականացված գործողություն»

Նոյեմբերի 3-ին Աստանայում, որտեղ անցկացվում է Թյուրքական պետությունների կազմակերպության ղեկավարների 10-րդ գագաթնաժողովը, հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Հանդիպմանը նշվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական, եղբայրական և դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր ոլորտներում։ Ալիևը և Էրդողանը սեպտեմբերին ԼՂ-ի դեմ իրականացրած ագրեսիան, որի հետևանքով բռնի տեղահանվեց հայ բնակչությունը,…

Read More
Իսրայելի բանակը մի քանի կողմից շրջապատել է Գազա քաղաքը

Իսրայելի բանակը մի քանի կողմից շրջապատել է Գազա քաղաքը

Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում լուրջ հետևանքների կհանգեցնի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը ադրբեջանական հնարավոր ներխուժման կապակցությամբ: Բաքուն արձագանքել է ամերիկյան կողմի հայտարարությանը, Վաշինգտոնին մեղադրել իր իսկ հրահրած պատերազմի համար: Այս և տարածաշրջանային այլ զարգացումները` Մերի Ներսիսյանի ռեպորտաժում:

Read More
ՑԱԽԱԼ-ն անցել է պատերազմի մեկ այլ կարևոր փուլի. Իսրայելի գլխավոր շտաբի պետ

ՑԱԽԱԼ-ն անցել է պատերազմի մեկ այլ կարևոր փուլի. Իսրայելի գլխավոր շտաբի պետ

Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ ՑԱԽԱԼ-ն անցել է պատերազմի մեկ այլ կարևոր փուլի: «Մեր ուժերը գտնվում են հյուսիսային Գազայի սրտում, և մի քանի օր է, ինչ գործում են Գազա քաղաքում՝ շրջապատելով այն մի քանի կողմից և զարգացնելով առաջխաղացումը»,- հայտարարել է Հերզի Հալևին: ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսն էլ մամուլի ասուլիսի ընթացքում…

Read More
Վահագն Խաչատուրյանը Սյունիքում ծանոթացել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակության պայմաններին

Վահագն Խաչատուրյանը Սյունիքում ծանոթացել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակության պայմաններին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիք կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բազմազավակ ընտանիքների: Նախագահը ծանոթացել է նրանց բնակության պայմաններին, անմիջական մթնոլորտում զրուցել նրանց հետ։

Read More
Բաքվի հետ սպառնալիքների լեզվով խոսելն անթույլատրելի է. Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ հայտարարություններին

Բաքվի հետ սպառնալիքների լեզվով խոսելն անթույլատրելի է. Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ հայտարարություններին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյաների հայտարարություններին, որոնք, իրենց բնորոշմամբ, հակաադրբեջանական են: Այդ հայտարարությունները, մասնավորապես, վերաբերել են ԱՄՆ կողմից Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելուն, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի ագրեսիայից հետո Հայաստանում առաջացած ծանր հումանիտար կարիքների լուծման համար լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտությանը: Ի պատասխան այդ հայտարարությունների՝ Հաջիզադեն…

Read More
Բահրեյնը հետ է կանչել իր դեսպանին և դադարեցրել տնտեսական հարաբերությունները Իսրայելի հետ

Բահրեյնը հետ է կանչել իր դեսպանին և դադարեցրել տնտեսական հարաբերությունները Իսրայելի հետ

Բահրեյնի իշխանությունները որոշել են հետ կանչել Իսրայելում այդ երկրի դեսպանին և դադարեցնել տնտեսական հարաբերությունները հրեական պետության հետ՝ հաջակցություն Պաղեստինի ժողովրդի: Այդ մասին ասված է Բահրեյնի Պատգամավորների պալատի հայտարարության մեջ։ Օրենսդիր մարմնում նշել են, որ այդ որոշումը հաստատում է Բահրեյնի պատմական և հաստատուն դիրքորոշումը, որը ենթադրում է աջակցություն պաղեստինցի ժողովրդի օրինական իրավունքներին: Ավելի վաղ Իսրայելում դեսպանին…

Read More